
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱՆԴԱՅԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Քոչարյանն ու Սերժը ամեն օր ապացուցում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրենց ստեղծած համակարգին տված բնութագիրը խիստ գիտական է եւ ճշմարտացի: Այո՛, մենք ապրում ենք ավազակապետության պայմաններում:
Քոչարյանն ու Սերժը ամեն օր ուզում են մեր գլուխը մտցնել, որ 10 տարի ձգտում էին ստեղծել «կազմակերպված պետություն» (համաշխարհային պրակտիկայում դրա նախադեպերը կան` բոլշեւիկյան Ռուսաստան` ռազմական կոմունիզմի կարգերով, Իրաք` Սադամի օրոք, Հյուսիսային Կորեա), իսկ մենք` «կայունության երդվյալ թշնամիներս», «անհիմն» փորձեր ենք անում իրենց խանգարելու: Սակայն ուզում եմ հիշեցնել հայ դասականներից մեկի ճշգրիտ ձեւակերպումը` պետությունը կազմակերպված չի լինում, կազմակերպված լինում է միայն բանդան:
Բանդայի պարագլուխներն, իհարկե, հանցագործներ են: Բայց ովքե՞ր են օգնում դրանց, ովքե՞ր են դարձել այն հենարանը, որի հիման վրա էլ կառուցվում է ավազակապետական բուրգը: Եվ արդյո՞ք այդ հենարանն անմեղ է:
Գիտեմ` հռետորական հարցեր են: Գիտեմ` ամեն ինչ տեսնում ենք, ամեն ինչ հասկանում: Բայց ավազակապետության հենարանը դարձած մեր համերկրացիներին ամեն օր պիտի հիշեցնենք, թե իրենք իրականում ինչով են զբաղված:
Նրանք` ոստիկանական համազգեստ հագածները, ԱԱԾ աշխատակիցները, դատախազները, դատավորները, հարկայինի տեսուչները, վախից կամ չգիտեմ էլ ինչից այսօր ծառայում են բանդիտներին: Եվ թող ոչ ոք հիմա կամ հետո չարդարանա, թե ինքն ընդամենը հրաման կատարող է: Ապօրինի իշխանավորի հրամանը ո՞րն է: Զավթիչի հրամանը ո՞րն է: Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ ձեզ ամեն օր փչացնեն, ինչո՞ւ եք «մոռանում», որ մարդկանց մեջ եք ապրում: Որովհետեւ մենք ենք ձեզ ներում: Մենք ձեզ ներում ենք` խղճալով ու ցավ ապրելով: Եվ, իհարկե, սխալվում ենք:
Ո՞ր նորմալ մարդու ուղեղում կարող է տեղավորվել 4-րդ դասարանցի երեխայի հարցաքննությունը: Ինչո՞ւ պիտի ներվի այն «ոստիկանը», որ կարողացել է այդ երեխաներին կեղտոտ հարցեր ուղղել: Ինչո՞ւ, որովհետեւ հրամա՞ն է կատարել, որովհետեւ իսպառ կորցրել է մարդկային կերպարա՞նքը:
Ինչո՞ւ պիտի ներենք բանդիտների հրահանգները կատարող դատախազներին եւ դատավորներին, որոնց թեթեւ ձեռքով գործեր են սարքվում մեր ընկերների եւ հարազատների դեմ, հայրենիքի պաշտպանների դեմ, իսկական մտավորականների դեմ:
Ինչո՞ւ պիտի շարունակենք սեղմել այն լրագրողների ձեռքը, որոնք ամեն օր հեռուստաէկրաններից լկտի ստեր են տարածում: Ինչո՞ւ պիտի գրող, երաժիշտ, նկարիչ ու գիտնական համարվեն նրանք, ում հիմնական գործառույթն ազգի համար կարեւորագույն այս ժամանակահատվածում հայրենիքին դավաճանելն ու բանդիտներին ծառայելն է: Եվ մի՞թե այս «ինծիլիգենտների» հավաքական կերպարը Մերուժան Տեր-Գուլանյանն ու Ռոբերտ Սահակյանցը չեն: Առաջինի հիմնական հատկանիշը միշտ էլ քծնանքն է եղել (ի դեպ, նույնիսկ անեկդոտներ կան նրա` կատարելության հասած հնարավորությունների մասին), իսկ երկրորդինը` հիվանդագին հայատյացությունը:
Ուրեմն, սիրելի՛ հայրենակիցներ, մեր խաղաղ պայքարի մեկ ուղղվածությունն էլ պիտի լինի «կատարողներին» դաստիարակելը: Իսկ ամենաանհույսներին մեկիկ-մեկիկ գիտենք եւ գիտենք նաեւ, որ նրանք կանգնելու են արդար դատարանի առջեւ` որպես խմբակային հանցագործներ:
Նշենք նաեւ, որ համազգային պարսավանքը, արհամարհանքը այս պահին կարեւոր զենքեր են:
- Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
ՌԵԺԻՄՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այն, ինչ այս օրերին կատարվում է Հյուսիսային պողոտայում, որեւէ կերպ չի ենթարկվում առողջ տրամաբանության կանոններին: Ի դեպ, «առողջ» բառն ամենեւին էլ պատահաբար չենք օգտագործում, որովհետեւ «քաղաքական ...ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
«Ստեղծված իրավիճակը զուտ ներքաղաքական զարգացումների արդյունք չէ... Սա միջազգային դավադրություն էր Հայաստանի նկատմամբ», հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: «ՉԻ» - Իհարկե, ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ
Եթե տարիներ անց որեւէ մեկը որոշի ի մի բերել իրավապահների վերջին մեկ ամսվա գործողությունները եւ ժողովածու կազմել, առանց վարանելու կարող է ժողովածուի վերնագիրը փոխ առնել Էրազմ Ռոտերդամցուց եւ անվանել ...ԹԱՏՐՈՆ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մ.Մ.
Հիշեցին` մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Հիշեցին վախճանված ռեժիմի շարունակվող ջղակծկումների շրջանակում:
Միայն հանուն դրա: Ինչպես հիշել էին, որ փետրվարի այսինչը Սուրբ Սարգսի օրն էր, իսկ այնինչը ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՄարտի 1-ի առավոտյան եւ գիշերը տեղի ունեցած վայրագություններից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որից գլուխ չեն հանում նույնիսկ այդ իրավիճակի պատասխանատուները` իշխանությունները: Բոլորը կրկին ...ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱՆԴԱՅԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆՔոչարյանն ու Սերժը ամեն օր ապացուցում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրենց ստեղծած համակարգին տված բնութագիրը խիստ գիտական է եւ ճշմարտացի: Այո՛, մենք ապրում ենք ավազակապետության պայմաններում: Քոչարյանն ...«ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՇԻՆԾՈՒ ԵՆ ԵՂԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱԴՐԱՆՔ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Մարտի 18-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` նրան հղելով 7 հարց: Միաժամանակ այդ նամակում պատգամավորը նշել էր, որ ինքն ու իր գործընկերները ...ԹՈԶ ՓՉԵՑԻՆ
«Ազատություն» կուսակցություն, Ազգային արժեքների պահպանման կուսակցություն, «Ազգային վերածնունդ» կուսակցություն, «Այլընտրանք» հասարակակ«Արտակարգ դրության ձեւականորեն հանելն ըստ էության խաբեություն էր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու միջոց։ Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ...ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ
Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը հասարակությանը կոչ էին անում պահպանել հանգստություն: Մարտի 1-ի հանրահավաքը ցրելուց հետո նրանք ստեղծել էին մի իրականություն, որը ...ՍՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ընդմիշտ հեռանան իշխանությունից: Ամբողջ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա եւ պահանջի սրանց հրաժարականը: Հայաստանում չկա մեկը, որ հավատա, թե Սերժ Սարգսյանն ...ՄԻ ՏԱՍ ՇԱՀԵ ՓՈՂ ՏՈՒՐ
ՇՊԱՏԻԱչքիս մեզ փող էլ չեն տալու: Նկատի ունեմ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ըստ որի մեր երկիրը պետք է ստանար մի քանի հարյուր միլիոն դոլար գումար: Անկեղծ ասած, նման հանգուցալուծումը խիստ սպասելի էր, ...ԿՈՒԱՆԱԿԻԿԻԻ ՍՊԻՏԱԿ ԲԾԵՐ - ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ
Մոզամբիկում զարմանահրաշ բաներ էին տեղի ունենում: Մեծ վոժդ Սերժիկի-Կուանակիկին, որը մի անգամ սխալմամբ ինչ-որ բույսի տերեւներ ուտելուց հետո ծանր գլխացավ էր ունեցել ու հայտարարել, թե սրանից հետո ինքն է ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

