
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ

Կիրակնօրյա «Հայլուրն» իր համար նոր զբաղմունք էր գտել: Մանրամասնորեն ներկայացնում էր, թե «քաղաքակիրթ աշխարհում» իշխանություններն ինչպես են ցրում ընդդիմության հանրահավաքները, ինչ կոշտ քայլերի են դիմում, ինչքան մարդ է զոհվում այդ «միջոցառումների» արդյունքում եւ այլն: Ասելիքն այն էր, որ նրանք նույնպես հրեշտակներ չեն, հետեւաբար` երբ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ խստագույն գնահատականներ են տալիս Հայաստանի իշխանություններին, փաստորեն առաջնորդվում են երկակի ստանդարտներով:
Արեւմուտքն իսկապես հաճախ է երկակի ստանդարտներ կիրառում «երրորդ աշխարհի» երկրների նկատմամբ: Դրա համար էլ, արձանագրելով փետրվարի 19-ի «ընտրությունների» ընթացքում տեղ գտած այլանդակ ընտրակեղծիքները, միջազգային կազմակերպությունները բավականին լղոզված գնահատականներ էին տվել այդ ամենին, մինչդեռ այդ խախտումների 10 տոկոսն անգամ բավականին կլիներ, որպեսզի մի այլ երկրի դեպքում չափազանց կոշտ գնահատականներ հնչեին: Արեւմուտքի այս լղոզված պահվածքն, ի դեպ, դեռ իր հետեւանքներն ունենալու է, որովհետեւ ակնհայտ է Հայաստանի հասարակության հիասթափությունն «արեւմտյան քաղաքակրթությունից»:
Բայց վերադառնանք բուն խնդրին: Ամբողջ հարցն այն է, որ եթե արեւմտյան որեւէ երկրում զանգվածային անկարգություններ լինեն, ոստիկանությունն իսկապես կոշտ քայլերի կդիմի, եւ չի բացառվում, որ նույնիսկ զոհեր լինեն: Խնդիրն այն է, սակայն, որ արեւմտյան որեւէ երկրում իշխանությունների մտքով չի անցնի նախ կազմակերպել այդ զանգվածային անկարգությունները, հետո մանրամասն մշակել «պրովոկատորների» գործողությունները, վերջում էլ պայքարել իրենց իսկ կազմակերպած զանգվածային անկարգությունների դեմ եւ 8 մարդ սպանել: Մինչդեռ Հայաստանում ամեն ինչ հենց այդպես է եղել: Ընդդիմությունն ամիսներ շարունակ հանրահավաքներ էր անում, եւ ոչ մի «զանգվածային անկարգություն» չէր լինում: Դրանք սկսվեցին միայն այն բանից հետո, երբ հայտնի չէ, թե ում հրամանով (իրականում լավ էլ հայտնի է) հատուկ ստորաբաժանումները հարձակվեցին Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների վրա: Այսինքն` իշխանություններն իրենց կոնկրետ գործողություններով «զանգվածային անկարգություններ» հրահրեցին: Բայց քանի որ նույնիսկ դրանից հետո «զանգվածային անկարգությունների» սցենարը չէր ստացվում, որտեղից որտեղ ցուցարարների շարքերում հայտնվեցին ինչ-որ մարդիկ (ականատեսներից շատերի վկայությամբ, նրանք հայտնվում էին ոստիկանության շարքերի միջից), կռիվ հրահրել իրավապահների հետ, խանութներ ջարդել եւ այլն: Պարզ ասած, Հայաստանում իշխանությունները ոչ թե «կոշտ մեթոդներով կասեցրել են զանգվածային անկարգությունները» (նման բան իսկապես աշխարհի շատ երկրներում կարող է լինել), այլ հենց իրենք զանգվածային անկարգություններ են կազմակերպել` քաղաքական ընդդիմության նկատմամբ բռնություններ իրականացնելու առիթ ունենալու համար:
Եվ այնուամենայնիվ, ինչո՞ւ է իշխանական քարոզչությունը որոշել միայն հիմա պատռել «արեւմտյան ժողովրդավարության կեղծ դիմակը»: Պատասխանը շատ պարզ է: Որովհետեւ Սերժ Սարգսյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ, մեղմ ասած, անզգուշություն է ունեցել շանտաժի ենթարկել վերջինիս` ակնարկելով, թե իրենք մարտի 1-ի «օպերացիան» իրականացրել են Պուտինի «դաբրոյով»: Պուտինին սա, բնականաբար, դուր չի եկել, եւ նա այնքան բացահայտորեն է ցույց տվել իր դժգոհությունը, որ Սերժ Սարգսյանը հասկացել է, որ ինքը, մեղմ ասած, խելոք բան չի արել, եւ Հայաստան վերադառնալով` որոշել է իր քարոզչական մեքենան «քսի տալ» Արեւմուտքի վրա: Իբր` իրականում ինքը ոչ թե հանուն սեփական աթոռի է կրակել ժողովրդի վրա, այլ դրանով փորձել է պաշտպանել «Մեծ Ռուսիայի» շահերը` պայքարելով արեւմտյան «գունավոր հեղափոխության» դեմ:
Իրականում Հայաստանում ծավալված համաժողովրդական շարժման առավելությունը հենց այն է, որ սա «գունավոր հեղափոխություն» չէ, հետեւաբար` շարժման հաղթանակի դեպքում Հայաստանը որեւէ պարտավորությամբ կապված չի լինելու Արեւմուտքի հետ: Հենց սա է պատճառը, որ այսօր ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արեւմուտքը լիարժեքորեն չեն աջակցում մեր ժողովրդի պայքարին: Նրանք ընդամենը օգտվում են Սերժ Սարգսյանի խայտառակ վիճակից` ի վնաս Հայաստանի: Եվ շարունակելու են օգտվել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում իշխանությունը պատկանում է ուզուրպատորներին:
- ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՑԵՆԱՐԻՍՏՆԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Կիրակնօրյա «Հայլուրն» իր համար նոր զբաղմունք էր գտել: Մանրամասնորեն ներկայացնում էր, թե «քաղաքակիրթ աշխարհում» իշխանություններն ինչպես են ցրում ընդդիմության հանրահավաքները, ինչ կոշտ քայլերի են դիմում, ...ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Մարտի 28-ին երիտասարդները Հյուսիսային պողոտայում շաուրմա ուտելու ակցիա են անցկացրել: Արդյունքում` մոտ 10-12 հոգի ոստիկանության կողմից «բերման են ենթարկվել» եւ մի քանի ժամ անց ազատ արձակվել: «ՉԻ» - ...ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՎԱՂՎԱ ՕՐԸ
Մ.Մ.Հաջորդիվ որոշների անունները տեղ չզբաղեցնելու համար կգրեմ սկզբնատառերով: Մարտի 1-ի ուշ երեկոյի մարդասպանությունից առաջ Ռ.Ք.-ն ստով հիմնավորեց նախ իր հրամանով արդեն կայացած, ապա եւ կայանալիք գործողությունները, ...ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՐԹԸ ՀԱՍԵԼ Է ԵԱՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԱրդեն տեւական ժամանակահատված է, ինչ այս իշխանությունների մեղքով Հայաստանը բացասական առումով հայտնվում է միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. մեր երկրում դիվանագիտական ...ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ
1937թ.-ին որպես լրտեսՀայաստանում աննախադեպ քաղաքացիական պայքար է: Հայ ժողովուրդն այսօր աննախադեպ ազգային զարթոնք է ապրում: Ազգային գիտակցության այսպիսի դրսեւորումների, անշուշտ, ավազակապետերը պատրաստ չէին: Եվ իրականում նրանց ...ՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում (նախկինում` գյուղ) մի քանի հարյուր մարդ ամեն օր հավաքվում են փողոցում եւ պահանջում իրենց պատգամավոր Սասուն Միքայելյանի ...ՉԻՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՑ ՈՒՏԵԼՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲՈՆԱՊԱՐՏԻԶՄԸ` ՀԱՅ ՍՊԱՌՈՂԻ ՀԱՇՎԻՆ
ՕՖԵԼՅԱ ՔՈՉԱՐՅԱՆՃակատագրի հեգնանքով թե չարաբաստիկ զուգադիպությամբ մեր երկրում սննդի, հատկապես` առաջին անհրաժեշտության, գների աճը համընկնում է համապետական ընտրություններին: Ու մինչ բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ դեմքի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
«ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ»Հայաստանում ազգային-ազատագրական շարժումն ավարտվել է հաղթանակով: Եվ այս դեպքում կարեւորն այդ հաղթանակի վավերացումը չէ ներքին կամ միջազգային իրավական փաստաթղթերով: Շատ ավելի կարեւոր է մարդու ներքին ազատագրումը ...ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱԱԾ մեկուսարանում գտնվող
Հայաստանի , ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Ես` Գուրգեն Եղիազարյանս, անում եմ քաղաքական հայտարարություն այն մասին որ`
...- ՄԵՆԱԿՎերջին օրերին իշխանական ու կիսաիշխանական թերթերի ներկայացուցիչները հաճախ են անդրադառնում մարտի առաջին օրերի ողբերգական իրադարձություններին: Եթե բացառենք այն փոքրաթիվ զանգվածը, որն իր հանապազօրյա հացը ...
ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՑ
Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում առօրյա է դարձել այն, որ Վանատուր թաղամասի բնակիչները ամեն օր ժամը 14-ի մոտակայքում հավաքվում են փողոցում, վանկարկում «Սասուն», «Ազատություն» բառերը եւ կամաց-կամաց ...ԲԼԻՑ-ՎԻՐՏՈՒԱԼ
- Պրն Ստամբոլցյան, որո՞նք են ձեր առաջիկա հիմնական ծրագրերը: - Քիչ մնաց, շուտով Վազգեն Մանուկյանին պաշտոն կտան, ոսկե ատամներ կգցեմ, կլողանամ... - Այս պահին ինչո՞վ եք զբաղվում: - Դատարկ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՀՐԱԶԴԱՆՑԻ ԻՇԽԱՆԻԿՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ,
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
- 1396 Լենկ-Թեմուրը Ալանաց դռնով վերադառնում է Անդրկովկաս:
- 1657 Ծնվեց գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ Ավետիք Եվդոկացին Փարիզում:
- 1846 Կ. Պոլսում Պետրոս Մինասյանի (նախագահ) և Մկրտիչ Պեշիկթաշլյանի (քարտուղար) նախաձեռնությամբ հիմնվում է մշակութային «Համազգյաց ընկերությունը»:
- 1861 Մահացավ Խասգյուղի Ներսեսյան վարժարանի հիմնադիրներից Մկրտիչ Ամիրա Ջեզայիրլյանը: (Ծնվ. 1805 թ.):
- 1863 Մշո ս. Կարապետի վանքում Գարեգին Սրվանձտյանցի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արծվիկ Տարոնո» պարբերականը. լույս է տեսել 43 համար:
- 1878 Վրաստանի Շուլավեր գյուղում ծնվեց Մովսես Արազին (Հարությունյան)՝ «Իսրայել Օրի» վեպի, «Արևը» պատմվածքի հեղինակը: (Վախճ.1964թ.-ին)
- 1906 Թիֆլիսում լույս տեսավ բոլշևիկյան «Կայծ» թերթը Ստ. Շահումյանի և Ս. Սպանդարյանի խմբագրողթյամբ: (Օգոստոսին թերթի հրատարակչությունն արգելվեց):
- 1908 Փարիզում ծնվեց է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, սեյսմոլոգ Արմենակ Նազարովը:
- 1909 Իգդիրում ծնվեց Հայաստանի վաստակավոր շինարար Վազրիկ Սեկոյանը:
- 1910 Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) ծնվեց անվանի փողհար, դիրիժոր Ցոլակ Վարդազարյանը:
- 1918 Վանա անկախ կառավարությունը և ժողովուրդը պաշարվելով թուրք և քուրդ ուժերի կողմից նահանջում է Իրաք:
- 1920 Կալինինոյի շրջանի Շահնազար (այժմ՝ Մեծավան) գյուղում ծնվեց գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ժամանակների անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը:
- 1920 Մարաշի, Հաճընի, Ուրֆայի հայազրկումից հետո քեմալականները պաշարեցին Կիլիկիայի Այնթապ քաղաքը: 15-օրյա հերոսական պաշտպանության շնորհիվ 18 հազար այնթապցի հայեր թեև փրկվեցին բնաջնջումից, սակայն ֆրանսիական զորքերի հեռանալուց և Կիլիկիան քեմալականներին հանձնելուց հետո, 1921 թվականի վերջին ստիպված եղան գաղթել Սիրիա:
- 1921 Բոլշևիկները վերագրավեցին Փետրվարյան ապստամբությամբ ազատագրված Երևանը:
- 1924 Լենինականում ծնվեց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային բարձրագույն կարգի մրցավար, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Կարապետ (Գարուշ) Կարապետյանը:
- 1928 Երևանում ծնվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, լեզվաբան Վլադիմիր Գրիգորյանը, ԽՍՀՄ-ում առաջին թարգմանիչ մեքենայի ստեղծողներից մեկը: (Վախճ. 2001թ.-ին)
- 1930 Ծնվել է դերասան և ռեժիսոր Խորեն Աբրահամյանը:
- 1933 Ստամբուլում ծնվեց բառարանագիր Բարսեղ Թուղլաճյանը: Կազմել է երկլեզվյան և երեքլեզվյան ընդհանուր և մասնագիտական բառարաններ: Հրատարակել է եռահատոր «Օվկիանոս» հանրագիտական բացատրա-ստուգաբանական բառարանը:"
- 1935 Երևանում բացվում է ռուսական մանկավարժական երկամյա ինստիտուտը:
- 1938 Սկսվեց ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի առաջին գիտական նստաշրջանը:
- 1958 Երևանում կազմակերպվում է գյուղատնտեսության էկոնոմիկայի ու կազմակերպման գիտահետազոտական ինստիտուտ:
- 1984 Թուրքիայի ճնշման տակ Կանադայի կառավարությունը տեռորի ենթարկեց Տորոնտոն հայտարարելով, որ «հայ տեռորիստները» նախաձեռնել են քաղաքի մետրոյում ռումբի տեղադրել, բայց ռումբ չհայտնաբերվեց: Կանադական ոստիկանության ուժերի կողմից մերժվեց հայտնաբերման իրական փաստը «Ազգային անվտանգության» պատրվակով:
- 1993 Քելբաջարի շրջանի ազատագրման օպերացիայի ընթացքում՝ հայական ուժերի առաջապահ գումարտակը գրավեց Քելբաջար քաղաքը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

