
ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
- Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը հասարակությանը կոչ էին անում պահպանել հանգստություն: Մարտի 1-ի հանրահավաքը ցրելուց հետո նրանք ստեղծել էին մի իրականություն, որը նախ եւ առաջ հարուստ է թեժ անհանգստության լիցքերով: Եվ այսօր, ինչպես եւ մարտի 1-ի գիշերը, պարզ է, որ հասարակությունը չի հանգստանա: Նախ եւ առաջ այն պատճառով, որ իր հույզերի հանգուցալուծումը չունի: Բանտերը լցված են հանրահավաքների մասնակիցներով, որոնցից յուրաքանչյուրը, ըստ հարցաքննությունների մեթոդների, կարող է լինել 8 զոհերից որեւէ մեկի մարդասպանը: Չէ՞ որ, ըստ պաշտոնական տեղեկատվության, իրավապահները ցուցարարների ուղղությամբ ոչ մի փամփուշտ չեն արձակել այն պարզ պատճառով, որ ցուցարարներին ցրելու համար հրազեն չի օգտագործվել: Եվ այսպես, ինչու՞ չի հանգստանում եւ ինչու՞ այսուհետ էլ չի հանգստանա հասարակությունը:

Հասարակությանն հանգստացնելու կոչ, որքան էլ որ դա սպասելի լինի, այսօր չի կարող անել նաեւ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հասարակությունը չի հանգստանա, որովհետեւ իշխանությունները նրան անիրավել են իրենց դաշտում: Ի՞նչ է նշանակում անիրավել իրենց դաշտում:
Հայտնի է, որ ընտրությունները, եթե մի պահ մոռանանք նախընտրական քարոզչությունը, ենթադրում են քվեարկություն: Այսինքն, գործողություն, որը հասարակության անելիքն է: Գործողություն, որով տեսականորեն հասարակությունն ինչ-որ բան է որոշում: Ասենք, փոխում է իշխանությունը: Այսինքն, այդ գործողությունը հասարակության դաշտն է, այդտեղ հասարակությունը խաղում է ոչ թե իր իմացած խաղի կանոններով, այլ միջազգայնորեն ընդունված եւ ամրագրված խաղի կանոններով. մարդիկ գնում են տեղամասեր, հանձնում են անձնագրերը, վերցնում են քվեաթերթիկը, քվեարկում են եւ նետում քվեատուփը: Այս պահից հասարակության առաքելությունն ավարտվում է եւ ոչ մի խաղի կանոն չի սահմանում, որ հասարակությունը պետք է մնա տեղամասում եւ տեր կանգնի իր քվեին: Այսինքն, կանգնի հանձնաժողովի գլխին եւ տեսնի, թե ինչ-որ մարդիկ հո չե՞ն կեղծում իր քվեն: Սա անտրամաբանական է: Այնքան անտրամաբանական, որ նույնիսկ 7 պատվիրանների մեջ բացակայում է «մի կեղծիր» պատվիրանը: Նշանակում է` քվեն կեղծելու իմաստ չկա, քանզի այդ դեպքում անիմաստ է ընտրությունը: Մարդիկ քվեարկեցին ընդունված խաղի կանոններով: Դա այն ամբողջն է, ինչ նրանք կարող են անել, որով կարող են իմաստավորել «ընտրություն» հասկացությունը, հատկապես, որ իրենց է վերապահված իմաստավորման առաքելությունը: Ուրեմն քվեարկությունը հասարակության դաշտն է:
Իսկ ո՞րն է իշխանության դաշտը, որը սահմանել է ընտրության օր, օրենքով ամրագրել է ընտրական գործընթացները: Իշխանության դաշտը ընտրությունների հանդեպ ոտնձգություն թույլ չտալու պատասխանատվությունն է: Ընդ որում, ոչ թե կեղծիք թույլ չտալու պատասխանատվությունը, այլ հենց ոտնձգություն թույլ չտալու պատասխանատվությունը: Որովհետեւ կեղծիքն ընդհանրապես տրամաբանական չէ խիստ մարդկայնորեն ամրագրված գործողությունների մեջ: Հասկանալի չէ, թե որտեղ պետք է լինի կեղծիքը, երբ ամեն ինչ հստակ է` մտնում ես ընտրատեղամաս, վերցնում ես քվեաթերթիկը, քվեարկում ես ու գցում քվեատուփը: Ոտնձգությունը քվեարկելու խոչընդոտն է, այսինքն, քվեարկողին, եթե նա համաձայնվել է խաղալ ընդունված խաղի կանոններով, գիտակցաբար թույլ չտալն է մասնակցել ընտրություններին: Իշխանությունները հիմնականում թույլ են տվել, որ մարդիկ քվեարկեն: Ուրեմն, թույլ են տվել, որ հասարակությունը լինի հենց այնպիսին, որպիսինին իմաստ ունի կառավարելը եւ առաջնորդելը: Հենց ինչ-որ բան են խախտում, այսինքն, հենց խոչընդոտներ են ստեղծում այդ հասարակության առաջ, իրենց դուրս են դնում նրանից, այսինքն, կողմերը անհավասար սուբյեկտներ են միմյանց նկատմամբ, որոնցից ոչ մեկը մյուսի նկատմամբ իշխանություն եւ պարտավորություն չունի:
Այսպիսով, մենք հանգում ենք հիմնականին: Կեղծելով ընտրությունները, իշխանությունները բացառել են հասարակությանը: Վերջինս այդ պահից դադարել է իրեն զգալ իրենով ձեւավորվող իշխանության կրողը եւ դուրս է եկել փողոց ձեւավորելու այնպիսի իշխանություն, որին խաղի կանոններին համապատասխան չի կարողացել ձեւավորի: Այսինքն, քվեարկելուց հետո հասարակությունը չի կարողացել տուն գնալ, քանի որ տեսել է, որ իրեն մասնակից են դարձրել մի խաղի, որին չեն էլ հրավիրել: Այսինքն, նրան մասնակից չեն դարձրել կեղծիքներին: Այսինքն, խաղը տեղափոխել են մի դաշտ, որի մասին ի սկզբանէ պայմանավորվածություն չի եղել: Պայմանավորվածությունը ենթադրում է, որ, եթե կեղծում ես ըստ հասարակության տեղեկացվածության, ուրեմն հասարակության տեղեկացվածությամբ, թեպետ` ոչ համաձայնությամբ, ձեւավորում ես մի կեղծ իրականություն, որտեղ միջոցների առջեւ խտրականություն չկա: Այսինքն, առաջանում է մի վիճակ, երբ բոլոր մեթոդներն ընդունելի են. իշխանության համար` կեղծիքը, հասարակության համար` փողոցից տուն չգնալը, քանի որ չի կարող լինել այնպես, որ իշխանությունը կեղծի, իսկ հասարակությունը տանը նստի, քանզի իշխանության ձեւավորման նման պայմանավորվածություն ընտրություններից առաջ չի եղել: Եվ այս պայմաններում, երբ քեզ, որպես իշխանության, չի բավարարում փողոցից տուն չգնալու հասարակության վճռականությունը ու դու, որպես իշխանություն, կրակում ես նրա վրա, կամ, եթե նույնիսկ չես կրակում, բայց մարդկանց տուն ես ուղարկում երկուստեք զոհերի գնով, նշանակում է, դու` իբրեւ իշխանություն, հարաբերությունները տեղափոխում ես անհեթեթության ոլորտ: Այսինքն, գործողությունն անվանում ես ընտրություններ անպայման հասարակության մասնակցությամբ, իրականացնում ես դրանցից դուրս մի բան, որի հետ հասարակությունը կապ չունի, այսինքն, նրան անիրավում ես իրեն վերաբերող գործողության մեջ, եւ թույլ չես տալիս, որ նա այդ գործողությունից դուրս գա ու մտնի իր իմացած դերի մեջ: Այսպես պետությունները միմյանց պատերազմ են հայտարարում առանց զոհերի մասին պայմանավորվելու:
Հասարակությունն ընտրություններ ասելով հասկանում է մի դաշտ, որտեղ ինքը եւ իշխանությունը պայմանավորում են միմյանց: Այսօր այդ դաշտը չկա: Փոխարենը կա 8 սպանված, որոնք ոչ մեկին պատերազմ չեն հայտարարել:
- ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ
ՌԵԺԻՄՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այն, ինչ այս օրերին կատարվում է Հյուսիսային պողոտայում, որեւէ կերպ չի ենթարկվում առողջ տրամաբանության կանոններին: Ի դեպ, «առողջ» բառն ամենեւին էլ պատահաբար չենք օգտագործում, որովհետեւ «քաղաքական ...ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
«Ստեղծված իրավիճակը զուտ ներքաղաքական զարգացումների արդյունք չէ... Սա միջազգային դավադրություն էր Հայաստանի նկատմամբ», հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: «ՉԻ» - Իհարկե, ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ
Եթե տարիներ անց որեւէ մեկը որոշի ի մի բերել իրավապահների վերջին մեկ ամսվա գործողությունները եւ ժողովածու կազմել, առանց վարանելու կարող է ժողովածուի վերնագիրը փոխ առնել Էրազմ Ռոտերդամցուց եւ անվանել ...ԹԱՏՐՈՆ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մ.Մ.
Հիշեցին` մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Հիշեցին վախճանված ռեժիմի շարունակվող ջղակծկումների շրջանակում:
Միայն հանուն դրա: Ինչպես հիշել էին, որ փետրվարի այսինչը Սուրբ Սարգսի օրն էր, իսկ այնինչը ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՄարտի 1-ի առավոտյան եւ գիշերը տեղի ունեցած վայրագություններից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որից գլուխ չեն հանում նույնիսկ այդ իրավիճակի պատասխանատուները` իշխանությունները: Բոլորը կրկին ...ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱՆԴԱՅԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆՔոչարյանն ու Սերժը ամեն օր ապացուցում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրենց ստեղծած համակարգին տված բնութագիրը խիստ գիտական է եւ ճշմարտացի: Այո՛, մենք ապրում ենք ավազակապետության պայմաններում: Քոչարյանն ...«ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՇԻՆԾՈՒ ԵՆ ԵՂԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱԴՐԱՆՔ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Մարտի 18-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` նրան հղելով 7 հարց: Միաժամանակ այդ նամակում պատգամավորը նշել էր, որ ինքն ու իր գործընկերները ...ԹՈԶ ՓՉԵՑԻՆ
«Ազատություն» կուսակցություն, Ազգային արժեքների պահպանման կուսակցություն, «Ազգային վերածնունդ» կուսակցություն, «Այլընտրանք» հասարակակ«Արտակարգ դրության ձեւականորեն հանելն ըստ էության խաբեություն էր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու միջոց։ Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ...ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ
Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը հասարակությանը կոչ էին անում պահպանել հանգստություն: Մարտի 1-ի հանրահավաքը ցրելուց հետո նրանք ստեղծել էին մի իրականություն, որը ...ՍՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ընդմիշտ հեռանան իշխանությունից: Ամբողջ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա եւ պահանջի սրանց հրաժարականը: Հայաստանում չկա մեկը, որ հավատա, թե Սերժ Սարգսյանն ...ՄԻ ՏԱՍ ՇԱՀԵ ՓՈՂ ՏՈՒՐ
ՇՊԱՏԻԱչքիս մեզ փող էլ չեն տալու: Նկատի ունեմ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ըստ որի մեր երկիրը պետք է ստանար մի քանի հարյուր միլիոն դոլար գումար: Անկեղծ ասած, նման հանգուցալուծումը խիստ սպասելի էր, ...ԿՈՒԱՆԱԿԻԿԻԻ ՍՊԻՏԱԿ ԲԾԵՐ - ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ
Մոզամբիկում զարմանահրաշ բաներ էին տեղի ունենում: Մեծ վոժդ Սերժիկի-Կուանակիկին, որը մի անգամ սխալմամբ ինչ-որ բույսի տերեւներ ուտելուց հետո ծանր գլխացավ էր ունեցել ու հայտարարել, թե սրանից հետո ինքն է ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ԿՈՒԱՆԱԿԻԿԻԻ ՍՊԻՏԱԿ ԲԾԵՐ - ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

