
ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
- Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում (նախկինում` գյուղ) մի քանի հարյուր մարդ ամեն օր հավաքվում են փողոցում եւ պահանջում իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանի ազատությունը: 6 օր է արդեն, որ հացադուլ է անում հրազդանցի հաշմանդամ ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը եւ արդեն 4 օր էլ նրան է միացել «Ալաշկերտ» ջոկատի հրամանատար, հաշմանդամ ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը: Վերջինս արդեն երեք օր է, որ նաեւ ջրադուլի մեջ է. ջուր էլ չի խմում: Իսկ գործող իշխանությունները քար անտարբերություն են ցուցաբերում ու լռելյայն ողջունում ոստիկանների վայրագ պահվածքը, ովքեր արդեն երկրորդ անգամ է, որ գողանում են հացադուլ հայտարարած ազատամարտիկների վրանը, որտեղ նրանք գիշերում են:

Երեկ մենք զրուցեցինք Կոտայքի մարզային իշխանության ներկայացուցիչների հետ` փորձելով պարզել, թե նրանք ի՞նչ են մտածում իրենց տարածքում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան
- Պրն Շահգալդյան, հետաքրքրվե՞լ եք, թե Հրազդանի բնակիչներն ինչ պահանջ ունեն, ինչո՞ւ են հանրահավաքներ անում:
- Ոնց կարող ա չհետաքրքրվեմ:
- Երկու հոգի հացադուլ են անում, մեկն էլ ջրադուլ է սկսել, դրանից է՞լ եք տեղյակ:
- Հարաբերական հասկացողություն է դեռեւս հացադուլ են անում, թե չեն անում: Ես ինչ կարող եմ ասել, մարդկանց պահանջն անօրինական է:
- Անօրինակա՞ն:
- Իհարկե:
- Այսինքն, Դուք կարծում եք, որ Սասուն Միքայելյանը փորձում էր իշխանությունը բռնի խլե՞լ:
- Էդ ամեն ինչի պատասխանը կտա դատարանը:
- Բա ինչո՞ւ եք նախապես գնահատականներ տալիս:
- Դուք եւ մենք, բոլորս միասին դատարանի վճռով կիմանանք այդ ամենի մասին: Կա՞ր այդպիսի հանցակազմ, թե չկար: Ես հիմա չեմ կարող գնահատական տալ, որովհետեւ ես նախաքննական մարմին չեմ:
- Այդ դեպքում ինչո՞ւ եք ասում, որ մարդկանց պահանջն անօրինական է: Եթե դատարանի վճիռ չկա:
- Ես չեմ կարող ասել, իրենք էլ օրենք են խախտում, որ հանրահավաք են անում:
- Դուք այդ հավաքը համարում եք հանրահավա՞ք: Դուք տեսե՞լ եք որեւէ հռետորի, որը ելույթ է ունենում այդ հանրահավաքում, կոչ է հնչեցնում:
- Այդտեղ կան եւ կազմակերպիչներ նույնպես:
- Դուք ճանաչո՞ւմ եք կոնկրետ կազմակերպիչներին:
- Ես չեմ կարող ասել` կոնկրետ ովքեր են, բայց կան կազմակերպիչներ:
- Դուք որեւէ անգամ չեք փորձե՞լ գնալ ձեր մարզի բնակիչների մոտ, զրուցել նրանց հետ, հասկանալ, թե ինչ են ուզում:
- Դուք հարցաքննո՞ւմ եք ինձ:
- Ոչ:
- Իրավապահ մարմինները անհանգստանում են, հետաքրքրվում են, ես այդտեղ ֆունկցիա չունեմ:
- Իսկ հացադուլ հայտարարած մարդկանց է՞լ որեւէ կերպ չեք պատրաստվում խնդրել դուրս գալ հացադուլից:
- Ովքեր որ պիտի խնդրեին, խնդրել են:
- Ես կոնկրետ Ձեզ եմ հարցնում:
- Դուք ինձ հարցաքննո՞ւմ եք, չհասկացա:
- Ես հարցնում եմ Ձեզ, Դուք գնացե՞լ, Ձեր մարզի հացադուլ հայտարարած բնակիչներին խնդրե՞լ եք, որ դուրս գան հացադուլից:
- Ես այդպիսի առաքելությամբ օժտված չեմ, ինձ պետք էլ չի գնալ ու խնդրել: Եթե մարդը որոշել է հացադուլ անել, թող անի, ինչի՞ պտի գնանք, համոզենք, որ հացադուլ չանի: Ինչի՞ համար: Հացադուլ անողները բավականին խելքահաս մարդիկ են, եթե գտնում են, որ հացադուլ անելու անհրաժեշտություն կա, թող անեն: Ես պիտի գնամ, խնդրեմ, ասեմ, հացադուլ մի արե՞ք:
- Դրա անհրաժեշտությունը չե՞ք զգում:
- Իմ խնդրելու անհրաժեշտությունը չեմ զգում:
Արամ Դանիելյան` Հրազդանի քաղաքապետ
- Հրազդանում արդեն մեկ շաբաթից ավելի շարունակվող հանրահավաքներից տեղյա՞կ եք, հետաքրքրվե՞լ եք:
- Բայց էդ հարցով ինձ չեն դիմել:
- Ձեր քաղաքում ոչ միայն բողոքի հանրահավաք է անցկացվում, այլ նաեւ հացադուլ են հայտարարել երկու ազատամարտիկ:
- Հացադուլավորների հետ ես հանդիպել եմ:
- Ի՞նչ եք առաջարկել իրենց:
- Ես առաջարկել եմ, որ թողեն, գնան տուն, ինչ առաջարկ էլ որ անում են, թող անեն առանց հացադուլի: Մենք կմիջնորդենք: Միանշանակ քաղաքական աստառ են տալիս, որ մեր իրավասությունից դուրս է:
- Իսկ բողոքի ակցիայի մասնակիցների հետ չե՞ք հանդիպել:
- Չէ, չենք հանդիպել:
- Մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ասաց, որ մարդկանց պահանջն անօրինական է, Դուք համաձայն ե՞ք այդ կարծիքի հետ:
- Բայց ես չեմ իմանում, թե նրանք ինչ են ուզում, ես ոնց ասեմ անօրինակա՞ն է, թե չէ: Իմ իրավասություններից դուրս է էդ հարցի պատասխանը: Թող դիմեն, որ իմանամ:
- Հավաքված մարդիկ Ձեզ էլ են ընտրել` որպես քաղաքապետ, այդպես չէ՞:
- Այո, այո: Բայց նրանք ինձ չեն դիմել, չէ՞:
- Բայց ինչո՞ւ Դուք չեք գնում Ձեր ընտրողների մոտ: Դուք նախընտրական շրջանում չէի՞ք հայտարարում, որ տվեք ինձ քվե, որ ես ծառայեմ ձեզ, այլ ոչ թե ծառայեցնեմ:
- Ո՞նց իրենց ծառայեմ:
- Դուք այդպիսի կոչեր չե՞ք արել:
- Բայց որ ես չեմ իմանում իրենց պահանջները, ո՞նց ասեմ, որ ես ձեզ ծառայում եմ: Կարող ա անօրինական բան են ուզում, ես էթամ ծառայե՞մ անօրինական:
- Այ հենց դրա համար էլ զանգահարել ենք, ուզում ենք իմանալ, Դուք տեղյա՞կ եք նրանց պահանջներից:
- Ես հետաքրքրվել եմ հացադուլ անողներով: Իմացել ենք, որ մեր իրավասություններից դուրս ա:
- Ես հարցնում էի ակցիայի մասնակիցների մասին:
- Նույնն էլ իրանք են, ինչ տարբերություն, իրար հետ են:
- Այսինքն նրանց պահանջն էլ է Ձեզ ծանոթ:
- Պահանջը ծանոթ է, բայց էն հարթության վրա են տանում, որ մեր լիազորություններից դուրս ա:
- Մենք ընդամենը ցանկանում էինք իմանալ` ճշտե՞լ եք մարդկանց տրամադրությունները, դժգոհությունները:
- Մի քանիսի հետ հանդիպել ենք, իմացել ենք` ինչ են ուզում:
- Իսկ որպես քաղաքապետ, վատ չե՞ք զգում, որ կանանց ու երեխաներին ձեր քաղաքում ոստիկանները հարցաքննում են, տանում են ոստիկանության բաժանմունքներ:
- Ես դրա մասին տեղյակ չեմ:
- Արդեն մեկ շաբաթ է, որ այդ մասին հանրապետական մամուլը գրում է:
- Թերթերում հազար տեսակի բան են գրում:
- Դուք չեք էլ լսե՞լ, որ երեխաներին հարցաքննում են դպրոցում:
- Ոչ, ոչ:
Հ. Գ. Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Միայն հավելենք, որ այս մարդիկ այն պաշտոնյաներն են, ովքեր ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում են, որ տոգորված են իրենց բնակիչների հոգսերով եւ ապրում են բնակիչների դարդ ու ցավով:
- ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Կիրակնօրյա «Հայլուրն» իր համար նոր զբաղմունք էր գտել: Մանրամասնորեն ներկայացնում էր, թե «քաղաքակիրթ աշխարհում» իշխանություններն ինչպես են ցրում ընդդիմության հանրահավաքները, ինչ կոշտ քայլերի են դիմում, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 28-ին երիտասարդները Հյուսիսային պողոտայում շաուրմա ուտելու ակցիա են անցկացրել: Արդյունքում` մոտ 10-12 հոգի ոստիկանության կողմից «բերման են ենթարկվել» եւ մի քանի ժամ անց ազատ արձակվել: «ՉԻ» - ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎԱՂՎԱ ՕՐԸ
Մ.Մ.Հաջորդիվ որոշների անունները տեղ չզբաղեցնելու համար կգրեմ սկզբնատառերով: Մարտի 1-ի ուշ երեկոյի մարդասպանությունից առաջ Ռ.Ք.-ն ստով հիմնավորեց նախ իր հրամանով արդեն կայացած, ապա եւ կայանալիք գործողությունները, ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱրդեն տեւական ժամանակահատված է, ինչ այս իշխանությունների մեղքով Հայաստանը բացասական առումով հայտնվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. մեր երկրում դիվանագիտական ...ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ
1937թ.-ին որպես լրտեսՀայաստանում աննախադեպ քաղաքացիական պայքար է: Հայ ժողովուրդն այսօր աննախադեպ ազգային զարթոնք է ապրում: Ազգային գիտակցության այսպիսի դրսեւորումների, անշուշտ, ավազակապետերը պատրաստ չէին: Եվ իրականում նրանց ...ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում (նախկինում` գյուղ) մի քանի հարյուր մարդ ամեն օր հավաքվում են փողոցում եւ պահանջում իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանի ...ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՑ ՈՒՏԵԼՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՆԱՊԱՐՏԻԶՄԸ` ՀԱՅ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՃակատագրի հեգնանքով թե չարաբաստիկ զուգադիպությամբ մեր երկրում սննդի, հատկապես` առաջին անհրաժեշտության, գների աճը համընկնում է համապետական ընտրություններին: Ու մինչ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ դեմքի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
«ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ»Հայաստանում ազգային-ազատագրական շարժումն ավարտվել է հաղթանակով: Եվ այս դեպքում կարեւորն այդ հաղթանակի վավերացումը չէ ներքին կամ միջազգային իրավական փաստաթղթերով: Շատ ավելի կարեւոր է մարդու ներքին ազատագրումը ...ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ մեկուսարանում գտնվող
Հայաստանի , ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ես` Գուրգեն Եղիազարյանս, անում եմ քաղաքական հայտարարություն այն մասին որ`
...- ՄԵՆԱԿՎերջին օրերին իշխանական ու կիսաիշխանական թերթերի ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում մարտի առաջին օրերի ողբերգական իրադարձություններին: Եթե բացառենք այն փոքրաթիվ զանգվածը, որն իր հանապազօրյա հացը ...
ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՑ
Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում առօրյա է դարձել այն, որ Վանատուր թաղամասի բնակիչները ամեն օր ժամը 14-ի մոտակայքում հավաքվում են փողոցում, վանկարկում «Սասուն», «Ազատություն» բառերը եւ կամաց-կամաց ...ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Ստամբոլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը: - Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ... - Այս պահին ինչո՞վ եք զբաղվում: - Դատարկ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

