
ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՑ ՈՒՏԵԼՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՆԱՊԱՐՏԻԶՄԸ` ՀԱՅ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԻՆ
Ճակատագրի հեգնանքով թե չարաբաստիկ զուգադիպությամբ մեր երկրում սննդի, հատկապես` առաջին անհրաժեշտության, գների աճը համընկնում է համապետական ընտրություններին: Ու մինչ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ դեմքի մտահոգ արտահայտությամբ փորձում են հնարավորինս ծանրակշիռ փաստարկներով հիմնավորել գների թռիչքաձեւ աճը ու շարքային սպառողին սնել դրանց դեմն առնելու զուր հույսով, նույն այդ սպառողն է իր մաշկին զգում գների բարձրացման պատճառով օրըստօրե վատթարացող սոցիալական վիճակը: Ու որքան լուրջ է պաշտոնյաների դեմքը, այնքան անհեթեթ են այդ հիմնավորումները` «չինացիները սկսել են հաց ուտել...»:
Մինչդեռ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի պնդմամբ` մեզ մոտ սոցիալական նշանակության, ասել է թե` առաջին անհրաժեշտության սննդատեսակների թանկացումն ամենեւին կապ չունի միջազգային շուկայում տեղի ունեցած թանկացումների հետ: «Մեզ մոտ ավանդույթ է ձեւավորվել, որ միշտ գների թանկացումը կատարվում է անմիջապես ընտրություններից հետո: Այն պարզ պատճառով, որ հսկայական գումարներ են ծախսվում ընտրությունների ժամանակ, ու անհրաժեշտություն է ծագում ծախսածը ետ բերելու: Քանի որ հայ սպառողը տառապում է բարձր մակարդակի ագահությամբ, դրա համար նրանք ուզում են ոչ միայն ծախսածը ետ բերել, այլեւ մի բան էլ ավելի: Այսինքն՝ նույնիսկ ետ բերելու պարագայում մի քանի տոկոս են ավելացնում, որպեսզի կրկնակի շահույթ ստանան»,-նկատում է տնտեսագետը: Վերջինիս հիմնավորմամբ` երբ անցած տարի Եվրոպայում արեւածաղկի ցածր բերքատվության պատճառով թանկացան ձեթն ու հացը, մեզ մոտ թանկացավ նաեւ դեռեւս անցած տարվա հունվարից ներմուծած ձեթը: Նույնը կաթնամթերքի ու ցորենի պարագայում է. թանկացել է եվրոպական արտադրության կաթնամթերքը, իսկ Հայաստանում թանկացրել է նաեւ նորզելանդական կարագը: «Բոլորս էլ գիտենք, որ Նոր Զելանդիան Եվրոպայի հետ կապ չունի: Այս պատճառով հարց է ծագում թե՛ ժամանակային առումով, թե՛ աշխարհագրական: Ընդամենը մի քանի օր առաջ Չիկագոյի բորսայում մեկ տոննա ցորենի գինն անցավ 400 դոլարի սահմանը: Այդ ցորենը հազիվ մայիսին հասնի Հայաստան, բայց այստեղ դեռ էդ ցորենը չհասած` գինը բարձրացավ»,-հավելեց Աղաջանովը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն էլ իրավիճակից դուրս գալու սեփական դեղատոմսն էր հղացել` «գյուղացուն հորդորել ցորեն ցանի»: Իսկ գյուղացին ցանկանո՞ւմ է ցորեն ցանել, թե՞ ոչ` հարցի մյուս կողմն է:
Ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի՝ Հայաստանում ցորենի ցանքատարածքները չեն նվազել, այլ նույնիսկ ավելացել են: Պետրոսյանի տվյալներով` Արարատյան հարթավայրում միայն ցորենի ցանքատարածքները կազմում են 13-14 հազար հա, ընդ որում, ավելացել են բարձրադիր վայրերի` Շիրակ, Գեղարքունիք, ցորենի ցանքատարածքները` հասնելով մինչեւ 100-105.000-ի, պահպանելով հավասարակշռությունը: Շեշտելով, որ Հայաստանը մշտապես ցորեն ներկրող երկիր է, գյուղնախարարության պաշտոնյան հայտնեց, որ մեր երկրում տարբեր տարիների տվյալներով ցորենի ինքնաբավության մակարդակը կազմում է 35-45 տոկոս` կախված բնակլիմայական պայմաններից ու բերքատվության ծավալներից: «Այժմ նպատակ կա ինքնաբավության մակարդակը հասցնել 75 տոկոսի»,-նկատեց Պետրոսյանը:
Արտաշատի Կանաչուտ գյուղի բնակիչ տիկին Անիկը մեզ հետ զրույցում ասաց. «Մեզ մոտ համարյա թե ցորեն չեն ցանում: Ով էլ ցանում է, շատ քիչ է ցանում: Մեզ մոտ հիմնականում ծիրանենի ու դեղձենի են աճեցնում, քանի որ ցորենից եկամուտ շատ քիչ ենք ստանում, ձեռք չի տալիս ցորեն ցանելը»:
Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի բնակիչներից մեկն էլ նկատեց. «Մարզում շատ են ցորեն ցանողները, սակայն ցորենի ծախսերն են շատ. վառելանյութը, պարարտանյութը շատ թանկ են: 1 պարկ պարարտանյութը` սիլիտրան, 5000 դրամ ա, 1 հա համար գյուղացին պիտի առնվազն 5-6 պարկ պարարտանյութ տա, որն արդեն իսկ կազմում ա 30.000 դրամ, դրան էլ գումարած վառելանյութը, պատկերացրեք` ինչ թիվ ա կազմում: Արտասահմանյան սերմացուի 1կգ 400 դրամ ա, իսկ տեղականը` 120 դրամ, որից բերքատվությունը շատ ցածր ա: Իսկ եթե բերքը քիչ եղավ, եկամուտն էլ քիչ կլինի: Պետք ա գյուղացուն օգնեն, վարկ տրամադրեն ու էդ վարկն էլ անմիջապես գյուղացուն տան, ոչ թե մարզպետարանին կամ գյուղապետարանին, որտեղից գյուղացուն բան չի հասնում, քանի որ մարզպետարանում ու գյուղապետարանում սաղ գողեր ու թալանչիներ են: Եթե նույն գյուղապետն ու մարզպետը ընտրությունների արդյունք են կեղծում, ի՞նչ ա եղել, որ գյուղացուն հասանելիք սերմացուն կամ պարարտանյութը իրանք չուտեն ու խաբեն, թե տվել են գյուղացուն»:
Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի փոխանցմամբ` բոլոր երկրներում գյուղատնտեսությունը զարգանում է սուբսիդավորման միջոցով, նույնիսկ ԱՄՆ-ի գյուղատնտեսության 20-25 տոկոսը կազմում են սուբսիդիաները, Եվրամիության բյուջեի գրեթե կեսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, քանի որ այս ճյուղն ի սկզբանե ռիսկային է: «Ցորենի մշակումը խրախուսելու համար միայն սուբսիդավորումը բավարար չէ, հարկավոր է ոռոգման ցանցի բարելավում, դրսից բարձրորակ սերմացուի ապահովում, ցորենի նվազագույն գնի սահմանում, որպեսզի գյուղացին իրեն պաշտպանված զգա, որ տեղական ցորենի գինը չի գերազանցի դրսից ներմուծածինը»,-ընդգծում է գյուղնախարարության ներկայացուցիչ Գառնիկ Պետրոսյանը:
Անդրադառնալով ՀՀ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանի այն հայտարարությանը, թե մեր երկիրը չեզոքացրել է գների աճը, Աղաջանովն ասաց, որ գները չեզոքացնելու տնտեսագիտական երկու մեխանիզմ կա` փոխհատուցում առավելապես խոցելի եւ միջին եկամուտ ունեցող խավերին եւ պետության պահուստային միջոցների հաշվին ապրանքային ինտերվենցիա: Մինչդեռ մեր երկրում ոչ մեկն է արվել, ոչ մյուսը: «Ես դա համարում եմ տնտեսագիտական բոնապարտիզմ: Այսինքն՝ Երիցյան Ներսեսն իրեն դրել է Նապոլեոնի տեղը ու եթե ԱՄՆ-ին, Եվրոպային չհաջողվեց չեզոքացնել գները, Հայաստանին հաջողվե՞ց: Առաջինը պետք է խաղի մեջ մտնի հարկային ծառայությունը: Մեր երկրի համար, երբ պետությունը ոչ մի բան չի անում՝ ոչ ինտերվենցիա է կատարում, ոչ փոխհատուցում է անում, պետք է մի շատ հասարակ քաղաքականություն վարի՝ անուղղակի կարգավորի սոցիալական նշանակության ապրանքների գները: Հիմա ամբողջ աշխարհն է դա կիրառում, բայց մեզ մոտ կրկին դա չի գործում, քանի որ բոլոր ներկրողներն իշխանական տանիքի տակ են աշխատում, իսկ իշխանությունն էլ չի ցանկանում նրանց հարվածել: Էն խեղճուկրակ տնտեսական մրցակցության հանձնաժողովի վրա են դրել, որոնք ոչ մի նորմալ գործառույթ չունեն, որպեսզի այդ ներկրողներին, որոնք գերշահույթ են ստանում գների աճի զեղծարարություններից, պատժեն»-եզրափակեց տնտեսագետը:
- ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Կիրակնօրյա «Հայլուրն» իր համար նոր զբաղմունք էր գտել: Մանրամասնորեն ներկայացնում էր, թե «քաղաքակիրթ աշխարհում» իշխանություններն ինչպես են ցրում ընդդիմության հանրահավաքները, ինչ կոշտ քայլերի են դիմում, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 28-ին երիտասարդները Հյուսիսային պողոտայում շաուրմա ուտելու ակցիա են անցկացրել: Արդյունքում` մոտ 10-12 հոգի ոստիկանության կողմից «բերման են ենթարկվել» եւ մի քանի ժամ անց ազատ արձակվել: «ՉԻ» - ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎԱՂՎԱ ՕՐԸ
Մ.Մ.Հաջորդիվ որոշների անունները տեղ չզբաղեցնելու համար կգրեմ սկզբնատառերով: Մարտի 1-ի ուշ երեկոյի մարդասպանությունից առաջ Ռ.Ք.-ն ստով հիմնավորեց նախ իր հրամանով արդեն կայացած, ապա եւ կայանալիք գործողությունները, ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱրդեն տեւական ժամանակահատված է, ինչ այս իշխանությունների մեղքով Հայաստանը բացասական առումով հայտնվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. մեր երկրում դիվանագիտական ...ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ
1937թ.-ին որպես լրտեսՀայաստանում աննախադեպ քաղաքացիական պայքար է: Հայ ժողովուրդն այսօր աննախադեպ ազգային զարթոնք է ապրում: Ազգային գիտակցության այսպիսի դրսեւորումների, անշուշտ, ավազակապետերը պատրաստ չէին: Եվ իրականում նրանց ...ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում (նախկինում` գյուղ) մի քանի հարյուր մարդ ամեն օր հավաքվում են փողոցում եւ պահանջում իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանի ...ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՑ ՈՒՏԵԼՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՆԱՊԱՐՏԻԶՄԸ` ՀԱՅ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՃակատագրի հեգնանքով թե չարաբաստիկ զուգադիպությամբ մեր երկրում սննդի, հատկապես` առաջին անհրաժեշտության, գների աճը համընկնում է համապետական ընտրություններին: Ու մինչ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ դեմքի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
«ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ»Հայաստանում ազգային-ազատագրական շարժումն ավարտվել է հաղթանակով: Եվ այս դեպքում կարեւորն այդ հաղթանակի վավերացումը չէ ներքին կամ միջազգային իրավական փաստաթղթերով: Շատ ավելի կարեւոր է մարդու ներքին ազատագրումը ...ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ մեկուսարանում գտնվող
Հայաստանի , ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ես` Գուրգեն Եղիազարյանս, անում եմ քաղաքական հայտարարություն այն մասին որ`
...- ՄԵՆԱԿՎերջին օրերին իշխանական ու կիսաիշխանական թերթերի ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում մարտի առաջին օրերի ողբերգական իրադարձություններին: Եթե բացառենք այն փոքրաթիվ զանգվածը, որն իր հանապազօրյա հացը ...
ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՑ
Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում առօրյա է դարձել այն, որ Վանատուր թաղամասի բնակիչները ամեն օր ժամը 14-ի մոտակայքում հավաքվում են փողոցում, վանկարկում «Սասուն», «Ազատություն» բառերը եւ կամաց-կամաց ...ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Ստամբոլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը: - Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ... - Այս պահին ինչո՞վ եք զբաղվում: - Դատարկ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

