
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ

Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար իդեալական է: Ի՞նչ են արել նրանք: Եթե մի կողմ թողնենք «մեղմ ձեւակերպումները» եւ իրերը կոչենք իրենց անուններով, նրանք կատարել են հետեւյալ քայլերը. գնդակահարել են հարյուր հազարանոց հանրահավաքը, ձերբակալել են բոլոր նրանց, ովքեր, իրենց կարծիքով, կարող էին ազատության մեջ մնալով շարունակել ղեկավարել շարժումը, եւ ֆիզիկական հաշվեհարդարի բացահայտ սպառնալիքով տնային կալանքի են ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եվ հիմա երեւի հրճվում են` տեսնելով, թե ինչպես է ժողովուրդը քաղաքակիրթ պայքար մղում այդ ամենի դեմ: Երիտասարդները Հյուսիսային պողոտայում ակցիաներ են անցկացնում, կալանավորները բանտերում հացադուլ են հայտարարում եւ այլն:
Այո, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վախենում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումից: Բայց ոչ թե իշխանությունը կորցնելուց են վախենում, այլ իրենց կատարած հանցագործությունների համար պատիժ կրելուց: Դրա համար էլ բացահայտորեն սպառնում են` «եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը տնից դուրս գա, թիկնազորը նրան այլեւս չի պաշտպանի, ու հնարավոր է` ինչ-որ մեկը նրա դեմ մահափորձ իրականացնի»: Հասկանալի է` եթե նման «ինչ-որ մեկ» չգտնվի, իշխանությունները շատ արագ կլրացնեն այդ բացը: Որեւէ «շիզոֆրենիկ» կկրակի նրա վրա, հետո մի քանի փամփուշտով «ինքնասպանություն կգործի»: Առաջին անգամը չէ: Դրա համար էլ Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ձեռնտու են երիտասարդական ակցիաներն ու հացադուլը, որովհետեւ նման մեթոդներով սովորաբար պայքարում են բռնապետության դեմ, եւ իրենք, որպես «բռնապետներ», կարող են մի օր թուլացնել ճնշումը, հաջորդ օրը` ուժեղացնել, մի խոսքով` «յոլա գնալ»: Իրականում այդ ակցիաներն անիմաստ են, որովհետեւ համաժողովրդական շարժումն ըստ էության պայքարում է ոչ թե բռնապետության, այլ քրեական հանցագործների դեմ:
Ի դեպ, քրեական հանցագործները հաճախ նաեւ զինված դիմադրություն են ցույց տալիս, պատանդներ են վերցնում եւ այլն: Այսինքն` հանցագործներին վնասազերծելը միշտ էլ խիստ վտանգավոր գործ է: Բայց դա դեռեւս պատճառ չէ, որ հասարակությունը ձեռնպահ մնա հանցավորության դեմ վճռական պայքարից: Ի վերջո, հայտնի ճշմարտություն է` միակ բանը, որ չի կարելի անել, հանցագործների հետ բանակցությունների մեջ մտնելն է: Եվ պատահական չէ, որ ամբողջ աշխարհում ահաբեկիչները գործում են նույն ձեռագրով. պատանդներ են վերցնում, վախեցնելու համար մի քանիսին սպանում են, հետո պահանջում են, որ իրավապահներն իրենց հետ բանակցություններ սկսեն:
Հիմա` ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին: Վերջին երկու շաբաթվա ընթացքում իշխանությունները տարբեր մարդկանց միջոցով եւ տարբեր ձեւակերպումներով միայն մի բան էին ասում. «Նոր հանրահավաք` նշանակում է նոր արյունահեղություն»: Այսինքն, «եթե պետք լինի` մի այդքան էլ կպառկացնենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի անվտանգությունն էլ չենք երաշխավորում»: Բայց իրակա՞ն են արդյոք այդ սպառնալիքները: Հետաքրքիր է` ինչպե՞ս են իշխանությունները կազմակերպելու այդ «նոր արյունահեղությունները», եթե, օրինակ, ապրիլի 9-ին մի 10-15 հազար մարդ զբոսնելով գնան Լեւոն Տեր-Պետրոսյանի նստավայրը, այնտեղից նրա հետ միասին զբոսնելով գան կենտրոն եւ որոշեն Սերժ Սարգսյանի «երդման արարողությունը» նշել, ասենք, Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ: Հասկանալի է, չէ՞, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն օրվա ցանկացած ժամի հայտնվի քաղաքի ցանկացած կետում, նույն պահին նրա շուրջն առնվազն հարյուր հազար մարդ կհավաքվի: Ի վերջո, մարտի 1-ի դեպքերը ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը զինված հանցագործներից չի վախենում:
Ամեն դեպքում, «քաղաքացիական ակցիաների» եւ հացադուլների ժամանակներն անցել են: Ինչպես հայտնի ֆիլմի հերոսը կասեր` «էդ օյիններով դարդին դարման չես անի»: Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է խոսի, եւ պետք է խոսի ոչ թե իշխանական երկյակի, այլ ժողովրդի հետ: Հանդիպման օրն ու ժամն էլ թող ինքը որոշի: Այլապես ժողովուրդն ինքը կորոշի եւ նրան «բերման կենթարկի» հրապարակ:
- ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Քննարկում
HAY ZAVAK գրել է:
Ա1+,գրել է:"ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷՐ» "
----
""" REZERVIC, HAKA HARVATSI DURS EKATS, HERTAKAN jhud hayrikyan """
HARGELI HAYER, AHA NORIC MEK jhud > ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ, VORI jhud kin@ ev erek jhud erexaner@ BNAKVMU EN NEW YOURK'UM. HISHUM EK, INCHPES 25 KRVOGH TGHEKI GLUXNER@ KERAV GORISUM, EV INCH PAYMANNERUM ???
OV KAROGH ES ASEL, VOR TVIN ??? NORIC KAROGH EK ASEL, TE HAYRIKYAN@ INCH LAV GORTS E AREL HAYASTANI HAMAR ??? MILLIONER SHINELUC BACI,,,,,
OV KAROGH E ASEL, HAYRIKYANI KAGHAKAKAN TSRAGIR@ INCH E ???
VONC E KAGHAKAKAN ASPAREZ DURS EKEL ???
HAYER INCHKAN VOR ??? NSHANNER KAN,,VSTAH EM 1000 ANGAM AVELI DUK KAROGH EK AVELACNEL ,, HAYRIKYANI MASIN XOSELIS ..........HISHEK HAYRIKYANI KAZMAKERPATS CUYCER@,, EV AMEN INCH PARZ KLINI DZEZ HAMAR ...
HIMA, VOR ltp'n NEGHNA ,, AYS harikyan jhudin EN MESHTEGH GCEL VORPES
""""" R E Z E R V """"
----
HAY ZAVAK գրել է:
ES VIDEON NAYELUC HETO ""
-----------------------------------------------------------
http://video.google.com/videosearch?q=Levon+Ter-Petrosyan+&hl=en&sitesearch=
-----------------------------------------------------------
KAROGHA GTNVI MEK@, VOR ASI ES ltp-in KOGHMNAKIC EM,
KAROGHA GTNVI MEK@, VOR ASI AYD "KOR SHAN@" KNIK EREXOV CH'HAYHOYI,
KAROGHA GTNVI MEK@, VOR ASI ltp-n CHISHTA,
KAROGHA GTNVI MEK@, VOR ASI serjna JOGHOVRDIN KSI TVEL,
EV 1000 KAROGHANER ???????????????????????
""" KOR SHUN """ ASHXARHI AMBOGHCH HAYER@ K......EN @NTANIKIT LAV@, VOR DU MENAKOV MI AMBOGHCH JOGOVURD AYS ORIN HASCRIR.
""" KOR SHUN """ TO PORNIKI KAT KERATS, AYD INCH TSRAGIR ES MTACEL, VOR AMBOGHCH MI JOGHOVRDI UZUM EIR EGHBAYRASPAN ANEIR.
--------------------------------------------------------
TGHEK OV VONC KARA TOGH AYD "KOR SHUN, PORNIKI KAT KERATS ltp-in
KFRTI UGHN U TSUTSOV. .. ES DRA MORN U KNIK@ K................M.
Vahan NY գրել է:- HAY ZAVAK
ES VIDEON NAYELUC HETO "" -----------------------------------------------------------
http://video.google.com/videosearch?q=Levon+Ter-Petrosyan+&hl=en&sitesearch=
-----------------------------------------------------------
KAROGHA GTNVI MEK@, VOR ASI ES ltp-in KOGHMNAKIC EM,
KAROGHA GTNVI MEK@, VOR ASI AYD "KOR SHAN@" KNIK EREXOV CH'HAYHOYI,
KAROGHA GTNVI MEK@, VOR ASI ltp-n CHISHTA,
KAROGHA GTNVI MEK@, VOR ASI serjna JOGHOVRDIN KSI TVEL,
EV 1000 KAROGHANER ???????????????????????
""" KOR SHUN """ ASHXARHI AMBOGHCH HAYER@ K......EN @NTANIKIT LAV@, VOR DU MENAKOV MI AMBOGHCH JOGOVURD AYS ORIN HASCRIR.
""" KOR SHUN """ TO PORNIKI KAT KERATS, AYD INCH TSRAGIR ES MTACEL, VOR AMBOGHCH MI JOGHOVRDI UZUM EIR EGHBAYRASPAN ANEIR.
--------------------------------------------------------
TGHEK OV VONC KARA TOGH AYD "KOR SHUN, PORNIKI KAT KERATS ltp-in
KFRTI UGHN U TSUTSOV. .. ES DRA MORN U KNIK@ K................M.
հայերեն տառերը դեռ չես ճանաչու՞մ HAY ZAVAK- HAY ZAVAK
MARD գրել է:
Hynisi 20 texi e yennaly mec ev shat karevor hanrahavac,boloris patcn e masnakcely hanun mer azatutyan.HAxtelu enc!!!
Սարգիս գրել է:- HAY ZAVAK
Ա1+,գրել է:"ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱՊԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԷՐ» "----
""" REZERVIC, HAKA HARVATSI DURS EKATS, HERTAKAN jhud hayrikyan """
HARGELI HAYER, AHA NORIC MEK jhud > ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ, VORI jhud kin@ ev erek jhud erexaner@ BNAKVMU EN NEW YOURK'UM. HISHUM EK, INCHPES 25 KRVOGH TGHEKI GLUXNER@ KERAV GORISUM, EV INCH PAYMANNERUM ???
OV KAROGH ES ASEL, VOR TVIN ??? NORIC KAROGH EK ASEL, TE HAYRIKYAN@ INCH LAV GORTS E AREL HAYASTANI HAMAR ??? MILLIONER SHINELUC BACI,,,,,
OV KAROGH E ASEL, HAYRIKYANI KAGHAKAKAN TSRAGIR@ INCH E ???
VONC E KAGHAKAKAN ASPAREZ DURS EKEL ???
HAYER INCHKAN VOR ??? NSHANNER KAN,,VSTAH EM 1000 ANGAM AVELI DUK KAROGH EK AVELACNEL ,, HAYRIKYANI MASIN XOSELIS ..........HISHEK HAYRIKYANI KAZMAKERPATS CUYCER@,, EV AMEN INCH PARZ KLINI DZEZ HAMAR ...
HIMA, VOR ltp'n NEGHNA ,, AYS harikyan jhudin EN MESHTEGH GCEL VORPES
""""" R E Z E R V """"
----
- HAY ZAVAK
Ռոբերտ գրել է:
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ, դու քաղաքական պոռնիկ ես:
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 6
Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար իդեալական է: Ի՞նչ են արել նրանք: Եթե մի կողմ թողնենք «մեղմ ձեւակերպումները» եւ իրերը կոչենք իրենց անուններով, նրանք ...ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 2
Պատրաստեց Գ. ՎԵԶԻՐՅԱՆԸ 9Նիկոլ Փաշինյանն ընդհատակում մի բանաստեղծություն է գրել` «Ձոն գարնանամուտին» վերնագրով: Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, մեկ այլ ընդհատակից պատասխան բանաստեղծությամբ հանդես են եկել նրա ...ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ 11Վերջերս Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին կոռուպցիայի դեմ իրական պայքար է տարել միայն ՀՅԴ-ն, եւ դա է եղել պատճառը, որ կուսակցության գործունեությունը կասեցվել ...ԴԻՊԼՈՄԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ԳՐՈՀԸ
Մ.Մ. 10Անուն - ազգանուն: Օր.` Արմեն ռազմավար Այվազյան, Հրանտ շոումեն Թոխատյան, Արմեն բիզնեսմեն Մազմանյան, Ռոբերտ մուլտիպլիկատոր Սահակյանց...Մոտակա օրերին եթերում, մամուլում ու կյանքում , սիրելի ընթերցող, առանց ...ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ 11
Երեկ ՀՀ դեռեւս գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջապես հրամանագիր ստորագրեց գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելու մասին: Բայց ինչպես միշտ` ...ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆԱրտակարգ իրավիճակի պայմաններում իշխանամետ հեռուստաընկերությունների ու մամուլի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպմանը հեռացող նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ...ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
6Տրեխավորների դասը, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունում ներկայացված է ղարաբաղյան գյուղերից Երեւանում հայտնված «նախագահ» Քոչարյանի եւ «վարչապետ» Սարգսյանի տեսքով, մեզ` հարյուր հազարներին` հանուն ...ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ -2
ՇՊԱՏԻ 31990թ. ի վեր Հայաստանը դիտվում էր որպես Անդրկովկասում ժողովրդավարության կղզյակ եւ այդ կարգավիճակով կանգնած էր այնպիսի հետսոցիալիստական երկրների շարքում, ինչպիսին Չեխիան, Լեհաստանը կամ Մերձբալթյան երկրներն ...ՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, եւ կարեւորելով պետականության հիմքերի ամրապնդման հարաճուն հրամայականը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել հարկային ստուգումների մասին: Դա հնարավորություն ...
ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ - 2
Պատրաստեց Գ. ՎԵԶԻՐՅԱՆԸ
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԴԻՊԼՈՄԱՎՈՐ ՍԵՐԺԱՆՏՆԵՐԻ ԳՐՈՀԸ
Մ.Մ.
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ -2
ՇՊԱՏԻ
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
- 1913 Կ. Պոլսի պատրիարքարանը ռուսական դեսպան Գիրսին ներկայացրեց բարենորոգումների իր նախագիծը:
- 1915 Սպանվեց հեղափոխական գործիչ Վանա իշխանը (Նիկոլ Պողոսյան): (Ծնվ. 1883 թ.):
- 1921 ՀԽՍՀ Հեղկոմի հրամանը «Հայրենիքի փրկության կոմիտեի» տապալման, նրա անդամների ձերբակալման և ամբողջ հանրապետության մեջ խորհրդային իշխանությունը վերականգնելու մասին:
- 1990 Ընդունվեց ԽՍՀՄ-ի օրենք՝ «ԽՍՀՄ-ի կազմից Խորհրդային հանրապետութունների դուրս գալու ընթացակարգի մասին», որն ինքնավար մարզերին թույլ տվեց դառնալ անկախ այն հանրապետությունից, որի կազմում եղել են, եթե տվյալ հանրապետությունը ԽՍՀՄ-ի կազմից դուրս է եկել:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը բանաձև ընդունեց, ապրիլի 24-ը հռչակելով հայ ժողովրդի դեմ գործադրված կոտորածների հիշատակի օր:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

