
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»

54-ամյա Հովիկը գործող իշխանության տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ականատես եւ նույնիսկ ակտիվ մասնակից է եղել. նա բռնությունների է ենթարկվել 2004 թվականի ապրիլի 12-ին, նախ էլեկտրաշոկի ենթարկվելով հայտնվել է ասֆալտին, ապա նաեւ ընկած տեղն է ստացել ոտքերով ու մահակներով հարվածներ: Հովիկը պատմում է, որ իր հայրը իրեն մանկուց սովորեցրել է, որ ընկած մարդուն չեն հարվածում: «Դրանք ընկած մարդկանց էին ծեծում»,- եւ ապրիլի 12-ի, եւ մարտի 1-ի դեպքերի մասին պատմում է իրադարձությունների զարգացման անմիջապես կենտրոնում գտնված Հովիկը:
Նա նաեւ համաժողովրդական վերջին շարժման ակտիվ մասնակից է եղել, առաջին իսկ օրից մասնակցել է նստացույցի: Նա ՀՀ իրավապահ մարմիններում ունի բազմաթիվ ընկերներ, որոնցից էլ փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը տեղեկություն է ստացել. «Ժամը 24.30-ի սահմաններում ինձ ինֆորմացրին, որ մինչեւ առավոտվա ժամը 7-ը անպայման օպերացիան սկսելու են՝ հարձակվելու են, ցրեն, որոշումը կայացված է, նույնիսկ ինձ առաջարկեցին, որ գնամ, եթե հարազատներ ունեմ, իրենց հետ գնամ, որ չտուժեմ»:
Ըստ նրա, թեեւ այդ օրը ինֆորմացիան վստահելի մարդիկ էին հայտնել, բայց ինքն առանձնապես չէր հավատացել, քանի որ ամեն օր էլ սպասում էին, որ իրավապահները կդիմեն գործողությունների: «Բայց մյուս կողմից էլ սպասելի էր հարձակումը, որովհետեւ Թումանյան, Մաշտոց, Սայաթ-Նովա, Տերյան փողոցների կողմից մեքենաները մաքրում էին, ու չէին թողնում, որ մեր մեքենաները կանգնեն: Զգում էի, որ տեխնիկա են մոտեցնում: Հետո, որ ասացին, թե օպերացիայի պատասխանատվությունը ստանձնել է անվտանգության խորհրդի ապագա քարտուղար Արթուր Բաղդասարյանը, քանի որ ոստիկանապետը՝ Հայկ Հարությունյանը հրաժարվել էր հրամանի տակ ստորագրել, դա արդեն համոզիչ թվաց: Ժամը 6-ին արդեն կոչ եղավ, որ արթնացեք, զգոնացեք, մեզ շրջապատում են»:
Հովիկը պատմում է, որ իրենք ոչինչ չունեին ինքնապաշտպանության համար. միակ «զենքը» փայտերն էին, որոնք հրապարակ էին բերվում բացառապես ցրտին գիշերները տաքանալու համար. «Կանանց թողել էինք շրջանի ներսում, մենք՝ տղամարդիկ, 1,5 մետր օպերայի հրապարակի մուտքից դեպի ներս օղակ էինք կազմել, որ կանանց չծեծեն: Հետո իրենք էլ՝ զորքը շարվեց. առաջին շարքը դուբինկաներով էին ու վահաններով, երկրորդ, երրորդ շարքերը միայն դուբինկաներով, էլեկտրաշոկերով էին, մի բան գիտեմ, որ ավտոմատ չկար, հնարավոր է՝ ատրճանակ լիներ, բայց հրացան չկար: Մենք փորձում էինք մեր հերթին մեր դիմացի կանգնածներին համոզեինք, որ պետք չի, էլի, տղերք ջան, մի քիչ ոտներս կախ գցենք, լույսը կբացվի, տեսնենք, թե ինչ է լինում, կողմերը խոսեն, բանակցեն, բայց նրանք ոչ մի բառ չէին խոսում, նույնիսկ իրար հետ չէին խոսում. հետո որ թերթերում կարդացի, թե իբր եկել են զենք -զինամթերք խուզարկելու, վրանները ստուգելու, ծիծաղս եկավ. սուտ է, նրանք շատ լավ հնարավորություն ունեցել են խուզարկելու ամեն պահի էլ, դեռ սուրճ էլ ենք հյուրասիրել սպաներին՝ չեն ուզել. կարող էին գալ, ասել՝ ուզում ենք ձեր վրաններում ուսումնասիրություն անել, մենք էլ կասեինք, համեցեք. բայց իրենք էլ գիտեին, որ մեզ մոտ ոչինչ չկա, ի՞նչ ուսումնասիրեին: Դա աբսուրդ է, հեքիաթ»,- պատմում է Հովիկը:
«Հետո հրահանգ եկավ, թե սկսեք. սրանք էլ միանգամից հարձակվեցին մեզ վրա, բնականաբար սկսեցինք պաշտպանվել: Իրենք մեզ էին հարվածում, մենք էլ փայտերով վահաններին էինք խփում: Կարելի է ասել՝ փողոցային կռիվ էր, հետո մինի կոլցոներ արեցին, մի պահ հետեւումդ ընկերդ էր, հետո շրջվում էիր, իրենք էին արդեն, դու օղակի մեջ էիր: Միջանցքները լրիվ փակ էին, զորքը լցված էր, տեղ չէին թողել, որ մարդիկ հեռանան: Բացի այդ՝ մութ էր, դվիժոկը անջատել էին, որ հեշտ լինի մարդկանց ծեծելն ու բռնելը: Ձայները սարսափելի էին. ես այդ օրը շատ լավ պատկերացրի, թե 1915 թվականին Կոմիտասը ոնց է խելագարվել ցեղասպանության ժամանակ, մինչեւ հիմա այդ սարսափելի ձայներն ականջիս մեջ են, էդ կանանց ճվճվոցները, տղամարդկանց ձայները, երեխաների լացուկոծը»,- շարունակում է նա:
Հյուսիսային պողոտայում Հովիկը տեսել է ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին. «Սասունին տեսա, աջ կողմից կողոսկրերի հատվածում ուժեղ հարված էր ստացել, ինձ թվաց՝ նույնիսկ կոտրվածք կարող է լինել, որովհետեւ ես Սասունին այդ վիճակում չէի տեսել: Ծանր տարա, որովհետեւ նա ազգի հերոս է, իրենք կանգնել են ազգի համար, գնացել են, կռվել են, մեզնից մի գլուխ բարձր են. մենակ էն, որ դուխները հերիքել ա, որ գնան, ուրեմն ինձնից մի գլուխ բարձր են, ու ես շատ ծանր տարա, որ նման մարդն այսօր դաժանաբար հարվածներ է ստացել»:
Հովիկը ականատես է եղել մի զրույցի, թե ինչպես է մի տղամարդ ոստիկաններին ասում. «Մեզ խփողները Ղարաբաղի սպեցնազն է, նրանք մեզ ծեծում են, անարգում են, հետո էլ ձեզ են բերում՝ ոստիկաններին, կանգնացնում այստեղ, որ վաղը ժողովուրդը ձեր դեմքին է նայելու. թեկուզ զինվորականներին բերեին, բայց ոչ ամեն օր մարդկանց հետ շփվող ոստիկաններին»: Հովիկը մասնակցել է նաեւ դեպքերի երեկոյան զարգացմանը եւ գտնվել է անմիջապես ամենաթեժ վայրում` Գրիգոր Լուսավորիչ, Լեո, Պարոնյան հատվածում: «Իրենք ոստիկանները մոտենում էին ու հրահրում, այնպես էին անում, որ դու գնայիր դեպի իրենց, ու այդ խայծը կերանք բոլորս էլ, ու այդպես հասանք մինչեւ Լեոյի խաչմերուկ:
Հովիկը համեմատում է ապրիլի 12-ի դեպքերի հետ. «Ապրիլի 12-ին ռետինե փամփուշտներով էին կրակում, ապրիլի 12-ին տրասիրներ չկային, «դիմ շաշկա» կամ «պուգաչներ» էին օգտագործում, այս անգամ լրիվ մարտական զենք էր. կամաց- կամաց մեզ ներքաշեցին դեպի ոստիկանության կենտրոնի բաժնի դալանը. այդտեղ արդեն կրակում էին. կանգնած էր մի ԲՄՊ, դրա վրա ԴեՇեԿայի ավտոմատ կար դրած, դրանից էլ էին կրակում: Դեշեկայի փամփուշտները նույն կալաշնիկովի փամփուշտներն են, ուղղակի ավելի մեծ, մի 15 սմ երկարության: Ես չէի հավատում, որ սրանք մարտական փամփուշտներով են կրակում: Եւ միայն պատերին կպած փամփուշտների, ռեկաշետի ձայնից հասկացա, որ սրանք հիմարացել են, ժողովրդի վրա են կրակում, այդ ժամանակ սթափվեցի ու հասկացա, որ ծուղակ են սարքել ու ուզում են մեզ խումբ-խումբ բերեն կոտորեն»:
Հովիկը վստահեցնում է, որ բանակը չի կրակել. «Մեր երեխեքը չէին կրակում. ինչ-որ ֆոկուս եղավ իմ աչքի առաջ, հանկարծ կանգնած զորքը փոխվեց, սրանք ավելի պլոտնիացան, ֆորմեքը փոխվեցին, կասկեքը ուրիշ էին, ինձ թվաց, թե մասկիրովկա տեղի ունեցավ: Դա մեր բանակը չէր, ու մեր ոստիկանությունը չէր, ես ոստիկանների 60 տոկոսին, անգամ ալֆայի տղաներին դեմքերով գիտեմ, մեր տղերքը չէին. էդ նույն խումբն էր եւ ապրիլի 12-ին, եւ հիմա, իրենք ոնց որ ջոկատ ունենան կոտորողների, չի բացառվում, որ օլիգարխների թիկնապահները, սափրագլուխները լինեին՝ համազգեստ հագած, բայց այն, որ մեր զինվորները չէին կրակում, փաստ է»,- վստահեցնում է Հովիկը:
Հովիկի մեջ հարցեր են առաջացել` կապված թալանի հետ. «եթե նարկոմաններ էին, ինչպես որ հեռուստատեսությունն էր ցուցադրում՝ մոխրի մեջ գցած չօգտագործած ներարկիչներ, այդ դեպքում ինչո՞ւ մարդիկ՝ «թմրամոլները» հարակից դեղատներ չէին կոտրում ու թմրանյութ փնտրում, կամ ինչու չթալանեցին «Ռոլեքս» ժամացույցի խանութը, որտեղից տարած 2 ժամացույցը Լֆիկի խանութի 60 տոկոսի արժեքն ուներ, ինչո՞ւ կոտրեցին մեկ էլ «Ռոբերտոն», ասացին՝ սա էլ Ռոբի տղունն է, ու ջարդեցին: Բայց միեւնույն է` դրանք թափթփուկներ էին, իսկ դա արվել է այն ժամանակ, երբ ոչինչ չկար, ոստիկանություն չկար, կռիվ ու ջարդ չկար. կամ ինչո՞ւ ոստիկանությունը Լեոյի փողոցը Սարյանի ու Պռոշյանի անկյունից փակել էր, զորքը հետ էին քաշել Ամիրյան-Մաշտոց խաչմերուկի մոտ, այդ հատվածում կանգնած նայում էին, թե ինչ թալան է տեղի ունենում ու չէին միջամտում, եթե մի ոստիկան լիներ կանգնած, բոլորը փախնող էին: Այդ ամենը արվեց դեպքերից 1 ժամ հետո, որ ձեւակերպվեր, թե խուժանություն արեցին: Այն մարդիկ, ովքեր գաղափարի համար էին եկել, վիրավորված էին ընտրություններից ու կառավարության վերաբերմունքից, ոչ մեկն իրեն թույլ չտվեց գալ ու մի հատ կոնֆետ վերցնել, ուտել. դրանք թափթփուկներն էին. դե թող էդ թալանածը բերեին Մյասնիկյանի արձանի մոտ կանգնած ժողովրդի մեջտեղը դնեին, տեսնենք կուտեի՞ն մարդիկ, կամ ի՞նչ վերաբերմունք ցույց կտային: Դրանք ոչ թե Լֆիկին վատություն արեցին, այլ ամբողջ ազգին»,- սրտնեղում է Հովիկը՝ հասկանալով հանդերձ, որ դրանք սադրիչներ ու առիթից օգտված մարդիկ են եղել:
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 1
Փորձված հանցագործն, ինչպես հայտնի է, առաջին հերթին մտածում է հանցագործության հետքերը թաքցնելու մասին, իսկ եթե խոսքը կազմակերպված հանցագործության մասին է, կազմակերպիչների թիվ մեկ խնդիրն այն է, որ ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻԿԸԼ
«Նենգափոխելով իմաստները, սանձարձակությունն ու ամենաթողությունը անվանելով «քաղաքացիական ազատություններ», այսօր էլ նրանք իշխանություններից հանրահավաքի կամ երթի արտոնություն են պահանջում», հայտարարել է ...ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՂարաբաղյան հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների ցուցաբերած անլրջությունը գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հայաստանը ...ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
Սկիզբը` թիվ 731, 733, 736 համարներում ...
Ապրիլ ամիսն է, 2008 թվականի: Ճշմարտությունը բոլորը գիտեն, եղելությունը պարզից էլ պարզ է: Ոգին հաղթած է, անելիքը` հստակ, ապագան` որոշակի... Տղաներից մեկը ...«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
Մարտի 1-ին մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած վայրագություններից ու ջարդից հետո իշխանական թեւը եւս բաժանվեց երկու մասի: Կան Ռոբերտ Քոչարյանին անխնա սեւացնողներ ու արդարացնողներ: Ամենատարբեր չինովնիկների ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
54-ամյա Հովիկը գործող իշխանության տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ականատես եւ նույնիսկ ակտիվ մասնակից է եղել. նա բռնությունների է ենթարկվել 2004 թվականի ապրիլի 12-ին, նախ էլեկտրաշոկի ...ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
Ընդամենը մի քանի օր առաջ ես գրեցի «Պաշարման միջից» վերնագրով հոդվածը «Նոր Հայաստան» օրաթերթի համար: Այն ժամանակ չէի կարող ենթադրել, որ հաջորդ հոդվածիս վերնագիրը սա է լինելու: Հայկ Նահապետից սկսած, ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահԱռաքինություններից ամենափոքրը երախտագիտությունն է, այն դեպքում, երբ երախտամոռությունը արատներից վատթարն է: Վ.Շեքսպիր Խորապես ցավում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմակիցների գիտականորեն չհիմնավորված ...ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՇՊԱՏԻՕրերս առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանն աչքալուսանք տվեց համայն հայությանը, ասելով` ընդամենը 22 տարի անց մեր երկրը կդառնա տուրիստական Մեքքա. տուրիզմից ...ՕՊՏԻԿԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
ԱՐՄԵՆ ՖՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՈստիկան Տզրուկյանը սաղավարտը դնում է գլխին, դիմապակին իջեցնում է աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։ ...ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
... Եվ եղաւ, որ լեառը բարձրացաւ (Սէրժը), եւ խօսեց, եւ ասաց. «Եկեք ինձ մոտ, ամեն հալածեալներ, եւ բօրոտներ, եւ անդամալոյծներ, եւ հաճախօրդներ, եւ ես պաշտոններ կտամ բոլօրիդ»: Եվ բոլօրը մոտեցան նորան: ...
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահ«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
ՕՊՏԻԿԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
ԱՐՄԵՆ ՖՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

