
ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ
Օրերս առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանն աչքալուսանք տվեց համայն հայությանը, ասելով` ընդամենը 22 տարի անց մեր երկրը կդառնա տուրիստական Մեքքա. տուրիզմից ստացված եկամուտները կկազմեն 3.5 մլրդ կանաչ, ինչը կհանդիսանա ՀՆԱ 12%-ը:
Վերլուծելով պրն Ապրեսյանի այս արժեքավոր միտքը, կարելի է հանգել մի շարք եզրակացությունների: Նախ, կանխատեսումն ինքնին խիստ կասկածելի է, քանի որ հայտնի չէ, թե ինչ կլինի մեր երկրում 22 տարի անց: Այնպիսի պայթյունավտանգ տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արեւելքն է, նման կանխատեսումներն անլուրջ են: Չէ որ տուրիստական ինդուստրիայի զարգացման վրա կարող են ազդել մի շարք գործոններ. այդ թվում նաեւ սոցիալ-քաղաքական իրավիճակը հարեւան երկրներում եւ զբոսաշրջիկներ «մատակարարող» պետություններով: Ասվածից կարելի է նաեւ ենթադրել, որ Հայաստանը պատրաստվում է տուրիստական «ճակատամարտում» հաղթել Թուրքիային եւ Վրաստանին, որոնք զբոսաշրջիկներին առաջարկում են մոտավորապես նույն տիպի տեսարժան վայրերի ցանկը գումարած ծով եւ ծովափնյա հանգիստ: Իսկ եթե այս ամենին հավելենք նաեւ Թուրքիայի համեմատաբար էժան գները, ապա պրն Ապրեսյանի երկնագույն հեռանկարները մի փոքր կմռայլվեն: Հայաստանի տուրիստական գերատեսչության սույն մտքերն էլ ավելի զավեշտական են, եթե դրանք դիտարկենք վերջին իրադարձությունների լույսի ներքո, երբ իշխանությունները մայրաքաղաքի կենտրոնը վերածել են ռազմադաշտի, երբ քաղաքում զբոսնելն անգամ անվտանգ չէ: Կարելի է ենթարդրել, որ այսօր իշխանությունները հույս ունենալով, որ սահմանելով անձնիշխանական եւ բռնապետական համակարգ, նրանք կապահովեն երկրում հարաբերական «կայունություն», ինչը կհրապուրի զբոսաշրջիկներին: Իհարկե, առաջին հայացքից այս պնդումը հիմնազուրկ չէ, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ արեւմտյան պետությունները իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս այցելել ոչ միայն քաղաքականապես անկայուն, այլեւ տոտալիտար վարչակազմով երկրներ, ինչպես Զիմբաբվե, Մյումա, Հյուսիսային Կորեա եւ նմանատիպ այլ տերություններ: Այնպես որ, այս տեսանկյունից տուրիզմի զարգացումը Հայաստանում ունի խիստ հիպոթետիկ հեռանկարներ:
Վերջապես, եթե մեր իշխանությունների ակտիվ շինարարական գործունեությունն այսուհետ եւս նույն ոճով եւ նույն տեմպերով շարունակվի, Հայաստան ընդհանրապես ոչ ոք չի գա: Բնական է, մարդիկ գալիս են, որ ինչ-որ նոր բան տեսնեն, իսկ ապակեպատ բետոնից անհասկանալի արկղերն իրենք իրենց նյույորքներում էլ կարող են տեսնել: Սակայն մի պահ պատկերացնենք, որ մեր տուրիստական գործակալության կանխատեսումներն, այնուամենայնիվ, իրականանան: Հաշվի առնելով, որ մեր երկրում տնտեսություն գրեթե չկա, եղածն էլ համառորեն քայքայվում է, հաշվի առնելով, որ մեր երկրի բոլոր ռազմավարական հզորությունները գտնվում են օտար, հիմնականում ռուսաստանյան կապիտալի ձեռքում, տուրիզմի գերզարգացվածությունը մեր երկիրը կվերածի Սեյշելյան կղզիների, Թաիթիի կամ էլ Պապուա Նոր Գվինեայի տիպի մի պետության: Նմանատիպ երկրներում սովորաբար բնակչության գերակշռող մասը ներգրավված է սպասարկման ոլորտում, ընդ որում, տղամարդիկ հիմնականում աշխատում են մատուցողներ կամ կոշիկ մաքրողներ (հյուրանոցների եւ խոշոր ռեստորանների տերերը, եթե պետական որեւէ օղակի ներկայացուցիչ չեն, ապա օտարերկրացի են կամ էլ նախընտրում են բնակվել երկրի սահմաններից դուրս), իսկ կանայք զբաղվում են հնագույն մասնագիտությամբ: Նմանատիպ երկրները սովորաբար բնորոշվում են կոռուպցիայի բարձր մակարդակով, քանի որ քաղաքական ղեկավարությունը սովորաբար ակտիվորեն ներգրավվում է շինարարական եւ զվարճալիքների ինդուստրիայում: Վերջապես նմանատիպ երկրները սովորաբար հանդիսանում են տարբեր երկրների լրտեսական ծառայությունների աշխատանքի պայքարի թատերաբեմ: Սեփական երկրի հատուկ ծառայությունները եւ ուժային կառույցները կամ միանում են մատուցողների բանակին, կամ էլ զբաղված են սեփական ժողովրդին հետեւելով եւ հալածելով:
Այսպիսի ապագա են մեզ խոստանում հայաստանյան իշխանությունները: Այսքանից ամենեւին էլ չի հետեւում, որ մեր երկրում տուրիզմը զարգացնել պետք չէ: Ոչ, տուրիզմը պետք է զարգացնել, սակայն այն կարող է զարգանալ միայն տնտեսության այլ ճյուղերի զարգացման հետ զուգընթաց:
- ՇՊԱՏԻ
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 1
Փորձված հանցագործն, ինչպես հայտնի է, առաջին հերթին մտածում է հանցագործության հետքերը թաքցնելու մասին, իսկ եթե խոսքը կազմակերպված հանցագործության մասին է, կազմակերպիչների թիվ մեկ խնդիրն այն է, որ ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻԿԸԼ
«Նենգափոխելով իմաստները, սանձարձակությունն ու ամենաթողությունը անվանելով «քաղաքացիական ազատություններ», այսօր էլ նրանք իշխանություններից հանրահավաքի կամ երթի արտոնություն են պահանջում», հայտարարել է ...ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՂարաբաղյան հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների ցուցաբերած անլրջությունը գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հայաստանը ...ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
Սկիզբը` թիվ 731, 733, 736 համարներում ...
Ապրիլ ամիսն է, 2008 թվականի: Ճշմարտությունը բոլորը գիտեն, եղելությունը պարզից էլ պարզ է: Ոգին հաղթած է, անելիքը` հստակ, ապագան` որոշակի... Տղաներից մեկը ...«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
Մարտի 1-ին մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած վայրագություններից ու ջարդից հետո իշխանական թեւը եւս բաժանվեց երկու մասի: Կան Ռոբերտ Քոչարյանին անխնա սեւացնողներ ու արդարացնողներ: Ամենատարբեր չինովնիկների ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
54-ամյա Հովիկը գործող իշխանության տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ականատես եւ նույնիսկ ակտիվ մասնակից է եղել. նա բռնությունների է ենթարկվել 2004 թվականի ապրիլի 12-ին, նախ էլեկտրաշոկի ...ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
Ընդամենը մի քանի օր առաջ ես գրեցի «Պաշարման միջից» վերնագրով հոդվածը «Նոր Հայաստան» օրաթերթի համար: Այն ժամանակ չէի կարող ենթադրել, որ հաջորդ հոդվածիս վերնագիրը սա է լինելու: Հայկ Նահապետից սկսած, ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահԱռաքինություններից ամենափոքրը երախտագիտությունն է, այն դեպքում, երբ երախտամոռությունը արատներից վատթարն է: Վ.Շեքսպիր Խորապես ցավում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմակիցների գիտականորեն չհիմնավորված ...ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՇՊԱՏԻՕրերս առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանն աչքալուսանք տվեց համայն հայությանը, ասելով` ընդամենը 22 տարի անց մեր երկրը կդառնա տուրիստական Մեքքա. տուրիզմից ...ՕՊՏԻԿԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
ԱՐՄԵՆ ՖՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՈստիկան Տզրուկյանը սաղավարտը դնում է գլխին, դիմապակին իջեցնում է աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։ ...ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
... Եվ եղաւ, որ լեառը բարձրացաւ (Սէրժը), եւ խօսեց, եւ ասաց. «Եկեք ինձ մոտ, ամեն հալածեալներ, եւ բօրոտներ, եւ անդամալոյծներ, եւ հաճախօրդներ, եւ ես պաշտոններ կտամ բոլօրիդ»: Եվ բոլօրը մոտեցան նորան: ...
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻԿԸԼ
ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՕՊՏԻԿԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
ԱՐՄԵՆ ՖՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

