
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ՊԱՅՔԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ
- Ռեժիմի կողմից իրականացվող բռնություններն Ազատության հրապարակում հավաքվածներին առանձնապես չեն զարմացնում: Նրանք գիտեն, որ եթե հանուն պետության ապագայի պայքարի են ելնում թշնամու դեմ, այդ կռվում կարող են նաեւ գերի ընկնել, զոհեր տալ եւ այլն: Սերժիկ Սարգսյանը, բնականաբար, մինչեւ վերջ դիմադրելու է, կրակելու է վերջին փամփուշտը եւ միայն դրանից հետո է կծելու սեփական օձիքը: Սա բոլորն են հասկանում:

Բայց Հայաստանում զարմանալի բան է տեղի ունենում: Բանն այն է, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում էլ եղել են իրավիճակներ, երբ ինչ-որ հանցավոր բանդա, ահաբեկչական կազմակերպություն եւ այլն, փորձել է զավթել իշխանությունը, եւ պետությունը, բնականաբար, պայքարել է այդ ավազակախմբերի դեմ: Ընդ որում, հիմնական դժվարությունն այն է եղել, որ պետությունը բանդաների դեմ պայքարել է օրենքի շրջանակներում, իսկ բանդաներն ի սկզբանե մերժել են ցանկացած օրենք: Հայաստանում այսօր ճիշտ հակառակն է. Լեւոն Տեր-Պետրոսյանն ավազակապետության դեմ պայքարում է բացառապես օրենքի շրջանակներում, մինչդեռ Սերժիկ Սարգսյանի «պետությունն» առաջնորդվում է բանդայի կանոններով:
Խոսենք կոնկրետ օրինակներով: Վանո Սիրադեղյանի եղբորը ձերբակալել են: Հանրապետության ամենահեռավոր գյուղերից մեկում գիշերը ներխուժել են նրա տուն եւ «հայտնաբերել» մի տիրի հրացան` առանց փամփուշտների: Եթե հավատալու լինենք Սերժիկ Սարգսյանի «իրավապահներին», յոթանասունամյա այդ մարդը պիտի ուսը գցեր իր տիրի հրացանը (առանց փամփուշտների), նստեր երթուղային ավտոբուս, գար Երեւան եւ պետական հեղաշրջում իրականացներ: Բայց այսպիսի ախմախություն հորինելով ռեժիմի լկտիությունը չի սահմանափակվել: Նրանք ստիպել են ստորագրել «խուզարկության արձանագրությունը»` սպառնալով, թե եթե չստորագրես, տղայիդ կնստացնենք: Ամերիկյան մարտաֆիլմերի ահաբեկիչները (որպես կանոն` մահմեդական) նույնպես այդպես են վարվում. որեւէ պատանդ են գտնում, ատրճանակը դեմ տալիս ճակատին ու պահանջներ ներկայացնում: Տարօրինակն ընդամենը այն է, որ այս դեպքում մահմեդական ահաբեկիչների դերում ՀՀ իրավապահներն են:
Ի դեպ, միջազգային ահաբեկչական կազմակերպություններն առ այսօր պատանդներ վերցնելուց ավելի արդունավետ միջոց չեն հայտնագործել: Եվ պատահական չէ, որ Սերժիկ Սարգսյանի ռեժիմը Հայաստանի ժողովրդի դեմ իր «սրբազան պատերազմում» նույնպես առաջնորդվում է բացառապես պատանդներ վերցնելու մարտավարությամբ: Եկել ես հանրահավաքի` ուրեմն բարեկամիդ աշխատանքից կազատենք, ավտոմեքենադ կտանենք տուգանային հրապարակ եւ այլն:
Մի ուրիշ օրինակ բերենք: Թվում է` ի՞նչ է պատահել, Ազատության հրապարակում Ազգային անվտանգության ծառայության երկու աշխատակից են հայտնաբերվել, որոնք, «ժուչոկներով» զինված, մարդկանց հրահրում էին գրոհել պետական հիմնարկները: Լրտեսները բացահայտվեցին, հանձնվեցին իրավապահ մարմիններին, մարդիկ մի քիչ ծիծաղեցին, եւ վերջ: Իրականում տեղի ունեցածը շատ լուրջ բան է: Դա հասկանալու համար պետք է ընդամենը վերլուծել իրավիճակը:
Նախ` ինչի՞ համար էին «ժուչոկները»: Իշխանությունները, բնականաբար, հանրահավաքից ինֆորմացիա ստանալու խնդիր չունեն: Այնտեղ մշտապես հարյուրավոր ոստիկաններ կան, եւ ցանկացած մեկը կարող է ուղղակի ձայնագրել ելույթները (ինչը, վստահաբար, արվում է): Ուրեմն` «ժուչոկները» այլ նպատակ ունեին: Այն է` «լոկալ» զրույցներում բռնության կոչեր անել, այդ ամենը ձայնագրել եւ հետագայում դատարանում ներկայացնել որպես «իրեղեն ապացույց»: Նկատենք, որ այստեղ միանգամից երկու քրեական հանցագործություն կա: Նախ` հրապարակավ բռնության կոչեր անելը քրեորեն հետապնդելի է (իսկ ԱԱԾ աշխատակիցները հենց դրանով էին զբաղված), եւ երկրորդ` քրեորեն հետապնդելի է ցուցմունքներ կամ իրեղեն ապացույցներ կեղծելը: Մինչդեռ այս միջադեպերից հետո ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատեց, որ այդ երկու հոգին իսկապես իրենց աշխատակիցներն են եղել, հետո էլ ավելացրեց, թե իրենք շարունակելու են այդ ուղղությամբ աշխատել: Այսինքն` նրանք պաշտոնապես ստանձնեցին քրեական հանցագործության պատասխանատվությունը եւ նույնիսկ սպառնացին, որ «չեն հանձնվելու» եւ շարունակելու են անել նույնը:
Այս ամենը վկայում է ընդամենը մի բանի մասին. այսօր Ազատության հրապարակում ժողովուրդն իրականացնում է «սպեցօպերացիա»` կազմակերպված հանցավորության դեմ: Եվ շատ շուտով «Հին Էրիվան» ռեստորանի ճակատին փակցված Սերժիկ Սարգսյանի նկարը ոչ թե հանվելու է, այլ վերեւում մի բառ է ավելանալու. «փնտրվում է»: Այնպես որ, «Հին Էրիվանի» վշտաբեկ սեփականատերը ճիշտ կանի, եթե կողքին Սերժ Սարգսյանի եւս մի նկար փակցնի: Պրոֆիլ:
- ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ` ՊԱՅՔԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ
Ռեժիմի կողմից իրականացվող բռնություններն Ազատության հրապարակում հավաքվածներին առանձնապես չեն զարմացնում: Նրանք գիտեն, որ եթե հանուն պետության ապագայի պայքարի են ելնում թշնամու դեմ, այդ կռվում կարող ...ՀԱՄԱ ԹԵ ՕՁԻ ԼԵԶՈՒ ՈՒՆԻ
Արտաշես Գեղամյանն անմիջապես արձագանքել է Սերժ Սարգսյանի «համագործակցության կոչին» եւ հայտարարել է, թե ինքը միշտ պատրաստ է: «ՉԻ» - Որպես խորհրդային կուսնոմենկլատուրայի նախկին ներկայացուցիչ` Արտաշես ...ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ ՀԱՂԹԵՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՇատերն են այսօր տարակուսում, թե այնուամենայնիվ ինչպե՞ս Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց Հայաստանում համաժողովրդական շարժում սկսել եւ մի հարվածով ջախջախիչ պարտության մատնել Սերժ Սարգսյանին: Տարակուսելու ...ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԱԶԸ Ինքը մեռել է: Ընդ որում` անժամանակ: ՀՀԿ-ում ահավոր սուգ է: Արմեն Աշոտյանը, հեծկլտալով, մազերն է փիտում, Գալուստ Սահակյանն ինքնամոռաց վշտի մեջ անընդհատ քյաբաբ է ուտում... Նորանոր ...ԿՈՉ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ. «ՄԻ ՎԱՐԿԱԲԵԿԵՔ»
«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հայաստանի հելսինկյան քաղաքացիականՄենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խորին մտահոգությունն ենք հայտնում 2008 թ. փետրվարի 19-ի ՀՀ նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ընտրարշավի ...ԱՐԵՎՄՈՒՏՔԻՑ ՄԻԱՅՆ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՀԱՐԳԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Փետրվարի 20-ից մեկնարկված հանրահավաքային շարժումը օրեցօր հզորանում է: Ամեն օր Ազատության հրապարակում ավելանում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաեւ նստացույց հայտարարած մարդկանց եւ նրանց վրանների թիվը: Մարդիկ ...ԾԻԾԱՂԵԼԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ
ՆՈՒՆԵ ԱՅՎԱԶՅԱՆՓետրվարի 19-ից հետո սկսված անժամկետ բողոքի ցույցին հաջորդած քրեական հետապնդումները, ձերբակալությունները թեեւ միտված են վախեցնելու Ազատության հրապարակում հավաքված մարդկանց եւ կոտրելու համաժողովրդական ...ՄԱՔՍԻՄ ՄԱՔՍԻՄՈՎԻՉԻ (ՇՏԱՆԴԱՐՏԵՆ ՖՅՈՒՐԵՐ ՇՏԻՐԼԻՑ) ԼՈՒՍԱՎՈՐ
ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՃԱԿԱՏԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՄԱՐՏԻԿՈւղիղ երկու օր առաջ Ազատության հրապարակում ճեմում էին երկու երիտասարդ եւ տարածում հակաիշխանական լոզունգներ: Երիտասարդների մանրակրկիտ զննումը ցույց տվեց, որ այն մարդկանց, որոնք դժբախտություն կամ ...«ՔԱՋ ՖԻԴԱՅԻ, ԱՆՎԱԽ ՏԵՌՈՐԻՍՏ»
Չբացահայտված դաշնակցական ընկերԱյն, որ էն գլխից չընտրված նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ օրեր առաջ չընտրված Սերժ Սարգսյանին հաշվետու տասնամյակում հաջողվեց լիովին կազմալուծել եւ այլասերել Հայաստանի քաղաքական դաշտը, ոչ ոքի համար գաղտնիք ...
Երեկ Ազատության հրապարակում ոստիկանները հարձակվել են «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա եւ խոչընդոտել նրա աշխատանքը: Շամշյանի վրա հարձակվողն ու նրան սեռական բնույթի ...ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Գորիկ Հակոբյան - Կենդանակերպի նշանը` Ժուչոկ: Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը լի է անակնկալ իրադարձություններով: Երկուշաբթին ծանր օր է: Ազատության հրապարակում կբացահայտվեն ...ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Կանխավ շնորհակալություն «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ տնօրենՔանի որ Երեւանում արտակարգ դրություն է հայտարարված, բայց «Արտակարգ դրության մասին» ՀՀ օրենք ըստ էության գոյություն չունի, «Չորրորդ իշխանություն» թերթը փորձել է պարզել իրավիճակը եւ այդ նպատակով դեռեւս ...ԷՋԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ՎԱՂ ԱՆՑՅԱԼԻՑ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ1988 թվականին, երբ ղարաբաղյան շարժումը հուժկու ծավալներ էր ընդունել, եւ Ազատության հրապարակում կես միլիոնից ավելի մարդ էր հավաքվում, խորհրդային իշխանությունները Երեւանում արտակարգ դրություն հայտարարեցին ...ՆԱՀԱՊԵՏԻ ԱՇՈՒՆԸ
ԳԱԲՐԻԵԼ ԳԱՐՍԻԱ ՄԱՐԿԵՍՆրան հուզեց երիտասարդի խանդավառությունը եւ նա հարցրեց. «Քիթդ ինչո՞ւ ես այդ գործի մեջ խոթում, գրողը քեզ տանի: Հանուն ինչի՞ ես ուզում մեռնել», ինչին երիտասարդը պատասխանեց առանց ուշացման. «Ի փառս իմ ...
ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲՈՒՐԳԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է ԺԱՄ ԱՌ ԺԱՄ
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
... ՈՐՈՎՀԵՏԵՎ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ ԵՆՔ
«ՉԻ»ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՐՏՆ Է
ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԻՆՔՆԱՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ՄՈԶԱՄԲԻԿՈՒՄ

ՕՐԵՆՔ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿԱՏԱՐԵԼ ՊԱՏՎԵՐԸ
ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆՊԱՅՔԱՐ-ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ
ՆՈՒՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆՉԵՆՔ ՎԱԽԵՆԱԼՈՒ
Թ. Թ.
- 1880 Նոր Նախիջևանում ծնվեց նկարիչ Մարտիրոս Սարյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1904 Սկսվեց Սասունի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի կեսերը):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

