
«ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՇԻՆԾՈՒ ԵՆ ԵՂԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱԴՐԱՆՔ»
- Մարտի 18-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` նրան հղելով 7 հարց: Միաժամանակ այդ նամակում պատգամավորը նշել էր, որ ինքն ու իր գործընկերները պատրաստ են որպես վկա հանդես գալու եւ մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմելու իրենց տեսածը: Եվ ահա օրերս` որպես վկա, դատախազության հատուկ քննչական բաժին է հրավիրվել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը: Հիշեցնենք, որ նրանից առաջ հարցաքննության էր կանչվել նույն խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

- Տիկին Բախշյան, ի՞նչ հարցերի շրջանակում անցավ Ձեր հարցաքննությունը դատախազությունում:
- Ես հրավիրվել էի դատախազություն վկայություն տալու` կապված մարտի 1-ի ցերեկը ժողովրդի մեջ մեծ արագությամբ ոստիկանական մեքենայի մխրճվելու դեպքի հետ: Հենց այդ առթիվ մենք դատախազին հարցեր էինք հղել եւ ուղարկել էինք համապատասխան տեսաերիզ: Իրենց ձեռքի տակ էլ կային տեսաերիզներ, եւ մենք շատ ուշադիր, բոլոր կողմերից նայեցինք այդ տեսաերիզները եւ նույնիսկ մեր տեսաերիզը շատ դանդաղ նայելուց հետո, իսկապես տեսանք, որ որեւէ մեկը վրաերթի չի ենթարկվել: Ես սկսեցի կասկածել, քանի որ մեր տեսաերիզում անձամբ տեսել էի այդ բանը: Ասացին, որ եթե չեք վստահում մեզ, կարող եք ձեր տարբերակը բերել: Ես զանգահարեցի իմ օգնականին եւ խնդրեցի, որ գրասենյակից բերի տեսաերիզի կրկնօրինակը: 40 րոպե անց իմ օգնականը բերեց, բայց մինչ այդ ինձ քննիչը հարցրեց` «Եթե Ձեր օրինակի մեջ էլ չլինի վրաերթը, ի՞նչ եք անելու», ես էլ պատասխանեցի` ներողություն կխնդրեմ` շատ ազնվորեն ու անկեղծորեն: Բերեցին մեր օրինակը, նորից դանդաղ դիտեցինք, դես տարանք դեն տարանք եւ իսկապես համոզվեցի, որ նման բան չկա: Երբ նայում ես, թվում է, որ մի գլխարկով մարդ մեքենայի խփելուց ընկնում է, բայց երբ դանդաղ ես նայում, պարզ երեւում է, որ այդ մարդը հետ է թռնում: Եվ ամբողջ այդ ընթացքը նայել եմ տարբեր դիրքերից: Ես ասացի, որ, այո, ուրեմն` սխալվել եմ:
- Փաստորեն Դուք մարտի 1-ին ամբողջ օրը եղել եք Շահումյան հրապարակում. Ձեզ այլ հարցեր տվե՞լ են, թե՞ միայն կենտրոնացել են հենց այդ դրվագի վրա:
- Այո. ես շատ պատրաստված գնացել էի նկարներով. որոշել էի, որ պետք է անպայման ասեմ այն տղայի մասին, որին իմ աչքի առաջ ծեծել էին, բայց շեղում չեղավ, եւ խոսակցությունը միայն բերում էին այդ մեքենայի պատմությանը:
- Ականատեսներից մեկի վկայությամբ, երբ ոստիկանական վիլիսը մեծ արագությամբ քշել է մարդկանց մեջ, դրա ակերի տակ են հայտնվել առավոտյան Ազատության հրապարակից «տեղահանված» մարդկանց իրերը` վրանները, ծածկոցներն ու տաք հագուստները, որոնք Շահումյան հրապարակի փողոցում հայտնվել էին այն բանից հետո, երբ մարդիկ նկատել էին այդ իրերով «բեռնված» ավտոմեքենան եւ ստիպել էին, որ աղբատար մեքենայի վարորդը հենց փողոցում թափի դրանք: Արդյունքում` տպավորություն է ստեղծվել, որ վիլիսի տակ են ընկել մարդիկ:
- Այդ ամենը եղել է իմ աչքի առջեւ: Բայց տեսաերիզի մեջ էլ պարզ երեւում է, որ ավտոմեքենան այդ իրերի վրայով չի գնում, այլ գնում է ավելի մայթի վրայով: Երբ մեքենան կանգնում է, միջից իջնում են երկու ոստիկան ու սկսում են փախչել:
- Իհարկե կարեւոր է, որ այդ ժամանակ մարդիկ չեն մահացել, բայց չեք կարծո՞ւմ, որ հենց այդ երեւույթն է, մեղմ ասած, տգեղ, որովհետեւ մեքենայի տակ ընկնելու հավանականությունը շատ մեծ էր:
- Իհարկե: Այո` համաձայն եմ:
- Իսկ վիլիսի մեջ նստած ոստիկաններին պատժելու խոսակցություն Ձեր ներկայությամբ գնացե՞լ է, թե՞ ոչ, կամ Դուք բարձրացրե՞լ եք այդ հարցը:
- Այդպիսի խոսակցություն եղել է: Ուրեմն` մինչեւ այդ տեսաերիզի նայելը ինձ խոսեցնում էին, եւ ես տարբեր գնահատականներ եմ տվել: Մասնավորապես ասել եմ, որ ոստիկանները հատուկ սադրել են, մտել են մեր ժողովրդի մեջ լրացուցիչ լարվածություն առաջացնելու համար: Իրենք ասացին` լավ եւ սկսեցին ցույց տալ կադրեր, որտեղ ոստիկանները մազապուրծ փախչում են ժողովրդից: Հենց այդ պահին երեւում է մեր խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, որը ոտքը քաշ տալով դուրս է գալիս մարդկային կույտից, իսկ ոստիկանները փախչում են, նստում մեքենաները եւ գնում: Եվ ինձ հարցրին` «Հիմա տեսեք, Դուք ասում եք, որ ոստիկանները սադրել են, ինչպե՞ս կորակեք սա»: Դե ես էլ ասացի, որ նրանք գլուխներն են ազատել, ընդամենը ազատել են: Ցավոք, ստիպված էի ներողություն խնդրել եւ շատ ուրախ եմ, որ վրաերթ տեղի չի ունեցել:
- Իսկ մտավախություն չունե՞ք, որ մոտ ապագայում Ձեզ հրապարակային կմեղադրեն սուտ տեղեկություն տարածելու մեջ կամ գոնե այդպիսի գնահատականներ կտրվեն:
- Ճիշտն ասած, հարցաքննության ժամանակ ես անընդհատ ասել եմ, որ ես ինքս չեմ հորինել այդ լուրերը: Տեսաերիզը դիտելիս պարզ լսվում է, երբ ժողովուրդը գոռում է` «Ճխլեցին, ճխլեցին»: Այդ ճիչերը ես էլ եմ լսել եւ իմ աչքով տեսել եմ, թե ինչ արագությամբ եկավ այդ ավտոմեքենան: Այդ ամբողջ իրադրությունն իմ երեւակայության մեջ ձեւավորել է այդպիսի տպավորություն, եւ հետո տեսաերիզը նայելիս իսկապես թվում է, թե մարդիկ են վրաերթի ենթարկվում: Այդ հարցերը առաջացել են, եւ ես որպես քաղաքացի իմ պարտքն եմ համարել դրանք ուղղել դատախազին, մնացածը` իր գործն է: Ինքը կարող է ապացուցել կամ հերքել: Իմիջիայլոց «շինծու» եւ «սադրանք» բառերի տակ ուզում էին, որ ստորագրեմ, բայց ես ասացի, որ համաձայն չեմ այդ որակումների հետ եւ դրանց տակ չեմ ստորագրի: Մեր գործողությունները ոչ շինծու են եղել, ոչ էլ սադրանք: Մենք չենք սարքել այդ ամենը, այդ ամենը` կա: Մեքենան արագությամբ քշել է մարդկանց վրա, մարդիկ գոռացել են` «Ճխլեցին, ճխլեցին», շտապօգնություն է եկել, հիվանդանոց է տարվել երկու մարդ: Մարդիկ տարվել են հիվանդանոց ոչ թե մեքենայի տակ ընկնելու պատճառով, այլ հավանաբար վատ են զգացել այդ տեսարաններից, եւ նրանց տեղափոխել են հիվանդանոց: Այնպես որ, մենք միայն մեր կարծիքը չենք հայտնել, այլ ասել ենք այն, ինչ տեսել են բոլորը:
- ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
ՌԵԺԻՄՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այն, ինչ այս օրերին կատարվում է Հյուսիսային պողոտայում, որեւէ կերպ չի ենթարկվում առողջ տրամաբանության կանոններին: Ի դեպ, «առողջ» բառն ամենեւին էլ պատահաբար չենք օգտագործում, որովհետեւ «քաղաքական ...ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
«Ստեղծված իրավիճակը զուտ ներքաղաքական զարգացումների արդյունք չէ... Սա միջազգային դավադրություն էր Հայաստանի նկատմամբ», հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: «ՉԻ» - Իհարկե, ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ
Եթե տարիներ անց որեւէ մեկը որոշի ի մի բերել իրավապահների վերջին մեկ ամսվա գործողությունները եւ ժողովածու կազմել, առանց վարանելու կարող է ժողովածուի վերնագիրը փոխ առնել Էրազմ Ռոտերդամցուց եւ անվանել ...ԹԱՏՐՈՆ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մ.Մ.
Հիշեցին` մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Հիշեցին վախճանված ռեժիմի շարունակվող ջղակծկումների շրջանակում:
Միայն հանուն դրա: Ինչպես հիշել էին, որ փետրվարի այսինչը Սուրբ Սարգսի օրն էր, իսկ այնինչը ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՄարտի 1-ի առավոտյան եւ գիշերը տեղի ունեցած վայրագություններից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որից գլուխ չեն հանում նույնիսկ այդ իրավիճակի պատասխանատուները` իշխանությունները: Բոլորը կրկին ...ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱՆԴԱՅԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆՔոչարյանն ու Սերժը ամեն օր ապացուցում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրենց ստեղծած համակարգին տված բնութագիրը խիստ գիտական է եւ ճշմարտացի: Այո՛, մենք ապրում ենք ավազակապետության պայմաններում: Քոչարյանն ...«ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՇԻՆԾՈՒ ԵՆ ԵՂԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱԴՐԱՆՔ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Մարտի 18-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` նրան հղելով 7 հարց: Միաժամանակ այդ նամակում պատգամավորը նշել էր, որ ինքն ու իր գործընկերները ...ԹՈԶ ՓՉԵՑԻՆ
«Ազատություն» կուսակցություն, Ազգային արժեքների պահպանման կուսակցություն, «Ազգային վերածնունդ» կուսակցություն, «Այլընտրանք» հասարակակ«Արտակարգ դրության ձեւականորեն հանելն ըստ էության խաբեություն էր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու միջոց։ Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ...ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ
Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը հասարակությանը կոչ էին անում պահպանել հանգստություն: Մարտի 1-ի հանրահավաքը ցրելուց հետո նրանք ստեղծել էին մի իրականություն, որը ...ՍՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ընդմիշտ հեռանան իշխանությունից: Ամբողջ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա եւ պահանջի սրանց հրաժարականը: Հայաստանում չկա մեկը, որ հավատա, թե Սերժ Սարգսյանն ...ՄԻ ՏԱՍ ՇԱՀԵ ՓՈՂ ՏՈՒՐ
ՇՊԱՏԻԱչքիս մեզ փող էլ չեն տալու: Նկատի ունեմ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ըստ որի մեր երկիրը պետք է ստանար մի քանի հարյուր միլիոն դոլար գումար: Անկեղծ ասած, նման հանգուցալուծումը խիստ սպասելի էր, ...ԿՈՒԱՆԱԿԻԿԻԻ ՍՊԻՏԱԿ ԲԾԵՐ - ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ
Մոզամբիկում զարմանահրաշ բաներ էին տեղի ունենում: Մեծ վոժդ Սերժիկի-Կուանակիկին, որը մի անգամ սխալմամբ ինչ-որ բույսի տերեւներ ուտելուց հետո ծանր գլխացավ էր ունեցել ու հայտարարել, թե սրանից հետո ինքն է ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

