
«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
Մարտի 1-ին մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած վայրագություններից ու ջարդից հետո իշխանական թեւը եւս բաժանվեց երկու մասի: Կան Ռոբերտ Քոչարյանին անխնա սեւացնողներ ու արդարացնողներ:
Ամենատարբեր չինովնիկների ու պատգամավորների հետ մեր ունեցած զրույցներից պարզ դարձավ, որ իշխանության բուրգում առկա երկփեղկվածությունը պատկերացրածից ավելի մեծ է: Հանրապետական կուսակցությանը հավատարիմ մի շարք անդամներ շարունակ վերլուծելով ողջ նախընտրական ու հետընտրական ժամանակահատվածը, մեկ եզրահանգման են եկել` հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով իշխանության ներսում աշխատանքներ են տարվել իրենց սիրելի Սերժ Ազատիչի դեմ: Պատգամավորներից շատերը որպես ասվածի վառ վկայություն նշում են հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական թողարկումները: Թեեւ թվում էր, թե դրանցով սեւ քարոզչություն է իրականացվում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, բայց իրականում հենց «Հայլուրի» ռեպորտաժներից հետո էր Տեր-Պետրոսյանի թիմակիցների բանակն անընդհատ ավելանում, որոնց հավաքատեղին հետագայում դարձավ Ազատության հրապարակը: Բայց միայն «հեռուստատեսային տեռորից» չէ, որ դժգոհ են իշխանական կուսակցության անդամները: Նրանց մի մասը համաձայն չէ նաեւ մարտի 1-ի լուսադեմին ու գիշերը իրականացրած «ցրման օպերացիայի» մեթոդների հետ: «Կարելի էր դա էլ մարդավարի անել, որ ժողովուրդն էսքան չզայրանար ու չչարանար»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը` պնդելով, որ թեեւ ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարները չի ընդունում, բայց պարտավոր է օբյեկտիվորեն գնահատելով իրավիճակը ասել, որ հասարակությունում կա դժգոհ զանգված, որի հետ պետք է հաշվի նստել: ՀՀԿ-ական պատգամավորն անշուշտ ճիշտ է, որ հասարակությունում կա դժգոհ զանգված, բայց խնդիրն այն է, որ գործող իշխանություններից դժգոհների թիվն այնքան մեծ է` գրեթե ողջ հանրապետությունը, որ իրենք վախենում են նույնիսկ թաքուն մտածել այդ մասին:
Ինչ խոսք, հանրապետականների արդարացումները` հատկապես լրագրողների մոտ, հասկանալի են: Նրանք փորձում են իրենց կուսակցության լիդերին մաքրել: Բայց դեռեւս այդ օրերին ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավասարապես պատասխանատու են մարտի 1-ի իրադարձությունների համար: Բայց շարունակենք ներկայացնել ՀՀԿ-ականների դժգոհությունները: Ըստ այդ կուսակցության անդամների, Ռոբերտ Քոչարյանն ինչքան հնարավորություն ուներ, վատություն արեց Սերժ Սարգսյանին` դժվարացնելով նրա հետագա գործունեությունը` որպես նախագահ: Եւ որպես դրա վառ վկայություն, այսպես ասած` հին ՀՀԿ-ականները, մեզ տեղեկացրեցին, որ Քոչարյանը «երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած» ցանկանում է ապրիլի 9-ից հետո, երբ ավարտվում են իր լիազորությունները որպես ՀՀ նախագահ, ապրել Գրողների միության շենքի տարածքում: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում Բաղրամյան փողոցից: (Լավ է, որ Մատենադարանի շենքը նրան «դուր չի եկել»): Ըստ ՀՀԿ-ականների, Սերժ Սարգսյանը առարկել է Քոչարյանի այդ առաջարկին` ասելով, որ դա շատ մեծ աղմուկ կբարձրացնի եւ պետք չէ այս անգամ էլ գնալ այդպիսի ռիսկի: Բայց Քոչարյանը, ինչպես ռեժիսոր Արմեն Մազմանյանն ասաց, սովորաբար «ղաստի է անում ամեն ինչ» ու ցանկանում է հենց այդտեղ ապրել եւ վերջ:
Մենք փորձեցինք ՀՀԿ-ականներից ստացված լուրը ճշտել Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանից: Դեռ չէինք հասցրել ամբողջությամբ ձեւակերպել հարցը` որ տարատեսակ խոսակցություններ են պտտվում Գրողների միության շենքի շուրջ, Լ. Անանյանն անմիջապես հերքեց` ասելով, որ այդ լուրերը տարածողները փորձում են ընդամենը կայանալ: «Չկա, չի եղել եւ չի լինի նման բան: Հենց որ մարդիկ պարապ են մնում, խոսում են: Մի քանի գրողներ են, ովքեր ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ»,- ասաց պարոն Անանյանը: «Բայց Դուք ի՞նչ նկատի ունեք»` շարունակեցինք: «Այդ աղբյուրը, ով Ձեզ ասել է»,- պատասխանեց Գրողների միության նախագահը: «Բայց մեզ գրողները չեն ասել այդ մասին, այլ պատգամավորները»,- փորձեցինք հստակություն մտցնել մեր երկխոսության մեջ: «Ո՞ր պատգամավորն է ասել, Ազգային ժողովի ո՞ր պահակը... Դե պարզ է արդեն հասարակական մթնոլորտն ինչքան պղտոր է, որ կարող են նման բամբասանքներ անել: Բոլոր միջոցները սպառվել են, փամփուշտները կրակվել են, բոլոր երգերը երդվել են, մնացել է սարի սմբուլը»,- արդեն մի փոքր բարկացած ասաց Հայաստանի գրողների միության նախագահը: Նա նաեւ հավելեց, որ եթե ինչ-որ բան էլ անեն Գրողների միության շենքի հետ, ապա հաշվետու չեն ոչ ոքի առջեւ, առավել եւս` մամուլի: «Այդ շենքը Գրողների միության սեփականությունն է»,- իր խոսքն այսպես ամփոփեց Լեւոն Անանյանը:
Ինչեւէ, հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, պետք է ընդգծել, որ եթե Քոչարյանը ցանկանա Գրողների միության շենքում ապրել, ապա որեւէ մեկի կարծիքը հաշվի առնել պետք չի լինի: Գլխավորը նրա ցանկությունն է: Բացի այդ, չենք կասկածում, որ անհրաժեշտության դեպքում կգտնվեն Գրողների միության անդամներ, ովքեր սիրով կստորագրեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի տակ ու գրավոր կհայտարարեն, որ իրենց մանկության երազանքն էր ՀՀ երկրորդ նախագահին տեսնել իրենց միության շենքում ապրելիս: Իսկ իրենք ստեղծագործող մարդիկ են, ովքեր կարող են նաեւ այլ վայրում ստեղծագործել. կարեւորը երկրի կայունությունն է:
Թե ինչով կավարտվեն Գրողների միության շենքի շուրջ ծավալված քննարկումները, դեռ պարզ չէ:
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 1
Փորձված հանցագործն, ինչպես հայտնի է, առաջին հերթին մտածում է հանցագործության հետքերը թաքցնելու մասին, իսկ եթե խոսքը կազմակերպված հանցագործության մասին է, կազմակերպիչների թիվ մեկ խնդիրն այն է, որ ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻԿԸԼ
«Նենգափոխելով իմաստները, սանձարձակությունն ու ամենաթողությունը անվանելով «քաղաքացիական ազատություններ», այսօր էլ նրանք իշխանություններից հանրահավաքի կամ երթի արտոնություն են պահանջում», հայտարարել է ...ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՂարաբաղյան հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների ցուցաբերած անլրջությունը գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հայաստանը ...ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
Սկիզբը` թիվ 731, 733, 736 համարներում ...
Ապրիլ ամիսն է, 2008 թվականի: Ճշմարտությունը բոլորը գիտեն, եղելությունը պարզից էլ պարզ է: Ոգին հաղթած է, անելիքը` հստակ, ապագան` որոշակի... Տղաներից մեկը ...«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
Մարտի 1-ին մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած վայրագություններից ու ջարդից հետո իշխանական թեւը եւս բաժանվեց երկու մասի: Կան Ռոբերտ Քոչարյանին անխնա սեւացնողներ ու արդարացնողներ: Ամենատարբեր չինովնիկների ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
54-ամյա Հովիկը գործող իշխանության տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ականատես եւ նույնիսկ ակտիվ մասնակից է եղել. նա բռնությունների է ենթարկվել 2004 թվականի ապրիլի 12-ին, նախ էլեկտրաշոկի ...ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
Ընդամենը մի քանի օր առաջ ես գրեցի «Պաշարման միջից» վերնագրով հոդվածը «Նոր Հայաստան» օրաթերթի համար: Այն ժամանակ չէի կարող ենթադրել, որ հաջորդ հոդվածիս վերնագիրը սա է լինելու: Հայկ Նահապետից սկսած, ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահԱռաքինություններից ամենափոքրը երախտագիտությունն է, այն դեպքում, երբ երախտամոռությունը արատներից վատթարն է: Վ.Շեքսպիր Խորապես ցավում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմակիցների գիտականորեն չհիմնավորված ...ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՇՊԱՏԻՕրերս առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանն աչքալուսանք տվեց համայն հայությանը, ասելով` ընդամենը 22 տարի անց մեր երկրը կդառնա տուրիստական Մեքքա. տուրիզմից ...ՕՊՏԻԿԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
ԱՐՄԵՆ ՖՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՈստիկան Տզրուկյանը սաղավարտը դնում է գլխին, դիմապակին իջեցնում է աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։ ...ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
... Եվ եղաւ, որ լեառը բարձրացաւ (Սէրժը), եւ խօսեց, եւ ասաց. «Եկեք ինձ մոտ, ամեն հալածեալներ, եւ բօրոտներ, եւ անդամալոյծներ, եւ հաճախօրդներ, եւ ես պաշտոններ կտամ բոլօրիդ»: Եվ բոլօրը մոտեցան նորան: ...
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
ՕՊՏԻԿԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
ԱՐՄԵՆ ՖՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

