
ՖՐԱՆՍԻԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է ԴԸ ԳՈԼԻՆ
- Ընթացիկ տարվա հունիսի սկզբից Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության ոլորտում իր համագործակցությանը նոր թափ է հաղորդել: Ավելին` Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Փարիզը և Լոնդոնը կարող են ռազմական նպատակներով մեկ ավիակիր օգտագործել: Բացի այդ` այս երկու երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիայի հետ կապված բանաձևի ընդհանուր նախագիծ են ներկայացրել: Ֆրանսիական և բրիտանական զանգվածային լրատվամիջոցները բազմիցս անդրադարձել են երկու երկրների միջև «եվրոպական ընդհանուր շահերի» առկայությանը: Այս մասին գրում է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը:

Այս ռազմավարության հիմքը դրվել է անցած տարի, երբ Փարիզը և Լոնդոնը պաշտպանության և անվտանգության ոլորտում 50 տարով համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել: Միաժամանակ, ստորագրվել է ռազմական նպատակով օգտագործվող ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության համաձայնագիր:
Մի շարք փորձագետների կարծիքով` ֆրանս-բրիտանական համագործակցության ընդլայնումը պայմանավորված է ռազմական ծախսերի խնայողության միտմամբ: Սակայն Փարիզի և Լոնդոնի մերձեցման արմատներն ավելի խորն են:
Ֆրանսիան ձգտել է իր արտաքին քաղաքականության անկախ բնույթն ընդգծել դեռ Շառլ դը Գոլի նախագահության շրջանից (1958-1969 թթ.): Ֆրանսիայի ռազմական դոկտրինը նախատեսում էր ԱՄՆ-ից կախվածություն չունեցող պաշտպանական պոտենցիալի ստեղծում:
Փարիզի արտաքին քաղաքականության ռազմավարության նպատակը ԱՄՆ-ից անկախ «համաեվրոպական տան» ստեղծումն էր: Այս երկու հայեցակարգերի իրագործման նպատակով Ֆրանսիան 1966թ. դուրս է եկել Հյուսիսատլանտյան դաշինքից և երկխոսություն սկսել Խորհրդային Միության հետ: Միաժամանակ, Փարիզը Վաշինգտոնի հետ իր կապերը լիովին չի խզել: Գոլը կտրուկ դեմ էր Մեծ Բրիտանիայի` եվրոպական ընտանիքում ընդեգրկվելուն. նա Լոնդոնը Վաշինգտոնի շահերի լոբբիստ էր դիտարկում:
Գոլիզմի նորացված տարբերակ է առաջարկել Ֆրանսիայի` 1995-2007 թթ. նախագահ Ժակ Շիրակը, որի նպատակը եվրոպական ինտեգրացիայի ամրապնդումն էր: Թեև Փարիզը ԱՄՆ-ի հետ համագործակցում էր քաղաքական հարցերում և ՆԱՏՕ-ի կառույցներում, սակայն մի շարք հարցերում Վաշինգտոնից անկախ և տարբեր դիրքորշում էր որդեգրում. Փարիզը ՆԱՏՕ-ի ընդլայնման շուրջ բանակցում էր Մոսկվայի հետ, քննադատում էր ԱՄՆ-ին Իրաքի հարցում և առաջարկում էր ԵՄ-ում և Միջերկրական ծովում անվտանգության գոտու ստեղծում:
Նիկոլա Սարկոզիի նախագահության շրջանում իրադրությունը փոխվել է: Թեև Փարիզը ներկայում ևս, ինչպես 1960-ականներին, ձգտում է «Ֆրանսիայի հզորության» հաստատմանը, սակայն փոխվել են այս նպատակի իրագործման միջոցները: Սարկոզին դեռ նախընտրական շրջանում հայտարարել էր ԱՄՆ-ի հետ գործընկերային հարաբերությունների հաստատման և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ամրապնդման մասին:
Սարկոզիի կատարած քայլերը փոխել են նաև եվրոպական քաղաքականությունում Ֆրանսիայի դերը:
Առաջին. Ելիսեյան պալատը այլևս հանդես չի գալիս Եվրոպայում ամերիկյան ազդեցության տարածման քննադատությամբ: Ավելին` 2010թ. ֆրանս-բրիտանական հռչակագիրն ամրագրել է, որ ՆԱՏՕ-ն Եվրոպայում անվտանգության ապահովման հիմանական երաշխավորն է, իսկ Լոնդոնի հետ հարաբերությունների սերտացմամբ Փարիզն ընդգծում է տրանսատլանտյան հարաբերությունների կարևորությունը:
Երկրորդ. Ֆրանսիան վերանայել է անկախ միջուկային պոտենցիալի հայեցակարգը: Այսպես` ըստ վերոնշյալ հռչակագրի` ՆԱՏՕ-ն կշարունակի միջուկային դաշինք լինել, իսկ ֆրանս-բրիտանական միջուկային պոտենցիալը համատեղ կիրականացնի զսպման քաղաքականություն: Սակայն դեռ 1962-ից ի վեր բրիտանական միջուկային զինանոցն ընդգրկված է ԱՄՆ-ի միջուկային համակարգի պլանավորման մեջ: Հետևապես` ֆրանս-բրիտանական համագործակցությունը նպաստում է Փարիզի միջուկային քաղաքականության վրա ամերիկյան ազդեցության մեծացմանը:
Երրորդ. Ֆրանսիան միջերկրծովյան իր քաղաքականությունը համադրում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Փարիզի այս ռազմավարությունը չեղյալ է համարում ԵՄ-ում առանց ամերիկացիների անվտանգության գոտու ստեղծումը:
Չորրորդ. տարաձայնություններ են առաջացել ֆրանս-գերմանական ավանդական տանդեմում: Շիրակի ժամանակաշրջանում ֆրանս-գերմանական տանդեմը հանդիսանում էր ԵՄ-ի հիմքը. Փարիզը Բեռլինի աջակցությունն էր ստանում իր բոլոր հանգուցային նախաձեռնություններում:
Ներկայում Գերմանիան ֆրանս-բրիտանական ենթաբլոկից իրեն դուրս է զգում. Բեռլինն աստիճանաբար ավելի քիչ է աջակցում Փարիզին Միջերկրականի կամ ԵՄ-ի հետ կապված նրա նախաձեռնություններում:
ԲԵԼԱՌՈՒՍԸ ԵՎՐԱԶԷՍ-ԻՑ ՍՏԱՑԱՎ $800 ՄԼՆ
Բելառուսը հակաճգնաժամային ԵվրԱզԷՍ հիմնադրամից ստացել է վարկի առաջին տրանշը` $800 մլն: Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը:
Ըստ նրա` Բելառուսը նախօրեին կատարել ...ՀԻՆ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԸ ԵԿԱՄՏԱԲԵՐ ԵՆ
Երևանում վերելակների 1/3-ը, ըստ էության, պիտանի չէ շահագործման, բայց դրանք չեն փոխարինվում՝ գումարների բացակայության պատրվակով։ Իրականում վերելակները եկամուտներ են ապահովում, որոնք հայտնվում են գովազդային ...ԱՂԲԸ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ԿՍՏԱՆԱ
2
Այսուհետև Հայաստանի, ինչպես նաև Երևանի համայնքներում աղբահանության համար գանձվող վճարը լինելու է պարտադիր, իսկ դրա չափը որոշելու է տվյալ համայնքի ավագանին` հաշվի առնելով համայնքին հատուկ մի շարք հանգամանքներ: ...ԹԱՆԿԱՑՆԵԼԸ` ԹԱՆԿԱՑՐԻՆ
Նավթի և բենզինի համաշխարհային շուկայում 1,5 ամիս տեղի ունեցող գների նվազումը Հայաստանի ներքին շուկայում ոչ միայն չի հանգեցրել գների նվազման, այլև տեղի է ունեցել գների աճ։ Երեկ Նյու Յորքի ապրանքահումքային ...50 ՆՈՐ ԲԱՆԿՈՄԱՏ «ՅՈՒՆԻԲԱՆԿԻՑ»
«Յունիբանկը» շարունակում է ամրապնդել իր դիրքերը բանկային քարտերի շուկայում` արձանագրելով քարտային բիզնեսի զարգացման նշանակալի աճ: 01.06.11թ. դրությամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը կազմել է 69 ...ԽՈՍՔԻՑ՝ ԳՈՐԾԻ
Երևանի մետրոպոլիտենի զարգացման համար ներգրավված վարկային միջոցները քաղաքային իշխանություններին ստիպում են գնալ ուղեվարձի բարձրացմանը։ Քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ հուլիս 1-ից մետրոպոլիտենի ...ԵՐԿՈՒ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԴԵՌ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ ԿԱԶՄՈՒՄ
Հայաստանի ներքաղաքական օրացույցը երեք տարուց ավելի է, ինչ թերթիկը չի փոխում: Հետմարտմեկյան այս արձանացման մեջ, ըստ ռեժիսոր, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի, մեղքի բաժինն ունի ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԿԲԱՑՎԻ ԵՐևԱՆ-ԲԱՔՈՒ ՁԵՌՔՍԵՂՄՈՒՄԻՑ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ
Երբ Երևանն ու Բաքուն միմյանց ձեռք սեղմեն, դրա հաջորդ օրը կբացվի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Թուրքիայի կառավարության շենքում ...ՆԱՏՕ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՌԱՎԵԼ ՏԵՂԱՅՆԱՑՎԱԾ ԼԻՆԻ
Անհատական գործընկերության երկրներում անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն` տեղական բնույթի հարցերը լուծելու համար: Ինչպես երեկ հայտարարեց Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ...ԽՍՀՄ-Ի ՏԱՍԸ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Ամերիկյան Foreign Policy պարբերականը գրում է` Խորհրդային Միության փլուզումից քսան տարի հետո պատմաբանները «ոսկեբեր հանքավայր» են հայտնաբերել ԽՍՀՄ-ի մասին արժեքավոր արխիվների և հիշողությունների բացահայտմամբ: ...ՖՐԱՆՍԻԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Է ԴԸ ԳՈԼԻՆ
Ընթացիկ տարվա հունիսի սկզբից Ֆրանսիան Մեծ Բրիտանիայի հետ անվտանգության ոլորտում իր համագործակցությանը նոր թափ է հաղորդել: Ավելին` Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Փարիզը և Լոնդոնը ...ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԱՆԿԱԲԱՐՁՆԵՐԻ ԹԻՎԸ
Աշխարհի 58 զարգացող երկրում տարեկան կարելի է խուսափել մինչև 3,6 մլն մահից, եթե մինչև 2015թ. բարելավվի մանկաբարձական խնամքը: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրապարակած «Մանկաբարձներն աշխարհում-2011» ...ՅԱՆՈՒԿՈՎԻՉԸ ՄՈՏԵՆՈՒՄ Է ՆԱՏՕ-ԻՆ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընտրել է ՆԱՏՕ-ի հետ մերձեցման կուրս։ Այս մասին է վկայում ռուսական «Կոմերսանտ» թերթի տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթուղթը, որը պարունակում է 2011թ. Ուկրաինա-ՆԱՏՕ ...ԷԼ ԲԱՐԱԴԵՅԸ` ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀ
Եգիպտոսի նախագահ դառնալու ավելի մեծ շանս ունի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նախկին ղեկավար Մուհամեդ էլ Բարադեյը։ Նման տվյալներ է պարունակում Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի կողմից ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԵՑ ԲԵԼԱՌՈՒՍԻՆ
Նախօրեին Եվրամիությունը բելառուսցի մի շարք պաշտոնյաների նկատմամբ այցագրային պատժամիջոցներն ընդլայնելու և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ սերտ կապեր ունեցող բելառուսական երեք ընկերության նկատմամբ ...ԴԵԼ ԲՈՍԿԵՆ ԿԱՐՈՂ Է ԳԼԽԱՎՈՐԵԼ «ԻՆՏԵՐԸ»
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն ընդգրկվել է «Ինտերի» գլխավոր մարզչի հնարավոր թեկնածուների ցուցակում, տեղեկացնում է Gazeta.ru-ն` հղում անելով A Bola-ին:
Իտալական ակումբի ղեկավար ...ՌՈՆԱԼԴՈՒ
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն AS պարբերականի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ հաջորդ մրցաշրջանում իրենց թիմը կզրկի «Բարսելոնային» գերիշխանությունից: Պորտուգալացի ֆուտբոլիստի ...ՍԼԱՎԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Երևանի «Ուլիսը» Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում մրցելու է հունգարական «Ֆերենցֆարոշի» հետ։ «Ուլիս» ակումբի պետ Սլավա Սարգսյանը կարճ զրույց ունեցավ ArmSport.am-ի հետ։
-Այսօր հայտնի դարձավ, ...ԵՐԿՈՒ ՏԱՐՈՒՄ 6 ՄԼՆ ԵՎՐՈ
Իտալական «Ռոման» հրապարակել է մարզչական շտաբը և նոր մարզիչ Լուիս Էնրիկեի աշխատավարձը, հաղորդում է football.ua-ն:
Իսպանացի մասնագետը «ջալոռոսիների» հետ կնքել է 2 տարով պայմանագիր: Առաջին մրցաշրջանում ...GILLETTE-Ը ՆԿԱՐԵԼ Է ՖԵԴԵՐԵՐԻ 70-ՄԵՏՐԱՆՈՑ ԴԻՄԱՆԿԱՐԸ
Լոնդոնում Gillette ընկերությունը, որը շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի հովանավորներից մեկն է, հատուկ ակցիա է կազմակերպել։ Լոնդոնի դաշտավայրերից մեկի վրա նկարել են շվեյցարացու դիմանկարը, որն ունի 70 ...ԵՎՐՈԳՈՏՈՒՆ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ Է ՄՆԱՑԵԼ ԱՊՐԵԼՈՒ
Եվրոգոտին մինչև 2013թ. կդադարի գոյություն ունենալ, քանի որ արժութային միության անդամ երկրների պատրաստակամությունը` ֆինանսական օգնություն ցուցաբերել տարածաշրջանային հարևաններին, հետզհետե նվազում է: Նման ...ՈՒՈԼ ՍԹՐԻԹՈՒՄ ԲՈԼՈՐԸ ԲԵՐԱՆՆԵՐԸ ՓԱԿ ԵՆ ՊԱՀՈՒՄ
Լավ կլինի, որ Ուոլ սթրիթի բանկիրներն ու աշխատակիցներն իրենց «բերանները փակ պահեն» անգամ ճաշարաններում և վերելակներում: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal-ը: Բանն այն է, որ կարգավորիչ ...ՊԵԿԻՆԻ ԿՈՇՏ ՎԱՅՐԷՋՔԸ
Թեև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի տնտեսական խորհրդական, հայտնի տնտեսագետ
Նուրիել Ռուբինին Չինաստանում ռեցեսիա է կանխատեսում, սակայն հումքային
ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում այն բանի ...FORD-Ը ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է LINCOLN-Ը
Ամերիկյան Ford Motor ավտոմոբիլային կոնցեռնը մտադիր է լրջորեն զբաղվել իրեն պատկանող Lincoln բրենդի զարգացմամբ, որը մասնագիտացած է լյուքս դասի մեքենաների արտադրության մեջ: Ըստ ամերիկյան The Wall Street ...GOOGLE-Ը ՀԱՐՁԱԿՎՈՒՄ Է ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆԵՐԻ ՎՐԱ
Google-ը, նպատակ ունենալով մեծացնել իր հեռուստատեսային հարթակի նկատմամբ հետաքրքրությունը, ձեռք է բերել ամերիկյան SageTV ընկերությունը, որը զբաղվում է թվային սարքավորումների և տեսաձայնագրիչների համար ծրագրային ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ, ԿԱՐՃ ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21/06/2011.
SSJ100 ինքնաթիռների ընտանիքը կհամալրվի նոր բիզնես դասի ինքնաթիռով:
21/06/2011.
«Ակրոնը» վճարեց 2010թ. ...ՏԱՆԳՈՆ ՈՒ ՊԻԱՑՈԼԼԱՆ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԵՆ
Հարցազրույց «Կադանս» երաժշտական կենտրոնի տնօրեն, «Տանգո» երևանյան միջազգային փառատոնի կազմակերպիչ Նիկա Բաբայանի հետ
-Պարոն Բաբայան, երաժշտական բազմաթիվ փառատոներն անհրաժե՞շտ են մեզ։
-Այսօր Երևանում ...
ԽՍՀՄ-Ի ՏԱՍԸ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
ՏՂԱՄԱՐԴԻԿ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՇԻԿԱՀԵՐ ՈՒ ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ «ՅՈՒՆԻԲԱՆԿԻ» ՊՐՈՄՈ-ԿԵՏԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԷՐՈՏԻԿ ԹԱՆԳԱՐԱՆԸ
ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1,2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
ԱՂԲԸ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ԿՍՏԱՆԱ

ԱՆԹԱԼԻԱՆ ՄՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ.
ԶՈՄԲԻՆԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԼԵՅՍԹԵՐ ՔԱՂԱՔԻ ՎՐԱ

ՀՈՂ ԿԵՐԵ՛Ք.
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
- 1838 Շուշում բացվում է հայոց հոգևոր թեմական դպրոցը:
- 1883 Ծնվեց Բարսեղ Շահբազը:
- 1888 Մահացավ կրոնագետ, բանասեր, բազմաթիվ երկերի հեղինակ և «Երևակ»-ի խմբագիր Հովհաննես Դերոյենց Պատվելին: (Ծնվ. 1800 թ.):
- 1918 Մոսկվայում լույս է տեսնում հայկական գործերի կոմիսարիատի պաշտոնական օրգան «Կոմունիստ» շաբաթաթերթը:
- 1941 Նացիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա: Սկսվեց Խորհրդային Միության Հայրենական մեծ պատերազմը:
- 1956 Մահացավ մտավորական Վահան Նավասարդյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
