
ՍՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ընդմիշտ հեռանան իշխանությունից:
Ամբողջ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա եւ պահանջի սրանց հրաժարականը:
Հայաստանում չկա մեկը, որ հավատա, թե Սերժ Սարգսյանն ազատ ու արդար ընտրություններով դարձել է նախագահ: Բոլորը գիտեն, որ շուրջ մեկ միլիոն մարդ ընտրակաշառք է ստացել:
Մարդիկ Սերժ Սարգսյանին անվանում են 5000 դրամանոց նախագահ:
Սերժ Սարգսյանը բռնությամբ, զոհերի գնով, ընտրակեղծիքներով, կաշառքով զավթել է իշխանությունը: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետական հանցագործներ են:
Այս անգամ թույլ չենք տա զավթել իշխանությունը:
Մենք` հայ կանայք, սկսելու ենք հանրահավաքներ ամենուր, բոլոր քաղաքներում, բոլոր թաղամասերում: Կարճ ժամանակահատվածում մեկ միլիոն մարդ պետք է փողոց դուրս գա եւ վերջ տա 10 տարվա այս օտար բռնապետությանը:
Քաղբանտարկյալների մայրեր, կանայք, քույրեր, դուստրեր, բարեկամներ, ընկերներ
Ո՛չ օտար բռնապետությանը
Որն է ներկա ողբերգական վիճակի պատճառը:
Պատասխանը շատ պարզ է` Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ չի ընտրվել, սակայն փորձում է փողի ու բռնության միջոցով, զոհերի ու արյան գնով զավթել իշխանությունը:
Միաժամանակ արվում է ամեն ինչ այս պետական հանցագործությունը արդարացնելու համար: Իրականում Հայաստանում չկա մեկը, որ պնդի, թե Սերժ Սարգսյանն ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում ընտրվել է նախագահ: Չկա այդպիսի մարդ:
Իրենց պարտությունն ընդունելու փոխարեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խոսում են համերաշխության եւ երկխոսության մասին: Պատկերացնում եք, ձեր տուն գող է մտել, կատարել սպանություն եւ բռնաբարություն, գողացել ունեցվածքը եւ ձեզ առաջարկում է հաշտվել վիճակի հետ եւ նստել երկխոսության սեղանի շուրջ:
Հայաստանում բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը.
- անձամբ են ղեկավարել ընտրությունների կեղծման գործընթացը,
- գործընթացն իրականացրել են պետական մարմինները,
- գործընթացի մեջ ներգրավվել են նաեւ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, հեռուստատեսությունն ու մամուլը, ուսուցիչներ, դպրոցականներ, բժիշկներ, մշակույթի ոլորտի աշխատողներ, հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ,
- այս գործընթացի հիմնական շարժիչ ուժը եղել է կաշառքը եւ վախի սերմանումը:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մարդկանց հետ հարաբերությունների ոչ մի այլ միջոց, քան փողը եւ ահաբեկումը, չեն պատկերացնում:
Անցած տասը տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ստեղծել են իրենց գովերգող մարդկանց մի խումբ (մի քանի հազար հոգի), որոնք ամեն ամիս որոշակի գումար կաշառք են ստանում իրենց «վաստակի» դիմաց: Սրանց մի մասը կոչումներ, բնակարաններ կամ այլ բարիքներ են ստանում: Ոմանց նկարները կախված են Երեւանի փողոցներում:
Իսկ ինչպես են իրականացվել ընտրակեղծիքները.
- շուրջ 500 հազար տպագրված «ձախ» քվեաթերթիկներ նախապես լրացված Սերժ Սարգսյանի անվամբ լցոնվել են քվեատուփերի մեջ,
- շուրջ մեկ միլիոն ՀՀ քաղաքացի Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից ստացել են 5000-ական դրամ ընտրակաշառք (իհարկե, ոչ բոլորն են «ազնվորեն» քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին),
- մեծ գումարների կաշառք են ստացել տասնյակ հազարավոր ընտրական հանձնաժողովների անդամներ, վստահված անձինք, դիտորդներ, իսկ չենթարկվողները ծեծվել են ու դուրս շպրտվել,
- կեղծվել է քվեաթերթիկները հաշվելու գործընթացը,
- կաշառվել են ՀՀ նախագահի որոշ թեկնածուներ եւ նրանց թիմերը,
- ընտրական քարոզչությունն իրականացվել է բացարձակ անարդարության եւ անհավասարության պայմաններում,
- ընտրական շրջանում բազմիցս խախտվել են սահմանադրությունը եւ օրենքները, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն է իրականացվել, ժողովրդի դեմ զորք է հանվել, օգտագործվել են հրահրիչներ եւ հանցագործներ, եւ այս ամենի հետեւանքով եղել են զոհեր ու արյունահեղություն:
Նշված անօրինականություններից ու անարդարություններից ցանկացածը բավարար է այս ընտրություններն անվավեր ճանաչելու համար:
Քանի որ այս անօրինությունների հետեւում կանգնած է պետական մեքենան, ապա ակնհայտ է, որ սովորական իրավական ընթացակարգերով անհնար է պայքարել սրանց դեմ: Անհրաժեշտ են ոչ սովորական մեթոդներ:
Առաջարկում ենք հրապարակել ընտրակաշառքի այս խայտառակ եւ համատարած գործընթացի բոլոր մասնակիցների անունները:
Երկու խոշոր հատված կա այս համակարգի մեջ:
Առաջին` ընտրակաշառք բաժանողները, երկրորդ` ընտրակաշառք ստացողները:
Ընտրակաշառքի բարեհաջող բաժանման նպատակով 1923 ընտրատեղամասերից յուրաքանչյուրի համար նշանակել են պատասխանատու անձինք` «կոորդինատորներ»: «Կոորդինատորն» իր ընտրատարածքի ընտրողներին բաժանել է 15-25 հոգուց բաղկացած փոքր խմբերի (բրիգադներ): Հաճախ «կոորդինատորի» ֆունկցիան կատարել է գյուղապետը, քաղաքի թաղամասերում` համատիրության ղեկավարը կամ որեւէ պաշտոնյա: Ամեն մի խմբի ընտրողներին 5000 դրամ ընտրակաշառք բաժանելու եւ ընտրության օրը նրանց տեղամաս տանելու պարտականությունը դրվել է «բրիգադիրի» վրա: «Կոորդինատորներն» ու «բրիգադիրները» առատաձեռն վարձատրվել են:
Բոլոր քաղաքներում, թաղամասերում եւ գյուղերում մարդիկ ճանաչում են «կոորդինատորներին» ու «բրիգադիրներին»: Հատկապես «բրիգադիրները» շատ ճանաչված են, որովհետեւ մարդիկ ուղղակի նրանց ձեռքից են ստացել այդ 5000 դրամ ընտրակաշառքը: Կախված մարզից կամ համայնքից, ընտրակաշառք բաժանվել է ընտրողների 75-85 տոկոսին (եղել են նաեւ ընտրողների մինչեւ 95 տոկոսին կաշառելու դեպքեր):
Եղել են նաեւ այս սխեմայից որոշ շեղումներ: Օրինակ, փոքր գյուղերում «կոորդինատորներն» ու «բրիգադիրները» նույն մարդն է եղել` գյուղապետը:
Առաջարկում ենք ամեն մի ընտրատեղամասի, համայնքի, թաղամասի կամ բնակելի շենքի համար կազմել «կոորդինատորների» եւ «բրիգադիրների» ցուցակները: Յուրաքանչյուր ընտրող ուր որ հարկն է տեղյակ է պահում, թե ում ձեռքից է ստացել ընտրակաշառքը` նշելով ընտրակաշառք տվողի` «բրիգադիրի» անունը, ազգանունը: Արդյունքում կունենանք շուրջ 50 հազար «բրիգադիրների» ցուցակ` ըստ տեղամասերի: Եթե մարդը չի հիշում իր ընտրատեղամասի համարը, ուղղակի կարող է ասել իր համայնքի անունը եւ այն դպրոցի կամ մանկապարտեզի համարը, որտեղ քվեարկել է: Այս ցուցակները կազմելուց հետո եւ կազմման ընթացքում դրանք թռուցիկների միջոցով եւ ինտերնետով պետք է տարածել ողջ հանրապետությունում եւ սփյուռքում: Հետագայում անհրաժեշտ է հանրապետությունում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ «բրիգադիրները» զանգվածաբար խոստովանեն իրենց` ընտրակաշառք բաժանելու մեղքը: Սրանից քրեական հետեւանք չի լինի: Չեն կարող տասնյակ հազարավոր մարդկանց դատել: Վստահ ենք, որ այս ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ հայտարարություններ կանեն 5000 դրամ ընտրակաշառք ստանալու մասին եւ կհայտնեն «բրիգադիրների» անունները: Հասկանալի է, որ այս զանգվածային գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական, եւ շարքային մարդուն ոչ ոք չի կարող մեղադրել: Այս գործընթացի արդյունքում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին կմնա միայն հեռանալ երկրից:
Այս գործընթացն իրականացնելու համար բոլոր քաղաքներում, գյուղերում ու թաղամասերում պետք է պատասխանատու մարդիկ (խմբեր) ունենալ:
Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է կոորդինացիոն կենտրոններ ունենալ սփյուռքում (Ռուսաստան, ԱՄՆ, Եվրոպա, Վրաստան):
Առաջարկում ենք այս գործընթացի ընդհանուր համակարգումն իրականացնել սփյուռքի որեւէ կենտրոնի կողմից (օրինակ` Լոս Անջելեսից):
Առաջարկությունը կարելի է փորձարկել նույնիսկ մեկ համայնքի (գյուղի կամ քաղաքի) օրինակով:
- ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ
ՌԵԺԻՄՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այն, ինչ այս օրերին կատարվում է Հյուսիսային պողոտայում, որեւէ կերպ չի ենթարկվում առողջ տրամաբանության կանոններին: Ի դեպ, «առողջ» բառն ամենեւին էլ պատահաբար չենք օգտագործում, որովհետեւ «քաղաքական ...ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
«Ստեղծված իրավիճակը զուտ ներքաղաքական զարգացումների արդյունք չէ... Սա միջազգային դավադրություն էր Հայաստանի նկատմամբ», հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: «ՉԻ» - Իհարկե, ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ
Եթե տարիներ անց որեւէ մեկը որոշի ի մի բերել իրավապահների վերջին մեկ ամսվա գործողությունները եւ ժողովածու կազմել, առանց վարանելու կարող է ժողովածուի վերնագիրը փոխ առնել Էրազմ Ռոտերդամցուց եւ անվանել ...ԹԱՏՐՈՆ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մ.Մ.
Հիշեցին` մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Հիշեցին վախճանված ռեժիմի շարունակվող ջղակծկումների շրջանակում:
Միայն հանուն դրա: Ինչպես հիշել էին, որ փետրվարի այսինչը Սուրբ Սարգսի օրն էր, իսկ այնինչը ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՄարտի 1-ի առավոտյան եւ գիշերը տեղի ունեցած վայրագություններից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որից գլուխ չեն հանում նույնիսկ այդ իրավիճակի պատասխանատուները` իշխանությունները: Բոլորը կրկին ...ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱՆԴԱՅԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆՔոչարյանն ու Սերժը ամեն օր ապացուցում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրենց ստեղծած համակարգին տված բնութագիրը խիստ գիտական է եւ ճշմարտացի: Այո՛, մենք ապրում ենք ավազակապետության պայմաններում: Քոչարյանն ...«ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՇԻՆԾՈՒ ԵՆ ԵՂԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱԴՐԱՆՔ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Մարտի 18-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` նրան հղելով 7 հարց: Միաժամանակ այդ նամակում պատգամավորը նշել էր, որ ինքն ու իր գործընկերները ...ԹՈԶ ՓՉԵՑԻՆ
«Ազատություն» կուսակցություն, Ազգային արժեքների պահպանման կուսակցություն, «Ազգային վերածնունդ» կուսակցություն, «Այլընտրանք» հասարակակ«Արտակարգ դրության ձեւականորեն հանելն ըստ էության խաբեություն էր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու միջոց։ Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ...ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ
Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը հասարակությանը կոչ էին անում պահպանել հանգստություն: Մարտի 1-ի հանրահավաքը ցրելուց հետո նրանք ստեղծել էին մի իրականություն, որը ...ՍՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ընդմիշտ հեռանան իշխանությունից: Ամբողջ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա եւ պահանջի սրանց հրաժարականը: Հայաստանում չկա մեկը, որ հավատա, թե Սերժ Սարգսյանն ...ՄԻ ՏԱՍ ՇԱՀԵ ՓՈՂ ՏՈՒՐ
ՇՊԱՏԻԱչքիս մեզ փող էլ չեն տալու: Նկատի ունեմ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ըստ որի մեր երկիրը պետք է ստանար մի քանի հարյուր միլիոն դոլար գումար: Անկեղծ ասած, նման հանգուցալուծումը խիստ սպասելի էր, ...ԿՈՒԱՆԱԿԻԿԻԻ ՍՊԻՏԱԿ ԲԾԵՐ - ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ
Մոզամբիկում զարմանահրաշ բաներ էին տեղի ունենում: Մեծ վոժդ Սերժիկի-Կուանակիկին, որը մի անգամ սխալմամբ ինչ-որ բույսի տերեւներ ուտելուց հետո ծանր գլխացավ էր ունեցել ու հայտարարել, թե սրանից հետո ինքն է ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
«ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՇԻՆԾՈՒ ԵՆ ԵՂԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱԴՐԱՆՔ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

