
ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՂՏՈՏ ԼԱԹԵՐԸ ՓՌԵԼՆ ԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋ
- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր ելույթ ունեցավ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) անցյալ շաբաթ։ Իր 30 րոպե տևողությամբ համապարփակ ճառի մեջ նախագահն անդրադարձավ Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրներին՝ երկիրը ներկայացնելով լավագույն լույսի ներքո օտարերկրյա բարձրաստիճան լսարանի առաջ:

Ներքին հարցերի վերաբերյալ նախագահ Սարգսյանը խոսեց կոռուպցիայի դեմ պայքարի, «արդար և թափանցիկ ընտրություններ» անցկացնելու և «2008թ. մարտի ողբերգական դեպքերի հետևանքները» վերացնելու մասին։
Այնուհետև նախագահը հիշեցրեց եվրոպական խորհրդարանականներին, որ Հայաստանն ունի Եվրոպայի հետ ընդհանուր «պատմական և մշակութային պատկանելություն», և ներկայացրեց Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող բանակցությունները: Նա դատապարտեց Ադրբեջանում տիրող «հայատյացության և ռասիզմի ծայրահեղ աստիճանը» և ասաց, որ դժվար է զիջումներ կատարել նրան, «ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի»:
Նախագահ Սարգսյանը շարունակեց մեղադրել Թուրքիայի կառավարությանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների «կարգավորման» գործընթացի տապալման համար, որը «վերադարձավ նախապայմանների առաջադրման իր գործելաոճին, չհարգեց ստանձնած պարտավորությունները, ինչն անհնարին դարձրեց ստորագրված արձանագրությունների վավերացումը»։
Նա կոչ արեց Թուրքիային և Ադրբեջանին վերջ դնել Հայաստանի «ապօրինի շրջափակմանը» և մեղադրեց Թուրքիային այն բանի համար, որ «Օսմանյան կայսրությունում 1915թ. հայերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունը Թուրքիան առ այսօր ոչ միայն չի ճանաչել, այլև իրականացնում է բացահայտ ժխտման քաղաքականություն»։ Նա խոստացավ, որ այսուհետ հայության «անխոնջ ջանքերը, լիահույս եմ` նաև մարդկության դեմ հանցագործություններով մտահոգվածների ջանքերն ուղղված կլինեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»։
Ելույթից հետո ՀՀ նախագահ Սարգսյանը ևս 30 րոպե նվիրեց ԵԽԽՎ պատվիրակների հարցերին պատասխանելուն, որոնք ներկայացնում էին Լիտվան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Ռուսաստանը, Մոլդովան, Հոլանդիան, Հայաստանը և Իռլանդիան։ Հինգ ադրբեջանցի իրենց անունները արձանագրել էին խորհրդարանականների ցանկում՝ հարցեր տալու համար, սակայն նրանցից ոչ մեկը ելույթ չունեցավ։ Թուրքիայի պատվիրակները ևս միաձայն որոշում էին կայացրել հարցեր չուղղել ՀՀ նախագահին, ինչպես հայտնեց թուրքական «Հուրիեթ» թերթը։
Առավել ուշագրավ հարցը հնչեց ՀՀ ազգային ժողովի, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կողմից։ Նա ասաց նախագահ Սարգսյանին. «Հայաստանում ձևավորվել է ավտորիտար ռեժիմ, 1995-ից սկսած՝ ընտրությունները կեղծվել են: Չե՞ք ցանկանում նախաձեռնել արտահերթ, արդար ընտրություններ և հեռանալ»:
Մինչև ԵԽԽՎ-ի թուրք նախագահ Մեվլութ Չավուշօղլուն քմծիծաղ տվեց այդ հարցին, նախագահ Սարգսյանը հանգիստ պատասխանեց, որ ինքը քաջ տեղյակ է տիկին Փոստանջյանի կարծիքներին, որոնք նա ազատորեն հնչեցնում է ինչպես Հայաստանի խորհրդարանում, այնպես էլ փողոցներում ու լրատվամիջոցներում: Նա ավելացրեց, որ ինքը չի պատրաստվում անցկացնել արտահերթ ընտրություններ, որովհետև դրա ոþչ անհրաժեշտությունը կա, ոþչ էլ մեր Սահմանադրությունն է նման հնարավորություն տալիս այդպես հեշտությամբ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա կոչ արեց տիկին Փոստանջյանին մասնակցել հաջորդ հերթական խորհրդարանական ընտրություններին։
Հայ քաղաքական գործիչներից ոմանք անհարմար էին գտնում տիկին Փոստանջյանի «հարձակումը» նախագահ Սարգսյանի վրա Եվրոպայի խորհրդի ատյաններում։ Ուրիշներն այն կարծիքին էին, որ նրա օգտագործած «կոշտ բառերը» ակամա նախագահին ի նպաստ էին, քանի որ իրապես «ավտորիտար ռեժիմի» դեպքում ընդդիմության ներկայացուցիչն այդ պատվիրակությունում ուղղակի չէր լինի, կզրկվեր իր խորհրդարանական անձեռնմխելիությունից և կենթարկվեր հետապնդման։ Իրականում, որոշ եվրոպական խորհրդարանականների հետաքրքրեց, թե արդյոք Թուրքիայի կամ Ադրբեջանի պատվիրակները կհամարձակվեին քննադատել ԵԽԽՎ-ում իրենց նահագահին։
Ամերիկայի քաղաքական գործիչներն օգտագործում են «քաղաքականությունը կանգ է առնում երկրի սահմանագլխին» արտահայտությունը՝ նշելու համար, որ իրենք պատրաստակամ են մի կողմ դնել ներքին տարաձայնություններն օտարների առաջ միասնական ճակատ ցույց տալու համար։ Օգտագործելով այս ասացվածքը Հայաստանի դեպքում՝ կասկածի տակ է դրվում Եվրոպայի խորհրդի առաջ նման նսեմացնող դիտողություններ անելու խելամտությունը՝ անկախ այն հանգամանքից՝ համաձա՞յն է նախագահի կամ նրա կողմից վարվող քաղաքականությանը, թե՞ ոչ։ Քանի որ Հայաստանը միջազգային ֆորումներում անընդհատ հարձակման է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանցի պատվիրակների կողմից, խելամիտ չէ միացնել մեր ձայնը Հայաստանի հեղինակությունը վարկաբեկողների ձայնին։
Այս հարցը նաև առաջանում է, երբ որոշ հայեր փորձում են ճնշում գործադրել իրենց իշխանությունների վրա՝ տանելով ներքին վեճերն օտարերկրյա կառավարություններ և միջազգային դատարաններ։ Թեև նրանց վրդովմունքը հասկանալի է, այնուամենայնիվ օտարերկրյա ատյաններին մեր ներքին վեճերի մեջ ներքաշելը վնասում է Հայաստանի հեղինակությանը դրսում։ Նման դեպքերում, այնուամենայնիվ, մեղքը նաև Հայաստանի կառավարությանն է, որ չի կարողանում ապահովել երկրի դատարանների անաչառությունը, ինչը ստիպում է քաղաքացիներին արդարադատություն հայցել այլ վայրերում։
Նախքան երկրից դուրս Հայաստանի ղեկավարության վերաբերյալ քննադատական դիտողություններ անելը, հատկապես խորհրդարանի անդամների կողմից, որոնք ունեն իրենց կարծիքները երկրի ներսում արտահայտելու մեծ հնարավորություն, պետք է հավասարակշռեն մարդու իրավունքները հարգելու նպատակով իշխանություններին ճնշելու օգուտները երկրի միջազգային հեղինակությանը հասցված վնասի հետ։
Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի խմբագիր

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ և ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԻՋև ՍԱՀՄԱՆԸ
2012թ. Եվրոպայի առաջնության ժամանակ Ուկրաինայից Լեհաստան տեղափոխվելու գործընթացը զգալիորեն կհեշտանա։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ադամ Ռապացկին, որը պատասխանատու է ...ԴԱԼԻՆ և ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ԵՐևԱՆ
Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի տպագիր գրաֆիկայի ցուցահանդես, որտեղ կներկայացվի 160 աշխատանք` նվիրված սյուրռեալիստական ուղղության հայտնի նկարիչներ Սալվադոր Դալիին, Հանս Բելմերին, ...ԲԵՌԼԻՆԱԼԵԻ ՀԱՂԹՈՂԸ՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»
Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթին։ Սա ռեժիսորի ...ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԻՆ ՌԵԺԻՍՈՐ ՄԱԽՆԱԶ ՄՈՀԱՄԱԴԻՆ
Թեհրանում գտնվող իր տանը ձերբակալվել է իրանցի կինեմատոգրաֆիստ ու կանանց իրավունքների պաշտպան Մախնազ Մոհամադին։ Այդ մասին տեղեկացնում է Variety պարբերականը։
Հատուկ ծառայության աշխատակիցներն առանց ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ, ԿԱՐՃ ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30/06/2010.
Ford-ն ակնկալում է ավտոմեքենաների վաճառքի աճ երկրորդ կիսամյակում:
30/06/2010.
My Space-ը վաճառվել ...ԴԵՖՈԼՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Ամերիկյան BlackRock հեջ ֆոնդը, որն աշխարհում ակտիվների կառավարման ոլորտի խոշորագույն ընկերությունն է, կազմել է սուվերեն ռիսկի ինդեքսը, որում երկրները դասակարգվել են ըստ պարտատոմսերի ռիսկայնության աստիճանի: ...PHILIPS-Ը ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ «ԼՈՒՍԱՎՈՐ» ԱՊԱԳԱ
Իսպանական Les Echos-ը գրում է` էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի եվրոպական շուկան դժվար ժամանակներ է ապրում: Նախ` ֆիննական Nokia հեռահաղորդակցային հսկան հայտարարում է ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում ...SAMSUNG-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է APPLE-Ի ԴԵՄ
Հարավկորեական Samsung Electronics Co.-ն հայց է ներկայացրել ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողովին` ԱՄՆ-ի տարածքում Apple-ի վաճառքները դադարեցնելու պահանջով։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Wall Street ...ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԳՆԵՑ MYSPACE-Ը
Ռուպերտ Մերդոկը MySpace սոցցանցը $35 մլն-ով վաճառել է Specific Media ընկերությանը և հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքին: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post-ը:
Բրիտանական The Telegraph-ը ...ՀՈՒՆԻՍԸ ԹԱՆԿ ԷՐ ԵՎՐՈԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ
Եվրոգոտու 17 երկրներում սպառողական գների աճը հունիսին կրկին հատել է Եվրոպական կենտրոնական բանկի ¥ԵԿԲ¤ կողմից հաստատված 2%-ի սահմանագիծը: Մյուս կողմից` գնաճը շուկայական սպասումներից ավելի ցածր ...ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ
Կյանքի բավարարվածությամբ Հայաստանը տեղ գտավ անցումային տարածաշրջանի երկրների վերջին եռյակում: Չնայած դրան՝ պետական ծառայությունների որակի բավարարվածությունը 2006-2010 թթ. գերազանցապես աճել է, հատկապես ...«ՆԱԻՐԻՏԸ» ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԳԼԽԱՎՈՐԻ
«Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը չհասցրեց տեսնել գործարանի փրկչին։ «Նաիրիտի» բաժնետերերի՝ հունիսի 27-ի արտահերթ ընդհանուր ժողովը բավարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի` ...ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ ՃՆՇԵԼ Է ԳՆԵՐԻՆ
ՀՀ սպառողական շուկայում տեղի է ունեցել գնանկում: Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական շուկայում գնանկումը կազմել է 1.4%` պայմանավորված պարենային ...ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ՝ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ
ՀՀ տարածքների անհամաչափությունների համահարթեցման հայեցակարգը կառավարության երեկվա արտագնա նիստի օրակարգային հարցերից էր: Նախագծում առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ ցուցանիշների գնահատման ...ՄԵՏԱՂՆԵՐԸ ՓՐԿՈՒՄ ԵՆ
Այս տարվա մայիսին արդյունաբերությունը ցուցաբերել է բավական տպավորիչ աճի ցուցանիշ՝ 2010թ. մայիսի համեմատ աճը կազմել է 25.1%, բայց դա ըստ էության քանակական աճ է։ Արդյունաբերության ոլորտում ըստ էության ճգնաժամից ...ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎՈՒՄ Է
Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննության նպատակով ստեղծված ՄԱԿ-ի միջազգային տրիբունալը Լիբանանի գլխավոր դատախազությանն է հանձնել մեղադրական դատավճիռը: Այս մասին հաղորդում է բրիտանական ...ԼԱՏՎԻԱՆ ՏՈՒԳԱՆՈՒՄ Է «ՌՈՒՍԵՐԵՆԸ»
Ռուսական Slon.ru կայքի հոդվածագիր Յուրի Ալեքսեևը գրում է` անցած շաբաթ Լատվիայում շտկումներն են կատարվել վարչական իրավախախտումների օրենսգրքում, ըստ որի` առևտրային ձեռնարկությունների աշխատակիցների` լատիշերենի ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԸ
Ամերիկյան Foreign Policy պարբերականը գրում է` ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ «պետական կառավարման հին մեթոդներն արդեն անընդունելի են, և ժամանակն է ավելի պատասխանատու կերպով վերաբերվել ...ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ
Սաուդյան Արաբիան Հյուսիսատլանտյան դաշինքին զգուշացրել է, որ կձգտի միջուկային զենք ձեռք բերել, եթե Իրանը ևս միջուկային զենք ստեղծի: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: Ըստ թերթի` ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՆՀԱՎԱՏ Է
Ներկայում Մեծ Բրիտանիան աշխարհի ամենաանհավատ երկրներից մեկն է: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:
Ըստ մեծ Բրիտանիայի Սոցիալական հետազոտությունների ազգային կենտրոնի տվյալների` ...ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿԱԼԱՆԵՑԻՆ
Երեկ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Միխայիլ Գավրիլյուկը հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի, ինչպես նաև ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի ունեցվածքի մի մասի վրա ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ ԹԱՆԿ Է
Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ռազմական ծախսերը կկազմեն 4 տրլն դոլար և կգերազանցեն ԱՄՆ-ի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ծախսերը: Այս մասին հաղորդում է բրիտանական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ՀԱՎԱՍԱՐ Է
Հարցազրույց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ
-Պարոն Ջամալյան, Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՑ.
1
Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է աջակցություն ակնկալել Թուրքիայից և Վրաստանից։ Այս մասին SalamNews-ին տված հարցազրույցում ասել է վրացի ռազմական փորձագետ Գեորգի Տավդգիրիձեն։
«Պարզ ...ՀԱԿ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.
ՀԱԿ-ն ունի մաքսիմում և մինիմում ծրագիր, և այդ ծրագրի հիմնական առանցքում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում Հայաստանի ...ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՂՏՈՏ ԼԱԹԵՐԸ ՓՌԵԼՆ ԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր ելույթ ունեցավ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) անցյալ շաբաթ։ Իր 30 րոպե տևողությամբ համապարփակ ճառի մեջ նախագահն անդրադարձավ Հայաստանի ...
ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՂՏՈՏ ԼԱԹԵՐԸ ՓՌԵԼՆ ԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋ
ԴՈԼԱՐԻ ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՑ.

ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿԱԼԱՆԵՑԻՆ
«ՆԱԻՐԻՏԸ» ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԳԼԽԱՎՈՐԻ
ԳՐԻՆ ՔԱՐՏԸ ԿՀԵՏԱՔՆՆԵՆ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ և ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԻՋև ՍԱՀՄԱՆԸ
ԴԵՖՈԼՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎՈՒՄ Է
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
