
PHILIPS-Ը ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ «ԼՈՒՍԱՎՈՐ» ԱՊԱԳԱ
- Իսպանական Les Echos-ը գրում է` էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի եվրոպական շուկան դժվար ժամանակներ է ապրում: Նախ` ֆիննական Nokia հեռահաղորդակցային հսկան հայտարարում է ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում շահույթի 31%-ով անկման մասին, իսկ այժմ պարզվում է, որ նիդեռլանդական Philips ընկերությունը ևս լուրջ խնդիրներ ունի` դատելով նրա ֆինանսական կանխատեսումներից: Էլեկտրոնիկայի եվրոպական շուկայում իրադրությունն օրեցօր ավելի մռայլ է դառնում:

Philips-ը հայտարարել է, որ արտադրության երեք հիմնական ուղղություններից երկուսի (լուսային լուծումներ և կենցաղային տեխնիկա) վաճառքների ծավալները, ամենայն հավանականությամբ, նախատեսվածից ավելի քիչ կլինեն: Կանխատեսման այս իջեցումը հիմնականում պայմանավորված է Եվրոպայում և ԱՄՆ-ում պահանջարկի անկմամբ:
Ընկերության ֆինանսական խնդիրները կապված են ինչպես արտադրության ներքին խնդիրների, այնպես էլ սպառման ծավալների կրճատման հետ: Կենցաղային էլեկտրոնիկայի եվրոպական մասնաճյուղի «վառ» հեռանկարների մասին խոսելու կարիք չկա: Եվրոպացիներն ավելի ու ավելի քիչ են գնում ատամի էլեկտրական խոզանակներ, էլեկտրաածելիներ և համանման այլ տեխնիկա:
Տասը տարի առաջ Philips-ը որոշում էր ընդունել հեռանալ ոչ պրոֆիլային սեկտորներից և շարժվել արտադրության երեք հիմնական ուղղությամբ: Օրինակ` ընկերությունը դադարել է բջջային հեռախոսներ արտադրել և դրա փոխարեն կենտրոնացել է էլեկտրաածելիների, լուսային լուծումների և առողջապահության վրա: Այդպիսով` շեշտադրումը կատարվել է ռեցեսիայի նկատմամբ ենթադրյալ կայուն սեկտորի վրա:
Վերջերս Philips-ը հրաժարվել է նաև հեռուստացույցների արտադրությունից, որը վնասաբեր էր ընկերության համար: Philips-ի արտադրանքը չի կարողացել դիմակայել ասիական ավելի էժան տեխնիկայի գնային մրցակցությանը: Ապրիլին ընկերության ներկայացուցիչները հայտնել էին, որ այս արտադրությունը կհանձնվի հոնգկոնգյան TPV Technology համատեղ ձեռնարկությանը:
Վեց տարի հետո Philips-ի գործընկերը կարող է հետ գնել համատեղ ձեռնարկության բաժնետոմսերը, որտեղ Philips-ը կունենա 30-տոկոսանոց մասնաբաժին: Առաջիկա 5 տարվա ընթացքում համատեղ ձեռնարկությունը կարող է օգտագործել Philips բրենդը:
Այդ ժամանակ ընկերությունը հայտնել էր, որ հեռուստացույցների ստորաբաժանման ծախսերի աճի պատճառով ընկերության զուտ շահույթը 2011թ. 1-ին եռամսյակում կազմել է €138 մլն` անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով €63 մլն-ով:
Հեռուստացույցների արտադրությունից հրաժարումը հերթական և ամենավառ օրինակն է այն բանի, որ ընկերությունը վճռականորեն հետևում է վերաուղղորդման քաղաքականությանը:
Տագնապալի միտումներ են ձևավորվում նաև լուսավորման տեխնոլոգիաների շուկայում, որը ներկայում փոխակերպումների ժամանակաշրջան է վերապրում` կապված լուսադիոդային լուծումների հետ (LED): Նոր տեխնոլոգիաների զարգացումը, ինչպես շատերն են ակնկալում, կհանգեցնի ոլորտի ընդլայնմանը, սակայն դրա աճի տեմպերը սահմանափակում են ասիական արտադրողները և նոր տեխնոլոգիաների անցման դանդաղ առաջընթացը:
Մեկ շաբաթ առաջ Philips-ը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ծախսերի կրճատման արմատական միջոցառումներ ձեռնարկել` հաղթահարելու պահանջարկի բացասական կոնյունկտուրան: Ընկերության կանխատեսմամբ` վաճառքի և շահութաբերության անկման պատճառով ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում լուսային լուծումների ստորաբաժանման EBITDA գործառնական շահույթը կկազմի €85 մլն` անցած տարվա €210 մլն-ի փոխարեն:
Բոլոր դեպքերում, երեկ հայտարարվել է, որ Philips-ը պայմանավորվածություն է ձեռք բերել իսպանական մրցակցի` Grupo Indal-ի գնման շուրջ: Այդպիսով` շուկայի առաջատարը շարունակում է ներդրումներ կատարել բիզնեսի ընդլայնման մեջ, սակայն այս ներդրումների ծավալը չի հրապարակվում: 2010թ. Indal-ի հասույթը կազմել է €165 մլն, ընկերության աշխատակիցների թիվը 1000 մարդ է: Indal-ը մասնագիտացած է փողոցային և արդյունաբերական լուսավորման մեջ:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ և ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԻՋև ՍԱՀՄԱՆԸ
2012թ. Եվրոպայի առաջնության ժամանակ Ուկրաինայից Լեհաստան տեղափոխվելու գործընթացը զգալիորեն կհեշտանա։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Ադամ Ռապացկին, որը պատասխանատու է ...ԴԱԼԻՆ և ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ԵՐևԱՆ
Հուլիսի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի տպագիր գրաֆիկայի ցուցահանդես, որտեղ կներկայացվի 160 աշխատանք` նվիրված սյուրռեալիստական ուղղության հայտնի նկարիչներ Սալվադոր Դալիին, Հանս Բելմերին, ...ԲԵՌԼԻՆԱԼԵԻ ՀԱՂԹՈՂԸ՝ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆՈՒՄ»
Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակին արժանացած իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը կմասնակցի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցույթին։ Սա ռեժիսորի ...ԻՐԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿԻՆ ՌԵԺԻՍՈՐ ՄԱԽՆԱԶ ՄՈՀԱՄԱԴԻՆ
Թեհրանում գտնվող իր տանը ձերբակալվել է իրանցի կինեմատոգրաֆիստ ու կանանց իրավունքների պաշտպան Մախնազ Մոհամադին։ Այդ մասին տեղեկացնում է Variety պարբերականը։
Հատուկ ծառայության աշխատակիցներն առանց ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ, ԿԱՐՃ ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30/06/2010.
Ford-ն ակնկալում է ավտոմեքենաների վաճառքի աճ երկրորդ կիսամյակում:
30/06/2010.
My Space-ը վաճառվել ...ԴԵՖՈԼՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
Ամերիկյան BlackRock հեջ ֆոնդը, որն աշխարհում ակտիվների կառավարման ոլորտի խոշորագույն ընկերությունն է, կազմել է սուվերեն ռիսկի ինդեքսը, որում երկրները դասակարգվել են ըստ պարտատոմսերի ռիսկայնության աստիճանի: ...PHILIPS-Ը ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ «ԼՈՒՍԱՎՈՐ» ԱՊԱԳԱ
Իսպանական Les Echos-ը գրում է` էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի եվրոպական շուկան դժվար ժամանակներ է ապրում: Նախ` ֆիննական Nokia հեռահաղորդակցային հսկան հայտարարում է ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում ...SAMSUNG-Ը ԲՈՂՈՔՈՒՄ Է APPLE-Ի ԴԵՄ
Հարավկորեական Samsung Electronics Co.-ն հայց է ներկայացրել ԱՄՆ-ի միջազգային առևտրի հանձնաժողովին` ԱՄՆ-ի տարածքում Apple-ի վաճառքները դադարեցնելու պահանջով։ Այս մասին հաղորդում է ամերիկյան The Wall Street ...ՋԱՍԹԻՆ ԹԻՄԲԵՐԼԵՅՔԸ ԳՆԵՑ MYSPACE-Ը
Ռուպերտ Մերդոկը MySpace սոցցանցը $35 մլն-ով վաճառել է Specific Media ընկերությանը և հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքին: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post-ը:
Բրիտանական The Telegraph-ը ...ՀՈՒՆԻՍԸ ԹԱՆԿ ԷՐ ԵՎՐՈԳՈՏՈՒ ՀԱՄԱՐ
Եվրոգոտու 17 երկրներում սպառողական գների աճը հունիսին կրկին հատել է Եվրոպական կենտրոնական բանկի ¥ԵԿԲ¤ կողմից հաստատված 2%-ի սահմանագիծը: Մյուս կողմից` գնաճը շուկայական սպասումներից ավելի ցածր ...ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԻ ՆՅԱՐԴԵՐՆ ԱՄՈՒՐ ԵՆ
Կյանքի բավարարվածությամբ Հայաստանը տեղ գտավ անցումային տարածաշրջանի երկրների վերջին եռյակում: Չնայած դրան՝ պետական ծառայությունների որակի բավարարվածությունը 2006-2010 թթ. գերազանցապես աճել է, հատկապես ...«ՆԱԻՐԻՏԸ» ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԳԼԽԱՎՈՐԻ
«Նաիրիտ գործարանի» գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը չհասցրեց տեսնել գործարանի փրկչին։ «Նաիրիտի» բաժնետերերի՝ հունիսի 27-ի արտահերթ ընդհանուր ժողովը բավարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանի` ...ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ ՃՆՇԵԼ Է ԳՆԵՐԻՆ
ՀՀ սպառողական շուկայում տեղի է ունեցել գնանկում: Ինչպես տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2011թ. հունիսին մայիսի համեմատ սպառողական շուկայում գնանկումը կազմել է 1.4%` պայմանավորված պարենային ...ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ՝ ԱՌԱՋԻՆ ՊԼԱՆՈՒՄ
ՀՀ տարածքների անհամաչափությունների համահարթեցման հայեցակարգը կառավարության երեկվա արտագնա նիստի օրակարգային հարցերից էր: Նախագծում առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ ցուցանիշների գնահատման ...ՄԵՏԱՂՆԵՐԸ ՓՐԿՈՒՄ ԵՆ
Այս տարվա մայիսին արդյունաբերությունը ցուցաբերել է բավական տպավորիչ աճի ցուցանիշ՝ 2010թ. մայիսի համեմատ աճը կազմել է 25.1%, բայց դա ըստ էության քանակական աճ է։ Արդյունաբերության ոլորտում ըստ էության ճգնաժամից ...ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎՈՒՄ Է
Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հետաքննության նպատակով ստեղծված ՄԱԿ-ի միջազգային տրիբունալը Լիբանանի գլխավոր դատախազությանն է հանձնել մեղադրական դատավճիռը: Այս մասին հաղորդում է բրիտանական ...ԼԱՏՎԻԱՆ ՏՈՒԳԱՆՈՒՄ Է «ՌՈՒՍԵՐԵՆԸ»
Ռուսական Slon.ru կայքի հոդվածագիր Յուրի Ալեքսեևը գրում է` անցած շաբաթ Լատվիայում շտկումներն են կատարվել վարչական իրավախախտումների օրենսգրքում, ըստ որի` առևտրային ձեռնարկությունների աշխատակիցների` լատիշերենի ...ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱԿԱԿԵՏԵՐԸ
Ամերիկյան Foreign Policy պարբերականը գրում է` ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ «պետական կառավարման հին մեթոդներն արդեն անընդունելի են, և ժամանակն է ավելի պատասխանատու կերպով վերաբերվել ...ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՆ` ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ
Սաուդյան Արաբիան Հյուսիսատլանտյան դաշինքին զգուշացրել է, որ կձգտի միջուկային զենք ձեռք բերել, եթե Իրանը ևս միջուկային զենք ստեղծի: Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը: Ըստ թերթի` ...ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՆՀԱՎԱՏ Է
Ներկայում Մեծ Բրիտանիան աշխարհի ամենաանհավատ երկրներից մեկն է: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:
Ըստ մեծ Բրիտանիայի Սոցիալական հետազոտությունների ազգային կենտրոնի տվյալների` ...ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿԱԼԱՆԵՑԻՆ
Երեկ Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Միխայիլ Գավրիլյուկը հայտարարել է, որ երկրի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի, ինչպես նաև ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյի ունեցվածքի մի մասի վրա ...ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՑ ԹԱՆԿ Է
Իրաքում, Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ-ի ռազմական գործողությունների ռազմական ծախսերը կկազմեն 4 տրլն դոլար և կգերազանցեն ԱՄՆ-ի` Երկրորդ համաշխարհային պատերազմի ծախսերը: Այս մասին հաղորդում է բրիտանական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ և ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԵԹԵ ՀԱՎԱՍԱՐ Է
Հարցազրույց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ
-Պարոն Ջամալյան, Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանի ...ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՑ.
1
Հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է աջակցություն ակնկալել Թուրքիայից և Վրաստանից։ Այս մասին SalamNews-ին տված հարցազրույցում ասել է վրացի ռազմական փորձագետ Գեորգի Տավդգիրիձեն։
«Պարզ ...ՀԱԿ-Ն ՈՒԶՈՒՄ Է ՀԱՍՆԵԼ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ.
ՀԱԿ-ն ունի մաքսիմում և մինիմում ծրագիր, և այդ ծրագրի հիմնական առանցքում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Ազգային ժողովում Հայաստանի ...ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՂՏՈՏ ԼԱԹԵՐԸ ՓՌԵԼՆ ԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարևոր ելույթ ունեցավ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) անցյալ շաբաթ։ Իր 30 րոպե տևողությամբ համապարփակ ճառի մեջ նախագահն անդրադարձավ Հայաստանի ...
ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՂՏՈՏ ԼԱԹԵՐԸ ՓՌԵԼՆ ԱՐԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋ
ԴՈԼԱՐԻ ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՍԵԼ ՎՐԱՍՏԱՆԻՑ.

ՏԻՄՈՇԵՆԿՈՅԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ ԿԱԼԱՆԵՑԻՆ
«ՆԱԻՐԻՏԸ» ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ԳԼԽԱՎՈՐԻ
ԳՐԻՆ ՔԱՐՏԸ ԿՀԵՏԱՔՆՆԵՆ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ և ԼԵՀԱՍՏԱՆԻ ՄԻՋև ՍԱՀՄԱՆԸ
ԴԵՖՈԼՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ
ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎՈՒՄ Է
- 1833 Հիմնվում է «Անդրկովկասի բարենորոգման հատուկ կոմիտե»՝ զինվորական նախարար Չերնիշևի նախագահությամբ:
- 1841 Լոնդոնի կոնվենցիան սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ: Դարդանելը և Բոսֆորը փակ են հայտարարվում բոլոր տերությունների, այդ թվում Ռուսաստանի նավերի առջև:
- 1847 Բեռլինում ծնվեց գերմանացի հայագետ Հենրիխ Գելցերը: (Վախճ. 1906թ.-ին):
- 1861 Զմյուռնիայում, Գր. Չիլինկիրյանի և Ա. Հայկունու խմբագրողթյամբ սկսում է լույս տեսնել «Ծաղիկ» տասնօրյա հանդեսը, որը 1865 թ. տեղափոխվում է Կ. Պոլիս: Խմբագիրներ են դառնում Զարեհ Ստեփանյանը, ապա՝ Մ. Մամուրյանը:
- 1882 Կ. Պոլսում սկսեց հրատարակվել «Բյուրակն» հանդեսը:
- 1918 Արցախի առաջին Հայկական ժողովը հայտարարեց Արցախն ինքնավար մարզ և ստեղծեց Ազգային խորհուրդ և Կառավարություն:
- 1936 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանը: (Ծնվ.1865թ.)
- 1959 Երևանում կազմակերպվում է դոկումենտալ և խրոնիկալ կինոնկարների հայկական ստուդիա:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
