
ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արտակարգ իրավիճակի պայմաններում իշխանամետ հեռուստաընկերությունների ու մամուլի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի կոորդինատոր Ջոն Դանիլովիչի` Հայաստանի համար խիստ անցանկալի ու ոչ նպաստավոր նամակի բովանդակությանը, որի դրդապատճառը, ինչպես ավելի ուշ բացահայտեց մեր երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փենինգտոնը, հայաստանյան ոչ միայն հետընտրական, այլեւ հենց նախընտրական գործընթացներն էին: Ու որքան սեղմվում էր արտաքին աշխարհի ճնշումների օղակը, քաղաքական առումով այնքան անտրամաբանական էին դառնում ՀՀ բարձրաստիճան ղեկավարների արձագանքները:
Արդեն հաշված օրեր վայելելով բռնագրավված նախագահական աթոռի վերջին բերկրանքը` Քոչարյանն ակնհայտ անտարբերությամբ, նույնիսկ «թքած ունեցածի» հոգեբանությամբ էր խոսում Հայաստանին սպառնացող նախեւառաջ քաղաքական նշանակության ծրագրի սառեցման մասին: Մինչեւ մեր երկրում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հաստատումը` հայաստանյան իշխանությունները թաթիկների վրա նստած շնիկի պես անհամբերությամբ սպասում էին օր առաջ դրա հաստատմանը: Ու թվում էր` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը` որպես Քոչարյանի իրավահաջորդ, հասնելով նպատակին, պետք է իրենց գործողությունները, գոնե ձեւականորեն, ինչպես անում են արտաքին էֆեկտի համար, հնարավորինս համապատասխանեցնեին այդ ծրագրի պահանջներին (հետաքրքիր է, որ այս նույն իշխանություններն են ԱՄՆ-ից գումար կորզում, բայց ընդդիմությանն են մեղադրում Արեւմուտքից ֆինանսավորվելու մեջ): Եվ հիմա, երբ ԱՄՆ կառավարությունը ծրագիրը սառեցնելու բացահայտ հայտարարություններ է անում, Քոչարյանը միայն այժմ է ասում, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում բազմաթիվ անհասկանալի պահեր կային եւ իրենց վաղուց էր «մտահոգում», թե ցանկացած պահի դրա սառեցման դեպքում, ասենք, ինչ է լինելու ինչ-որ վայրում շինարարություն իրականացնող «կապալառուների ու ենթակապալառուների» ճակատագիրը: Քոչարյանի տրամաբանությամբ` ստացվեց այնպես, թե այդ ծրագրի շնորհիվ մեր երկրին տրվող 236 մլն ԱՄՆ դոլարն ի՞նչ փող էր որ, Հայաստանը առանց դրա էլ կարող է զարգանալ, առանց այդ կլորիկ գումարի էլ շինարարություն անել կամ գյուղական բնակավայրեր զարգացնել:
Դանիլովիչին ուղղված Քոչարյանի բանավոր վերջնագիրը, թե Հայաստանն իր ունեցած միջոցներով, ասենք, «Հայաստան» համահայկական հիմնադրամով էլ կկարողանա ավարտին հասցնել սկսած հայրենաշեն սուրբ գործը: Մինչդեռ Քոչարյանը մոռացել էր գոնե ինքն իր համար մտովի պատկերացնել, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը տարին քանի անգամ պետք է հեռուստամարաթոն ու թելեթոն (հեռախոսամարաթոն) անցկացնի, որ կարողանա 236 մլն դոլար գումար հանգանակել: Ընդ որում, տարին մեկ անգամ Հայաստանի որեւէ հեռավոր բնակավայրում կամ Արցախում հիմնադրամի փողերով մեկ-երկու դպրոց վերանորոգելով, մանկատներում կոշիկ բաժանելով եւ նմանատիպ այլ ակցիաներով գյուղ չես զարգացնի:
Ներկայացնենք թվերով. անցած տարի հիմնադրամն արձանագրել է, ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայք-էջում, ռեկորդային ցուցանիշ` 15 մլն 275 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն, միաժամանակ վերջին 2-3 տարիներին անցկացված հեռուստամարաթոններից ռեկորդային է համարվում նաեւ 2006թ., երբ «Արցախի վերածնունդ» ծրագրի համար հանգանակվել է 13,7 մլն դոլար: Սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները, ինչպես ասում են, լավ բռնելով սփյուռքահայերի զգացմունքային տամարը, կարողացել են հայրենիքի անվան տակ գումարներ հանգանակել: Իրականում ինչ արդյունավետությամբ է գործում հիմնադրամը, այլ հարց է, սակայն դատելով Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններից ու դրանց հետեւած սփյուռքահայերի, մասնավորապես` ամերիկաբնակների, հակաիշխանական տրամադրություններից, դժվար թե այսուհետեւ վերջիններս անգամ աննշան ցանկություն ունենան գոնե 5 դոլար նվիրաբերել հանուն հայրենիքի: Սփյուռքահայերի` մինչեւ վերջերս տեղի ունեցող հանրահավաքներից հետո լրջորեն վտանգվում է նաեւ հիմնադրամի հետագա գոյությունը: Թերեւս ընդհանրապես կասկածի տակ է դրվում սփյուռքահայ գործարարների` Հայաստանում հետագա ներդրումներ անելու ցանկությունը, եթե, իհարկե, իրականում այն եղել է: Ստացվում է` իշխանական աթոռներից մակաբույծի պես կառչած իշխանավորներն իրենց զրկեցին սնվելու եւս մեկ աղբյուրից:
Սակայն սա հարցի նյութական կողմն է, իսկ քաղաքական կողմն առավել քան օրակարգային է: Այն, որ մեր երկրում հարցերը լուծվում են ոչ թե երկրի քաղաքական կամ տնտեսական շահից կամ նպատակահարմարությունից ելնելով, այլ «քուչի» մակարդակի քրեական տարրերի օրենքներով, ոչ մեկի համար այլեւս բացահայտում չէ: Սակայն երրորդ կարգի երկրի դիրքերից խոսել վերջնագրերով, այնքան էլ հասուն ու խելամիտ քաղաքական գործչի դիվանգիտական քայլ չէր: Ռոբերտ Քոչարյանը կարող էր հեռացողի իրավունքով մի վերջին վատություն անել, սակայն ամերիկյան 236 մլն դոլարը ետ բերելու միակ կարճ ճանապարհը Սերժ Սարգսյանի հեռանալն է:
- ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 6
Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար իդեալական է: Ի՞նչ են արել նրանք: Եթե մի կողմ թողնենք «մեղմ ձեւակերպումները» եւ իրերը կոչենք իրենց անուններով, նրանք ...ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 2
Պատրաստեց Գ. ՎԵԶԻՐՅԱՆԸ 9Նիկոլ Փաշինյանն ընդհատակում մի բանաստեղծություն է գրել` «Ձոն գարնանամուտին» վերնագրով: Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, մեկ այլ ընդհատակից պատասխան բանաստեղծությամբ հանդես են եկել նրա ...ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 11Վերջերս Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կոռուպցիայի դեմ իրական պայքար է տարել միայն ՀՅԴ-ն, եւ դա է եղել պատճառը, որ կուսակցության գործունեությունը կասեցվել ...ԴԻՊԼՈՄԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ԳՐՈՀԸ
Մ.Մ. 10Անուն - ազգանուն: Օր.` Արմեն ռազմավար Այվազյան, Հրանտ շոումեն Թոխատյան, Արմեն բիզնեսմեն Մազմանյան, Ռոբերտ մուլտիպլիկատոր Սահակյանց...Մոտակա օրերին եթերում, մամուլում ու կյանքում , սիրելի ընթերցող, առանց ...ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ 11
Երեկ ՀՀ դեռեւս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հրամանագիր ստորագրեց գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին: Բայց ինչպես միշտ` ...ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԱրտակարգ իրավիճակի պայմաններում իշխանամետ հեռուստաընկերությունների ու մամուլի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ...ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
6Տրեխավորների դասը, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունում ներկայացված է ղարաբաղյան գյուղերից Երեւանում հայտնված «նախագահ» Քոչարյանի եւ «վարչապետ» Սարգսյանի տեսքով, մեզ` հարյուր հազարներին` հանուն ...ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ -2
ՇՊԱՏԻ 31990թ. ի վեր Հայաստանը դիտվում էր որպես Անդրկովկասում ժողովրդավարության կղզյակ եւ այդ կարգավիճակով կանգնած էր այնպիսի հետսոցիալիստական երկրների շարքում, ինչպիսին Չեխիան, Լեհաստանը կամ Մերձբալթյան երկրներն ...ՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, եւ կարեւորելով պետականության հիմքերի ամրապնդման հարաճուն հրամայականը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել հարկային ստուգումների մասին: Դա հնարավորություն ...
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 2
Պատրաստեց Գ. ՎԵԶԻՐՅԱՆԸ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԴԻՊԼՈՄԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ԳՐՈՀԸ
Մ.Մ.
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ -2
ՇՊԱՏԻ
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

