
ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎԱՂՎԱ ՕՐԸ
Հաջորդիվ որոշների անունները տեղ չզբաղեցնելու համար կգրեմ սկզբնատառերով: Մարտի 1-ի ուշ երեկոյի մարդասպանությունից առաջ Ռ.Ք.-ն ստով հիմնավորեց նախ իր հրամանով արդեն կայացած, ապա եւ կայանալիք գործողությունները, սպառնաց, թե ցրելու է ու «ցրեց»:
Մինչ այդ սակայն քաղաքացիներիս դեմ տվեց Վ.Օ.-ին, որը միայն իրեն յուրահատուկ պարանոց-ձեռքեր- խուսափուկ հայացք շարժուձեւի շրջանակում «դիվանագիտական» տափակ հիմնավորում տվեց իրավիճակին, շեֆի հրամանով մուտք գործելով օրենքի ու իրավունքի միջանցքները, որ ոչ իր ինտելեկտի, ոչ էլ պաշտոնական դիրքի հետ ոեւէ կապ չունեին:Դրանից հետո Ռ.Ք.-ն դեմ տվեց նաեւ Ա.Հ.-ին, ապա` ոստիկանության այսինչ գնդապետին, այնինչ վարչության պետին, մյուսին, երրորդին, եւ այլն:Սրանց անունները չեմ էլ գրում, նույնիսկ սկզբնատառ չեմ դնում` իրենք գլդորիկներ, ավազահատիկներ են` խուրդա...
Սկսված դուրստվոցին աչքի էր ընկնում անհեթեթության ու հիմարի լկտիության վառ դրսեւորումներով` «հրազեն չի օգտագործվել», «չեն կրակել», «նռնակներ չեն եղել ու դիպուկահարներ չեն աշխատել» ամենահաջողված եւ այս տիպի ուրիշ մարգարիտներով: Հաջորդած զարգացումները հակասական դարձրին նույն` հիմարի լկտիության որակի պնդումները` «հրազեն չի օգտագործվել: Չեն կրակել: Զոհերն ու վիրավորները հրազենից են եղել», «Կրակել են դատարկ, տրասիր(!) փամփուշտներով», «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան(!)»:
Սակայն գագաթնակետը, եթե կուզեք բազմակի գագաթը զբաղեցնում են հետեւյալ պնդումները. 1.Մարտի մեկի վաղ առավոտյան Ազատության հրապարակ զննման գնացած ոստիկանության զորքերը եւ իրավապահ անհայտ(!) ստորաբաժանումները խաղաղ ցույցը ցրել են առանց հրամանի, 2.Մարտի մեկի ուշ երեկոյան նույն այդ իրավապահ անհայտ ստորաբաժանումները մարտական փամփուշտներով մարդկանց գնդակահարել են դարձյալ առանց հրամանի(!): Սա են պնդում թե՛ Ս.Ս.-ն, թե՛ ԱԺ-ից (եւ ՀՀԿ-ից) Կ.Կ.-ն, թե Ա.Հ.-ն...
Հասկանալի է, որ զննման գնալիս էլեկտրաշոկեր եւ դագանակներ չեն վերցնում: Հասկանալի է նաեւ, որ հայտարարված արտակարգ դրությունը իր ո՛չ հիմքերով, ո՛չ ձեւով, ո՛չ բովանդակությամբ չէր համապատասխանում նույն այդ արտակարգ դրության մասին ՀՀ օրենքին: Հասկանալի է նույնիսկ այն, որ ՀՀ փառապանծ բանակը մինչեւ արտակարգ դրությունն էր հայտնվել փողոցներում, ու արդե՛ն զինված էր, ու որ առաջի կրակոցներն ու սպանությունները եղել են արդեն արտակարգ դրություն հայտարարելուց առաջ: Բայց որ ՀՐԱՄԱՆ ՉԻ ԵՂԵԼ...
Բացի այն, որ սա պատասխանից խուսափելու պրիմիտիվ եղանակ է եւ կինոյից վերցրած` լավ ոստիկան (վատ ոստիկան, իմա` լավ Ս.Ս.) վատ Ռ.Ք. առայժմ պայմանական խաղ, սա նաեւ ապագայում նույն Ռ.Ք.-ի վրայից մեղքը թոթափելու մշակված ձեւ է:
Օրը գա` գտնելու են այն թույլ (կամ կաշառված) օղակը, որն ասելու է, կամ որի մասին ասելու են, որ առանց «վերեւի» հրամանի ինքն է նախաձեռնել ջարդ կոտորած, իր հրամանով են «շարքային» դիմակավորները կրակել... Դրանից հետո մնացած ձերբակալություններն ու բերման ենթարկումները հո առանց ու առանց հրամանի են արվել:
Ի գիտություն այն իրավապահների ու «դիմակավորների», որ դեռ կարդալ ու տրամաբանել գիտեն, ի գիտություն նաեւ Գ.Ս.-ի (Ռ.Ք.-ի պահպանության շեֆը). ա) Հիշեք Պոպլավոկի դեպքն ու Կուկուին, բ) Տեսեք նաեւ մարտի 1-ի դեպքերին նույն այդ Գ.Ս.-ի «ինքնաբուխ», իր պարտականությունների շրջանակներից անցած, հակաիրավական քայլերը, ընդհուպ` -առաջին Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելն ու մեկուսացնելը, գ) Սրան գումարեք նաեւ ձեր տիրապետած ինֆորմացիան ու հաշվարկեք, թե վաղը չէ մյուս օրը ո՞ր մեկիդ ու քանիսիդ վրա է ջարդվելու քավության նոխազի դագանակը: Վստահ եղեք, այդ օրը գալու է եւ փորձեք օր առաջ խուսափել այդ հեռանկարից: Լվացվեք քանի ուշ չէ:
- Մ.Մ.
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Կիրակնօրյա «Հայլուրն» իր համար նոր զբաղմունք էր գտել: Մանրամասնորեն ներկայացնում էր, թե «քաղաքակիրթ աշխարհում» իշխանություններն ինչպես են ցրում ընդդիմության հանրահավաքները, ինչ կոշտ քայլերի են դիմում, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 28-ին երիտասարդները Հյուսիսային պողոտայում շաուրմա ուտելու ակցիա են անցկացրել: Արդյունքում` մոտ 10-12 հոգի ոստիկանության կողմից «բերման են ենթարկվել» եւ մի քանի ժամ անց ազատ արձակվել: «ՉԻ» - ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎԱՂՎԱ ՕՐԸ
Մ.Մ.Հաջորդիվ որոշների անունները տեղ չզբաղեցնելու համար կգրեմ սկզբնատառերով: Մարտի 1-ի ուշ երեկոյի մարդասպանությունից առաջ Ռ.Ք.-ն ստով հիմնավորեց նախ իր հրամանով արդեն կայացած, ապա եւ կայանալիք գործողությունները, ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱրդեն տեւական ժամանակահատված է, ինչ այս իշխանությունների մեղքով Հայաստանը բացասական առումով հայտնվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. մեր երկրում դիվանագիտական ...ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ
1937թ.-ին որպես լրտեսՀայաստանում աննախադեպ քաղաքացիական պայքար է: Հայ ժողովուրդն այսօր աննախադեպ ազգային զարթոնք է ապրում: Ազգային գիտակցության այսպիսի դրսեւորումների, անշուշտ, ավազակապետերը պատրաստ չէին: Եվ իրականում նրանց ...ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում (նախկինում` գյուղ) մի քանի հարյուր մարդ ամեն օր հավաքվում են փողոցում եւ պահանջում իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանի ...ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՑ ՈՒՏԵԼՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՆԱՊԱՐՏԻԶՄԸ` ՀԱՅ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՃակատագրի հեգնանքով թե չարաբաստիկ զուգադիպությամբ մեր երկրում սննդի, հատկապես` առաջին անհրաժեշտության, գների աճը համընկնում է համապետական ընտրություններին: Ու մինչ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ դեմքի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
«ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ»Հայաստանում ազգային-ազատագրական շարժումն ավարտվել է հաղթանակով: Եվ այս դեպքում կարեւորն այդ հաղթանակի վավերացումը չէ ներքին կամ միջազգային իրավական փաստաթղթերով: Շատ ավելի կարեւոր է մարդու ներքին ազատագրումը ...ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ մեկուսարանում գտնվող
Հայաստանի , ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ես` Գուրգեն Եղիազարյանս, անում եմ քաղաքական հայտարարություն այն մասին որ`
...- ՄԵՆԱԿՎերջին օրերին իշխանական ու կիսաիշխանական թերթերի ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում մարտի առաջին օրերի ողբերգական իրադարձություններին: Եթե բացառենք այն փոքրաթիվ զանգվածը, որն իր հանապազօրյա հացը ...
ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՑ
Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում առօրյա է դարձել այն, որ Վանատուր թաղամասի բնակիչները ամեն օր ժամը 14-ի մոտակայքում հավաքվում են փողոցում, վանկարկում «Սասուն», «Ազատություն» բառերը եւ կամաց-կամաց ...ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Ստամբոլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը: - Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ... - Այս պահին ինչո՞վ եք զբաղվում: - Դատարկ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

