
ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ
Եթե տարիներ անց որեւէ մեկը որոշի ի մի բերել իրավապահների վերջին մեկ ամսվա գործողությունները եւ ժողովածու կազմել, առանց վարանելու կարող է ժողովածուի վերնագիրը փոխ առնել Էրազմ Ռոտերդամցուց եւ անվանել «Գովք հիմարության»: Ավելի հարմար վերնագիր պարզապես դժվար է պատկերացնել:
Դատեցեք ինքներդ: ԵԿՄ Արաբկիրի կառույցի ղեկավար Հովհաննես Հարությունյանը երեկ դատապարտվեց մեկուկես տավա ազատազրկման: Նրա մոտ, հասկանում եք, ամբողջ 11 հատ փամփուշ էր հայտնաբերվել: Իհարկե, մարդը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, իսկ դա այս օրերին «ծանրացուցիչ հանգամանք» է համարվում, բայց նույնիսկ սա հաշվի առնելով` պետք է խոստովանել, որ պատիժը չափազանց խիստ է: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ սա չէ էականը: Բանն այն է, որ Հովհաննես Հարությունյանը նաեւ որսորդմիության անդամ է, օրինական հրացան ունի, եւ փամփուշտներն այդ հրացանի համար էին, բայց իրավապահները «բացահայտել են», որ փամփուշտներն այդ հրացանին չէին համապատասխանում: Զավեշտը հենց սա է: Փաստորեն այդ մարդն ուզում էր, ասենք, «իշխանությունը բռնությամբ զավթել» այնպիսի փամփուշտներով, որոնք հնարավոր չէր կրակել:
Մի ուրիշ օրինակ: Մի քանի օր առաջ բարձրաստիճան ոստիկաններից մեկն իր կարծիքով հանճարեղ բացատրություն էր տվել Հյուսիսային պողոտայում կազմակերպվող ամենօրյա շուրջկալներին: Գիտե՞ք ինչ էր ասել: Մտքներովդ չի անցնի: Ասել էր «չի բացառվում, չէ՞, որ այստեղ զբոսնող քաղաքացիների մեջ նաեւ հանցագործներ լինեն, նաեւ հետախուզման մեջ գտնվող մարդիկ լինեն...»: Այսինքն, «օպերատիվ աշխատանքի մեծ փորձ ունեցող» այդ բարձրաստիճան զինվորականը երեւի այսպես է մտածել. ահա հետախուզման մեջ գտնվող հանցագործը քայլում է Երեւանի կենտրոնով, տեսնում է Հյուսիսային պողոտայում հավաքված հարյուրավոր ոստիկաններին ու մտածում. «Վայ, ինչ լավ ա, սպասի գնամ մի քիչ էլ նրանց մոտ զբոսնեմ»: Այս «տրամաբանությունը» ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Ինչ ուզում եք ասեք, բայց Վինի Թուխն ու Դնչիկը ճիշտ այս «մեթոդով» էին փորձում որսալ խորհրդավոր Փղաձիուն. ճանապարհի վրա մի մեծ փոս էին փորել եւ վստահ էին, որ Փղաձին այդ ճանապարհով անցնելիս անպայման երկնքից կնայի (բա ուրիշ ո՞ւր պիտի նայի) ու փոսը կընկնի: Ճիշտ է, Վինի Թուխի գլխում թեփից բացի ուրիշ բան չկար, բայց նրա մեթոդն ակնհայտորեն դուր է եկել մեր իրավապահներին:
Լավ, բա ի՞նչ անեն մեր իրավապահները: Ի վերջո բոլորն էլ հասկանում են, որ նրանց մեծ մասն ընդամենը հրաման է կատարում: Ընդ որում, իրենք էլ հրաշալի գիտակցում են այդ հրամանների անհեթեթությունը եւ հասկանում են, որ հանցանք են կատարում: Այս հարցի լավագույն պատասխանը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է տվել: Հիշո՞ւմ եք, մի առիթով իր համակարգի աշխատակիցներին հրաշալի խորհուրդ տվեց. «եթե չգիտեք ինչպես վարվել` վարվեք օրենքով»:
Սա իսկապես շատ լավ ելք է: Բոլորն էլ հասկանում են, որ այս վիճակը հավերժ չի շարունակվելու, եւ համաժողովրդական շարժումը վաղ թե ուշ հաղթելու է: Իսկ դա նշանակում է, որ վաղ թե ուշ Հայաստանում վերականգնվելու է օրենքի իշխանությունը, եւ այսօրվա առավել ակտիվ «իրավապահները» մեխանիկորեն հայտնվելու են մեղադրյալի աթոռին: Ի վերջո, նրանց այսօրվա հանցագործություններն ուղղված են ՀՀ Սահմանադրության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների դեմ, իսկ նման հանցանքների վաղեմության ժամկետը շատ մեծ է: Ասվածն, ի դեպ, վերաբերում է ե՛ւ քաղաքացիներին ապօրինի բերման ենթարկելու հրաման տվողներին, ե՛ւ նրանց նկատմամբ անհեթեթ մեղադրանքներ հորինողներին, ե՛ւ այդ մեղադրանքները հաստատող դատավորներին: Մեր խորհուրդը ձեզ` ապօրինի քայլեր մի արեք, առաջնորդվեք բացառապես ՀՀ օրենքներով: Ավելի լավ է այսօր ապօրինի քայլեր չանելու համար տույժերի ենթարկվեք կամ ազատվեք աշխատանքից, քան վաղը-մյուս օրը պատասխան տաք օրենքի առաջ:
Ի վերջո, ժողովրդական շարժումը նաեւ ձեր եւ ձեր սերունդների ապագայի համար է պայքարում:
ՌԵԺԻՄՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այն, ինչ այս օրերին կատարվում է Հյուսիսային պողոտայում, որեւէ կերպ չի ենթարկվում առողջ տրամաբանության կանոններին: Ի դեպ, «առողջ» բառն ամենեւին էլ պատահաբար չենք օգտագործում, որովհետեւ «քաղաքական ...ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
«Ստեղծված իրավիճակը զուտ ներքաղաքական զարգացումների արդյունք չէ... Սա միջազգային դավադրություն էր Հայաստանի նկատմամբ», հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: «ՉԻ» - Իհարկե, ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ
Եթե տարիներ անց որեւէ մեկը որոշի ի մի բերել իրավապահների վերջին մեկ ամսվա գործողությունները եւ ժողովածու կազմել, առանց վարանելու կարող է ժողովածուի վերնագիրը փոխ առնել Էրազմ Ռոտերդամցուց եւ անվանել ...ԹԱՏՐՈՆ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մ.Մ.
Հիշեցին` մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Հիշեցին վախճանված ռեժիմի շարունակվող ջղակծկումների շրջանակում:
Միայն հանուն դրա: Ինչպես հիշել էին, որ փետրվարի այսինչը Սուրբ Սարգսի օրն էր, իսկ այնինչը ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՄարտի 1-ի առավոտյան եւ գիշերը տեղի ունեցած վայրագություններից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որից գլուխ չեն հանում նույնիսկ այդ իրավիճակի պատասխանատուները` իշխանությունները: Բոլորը կրկին ...ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱՆԴԱՅԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆՔոչարյանն ու Սերժը ամեն օր ապացուցում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրենց ստեղծած համակարգին տված բնութագիրը խիստ գիտական է եւ ճշմարտացի: Այո՛, մենք ապրում ենք ավազակապետության պայմաններում: Քոչարյանն ...«ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՇԻՆԾՈՒ ԵՆ ԵՂԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱԴՐԱՆՔ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Մարտի 18-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` նրան հղելով 7 հարց: Միաժամանակ այդ նամակում պատգամավորը նշել էր, որ ինքն ու իր գործընկերները ...ԹՈԶ ՓՉԵՑԻՆ
«Ազատություն» կուսակցություն, Ազգային արժեքների պահպանման կուսակցություն, «Ազգային վերածնունդ» կուսակցություն, «Այլընտրանք» հասարակակ«Արտակարգ դրության ձեւականորեն հանելն ըստ էության խաբեություն էր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու միջոց։ Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ...ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ
Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը հասարակությանը կոչ էին անում պահպանել հանգստություն: Մարտի 1-ի հանրահավաքը ցրելուց հետո նրանք ստեղծել էին մի իրականություն, որը ...ՍՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ընդմիշտ հեռանան իշխանությունից: Ամբողջ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա եւ պահանջի սրանց հրաժարականը: Հայաստանում չկա մեկը, որ հավատա, թե Սերժ Սարգսյանն ...ՄԻ ՏԱՍ ՇԱՀԵ ՓՈՂ ՏՈՒՐ
ՇՊԱՏԻԱչքիս մեզ փող էլ չեն տալու: Նկատի ունեմ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ըստ որի մեր երկիրը պետք է ստանար մի քանի հարյուր միլիոն դոլար գումար: Անկեղծ ասած, նման հանգուցալուծումը խիստ սպասելի էր, ...ԿՈՒԱՆԱԿԻԿԻԻ ՍՊԻՏԱԿ ԲԾԵՐ - ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ
Մոզամբիկում զարմանահրաշ բաներ էին տեղի ունենում: Մեծ վոժդ Սերժիկի-Կուանակիկին, որը մի անգամ սխալմամբ ինչ-որ բույսի տերեւներ ուտելուց հետո ծանր գլխացավ էր ունեցել ու հայտարարել, թե սրանից հետո ինքն է ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
«ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՇԻՆԾՈՒ ԵՆ ԵՂԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱԴՐԱՆՔ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

