
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Հայաստանի , ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Ես` Գուրգեն Եղիազարյանս, անում եմ քաղաքական հայտարարություն այն մասին որ`
1. Անհիմն եմ համարում եւ չեմ ընդունում ս. թ. մարտի 1-ին, ժամը 6-ի սահմաններում Երեւանի Ազատության հրապարակում խաղաղ նստացույցի մասնակիցների վրա իշխանությունների կողմից չզգուշացված եւ ապօրինի ուժային հարձակումն ու դրան հետեւած ձերբակալությունները:
2. Իմ անձի նկատմամբ կատարված եւ կատարվող բոլոր գործողությունները համարում եմ ապօրինի, գնահատում դրանք որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանության կողմից իրավապահներին տրված քաղաքական պատվերի իրականացում, որն իմ անձի նկատմամբ սկսվել է դեռեւս 5-6 տարի առաջ եւ իր բուռն զարգացումը ապրել մեկ տարի առաջ` կապված թերթերում իմ հակաիշխանական սուր հրապարակումների հետ, որի արդյունքում փորձ արվեց ինձ վրա քրեական գործ հարուցել: Այս ամենի իշխանական «տրամաբանական» ավարտը տեղի ունեցավ 2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ, երբ տեղի ունեցավ հարձակում իմ եւ Երջանիկ Աբգարյանի վրա:
Փետրվարի 26-ին, ժամը 7-ի սահմաններում, բնակարանս եւ ամառանոցս խուզարկելուց հետո, ժամը 11-ին ինձ տեղափոխում են Աբովյան քաղաքի ոստիկանություն, որտեղ անհիմն եւ առանց պատճառաբանությունների պահում են մինչեւ ժամը 18-ը: Աբովյան քաղաքի ոստիկանությունում մոտ 3 ժամ 40 րոպե ինձ մեկուսացրել են այնպիսի խցում, որտեղ ջերմաստիճանը չէր անցնում 5-10 աստիճանը, որից հետո ձեռնաշղթայված տեղափոխել են ԱԱԾ եւ առանց բացատրության բաց են թողել ժամը 21.30-ին:
Այդ ընթացքում հեռուստատեսությամբ հայտարարում են, որ ինձ փնտրում են եւ չեն գտնում...
3. 26.02.08 թվականին կատարվում է երկու խուզարկություն մեկ օրում:
4. 2.03.08 թվականին կատարվում է երրորդ խուզարկությունը:
5. 3.03.08 թվականին ձերբակալվում եմ եւ հարցաքննվում որպես կասկածյալ ՀՀ քր. օր-ի 300 հոդվածով:
6. 5.03.08 թվականին մեղադրանք է առաջադրվում նույն հոդվածով, որին հաջորդում է իմ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը դատարան, որն անմիջապես բավարարվում է:
7. Մարդու իրավունքների հեռախոսագրով զգուշացվում է կատարվող իրադարձությունների մասին, եւ խնդրում ենք ընդունելություն երեք հոգով` ես, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, Հայրենիք եւ Պատիվ կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը, բնականաբար, մերժվում է:
Սույն հայտարարության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ ինձ մեղսագրվող արարքի հետ ես որեւէ առնչություն չունեմ եւ այս ամենը համարում եմ իշխանությունների կողմից իջեցված քաղաքական պատվեր ու փաստում, որ Հայաստանում ընդհանրապես չի գործում պաշտպանության որեւէ էֆեկտիվ միջոց:
Ավելորդ եմ համարում քաղաքական սույն հայտարարությունը ՀՀ որեւէ պետական կառույց ուղարկելը:
Միեւնույն ժամանակ հայտարարում եմ, որ մինչեւ հաղթանակ պաշտպանելու եմ հաղթած նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նրա քաղաքական հայացքները եւ համարում եմ, որ միայն նա է ունակ փրկելու Հայաստանի ապագան:
- ԱԱԾ մեկուսարանում գտնվող
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Կիրակնօրյա «Հայլուրն» իր համար նոր զբաղմունք էր գտել: Մանրամասնորեն ներկայացնում էր, թե «քաղաքակիրթ աշխարհում» իշխանություններն ինչպես են ցրում ընդդիմության հանրահավաքները, ինչ կոշտ քայլերի են դիմում, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 28-ին երիտասարդները Հյուսիսային պողոտայում շաուրմա ուտելու ակցիա են անցկացրել: Արդյունքում` մոտ 10-12 հոգի ոստիկանության կողմից «բերման են ենթարկվել» եւ մի քանի ժամ անց ազատ արձակվել: «ՉԻ» - ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎԱՂՎԱ ՕՐԸ
Մ.Մ.Հաջորդիվ որոշների անունները տեղ չզբաղեցնելու համար կգրեմ սկզբնատառերով: Մարտի 1-ի ուշ երեկոյի մարդասպանությունից առաջ Ռ.Ք.-ն ստով հիմնավորեց նախ իր հրամանով արդեն կայացած, ապա եւ կայանալիք գործողությունները, ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱրդեն տեւական ժամանակահատված է, ինչ այս իշխանությունների մեղքով Հայաստանը բացասական առումով հայտնվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. մեր երկրում դիվանագիտական ...ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ
1937թ.-ին որպես լրտեսՀայաստանում աննախադեպ քաղաքացիական պայքար է: Հայ ժողովուրդն այսօր աննախադեպ ազգային զարթոնք է ապրում: Ազգային գիտակցության այսպիսի դրսեւորումների, անշուշտ, ավազակապետերը պատրաստ չէին: Եվ իրականում նրանց ...ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում (նախկինում` գյուղ) մի քանի հարյուր մարդ ամեն օր հավաքվում են փողոցում եւ պահանջում իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանի ...ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՑ ՈՒՏԵԼՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՆԱՊԱՐՏԻԶՄԸ` ՀԱՅ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՃակատագրի հեգնանքով թե չարաբաստիկ զուգադիպությամբ մեր երկրում սննդի, հատկապես` առաջին անհրաժեշտության, գների աճը համընկնում է համապետական ընտրություններին: Ու մինչ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ դեմքի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
«ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ»Հայաստանում ազգային-ազատագրական շարժումն ավարտվել է հաղթանակով: Եվ այս դեպքում կարեւորն այդ հաղթանակի վավերացումը չէ ներքին կամ միջազգային իրավական փաստաթղթերով: Շատ ավելի կարեւոր է մարդու ներքին ազատագրումը ...ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ մեկուսարանում գտնվող
Հայաստանի , ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ես` Գուրգեն Եղիազարյանս, անում եմ քաղաքական հայտարարություն այն մասին որ`
...- ՄԵՆԱԿՎերջին օրերին իշխանական ու կիսաիշխանական թերթերի ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում մարտի առաջին օրերի ողբերգական իրադարձություններին: Եթե բացառենք այն փոքրաթիվ զանգվածը, որն իր հանապազօրյա հացը ...
ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՑ
Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում առօրյա է դարձել այն, որ Վանատուր թաղամասի բնակիչները ամեն օր ժամը 14-ի մոտակայքում հավաքվում են փողոցում, վանկարկում «Սասուն», «Ազատություն» բառերը եւ կամաց-կամաց ...ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Ստամբոլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը: - Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ... - Այս պահին ինչո՞վ եք զբաղվում: - Դատարկ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

