
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
Փետրվարի 19-ի «նախագահական ընտրությունների» առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այդ «ընտրություններից» արդեն մի ամիս է անցել, բայց պաշտոնները կիսելու հարցում «չկա նախկին էնտուզիազմը»:
Իշխանական լրատվամիջոցներն, իհարկե, ձեւացնում են, թե իբր այդ թեմայով լուրջ քննարկումներ են ընթանում, նույնիսկ ինչ-որ վերլուծություններ են արվում, բայց փաստը մնում է փաստ` այդ թեման ոչ հասարակությանն է հետաքրքրում, ոչ «քառակողմ կոալիցիայի» անդամներին: Ավելին. կոալիցիայի անդամներն ուղղակի հայտարարում են, որ «քննարկումների ընթացքում պաշտոնների հարցը որեւէ կերպ չի քննարկվել» եւ շեշտում են, որ այս պահին դա այնքան էլ կարեւոր չէ: Այո, ինչպես ռուսները կասեին, «վպ ՊՏ ֆՑՏչՏ»: Նույնիսկ «կոալիցիոն համաձայնագրի» ստորագրման արարողությունն էր ավելի շատ հուղարկավորություն հիշեցնում: Միայն Արթուր Բաղդասարյանն էր փորձում անիմաստ ժպտալ եւ ունքերով «խաղեր տալ». մյուսներն ակնհայտորեն մռայլ էին ու անտրամադիր:
Իշխանությունների հոգեվիճակը միանգամայն հասկանալի է: Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. ավազակախումբը տարիներ շարունակ զբաղվել է նույն գործով` ներխուժել է ինչ-որ մեկի տունը, ողջ թալանը հավաքել սենյակի կենտրոնում ու սկսել կիսել: «Ավանդույթի համաձայն», այդ փուլում բոլորը պիտի իրար հետ վիճեն, իրար վրա գոռգոռան, իրարից խռովեն, հետո նորից հաշտվեն եւ այլն: Բայց այս անգամ ամեն ինչ այլ կերպ է ստացվել. ավազակախմբին հաջողվել է ներխուժել, բայց տունը շրջապատված է, եւ նրանք հասկանում են, որ «սաղ-սալամաթ» այդ տնից դուրս չեն գալու: Եվ ահա այդ պաշարված վիճակում ավազակապետը փորձում է «դուխ տալ» իր բանդայի անդամներին ու կեղծ զարմանքով դիմում է նրանց` «չհասկացա, բա ինչո՞ւ իրար կոկորդ չեք կրծում, արդեն թալանը կիսելու ժամանակն է»: Բայց էնտուզիազմ չկա. բոլորը հասկանում են, որ ինչ էլ ճանկեն` չեն կարողանալու վայելել: Եվ իսկապես, ի՞նչ նշանակություն ունի, թե ով է նշանակվելու վարչապետ, ում ինչ նախարարական պորտֆել է բաժին հասնելու...
Հիշո՞ւմ եք 1991 թվականի օգոստոսյան «պուտչը»: Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին դողում Յանաեւի ձեռքերը, ինչպես էր Տիզյակովը փախցնում հայացքը, եւ դեմքի ինչ «վճռական արտահայտություն» ուներ Պուգոն: Եթե հիշում եք, «արտակարգ դրությունը» տեւեց ընդամենը երեք օր: Այսինքն` երեք օր շարունակ հանրահավաքներն արգելված էին, Ռուսաստանով մեկ զանգվածային ձերբակալություններ էին իրականացվում, իսկ հեռուստաընկերությունները միայն «պաշտոնական լրատվություն» էին հաղորդում: Ամեն ինչ ավարտվեց նրանով, որ «վճռական» Պուգոն ինքնասպանություն գործեց, մյուսները քրեական պատասխանատվության ենթարկվեցին: Այնպես որ` «քառակողմ կոալիցիայի» անդամները ճիշտ են անում, որ պորտֆելների համար իրար գլուխ չեն ջարդում: Իմաստ չունի: Նախ` չեն հասցնի վայելել, եւ երկրորդ` ինչքան մեծ կտոր ճանկեն, այնքան հետագա պատիժը մեծ կլինի: Իսկ Սերժ Սարգսյանը ճիշտ հակառակ կերպ է վարվում: Աջուձախ բոլորին «հյուրասիրում է»` առեք, վերցրեք, ես ագահ չեմ, ձեզ էլ բաժին կհանեմ... Այլ կերպ ասած, փորձում է պատասխանատվությունը տարբեր քաղաքական ուժերի վրա բարդել: Երեւի տեղյակ չէ, որ հանցագործության «խմբակային բնույթը» միայն ծանրացնում է հանցանքը (եւ, բնականաբար, պատիժը):
Եվ այնուամենայնիվ` իզուր է նեղություն քաշում: Հասարակությունը շատ լավ գիտի, թե ով է փետրվարի 19-ի ընտրակեղծիքների, մարտի 1-ի հանցագործության եւ առ այսօր շարունակվող այլանդակությունների հիմնական մեղավորը: Դրա համար էլ ՀՀ քրեական օրենսգրքով տարբեր կարգավիճակներ են սահմանված` «հանցագործության կազմակերպիչ», «մասնակից», «օժանդակող» եւ այլն:
Ինչ վերաբերում է նոր կառավարության կազմին, ապա «թեկնածուները», կարծում ենք, պիտի ամեն ինչ անեն, որպեսզի Սերժ Սարգսյանը հանկարծ իրենց նախարար չնշանակի: Ընդ որում, Սերժ Ազատիչը կարող է այս եղանակով լուրջ գումարներ վաստակել. պատկերացնո՞ւմ եք, թե մարդիկ ինչքան «մաղարիչ» կտան` նրա կառավարությունում չհայտնվելու համար:
ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ
Հիշո՞ւմ եք հայտնի անեկդոտը, որտեղ հարբածը դիմում է ոստիկանին` «պիստալետդ տուր մի հատ կամաց կրակեմ»: Բանից պարզվում է` իշխանությունները որոշել են այդպիսի մի «կամաց» շքերթ կազմակերպել ապրիլի 9-ին, ...ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե «1996-ին անգամ մի կրպակ չի կողոպտվել, ցուցարարները նախահարձակ չեն եղել, խուլիգանություն չեն արել», դրա համար էլ իշխանությունները ուժային կոշտ քայլերի չեն դիմել: «ՉԻ» ...ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
Փետրվարի 19-ի «նախագահական ընտրությունների» առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ այդ «ընտրություններից» արդեն մի ամիս է անցել, բայց պաշտոնները կիսելու հարցում «չկա նախկին էնտուզիազմը»: Իշխանական ...ՇՓՄԱՆ ԳԻԾԸ` ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ
Մ.Մ.Առաջին լեւոնականն այնուամենայնիվ մեծն ճարտարապետ Նարեկ (Նապոլեոն) Սարգսյանն է: Անձեռակերտ Հյուսիսային պողոտայի անմարդկային մտասեւեռման միակ արդարացումը նրա` Նապոլեոնի` այդ պողոտայի հոր քաղաքական հեռահար ...ՀՐԱԶԴԱՆՈՒՄ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Արդեն չորս օր Հրազդանի Վանատուր թաղամասում շարունակվող հավաքները հասցրել են խիստ անհանգստացնել տեղական եւ հանրապետական իշխանություններին: Բանն այնտեղ է հասել, որ ոստիկանները դպրոցում հարցաքննել են անչափահասներին:
Մինչեւ ...ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԱյն, որ հայրենի խորհրդարանը գործադիր իշխանության համար ընդամենը դակիչ մարմին է, վաղուց հայտնի իրողություն է: Պատգամավորը մեր երկրում ոչ թե օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, այլ հաջողակ բիզնեսմեն լինելու ...«ՄՈՒԼՏԻԿՆ» ՈՒ «ՄՈՒՆՆԱԹԸ» ԿԱՄ ԹՈՄՆ ՈՒ ՋԵՐԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
Արդեն քանի օր է, ինչ Հյուսիսային պողոտայում ժամը 18:00-ից ՀՀ ոստիկանությունը սկսում է ակտիվորեն ցրել զբոսանքի ելած քաղաքացիներին: Ոստիկանությունն իր ապօրինի գործողությունները որակում է որպես չարտոնված ...ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ԵՐԵՎՈՒՅԹ Է
Գ. Մ.Երեկ Հյուսիսային պողոտայում շարունակվեց զբոսանք-քաղմաս սերիալի հերթական մասը: Նախատեսվում էր, որ երեկ այնտեղ զբոսանքի ելած քաղաքացիները պետք է ընթերցանությամբ զբաղվեին: Բայց միասնաբար գիրք կարդալու ...ՀԻՆԳ ՈՒՌՈՒՑՔ
Արմեն ֆօն ԳԵՎՈՐԳՅԱՆԳարնան առաջին օրը քաղաքացի Սիմոն Սիմոնյանը վաղ արթնացավ, որոշեց դուրս գալ տանից, գնել թարմ մանուշակներ եւ այդ գեղեցիկ օրվա առիթով անակնկալ մատուցել սիրելի կնոջը։ Ճանապարհն անցնում էր օպերայի հարակից ...ՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀՄի քանի տարի առաջ հայաստանյան հեռուստաընկերություններից մեկը վավերագրական ֆիլմ էր ցուցադրում ժամանակին մեծ աղմուկ հանած հանցագործություններից` բանկի թալանման մասին: Ելույթ ունենալով այդ ֆիլմում ներկայիս ...ՕՐԵՆՔ ԶԲՈՍԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զբոսանքը համարվում է զանգվածային միջոցառում, եւ առաջնորդվելով այն իրողությամբ, որ տարածաշրջանային եւ համաշխարհային որոշակի մարտահրավերի առկայության դեպքում նմանօրինակ ...
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆՈՐ ԲԻԶՆԵՍԸ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՆԳԻՍՏ ԽՂՃՈՎ «ՓՈՒՌԸ ՏՎԵՑԻՆ»
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՇՔԵՐԹ Է
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՆՎԻՐԱԿԱՆ ՈՏՆԱՀԵՏՔԵՐ
ՍԵՊՈՒՀՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ
ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼ ԵՎ ՁԵՌՆԱՇՂԹԱՆԵՐ Է ՀԱԳՑՐԵԼ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Թ. ԹՈՐՈՍՅԱՆ«ԵՍ ԿԱՐԵԿՑՈՒՄ ԵՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ»
ՄԱՐՏԻ 1-Ը ԱԿԱՆԱՏԵՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԱՉՔԵՐՈՎ
ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆՈՎ ԻՆՉՊԵՍ ԷՐ «ԿԱՅՈՒՆԱՑՆՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ»
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆԱԿԱՄԱՅԻՑ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ
- 1768 Բուլղարիայի Ռուշչուկ քաղաքում ծնվեց հայ երգիծաբան, հասարակական գործիչ Գրիգոր Անուշյանը /Անուշը/: Գրիգոր Անուշը համարվում է հայ նոր գրականության անդրանիկ երգիծաբանը: (Վախճ. 1830 թվականին, Բուխարեստում:)
- 1891 Կ. Պոլսում մահացավ դերասան Պետրոս Մաղաքյանը:
- 1902 Վախճանվեց Քրիստափոր Կարա-Մուրզան: (Ծնվ. 1853թ.-ին):
- 1923 Մահացավ «Կիլիկիո ընկերություն» կազմակերպության հիմնադիրներից Արմեն Կարոն (Գարեգին Փաստրմաջյան): (Ծնվ. 1873 թ.):
- 1929 Մարսելում մահացավ Մինաս Շերազը՝ «Կիլիկյան ընկերություն» բարեգործական կազմակերպության հիմնադիրներից մեկը: (Ծնվ. 1852 թ.):
- 1929 Մարսելում վախճանվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Ծնվ. 1852թ.-ին):
- 1935 Երևանի օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ ներկայացվեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «Անուշի» առաջին բեմադրությունը կայացել է 1912 թվականին, Ալեքսանդրապոլում:
- 1946 ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ նախարարների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ նախարարությունների վերակազմելու մասին:
- 1993 Արցախի զինվորները հաջողությամբ հակագրոհեցին Ադրբեջանի զինված ուժերի գարնանային հարձակմանը՝ ազատելով Քելբաջարը և Ֆիզուլին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

