
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
Ընդամենը մի քանի օր առաջ ես գրեցի «Պաշարման միջից» վերնագրով հոդվածը «Նոր Հայաստան» օրաթերթի համար: Այն ժամանակ չէի կարող ենթադրել, որ հաջորդ հոդվածիս վերնագիրը սա է լինելու:
Հայկ Նահապետից սկսած, չեմ կարծում, թե եղել է մեկ անգամ, որ միատեղ հավաքվի մի քանի հազար հայորդի ու սպասի Գարնան գալուն: Դա եղավ այս նահանջ տարվա փետրվարի 29-ի երեկոյան, Երեւանի Ազատության հրապարակում, որ նախագահի պաշտոնն արդեն 10 տարի ապօրինաբար զբաղեցնող Ռ. Քոչարյանը ղարաբաղյան հաստակողությամբ անվանում է «օպերայի հրապարակ», իսկ ՀՀ ոստիկանությունը, խախտելով օրենքը, «թատերական»: Երեկոյան ժամը 8-ից` հանրահավաքի ավարտից հետո, մի քանի հազար հայորդի պարում էր հրապարակում: Ես ուղիղ ժամը 9-ին մոտեցա խոսափողին ու ազդարարեցի, որ Գարնան գալուն մնում է 3 ժամ, եւ այն լինելու է Ազատության, Հույսի գարուն: Այնուհետեւ ժամը 10-ին, 11-ին կրկնեցի նույնը. ազդարարումներն ընդունվում էին բուռն ծափահարություններով եւ ուրախաձայն աղաղակներով: Ուղիղ կեսգիշերին ես շնորհավորեցի 4 տարին մեկ անգամ իրենց տարեդարձը նշող` փետրվարի 29-ին ծնվածներին (իսկ այդպիսիք Ազատության հրապարակում մի քանիսն էին), ինչպես նաեւ մարտի մեկին ծնվածներին: Ավելին` շնորհավորեցի նաեւ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին` նրանց մաղթելով սեր ու բարություն: Այնուհետեւ ինձ հետ մի քանի հազար մարդ Տերունական աղոթքով դիմավորեց 2008-ի Գարունը: Ապա վանկարկեց ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ: (Ի դեպ, այս բառից խրտնում եւ արգելել էր մեկ էլ հայակեր սուլթան Համիդ Բ-ն:)
Մարդիկ շարունակեցին ուրախանալ, մեծ պաստառի վրա ֆիլմեր նայել, հրապարակում վառվող խարույկների շուրջ կարտոֆիլ խորովել... Ոմանք մտան վրանների մեջ` հուսալով, որ բարի է բացվելու 2008-ի գարնան առաջին արեւածագը: Լույսը դեռ չբացված` մենք արթնացանք վահաններով ու մահակներով զինված ջոկատայինների հարվածների աղմուկից: Նախնական որեւէ զգուշացում հարձակման մասին չեղավ. եթե հրաման արձակողները հայ լինեին, ապա մեր «Սասնա ծռերի» Դավթի նման հարձակումից առաջ կզգուշացնեին: Նրանք սկսեցին ծեծել նստացույցի հազարից ավելի կիսաքնած մասնակիցներին, մինչդեռ ընտրյալ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բարձրախոսից դիմում էր մեզ` մտավորականների, կուսակցությունների ղեկավարների, երիտասարդների, կանանց, մանուկների եւ ազատամարտիկների, որ որեւէ դիմադրություն ցույց չտանք: Երբ զինյալների վայրագությունը չափն անցավ, խաղաղ վրանաբնակները պոկոտեցին նստարանների փայտերը, որպեսզի պաշտպանվեն «պետական» հրոսակներից: Պաշտպանությունը, որն արտահայտվեց ձեռքն ընկած ամեն բան նրանց վրա նետելով, տեւեց մոտ կես ժամ: Մենք գերեվարված թողնելով 1000-ամյա մեր երազի` պետականության հիմնադրին` վատաբար նահանջեցինք: Իսկ հետո իմացանք, որ նա իր թիկնազորի հետ միայնակ էր մնացել ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանի, ղարաբաղցի Սերժ Սարգսյանի, ղարաբաղցի Միխայիլ Հարությունյանի, ղարաբաղցի Սեյրան Օհանյանի եւ Ռ. Քոչարյանի ղարաբաղցի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսյանի իրականացրած այս հակապետական ու անմարդկային օղակի մեջ: Ղարաբաղի Չափար գյուղից Երեւանում հայտնված ու գեներալ դարձած, ինչպես նաեւ հայաստանյան բիզնեսում աներեւակայելի բաժնեմաս ունեցող այդ ոմն «գեներալ» Գրիշան հանդգնել էր ոլորել Հայաստանի հիմնադիր-նախագահի ձեռքերն ու տանել բանտարկելու իր առանձնատանը. սա արդեն ոտնձգություն է մեր պետականության, մեր արժեքների դեմ, որ երբեւէ չի կարող ներում գտնել: Ի դեպ, Ազատության հրապարակում այդ գիշեր հանգիստ քնած էին նաեւ ազատամարտիկներ, ովքեր հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանով ժամանակին ադրբեջանցիներից ազատագրել էին սարկիսյանների ու մյուսների հանձնած Չափար գյուղը, ուր գտնվում են նրա ազգականների գերեզմանները: Երախտամոռության եւ հուդայության ավելի ստոր աստիճան անհնար է պատկերացնել: Սոսկալի է, որ վրանաբնակ այլ ականատեսներ պատմել են, թե հարձակվող ջոկատայինները միմյանց հետ խոսում եւ Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցներին ջարդելիս հայհոյում էին Ղարաբաղի բարբառով:
Մեր` խաղաղ ցուցարարներիս գարունը սկսվեց քրիստոնեական հիմնարար աղոթքով. դա մեզ չներվեց մեր երկիրը մեկ տասնամյակ օկուպացրած ղարաբաղյան հրոսակների կողմից, ովքեր անհաղորդ են մեր քրիստոնեական արժեքներին եւ ճանաչում են բացառապես զենքի ու արյան լեզուն: Մեր նահանջից հետո Ազատության հրապարակը, որտեղ սկիզբ էր առել իրենց պապերի գերեզմանը ազերիների պղծումից պաշտպանող Արցախյան շարժումը, որտեղ կազմվել էին ջոկատներ ու գնացել ղարաբաղցու` Ղարաբաղում ազատ ապրելու իրավունքը կյանքի գնով պաշտպանելու եւ տվել ավելի քան 5 հազար զոհ, լցված էր այդ նույն հայաստանցի պաշտպանների մայրերի, քույրերի, զավակների, եղբայրների արյամբ: Այսօր էլ Ղարաբաղի եւ նրա շուրջ ստեղծված անվտանգության գոտու պաշտպանությունն իրականացնում են հայաստանցի 18-20 տարեկան զորակոչիկները, ում մայրերին ու քույրերին այդպես դաժանաբար ջարդեցին նրանք. եթե մեր պատանիները պատանդի կարգավիճակում լինեին ոչ ՀՀ սահմաններից դուրս` Ղարաբաղում ու նրա անվտանգության մե՛ր ստեղծած գոտում, ապա կարող էին պաշտպանել ոչ միայն իրենց ազգականներին, այլեւ արգելել, որ քաղաքակիրթ հայաստանցու քվեն ազերիաբար կեղծվեր ու լլկվեր: Սա էր տարիներ շարունակ մեր ցրտի ու խավարի մեջ ապրելու, ավելի քան 5 հազար զոհի պատասխանը Հայաստանի այսօրվա ղարաբաղցի ղեկավարների կողմից: Նրանց գարունը, ի տարբերություն մեր աղոթքի, սկսվեց արյամբ:
Ինքս բազմիցս հարթակից կոչ եմ արել կաթողիկոս Գարեգին Բ-ին` գալ եւ հոգեւոր հոր խոսք ասել Ազատության հրապարակում հավաքված հարյուր հազարավորներին. մենք առնվազն երեք անգամ ավելին էինք, քան ԼՂ բնակչությունն իր ամենապայծառ քիրվայության ժամանակներում: Իսկ նա, չսպասելով նույնիսկ ընտրության վերջնական արդյունքների հայտարարմանը, շնորհավորեց Սերժ Սարգսյանին: Այդպիսի կաթողիկոս մեր եկեղեցին իր 1700 տարվա պատմության մեջ երբեք չի տեսել: Ամենայն հավանականությամբ հնարավոր կլիներ խուսափել այն սպանդից, ինչ տեղի ունեցավ գարնան առաջին օրը Երեւանում, եւ գուցե կարելի լիներ տարհամոզել արյունարբու կլանին, եթե Լուսավորչի գահին 1999թ. հոկտեմբերի 27-ով բազմած այդ մարդը կատարեր համազգային արբիտրի իրեն վերապահված դերը: Այդ օրերին Աստված լքել էր Էջմիածնի պատերը, մեր նվիրական եկեղեցիներն ու հանգրվանել Ազատության հրապարակում, ուր օրական մի քանի հարյուր հազար մարդ երկու անգամ միաբերան աղոթում էր: 2008-ի մարտի 1-ի արյան մեղքը որքան որ ծանրացած է Հայաստանի ապօրինի իշխանությունների վրա, կրկնակի իջած է Գարեգին Բ անվանվածի վրա: Մեր երկիրը երբեւէ ունենալու է օրինական իշխանություն, մեր ժողովուրդը գտնելու է իրեն վայել խաղաղ եւ ստեղծագործ կյանքով ապրելու իրավունքը, եւ այդժամ մենք հանուն մեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության սկսելու ենք նրան մեր Լուսավորչի սրբազան գահից հեռացնելու գործընթաց:
Ազատության հրապարակը գրավելուց Հ1 կոչվող միակ կենտրոնական հեռուստաալիքը, որի միահեծան ղեկավարը դարձյալ ղարաբաղցի է, պարբերաբար ցույց էր տալիս ավերակ դարձած մեր վրանային խաղաղ քաղաքը: Ես կադրերի մեջ տեսա նաեւ Պահպանողական կուսակցության տպագրած գրպանի օրացույցները, որ, պարելով զբաղված, մինչեւ վերջ չէինք հասցրել բաժանել ցուցարարներին: Այդ օրացույցների կողքին տեսա նաեւ շշեր, որ հեռուստատեսությամբ ներկայացվեց որպես վառելիքով լցված զինամթերք: Այդ շշերից մեկը ես ճանաչեցի. բերել էր մի տատիկ ինձ համար. դա դոշաբ` քաղցու էր, որի կեսն էլ չէի հասցրել խմել: Ի դեպ, քանի որ հանրահավաքները վարող եւ՛ Նիկոլ Փաշինյանի, եւ իմ ձայնը կտրվել էր` ձմեռային ասֆալտի վրա օրեր շարունակ քնելուց ու անընդմեջ վանկարկումներից, մենք օրական տասնյակ այդպիսի շշեր էինք ստանում մեզ անծանոթ, բայց մեզ անհունորեն սիրող հոգատար հայ մայրերից: Մեզ այդպիսի մայրեր են ծնել, իսկ ի՞նչ մայրեր են ծնել մեր մայրաքաղաքի կենտրոն զենք, հրասայլ, արյուն ու հայհոյանք բերած ավազակներին: Մայրերի անեծք է կախվելու դրանց ու դրանց սերունդների վրա, ովքեր չխորշեցին հարձակվել քնած մարդկանց վրա, ձեռք բարձրացնել համայն հայության երազանքը` պետականությունն իրականություն դարձրած Հիմնադիր-նախագահի վրա, սպանել անմեղ քաղաքացիների:
Հ.Գ. Հիմա Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել երբեւէ չընտրված բռնազավթիչ Ռոբերտ Քոչարյանը, որով արգելվում է նման տեղեկատվություն տարածելը. սակայն քանի որ նա իրական նախագահ չէ, այլ Հայաստանի քաղաքացիների սպանության մեղքի կրող ուզուրպատոր, ապա մեր պարտքն ենք համարում չենթարկվել նրա հրամաններին, ավելին` պայքարել մեր սիրասուն Հայրենիքն օր առաջ ազատագրելու համար, առայժմ թեկուզ եւ ընդհատակից: Պայքար, պայքար մինչեւ վերջ: Մարտի 2, 2008թ. «Նոր Հայաստան» օրաթերթ (ԱՄՆ)
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 1
Փորձված հանցագործն, ինչպես հայտնի է, առաջին հերթին մտածում է հանցագործության հետքերը թաքցնելու մասին, իսկ եթե խոսքը կազմակերպված հանցագործության մասին է, կազմակերպիչների թիվ մեկ խնդիրն այն է, որ ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻԿԸԼ
«Նենգափոխելով իմաստները, սանձարձակությունն ու ամենաթողությունը անվանելով «քաղաքացիական ազատություններ», այսօր էլ նրանք իշխանություններից հանրահավաքի կամ երթի արտոնություն են պահանջում», հայտարարել է ...ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՂարաբաղյան հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների ցուցաբերած անլրջությունը գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հայաստանը ...ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
Սկիզբը` թիվ 731, 733, 736 համարներում ...
Ապրիլ ամիսն է, 2008 թվականի: Ճշմարտությունը բոլորը գիտեն, եղելությունը պարզից էլ պարզ է: Ոգին հաղթած է, անելիքը` հստակ, ապագան` որոշակի... Տղաներից մեկը ...«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
Մարտի 1-ին մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած վայրագություններից ու ջարդից հետո իշխանական թեւը եւս բաժանվեց երկու մասի: Կան Ռոբերտ Քոչարյանին անխնա սեւացնողներ ու արդարացնողներ: Ամենատարբեր չինովնիկների ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
54-ամյա Հովիկը գործող իշխանության տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ականատես եւ նույնիսկ ակտիվ մասնակից է եղել. նա բռնությունների է ենթարկվել 2004 թվականի ապրիլի 12-ին, նախ էլեկտրաշոկի ...ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
Ընդամենը մի քանի օր առաջ ես գրեցի «Պաշարման միջից» վերնագրով հոդվածը «Նոր Հայաստան» օրաթերթի համար: Այն ժամանակ չէի կարող ենթադրել, որ հաջորդ հոդվածիս վերնագիրը սա է լինելու: Հայկ Նահապետից սկսած, ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահԱռաքինություններից ամենափոքրը երախտագիտությունն է, այն դեպքում, երբ երախտամոռությունը արատներից վատթարն է: Վ.Շեքսպիր Խորապես ցավում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմակիցների գիտականորեն չհիմնավորված ...ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՇՊԱՏԻՕրերս առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանն աչքալուսանք տվեց համայն հայությանը, ասելով` ընդամենը 22 տարի անց մեր երկրը կդառնա տուրիստական Մեքքա. տուրիզմից ...ՕՊՏԻԿԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
ԱՐՄԵՆ ՖՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՈստիկան Տզրուկյանը սաղավարտը դնում է գլխին, դիմապակին իջեցնում է աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։ ...ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
... Եվ եղաւ, որ լեառը բարձրացաւ (Սէրժը), եւ խօսեց, եւ ասաց. «Եկեք ինձ մոտ, ամեն հալածեալներ, եւ բօրոտներ, եւ անդամալոյծներ, եւ հաճախօրդներ, եւ ես պաշտոններ կտամ բոլօրիդ»: Եվ բոլօրը մոտեցան նորան: ...
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահ«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻԿԸԼ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

