
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
Այն, որ հայրենի խորհրդարանը գործադիր իշխանության համար ընդամենը դակիչ մարմին է, վաղուց հայտնի իրողություն է: Պատգամավորը մեր երկրում ոչ թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, այլ հաջողակ բիզնեսմեն լինելու ձգտում ունեցող մարդ:
Պատգամավորների մեծ մասը Ազգային ժողով է գալիս իրենց անձնական հարցերը լուծելու եւ անհրաժեշտ կոճակները սեղմելու համար: Ցավալին այն է, որ շատ դեպքերում ազգընտիրներն իրենք էլ չեն հասկանում, թե ինչի համար են քվեարկում ու երբ որեւէ օրենք է փոխվում երկրում, իրենք բախվելով այդ օրենքին, անկեղծորեն զարմանում են, թե ինչու է այդպես ստացվել:
Բայց այս անգամ խոսենք անձերին, իսկ ավելի ճիշտ` պատգամավորներին վերաբերող հարցի քվեարկության մասին: Այս քվեարկությունը, ի տարբերություն մյուսների, կատարվում է ոչ թե կոճակներով եւ բաց, այլ փակ, գաղտնի` քվեաթերթիկներով: Ու թվում է, որ պատգամավորներն ավելի անկաշկանդ պիտի լինեն գոնե այս քվեարկության ժամանակ, բայց վերջին քվեարկության ընթացքն ու արդյունքները ցույց տվեցին, որ մեր հասարակության ամենաանպաշտպան խավը ԱԺ պատգամավորներն են: Երբ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել Ազգային ժողովին` պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին եւ Խաչատուր Սուքիասյանին քրեական գործում որպես մեղադրյալներ ներգրավելու եւ կալանավորելու համար, Ազգային ժողովում, պատկերավոր ասած, սուգ էր: Ազգընտիրների մեծ մասը վշտացած իրար էին նայում ու հոգոց հանելով ասում` տեսար ինչ եղավ: Շատ պատգամավորներ միջանցքներում երդումներ ու տղամարդկային խոստումներ էին տալիս իրար, որ ոչ մի դեպքում չեն քվեարկելու իրենց գործընկերներին «փուռը տալու» համար: Բայց շատ քիչ ժամանակ անհրաժեշտ եղավ` պարզելու, թե քանի պատգամավոր կա հայրենի խորհրդարանում, որ ինքն է իր գլխի տերը. նրանք մոտ 22-ն էին: Միջանցքներում մեծ-մեծ խոսող պատգամավորները, երբ ծրարները վերցնում եւ մտնում էին քվեախցիկ` քվեարկություն կատարելու, մյուս գործընկերները թիկունքներին կանգնած հետեւում էին նրանց քվեարկությանը: Ոչ մի պատգամավոր չընդվզեց ու չփորձեց պաշտպանել իր իրավունքները` հորդորելով կամ գոնե խնդրելով իրեն հսկող պատգամավորներին հեռու գնալ եւ թողնել հանգիստ խղճով քվեարկել: Այսինքն, հենց խորհրդարանում խախտվեց պատգամավորների ազատ քվեարկություն կատարելու իրավունքը: Իսկ ամենադաժանն այն էր, որ գրեթե բոլոր պատգամավորները մոտենում էին իրենց` ԱԺ-ում գտնվող գործընկերներ Հակոբ Հակոբյանին ու Մյասնիկ Մալխասյանին, ձեռքով բարեւում ու մտնում քվեախցիկ` զգոն հայացքների ներքո փուռը տալու Հակոբյանին, Մալխասյանին, Սուքիասյանին ու Միքայելյանին: Բայց ամեն դեպքում մենք այդ օրը զրուցեցինք մի քանի պատգամավորի հետ: Նշենք, որ շատերն էին այդ օրը քչախոս: (Քանի որ «ՉԻ»-ի տպագրությունն արգելված էր, դրա համար ազգընտիրների հետ զրույցը այսօր ենք տպագրում):
ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆ` ՀՀԿ փոխնախագահ
- Պրն Սահակյան, հոգեբանորեն հաղթահարե՞լ եք ունեցած պատնեշները, եթե իհարկե կային, Ձեր գործընկերներին կալանավորելու միջնորդությանը կողմ քվեարկելու համար:
- Հոգեբանորեն էնքան եմ հաղթահարել այս տարիների ընթացքում, որ ավելի ռեալ եմ դարձել:
- Այսինքն, քվեարկելո՞ւ եք:
- Բայց գաղտնի է քվեարկությունը:
- Բարձրաձայն չեք ասի՞:
- Պետք չի բարձրաձայն ասել, ով պետական դիրքերից է մոտենալու` մի վերաբերմունք կունենա, ում համար պետությունը անհրաժեշտություն չի` այլ վերաբերմունք կունենա:
- Դուք նշվածներից ո՞ր խմբում եք:
- Իմ տարիների: Նման հարց ինձ չի կարելի տալ:
- Այսի՞նքն:
- Պետությունը միշտ բարձր եմ դասում:
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ` ՀՀԿ մամլո խոսնակ
- Դուք ի՞նչ կասեք Ձեր հոգեբանական պատնեշների մասին, կա՞ն այդպիսիք:
- Ես միշտ քվեարկում եմ օրենքի համապատասխան եւ պետական շահի գերակայությամբ: Եթե ես համոզվեմ, որ պատգամավորները, իրոք, խախտել են օրենքը, բնականաբար, ինձ համար, ինչպես ասում են հին հույները, Պլատոնը ընկերս է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է:
ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆ
- Դուք ինչպե՞ս եք քվեարկելու, հաղթահարե՞լ եք հոգեբանական պատնեշները:
- Ցանկացած նման պարագայում ես ինչ որոշում էլ որ ընդունում եմ, այդ գիշեր չեմ քնում:
ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ` ՀՀԿ
- Դուք իրավաբան եք, լսելով պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի ելույթները, ի՞նչ կարծիք կազմեցիք, արժե՞ր թույլ տալ կալանավորել նրանց:
- Ըստ իրենց ասածների, ոչ մի բան չարժեր անել, իրենք միայն նպաստել են, որ խժդժություններ չառաջանան: Բայց ըստ դատախազի ներկայացրածի, հակառակն է:
ԱՎԵՏ ԱԴՈՆՑ` ԲՀԿ
- Զգացողական պատնեշը ես չեմ կարողանում հաղթահարել արդեն մի քանի օր` սկսած մարտի 1-ից: Այդ օրվանից զգացողական պատնեշս տուպոյացել է ու այլեւս չեմ կարողանում հաղթահարել:
- Իսկ քվեարկությո՞ւնը:
- Դա փակ գաղտնի քվեարկություն է, թողեք իմ մեջ մնա:
ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ` ՀՀԿ
- Քանի որ քվեարկությունը լինելու է փակ գաղտնի, առայժմ որեւէ բան չեմ կարող ասել: Ինձ համար հոգեբանորեն շատ ծանր է այդ ամենը, ինչ խոսք:
ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ` ՀՀԿ
- Հանգիստ խղճով ե՞ք քվեարկել:
- Այո, հանգիստ քնելու եմ: Խղճով եմ քվեարկել:
- ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը, որտեղ հարբածը դիմում է ոստիկանին` «պիստալետդ տուր մի հատ կամաց կրակեմ»: Բանից պարզվում է` իշխանությունները որոշել են այդպիսի մի «կամաց» շքերթ կազմակերպել ապրիլի 9-ին, ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե «1996-ին անգամ մի կրպակ չի կողոպտվել, ցուցարարները նախահարձակ չեն եղել, խուլիգանություն չեն արել», դրա համար էլ իշխանությունները ուժային կոշտ քայլերի չեն դիմել: «ՉԻ» ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
Փետրվարի 19-ի «նախագահական ընտրությունների» առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այդ «ընտրություններից» արդեն մի ամիս է անցել, բայց պաշտոնները կիսելու հարցում «չկա նախկին էնտուզիազմը»: Իշխանական ...ՇՓՄԱՆ ԳԻԾԸ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ
Մ.Մ.Առաջին լեւոնականն այնուամենայնիվ մեծն ճարտարապետ Նարեկ (Նապոլեոն) Սարգսյանն է: Անձեռակերտ Հյուսիսային պողոտայի անմարդկային մտասեւեռման միակ արդարացումը նրա` Նապոլեոնի` այդ պողոտայի հոր քաղաքական հեռահար ...ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Արդեն չորս օր Հրազդանի Վանատուր թաղամասում շարունակվող հավաքները հասցրել են խիստ անհանգստացնել տեղական եւ հանրապետական իշխանություններին: Բանն այնտեղ է հասել, որ ոստիկանները դպրոցում հարցաքննել են անչափահասներին:
Մինչեւ ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱյն, որ հայրենի խորհրդարանը գործադիր իշխանության համար ընդամենը դակիչ մարմին է, վաղուց հայտնի իրողություն է: Պատգամավորը մեր երկրում ոչ թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, այլ հաջողակ բիզնեսմեն լինելու ...«ՄՈՒԼՏԻԿՆ» ՈՒ «ՄՈՒՆՆԱԹԸ» ԿԱՄ ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Արդեն քանի օր է, ինչ Հյուսիսային պողոտայում ժամը 18:00-ից ՀՀ ոստիկանությունը սկսում է ակտիվորեն ցրել զբոսանքի ելած քաղաքացիներին: Ոստիկանությունն իր ապօրինի գործողությունները որակում է որպես չարտոնված ...ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԵՐԵՎՈՒՅԹ Է
Գ. Մ.Երեկ Հյուսիսային պողոտայում շարունակվեց զբոսանք-քաղմաս սերիալի հերթական մասը: Նախատեսվում էր, որ երեկ այնտեղ զբոսանքի ելած քաղաքացիները պետք է ընթերցանությամբ զբաղվեին: Բայց միասնաբար գիրք կարդալու ...ՀԻՆԳ ՈՒՌՈՒՑՔ
Արմեն ֆօն ԳԵՎՈՐԳՅԱՆԳարնան առաջին օրը քաղաքացի Սիմոն Սիմոնյանը վաղ արթնացավ, որոշեց դուրս գալ տանից, գնել թարմ մանուշակներ եւ այդ գեղեցիկ օրվա առիթով անակնկալ մատուցել սիրելի կնոջը։ Ճանապարհն անցնում էր օպերայի հարակից ...ՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀՄի քանի տարի առաջ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկը վավերագրական ֆիլմ էր ցուցադրում ժամանակին մեծ աղմուկ հանած հանցագործություններից` բանկի թալանման մասին: Ելույթ ունենալով այդ ֆիլմում ներկայիս ...ՕՐԵՆՔ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսանքը համարվում է զանգվածային միջոցառում, եւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ տարածաշրջանային եւ համաշխարհային որոշակի մարտահրավերի առկայության դեպքում նմանօրինակ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼ ԵՎ ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ Է ՀԱԳՑՐԵԼ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Թ. ԹՈՐՈՍՅԱՆ«ԵՍ ԿԱՐԵԿՑՈՒՄ ԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՄԱՐՏԻ 1-Ը ԱԿԱՆԱՏԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՈՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ «ԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԱԿԱՄԱՅԻՑ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

