
ՌԵԺԻՄՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Այն, ինչ այս օրերին կատարվում է Հյուսիսային պողոտայում, որեւէ կերպ չի ենթարկվում առողջ տրամաբանության կանոններին: Ի դեպ, «առողջ» բառն ամենեւին էլ պատահաբար չենք օգտագործում, որովհետեւ «քաղաքական զբոսանքների» նկատմամբ ոստիկանության ռեակցիայի ականատեսների մեջ առաջինը հենց այդ հարցն է ծնվում. «արդյո՞ք հոգեպես առողջ մարդն այսպիսի հրաման կտար»:
Եվ այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործողությունները կարելի է հասկանալ: Ամբողջ խնդիրն այն է, որ նրանք «մնացել են երկու քարի արանքում»: Մի կողմից` բնազդը նրանց ստիպում է անմիջապես բոլորին ձերբակալել, մյուս կողմից` միջազգային կառույցները նրանց ստիպում են բոլորին անհապաղ ազատ արձակել: Եվ պատկերացրեք, այս երկյակը լավ էլ համատեղում է սեփական բնազդների եւ միջազգային կառույցների պահանջները: Այսինքն` բոլորին բռնում է եւ անմիջապես ազատ արձակում:
Բայց արդյո՞ք կարելի է ամեն ինչ միայն բնազդով բացատրել: Բնազդն, իհարկե, զորավոր բան է, բայց ամեն դեպքում` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գործողություններում նաեւ ինչ-որ տրամաբանություն պիտի լինի: Ուրեմն ինչո՞ւ են նրանք ամեն օր խաղաղ զբոսանքի ելած մի 20-30 քաղաքացիների «բերման ենթարկում»: Պատճառը շատ պարզ է: Նրանք հասկացել են, որ իրենց հիմնական հակառակորդը ոչ թե կոնկրետ քաղաքական ուժ է, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Եվ բնականաբար, պայքարում են հենց քաղաքացիների դեմ: Հատուկ ընդգծենք, որ «քաղաքացի» ասելով ոչ թե մարդկանց իրավական կարգավիճակը նկատի ունենք, այլ գիտակցության մակարդակը: Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին ոչ թե քաղաքացիներ են պետք, այլ բնակչություն: Ինչո՞ւ: Որովհետեւ «բնակչությունը», որպես կանոն, ընդունում է խաղի կանոնները, զբաղվում է բացառապես ուտելիքի հոգսով, սերիալ է նայում, կաշառք է տալիս, մի խոսքով` «յոլա է գնում», իսկ քաղաքացիները մի «փիս խասյաթ» ունեն` չեն համակերպվում ռեժիմի թելադրած խաղի կանոններին եւ պայքարում են իրենց քաղաքացիական իրավունքների համար: Եվ պատահական չէ, որ ոստիկաններն ում բռնում են` «ապօրինի միջոցառումներ կազմակերպելու» մեղադրանք են առաջադրում: Ենթագիտակցորեն նրանք ճիշտ են վարվում, որովհետեւ սա իսկապես քաղաքացիական շարժում է, եւ մասնակիցներից յուրաքանչյուրն իսկապես էլ կազմակերպիչ է:
Բայց իշխանությունների նենգությունը հենց այն է, որ նրանք միայն ձերբակալություններով չեն սահմանափակվում: Զուգահեռաբար այլանդակ քարոզչություն է իրականացվում` իբր «տեսա՞ք, ձեր Լեւոնն իր համար տանը հանգիստ նստած է, իսկ ձեզ ամեն օր տանում են քաղմաս: Բա ինչո՞ւ տնից դուրս չի գալիս, ինչո՞ւ է մենակ թողել ձեզ»: Իրականությունն այն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ է, նրա թիմակիցների զգալի մասը ձերբակալված է, մյուսներն ընդհատակում են, իսկ նրանք, ովքեր ազատության մեջ են, ամեն երեկո զբոսնում են Հյուսիսային պողոտայում: Զուգահեռաբար, ամեն օր նրանք զանգվածային միջոցառումներ անցկացնելու հայտ են ներկայացնում, եւ բնականաբար, ամեն օր մերժում են ստանում: Բայց բոլորն էլ հասկանում են, որ այս վիճակը երկար շարունակվել չի կարող: Ավելին. իրավիճակն այնպիսին է, որ այս պահին կարեւորը ոչ թե այն է, թե ինչ պիտի անի Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժումը, այլ այն, թե ինչ պիտի անեն իշխանությունները: Ամեն օր հանրահավաքի թույլտվություն մերժել չեն կարող, ամեն օր տասնյակ մարդկանց «բերման ենթարկել» չեն կարող, բայց չեն կարող նաեւ «բնականոն կյանքի» անցնել: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անցել են այն սահմանագիծը, որից հետո վերադարձն այլեւս անհնար է:
Պատկերավոր ասած, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այսօր մոտավորապես Մսրա Մելիքի վիճակում են` այն պահին, երբ Դավիթն արդեն հարվածել է, բայց Մելիքը դեռ իրեն «թափ չի տվել» ու չի կիսվել, եւ հեռվից նայողին կարող է թվալ, թե ամեն ինչ նորմալ է` նա իր տեղը հանգիստ կանգնած է: 20-օրյա արտակարգ դրությունն ու դրա հետագա փաստացի պահպանումը հենց նրա համար են, որ հանկարծ ոչ մի շարժում չլինի, ու ռեժիմը «մեջտեղից չկիսվի»: Բայց դա ընդամենը ժամանակի խնդիր է:
- ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՌԵԺԻՄՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Այն, ինչ այս օրերին կատարվում է Հյուսիսային պողոտայում, որեւէ կերպ չի ենթարկվում առողջ տրամաբանության կանոններին: Ի դեպ, «առողջ» բառն ամենեւին էլ պատահաբար չենք օգտագործում, որովհետեւ «քաղաքական ...ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
«Ստեղծված իրավիճակը զուտ ներքաղաքական զարգացումների արդյունք չէ... Սա միջազգային դավադրություն էր Հայաստանի նկատմամբ», հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը: «ՉԻ» - Իհարկե, ...ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ ՉՈՒՆԵՆ
Եթե տարիներ անց որեւէ մեկը որոշի ի մի բերել իրավապահների վերջին մեկ ամսվա գործողությունները եւ ժողովածու կազմել, առանց վարանելու կարող է ժողովածուի վերնագիրը փոխ առնել Էրազմ Ռոտերդամցուց եւ անվանել ...ԹԱՏՐՈՆ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մ.Մ.
Հիշեցին` մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է: Հիշեցին վախճանված ռեժիմի շարունակվող ջղակծկումների շրջանակում:
Միայն հանուն դրա: Ինչպես հիշել էին, որ փետրվարի այսինչը Սուրբ Սարգսի օրն էր, իսկ այնինչը ...ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՄարտի 1-ի առավոտյան եւ գիշերը տեղի ունեցած վայրագություններից հետո Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որից գլուխ չեն հանում նույնիսկ այդ իրավիճակի պատասխանատուները` իշխանությունները: Բոլորը կրկին ...ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԲԱՆԴԱՅԻ ՀԵՆԱՐԱՆԸ
Լ. ԱՍԱՏՐՅԱՆՔոչարյանն ու Սերժը ամեն օր ապացուցում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի` իրենց ստեղծած համակարգին տված բնութագիրը խիստ գիտական է եւ ճշմարտացի: Այո՛, մենք ապրում ենք ավազակապետության պայմաններում: Քոչարյանն ...«ՄԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՇԻՆԾՈՒ ԵՆ ԵՂԵԼ, ՈՉ ԷԼ ՍԱԴՐԱՆՔ»
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Մարտի 18-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին` նրան հղելով 7 հարց: Միաժամանակ այդ նամակում պատգամավորը նշել էր, որ ինքն ու իր գործընկերները ...ԹՈԶ ՓՉԵՑԻՆ
«Ազատություն» կուսակցություն, Ազգային արժեքների պահպանման կուսակցություն, «Ազգային վերածնունդ» կուսակցություն, «Այլընտրանք» հասարակակ«Արտակարգ դրության ձեւականորեն հանելն ըստ էության խաբեություն էր՝ միջազգային հանրության աչքերին թոզ փչելու միջոց։ Իրականում դրանից հետո էլ բռնությունները, մարդու իրավունքների ու ազատությունների նկատմամբ ...ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԵՎ ՉՀԱՅՏԱՐԱՐԱԾՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆ
Արտակարգ իրավիճակի ողջ ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը հասարակությանը կոչ էին անում պահպանել հանգստություն: Մարտի 1-ի հանրահավաքը ցրելուց հետո նրանք ստեղծել էին մի իրականություն, որը ...ՍՐԱՆՔ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱՆ
ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲՌոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է ընդմիշտ հեռանան իշխանությունից: Ամբողջ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա եւ պահանջի սրանց հրաժարականը: Հայաստանում չկա մեկը, որ հավատա, թե Սերժ Սարգսյանն ...ՄԻ ՏԱՍ ՇԱՀԵ ՓՈՂ ՏՈՒՐ
ՇՊԱՏԻԱչքիս մեզ փող էլ չեն տալու: Նկատի ունեմ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, ըստ որի մեր երկիրը պետք է ստանար մի քանի հարյուր միլիոն դոլար գումար: Անկեղծ ասած, նման հանգուցալուծումը խիստ սպասելի էր, ...ԿՈՒԱՆԱԿԻԿԻԻ ՍՊԻՏԱԿ ԲԾԵՐ - ՏԽՈՒՐ ԱՉՔԵՐ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ
Մոզամբիկում զարմանահրաշ բաներ էին տեղի ունենում: Մեծ վոժդ Սերժիկի-Կուանակիկին, որը մի անգամ սխալմամբ ինչ-որ բույսի տերեւներ ուտելուց հետո ծանր գլխացավ էր ունեցել ու հայտարարել, թե սրանից հետո ինքն է ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՊԱՏՎԻՐՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՖԻԿԸ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԱՏԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՄՈՒԹ ՈՒԺԵՐԻ ՉԱՐԱՆԵՆԳ ԴԱՎԵՐԸ
- 554 Դվինում գումարված եկեղեցական ժողովը դատապարտում է քաղկեդոնական դավանանքը և վերջնականապես խզում իր կապերը բյուզանդական «տիեզերական» եկեղեցու հետ:
- 1001 Տրդատ ճարտարապետն ավարտեց Անիի մայր տաճարի կառուցումը:
- 1592 Ծնվեց հայ առաջին աշուղ-երգիչ Նահապետ Քուչակը:
- 1827 Թիֆլիսում կազմվում է հայկական առաջին կամավորական գումարտակը:
- 1899 Կ. Պոլսում ծնվեց հայ մեծ բարերար Գալուստ Կյուլպենկյանը: Մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ էր: Հիմնադրել է Թուրքիայի նավթային բարեգործական ընկերությունը: 1930 թվականին ընտրվել է հայկական բարեգործական ընկերության նախագահ: (Մահացել է 1955 թվականի հուլիսին, Լիսաբոնում:)
- 1912 Թիֆլիսում մահացավ հայ դասական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանը: (Ծնվ. 1825թ.-ին):
- 1914 Թիֆլիսում հիմնվեց հայոց պատմական և հնագիտական ընկերությունը:
- 1918 Ծնվեց հայազգի ամերիկյան ռադիոֆիզիկոս, ամերիկյան ֆիզիկական և մաթեմատիկական ընկերությունների, էլեկտրոնային տեխնիկայի ինժեներների ինստիտուտի անդամ, Հայաստանի ԳԱ արտասահմանյան անդամ Չարլզ Հրաչ Փափազը:
- 1921 Թիֆլիսում ստեղծվեց հայ արվեստի առաջին տունը: Հայարտունը կրում էր հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանի անունը: Նրա նախագահն էր մյուս հայ մեծ բանաստեղծը՝ Հովհաննես Թումանյանը:
- 1971 Վախճանվեց հայ բեմի անկրկնելի Զիմզիմովը, Յագոն և Քաջ Նազարը՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ավետ Ավետիսյանը (Ոսկանյան):
- 1992 Շուշիից և Ղայբալու, Ջանհասան, Քյոսալար գյուղերից Ստեփանակերտի վրա հարձակման անցած ադրբեջանական ուժերը կատաղի մարտերում ջախջախվեցին և ետ շպրտվեցին ելման կետերը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

