
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ

Փորձված հանցագործն, ինչպես հայտնի է, առաջին հերթին մտածում է հանցագործության հետքերը թաքցնելու մասին, իսկ եթե խոսքը կազմակերպված հանցագործության մասին է, կազմակերպիչների թիվ մեկ խնդիրն այն է, որ ինչ էլ լինի` բացահայտվեն միայն հանցագործության շարքային կատարողները:
Մարտի 1-ին Երեւանում հանցագործություն է կատարվել, ինչի արդյունքում առնվազն ութ մարդ զոհվել է, կան հարյուրավոր վիրավորներ: Ընդ որում, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ կատարվել է կանխամտածված եւ շատ լավ ծրագրված հանցագործություն: Բնականաբար, հիմնական հարցը հետեւյալն է. ո՞վ է այդ հանցագործության կազմակերպիչը: Եվ քանի որ, նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն, զոհված 7 ցուցարարներից 4-ը մահացել են հրազենային վերքերից, իսկ 3-ը` ոստիկանական «հատուկ միջոցների» կիրառման արդյունքում, հարցը հնչում է այսպես. ո՞վ է հրամայել ցուցարարների նկատմամբ հրազեն կամ «հատուկ միջոցներ» կիրառել:
Հետաքրքիրն այն է, որ մարտի 2-ից սկսած` իշխանությունների բոլոր գործողություններն ուղղված էին միայն մի նպատակի. թաքցնել հետքերը: Առաջին քայլը, բնականաբար, ինֆորմացիայի «ոչ պաշտոնական» աղբյուրների կասեցումն էր: Հետո սկսվեց զավեշտը: Իրավիճակն ավելի լավ պատկերացնելու համար պարզապես ներկայացնենք «պաշտոնական լրատվության» ժամանակագրությունը:
Եվ այսպես, մարտի 2-5: «Պաշտոնական հաղորդագրություններում» ասվում է, որ ցուցարարները հարձակվել են ոստիկանության եւ հատուկ ստորաբաժանումների վրա` օգտագործելով ոչ միայն «մետաղյա ձողեր», «բռնկուն նյութերով շշեր» եւ այլն, այլեւ հրազեն:
Մարտի 5: Փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը հայտարարում է, թե ոստիկանությունն ու հատուկ ստորաբաժանումները զինված են եղել միայն վահաններով եւ ռետինե մահակներով, նրանց մոտ հրազեն չի եղել: Դատախազության մամուլի խոսնակը հայտարարում է, թե իրավապահ մարմինները հրազեն չեն կիրառել:
Մարտի 5-15: Ժողովրդի մեջ շրջանառվում է վավերագրական կադրերով տեսասկավառակ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես են հատուկ ստորաբաժանումները կրակում (ընդ որում` ոչ դեպի երկինք): Անմիջապես ՀՀ Ոստիկանության ներքին զորքերի բարձրաստիճան մի պաշտոնյա հայտարարում է, թե «այդ կադրերից պարզ երեւում է, որ այդ ավտոմատներով հնարավոր չէր մարտական փամփուշտներ կրակել», ապա ցուցադրում է, թե ինչ բան է «խալաստոյ» փամփուշտը: Բայց հիմնական հարցը մնում է. ո՞վ է մարտական զենք բաժանել ոստիկանության հատուկ ուժերին, ո՞վ է հրամայել կրակել (թեկուզ` օդ, թեկուզ` ոչ մարտական փամփուշտներով):
Մարտի 20: Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե «ոստիկանությունը հատուկ հրամանի կարիք չուներ»: Այլ կերպ ասած` հատուկ հրաման չի եղել: «Կազմակերպիչներ չկան»:
Մարտի 20-ից հետո: Տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ հայտարարում են, թե «չեն կարծում, որ իշխանություններն են ոստիկաններին նման հրահանգ տվել»: Սերժ Սարգսյանը Մոսկվայում Պուտինին շնորհակալություն է հայտնում «նախընտրական եւ հետընտրական գործընթացներում միանշանակ օգնության համար» (ուշադրություն դարձրեք «հետընտրական» բառի վրա):
Այսպիսով, «փնտրվում է ժողովրդի վրա կրակելու հրաման տվող»: Ընդ որում, ժողովուրդը դրա կարիքը չունի: Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով է այդ հրամանը տվել: Այնպիսի տպավորություն է, թե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են «հրաման տվող» փնտրում: Սկզբում ասում էին, թե այդպիսի բան չի եղել` ոչ մեկը ժողովրդի վրա չի կրակել, հետո, երբ դա հերքելն անիմաստ դարձավ, ասացին, որ օդ են կրակել, իսկ երբ այդ կեղծիքը նույնպես բացահայտվեց, ասացին, որ հրամանի կարիք չկար` ոստիկանությունն «ինքնուրույն» էլ կարող էր կրակել, հետո փորձեցին Պուտինի օձիքը բռնել` «դու ես աջակցել» եւ այլն:
Ըստ էության, այսօր արդեն ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գտել են «թույլ օղակը» եւ փորձում են ամեն ինչ «ջարդել» ոստիկանության գլխին: Սա առաջին դեպքը չէ: «Ես խաբար չեմ, մի խումբ ռոմանտիկներ են արել», «ես կապ չունեմ, թիկնապահս է անզգույշ քաշքշել» եւ այսպես շարունակ: Բայց սա ոչ հոկտեմբերի 27-ն է, ոչ «Պապլավոկը»: Այս դեպքում հարյուր հազարավոր վկաներ կան, եւ բոլորն ամեն ինչ գիտեն: Ու թույլ չեն տալու, որ «կազմակերպիչները» թաքնվեն հրաման կատարող ոստիկանների թիկունքում:
- ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ 1
Փորձված հանցագործն, ինչպես հայտնի է, առաջին հերթին մտածում է հանցագործության հետքերը թաքցնելու մասին, իսկ եթե խոսքը կազմակերպված հանցագործության մասին է, կազմակերպիչների թիվ մեկ խնդիրն այն է, որ ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻԿԸԼ
«Նենգափոխելով իմաստները, սանձարձակությունն ու ամենաթողությունը անվանելով «քաղաքացիական ազատություններ», այսօր էլ նրանք իշխանություններից հանրահավաքի կամ երթի արտոնություն են պահանջում», հայտարարել է ...ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՂարաբաղյան հարցում Հայաստանի այսօրվա իշխանությունների ցուցաբերած անլրջությունը գնալով ավելի ու ավելի ակնհայտ է դառնում: Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Հայաստանը ...ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
Սկիզբը` թիվ 731, 733, 736 համարներում ...
Ապրիլ ամիսն է, 2008 թվականի: Ճշմարտությունը բոլորը գիտեն, եղելությունը պարզից էլ պարզ է: Ոգին հաղթած է, անելիքը` հստակ, ապագան` որոշակի... Տղաներից մեկը ...«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
Մարտի 1-ին մայրաքաղաք Երեւանում տեղի ունեցած վայրագություններից ու ջարդից հետո իշխանական թեւը եւս բաժանվեց երկու մասի: Կան Ռոբերտ Քոչարյանին անխնա սեւացնողներ ու արդարացնողներ: Ամենատարբեր չինովնիկների ...«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
54-ամյա Հովիկը գործող իշխանության տարիներին տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ականատես եւ նույնիսկ ակտիվ մասնակից է եղել. նա բռնությունների է ենթարկվել 2004 թվականի ապրիլի 12-ին, նախ էլեկտրաշոկի ...ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
Ընդամենը մի քանի օր առաջ ես գրեցի «Պաշարման միջից» վերնագրով հոդվածը «Նոր Հայաստան» օրաթերթի համար: Այն ժամանակ չէի կարող ենթադրել, որ հաջորդ հոդվածիս վերնագիրը սա է լինելու: Հայկ Նահապետից սկսած, ...ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահԱռաքինություններից ամենափոքրը երախտագիտությունն է, այն դեպքում, երբ երախտամոռությունը արատներից վատթարն է: Վ.Շեքսպիր Խորապես ցավում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմակիցների գիտականորեն չհիմնավորված ...ԲԱՆԱՆԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԻՔ
ՇՊԱՏԻՕրերս առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանն աչքալուսանք տվեց համայն հայությանը, ասելով` ընդամենը 22 տարի անց մեր երկրը կդառնա տուրիստական Մեքքա. տուրիզմից ...ՕՊՏԻԿԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔ
ԱՐՄԵՆ ՖՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՈստիկան Տզրուկյանը սաղավարտը դնում է գլխին, դիմապակին իջեցնում է աչքերին եւ տեսնում, որ դիմացից մարդկանց հոծ զանգված է գալիս եւ գոռում՝ Սերժիկ հեռացիր, իսկ նրանցից մեկն իրեն բռունցք է ցույց տալիս։ ...ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
... Եվ եղաւ, որ լեառը բարձրացաւ (Սէրժը), եւ խօսեց, եւ ասաց. «Եկեք ինձ մոտ, ամեն հալածեալներ, եւ բօրոտներ, եւ անդամալոյծներ, եւ հաճախօրդներ, եւ ես պաշտոններ կտամ բոլօրիդ»: Եվ բոլօրը մոտեցան նորան: ...
ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԵՏՔԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ՔՅՈՀՆԱ ԿՏԱԿԱՐԱՆ
ՄԻ ՈՒՐԱՑԵՔ ՁԵՐ ԵՂԲՈՐԸ*
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ՍՊԱՌՈՒՄՆ ՈՒ ՄՈՏԱԼՈՒՏ ՄԱՀԸ
«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության նախագահ«ՄԱՐՏԻ 1-ԻՆ ԿՐԱԿԵԼ ԵՆ ՆԱԵՎ ԲՄՊ-ԻՑ»
ԸՆԴՀԱՏԱԿԻՑ
ՄԵԶ ՄԻԱՅՆ ԴԱ ԷՐ ՊԱԿԱՍ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ«ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ» ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՇՈՒՐՋ
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆԻԿԸԼ
- 1827 Սկսվում է ռուսական զորքի Երևանյան երրորդ արշավանքը:
- 1848 Անհայտ կորավ Խաչատուր Աբովյանը: (Ծնվ. 1809թ.-ին):
- 1889 Պետերբուրգում մահացավ ականավոր հայագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, պրոֆեսոր Քերովբե Պատկանյանը: (Ծնվ. 1833 թ.-ին):
- 1921 Երևանի ազատագրողմը դաշնակցական խռովարարներից:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

