
ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ
Հայաստանում աննախադեպ քաղաքացիական պայքար է: Հայ ժողովուրդն այսօր աննախադեպ ազգային զարթոնք է ապրում: Ազգային գիտակցության այսպիսի դրսեւորումների, անշուշտ, ավազակապետերը պատրաստ չէին: Եվ իրականում նրանց համար էր ստեղծվել արտակարգ իրավիճակ: Բնականաբար, պիտի օգտագործեին բանդիտական ողջ զինանոցը: Առայժմ ապոֆեոզը մարտի 1-ն է: Փաստորեն իշխող զույգի բոլոր քայլերն ապացուցում են, որ նրանք ոչ մի ոճրագործությունից չեն խորշում:
Համաժողովրդական շարժումը կասեցնելու առաջին քայլը գլխավոր հրամանատարին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, մեկուսացնելը եղավ: Այո՛, մեր գլխավոր հրամանատարը հիմա պատանդ է: Պատանդ են նաեւ շարժման շատ ակտիվիստներ, եւ պատանդների թիվն ամեն օր ավելանում է:
Մենք իրավունք չունենք այս վիճակին համակերպվելու, իրավունք չունենք զազրելի բամբասանքների ճահիճն ընկնելու, հուսահատության ու ընկճվածության իրավունքն էլ չունենք: Հիշենք` մեզ վրա կրակողներն ու անմեղ ցուցարարների արյունը թափողները հենց սրան են սպասում:
2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավը դեռ չսկսված` լուրեր տարածվեցին, որ Ս. Սարգսյանին աջակցում է հոգեբանների մի մեծ խումբ: Անկեղծ ասած` զավեշտի էր նման: Հետո երեւաց, որ, իսկապես, որոշ հոգեբաններ անընդհատ պիտի երեւային էկրանին, թերթերում հոդվածներ պիտի գրեին` բացահայտելով իրենց պաշտպանյալի հոգեբանական կերպարը: Եվ էլի` զավեշտ էր թվում:
Հետո, մարտի 1-ի արյունահեղությունից հետո շրջանառության մեջ դրվեց «հոգեբանական դիվերսիա» բառակապակցությունը: Հոգեկան հավասարակշիռ վիճակում դժվար է հավատալ, որ սա ասողները նորմալ ուղեղ ունեն: Մնում է միայն մեզ մեղադրեն Երեւան-Տոկիո թունել փորելու համար ու բոլորիս ճապոնական լրտես անվանեն (նախադեպը տե՛ս 1937թ. գործերում):
Ուրեմն, պարոնայք պրովոկատորներ, բամբասանք տարածողներ ու ծախու հոգեբաններ, հիշեցրե՛ք ձեր պարագլուխներին, որ նրանք ձեռք են բարձրացրել մեր սրբությունների վրա` ընտանիքի եւ հայրենիքի վրա: Փորձե՛ք նաեւ բացատրել, որ մենք ապրում ենք 21-րդ դարում, որ Հայաստանում նորմալ մարդիկ են ապրում, եւ բանդիտները փոքրամասնություն են: Չե՞ք կարող, ուրեմն ձեններդ կտրե՛ք: Մենք կբացատրենք:
Ա. Ընտանիք
Ընտանիքը մեր ծնողներն են, մեր ամուսինները կամ կանայք, մեր զավակները, քույրերն ու եղբայրները: Ընտանիքը մեր սրբությունն է, իսկ դուք ուզում եք նաեւ այդտեղ խցկվել: Դրա համար էլ փորձում եք ամեն ընտանիքից պատանդ ունենալ, որ մյուսներին լռեցնեք: Թույլ չենք տալու, ազատելու ենք ե՛ւ մեր եղբայրներին ու զավակներին, ե՛ւ մեր ընկերներին, ե՛ւ մեր գլխավոր հրամանատարին:
Բ. Հայրենիք
Ամեն ինչ արեցիք, որ ապացուցեք` մեր հայրենիքում դուք օտար եք: Իսկ մենք ապացուցեցինք, որ ազատելու ենք մեր հայրենիքը օտար զավթիչներից: Հոգեբանորեն արդեն ազատել ենք, դրա համար էլ այդքան ջղաձգվում եք:
Գ. Հաղթանակ
Հաղթանակն արդեն կայացած է, մնում է` այն ամրագրենք: Մենք հաղթել ենք, եւ դրա ապացույցն է Հայաստանի քաղաքացիական զարթոնքը: Մենք հաղթել ենք, որքան էլ փորձեք բիրտ ուժով ինչ-որ ճնշումներ գործադրել: Մենք հաղթել ենք, եւ դուք մղձավանջի մեջ եք: Հիշե՛ք թեկուզ Ս. Սարգսյանի կազմակերպած վերջին միտինգը, Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը, փոքրիկ հերոսական Վանատուրը:
Մենք հաղթել ենք ճիշտ այնպես, ինչպես Արցախում հաթել էին մեր հերոս ազատամարտիկները: Հաղթել էին անկոտրում ոգով եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանատարությամբ:
Այսօր բոլորս ենք ազատամարտիկ` այս հրաշք բառի բուն իմաստով:
- 1937թ.-ին որպես լրտես
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Կիրակնօրյա «Հայլուրն» իր համար նոր զբաղմունք էր գտել: Մանրամասնորեն ներկայացնում էր, թե «քաղաքակիրթ աշխարհում» իշխանություններն ինչպես են ցրում ընդդիմության հանրահավաքները, ինչ կոշտ քայլերի են դիմում, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 28-ին երիտասարդները Հյուսիսային պողոտայում շաուրմա ուտելու ակցիա են անցկացրել: Արդյունքում` մոտ 10-12 հոգի ոստիկանության կողմից «բերման են ենթարկվել» եւ մի քանի ժամ անց ազատ արձակվել: «ՉԻ» - ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎԱՂՎԱ ՕՐԸ
Մ.Մ.Հաջորդիվ որոշների անունները տեղ չզբաղեցնելու համար կգրեմ սկզբնատառերով: Մարտի 1-ի ուշ երեկոյի մարդասպանությունից առաջ Ռ.Ք.-ն ստով հիմնավորեց նախ իր հրամանով արդեն կայացած, ապա եւ կայանալիք գործողությունները, ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱրդեն տեւական ժամանակահատված է, ինչ այս իշխանությունների մեղքով Հայաստանը բացասական առումով հայտնվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. մեր երկրում դիվանագիտական ...ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ
1937թ.-ին որպես լրտեսՀայաստանում աննախադեպ քաղաքացիական պայքար է: Հայ ժողովուրդն այսօր աննախադեպ ազգային զարթոնք է ապրում: Ազգային գիտակցության այսպիսի դրսեւորումների, անշուշտ, ավազակապետերը պատրաստ չէին: Եվ իրականում նրանց ...ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում (նախկինում` գյուղ) մի քանի հարյուր մարդ ամեն օր հավաքվում են փողոցում եւ պահանջում իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանի ...ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՑ ՈՒՏԵԼՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՆԱՊԱՐՏԻԶՄԸ` ՀԱՅ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՃակատագրի հեգնանքով թե չարաբաստիկ զուգադիպությամբ մեր երկրում սննդի, հատկապես` առաջին անհրաժեշտության, գների աճը համընկնում է համապետական ընտրություններին: Ու մինչ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ դեմքի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
«ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ»Հայաստանում ազգային-ազատագրական շարժումն ավարտվել է հաղթանակով: Եվ այս դեպքում կարեւորն այդ հաղթանակի վավերացումը չէ ներքին կամ միջազգային իրավական փաստաթղթերով: Շատ ավելի կարեւոր է մարդու ներքին ազատագրումը ...ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ մեկուսարանում գտնվող
Հայաստանի , ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ես` Գուրգեն Եղիազարյանս, անում եմ քաղաքական հայտարարություն այն մասին որ`
...- ՄԵՆԱԿՎերջին օրերին իշխանական ու կիսաիշխանական թերթերի ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում մարտի առաջին օրերի ողբերգական իրադարձություններին: Եթե բացառենք այն փոքրաթիվ զանգվածը, որն իր հանապազօրյա հացը ...
ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՑ
Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում առօրյա է դարձել այն, որ Վանատուր թաղամասի բնակիչները ամեն օր ժամը 14-ի մոտակայքում հավաքվում են փողոցում, վանկարկում «Սասուն», «Ազատություն» բառերը եւ կամաց-կամաց ...ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Ստամբոլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը: - Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ... - Այս պահին ինչո՞վ եք զբաղվում: - Դատարկ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

