
«ՏԵԼԵՄԵԴԻԱԿՈՆՏՐՈԼԸ» ԲԱՑՈՒՄ Է ՓԱԿԱԳԾԵՐԸ
- Հայաստանի տարածքում մեդիաչափումներ իրականացնող «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որ մեր երկրում գործում է այդ ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ GFK ընկերության լիցենզիայով, «Կապիտալ» օրաթերթի հետ համատեղ նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Ըստ այդմ՝ այսուհետ որոշակի պարբերականությամբ մենք կհրապարակենք Հայաստանի մարզերում և Երևանում ամենադիտվող հեռուստաալիքների հաղորդումների վերաբերյալ տվյալներ։ Թեև ընկերության տեսադաշտում առայժմ միայն հեռուստատեսություններն են՝ որպես մեդիակրիչ, սակայն ապագայում հնարավոր է` այդ կարգավիճակում հայտնվի նաև ինտերնետը։ «Տելեմեդիակոնտրոլ» ընկերության գործունեության և ծրագրերի, Հայաստանի հեռուստագովազդի շուկայի, ինչպես նաև մեզ հետ համագործակցության նախաձեռնության վերաբերյալ զրուցել ենք ընկերության տնօրեն Տիգրան Սաֆարյանի հետ։

-Ե՞րբ է Հայաստանում իր գործունեությունը սկսել «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը՝ որպես մեդիաչափումներ իրականացնող GFK ընկերության ներկայացուցիչ, և որո՞նք են գործունեության հիմնական ոլորտները։
-Մեր ընկերությունը ստեղծվել է 2007թ. և սկսած 2008թ. հունվարից` հեռուստամոնիթորինգի և հեռուստադիտման չափումների տվյալներ է մատուցում: Այս 3-4 տարիների ընթացքում ընկերությունը միայն հեռուստաչափումներով է զբաղվել, դեռ այլ գործունեություն չենք ծավալել։
-Ըստ էության, դուք ներկայում մշտադիտարկումներ եք իրականացնում միայն հեռուստատեսության ոլորտում։ Մեդիայի այլ միջոցների հետ կապված ծրագրեր կա՞ն։
-Այո, առաջին իսկ օրվանից ընկերության ռազմավարական զարգացման պլանը ներառում է այլ մեդիա կրիչների չափումներ իրականացնելու հարցը, սակայն դա դեռ ոչ շատ մոտ ապագայի խնդիր է, դեռևս շուկան այնքան էլ զարգացած չէ, որ պահանջարկ ունենա ամբողջական մեդիա չափումների նկատմամբ: Բայց կարող եմ ասել, որ առավել հավանական է, որ երկրորդ չափվող կրիչն ինտերնետը լինի: Ներկայում ինտերնետը շատ արագ է զարգանում Հայաստանում, հետևաբար` արդեն իսկ հարցեր են առաջանում դրա դիտողականության հետ կապված:
-Ներկայում քանի՞ հեռուստաընկերության արդյունքներն եք դուք դիտարկման ենթարկում, և դրանցից քանի՞սն են Ձեզ հետ պաշտոնապես համագործակցում, այսինքն` ձեզանից գնում ձեր իրականացրած չափումների արդյունքները։
-Առաջին իսկ օրվանից մեր ընկերությունը բոլոր հեռուստաալիքների դիտողականության չափումներ է իրականացնում (սկզբում` Երևանում հեռարձակվող, ապա` Հայաստանով մեկ): Մյուս կողմից` մոնիթորինգ է իրականացվում միայն 14 հեռուստաալիքների համար` դրանք հիմնականում Երևանից հեռարձակվող ալիքներն են (մի մասը ՀՀ ծածկույթ ունի, մի մասը` ոչ): Եթե խոսենք, թե ովքեր են մեր հաճախորդները, կամ քանի հեռուստատեսություն է օգտվում մեր տվյալներից, ապա կարող եմ ասել` գրեթե բոլորը: Այս պահի դրությամբ մենք պայմանագրեր ունենք 12 հեռուստատեսության և մոտ 25 կազմակերպության հետ (գովազդային գործակալություններ, պետական կառույցներ, մասնավոր ընկերություններ և այլն): Առանձին ուզում եմ նշել, որ մենք հանդիսանում ենք ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի միակ պաշտոնական տվյալ մատակարարողը:
-Ներկայում քանի՞ տնային տնտեսություն է ներառված ձեր կողմից իրականացվող դիտարկումներում, աշխարհագրորեն ինչպե՞ս են դրանք բաշխված (մայրաքաղաք և մարզեր), և արդյոք այդ քանակը բավարա՞ր է իրականին մոտ պատկեր ստանալու համար։
-«Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունն իրականացնում է չափումներ Հայաստանի միայն քաղաքային բնակչության շրջանում, 300 ընտանիքների հիման վրա, որտեղ չափվում է ընդհանուր առմամբ 1200 մարդկանց նախասիրություն: Աշխարհագրական տեսակետից իրականացված է համաչափ բաշխում այդ 300 ընտանիքների միջև` բոլոր մարզկենտրոնները` գումարած ամեն մարզում առնվազն մեկ հավելյալ 10 հազ. և ավելի բնակչություն ունեցող քաղաք: Ներկայում այդ 300 տնային տնտեսությունները ներկայացնում է 18 քաղաք: Բավարա՞ր է դա արդյոք իրական պատկերը ստանալու համար, թե՞ ոչ` պատասխանեմ օրինակով: Հայաստանի բնակչությանը շուրջ 50 անգամ գերազանցող Ռուսաստանի Դաշնությունում տարբեր ընկերությունների կողմից չափումներ են իրականացվում ընդամենը 3000-6000, այսինքն` 10-20 անգամ ավել ընտանիքներում: Իհարկե, ինչքան շատ, այնքան ավելի բարձր ճշգրտությամբ տվյալներ կլինեն, բայց կարևորը քանակը չէ, այլ տեղաբաշխման համամասնության պահպանումը:
-Ներկայում մեր հեռուստաալիքների եթերները ծանրաբեռնված են գովազդով։ Ի՞նչ գնահատական կտայիք այդ վիճակին, և որքանո՞վ է այդ վիճակն ազդում Ձեր աշխատանքի վրա։
-Անշուշտ, Դուք ճիշտ եք, կարելի է ասել, որ մոնիթորինգ պետք էլ չէ տեսնելու համար, թե ինչքան շատ է հեռուստագովազդը: Սկսեմ նրանից, որ մեր աշխատանքն է ֆիքսել այն, ինչն իրականում կա, սակայն իհարկե, այսպիսի ոչ հստակ և չկանոնակարգված եթեր ունենալը բավական բարդ է չափել: Եթե չեմ սխալվում, օրենսդրական փոփոխություններ են վերջերս արվել մասնավորապես գովազդի քանակի հետ կապված, որոնց ուժի մեջ մտնելու արդյունքում, հուսով եմ, մոտ ապագայում կզգանք այդ փոփոխությունների դրական արդյունքները:
-Այս շաբաթվանից սկսած` ձեր ընկերությունը մեր թերթի միջոցով պարբերաբար հատուկ հրապարակումներով է հանդես գալու։ Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը, և ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք` ի՞նչ կտա այդ համագործակցությունը ձեր ընկերությանը, գովազդատուներին, ինչպես նաև ընթերցողներին։
-Դե, առաջին հերթին ասեմ, որ գաղափարը որպես այդպիսին նոր չէ` ամբողջ աշխարհում ընդունված է որոշակի պարբերականությամբ հրապարակել այսպիսի տվյալներ: Որոշեցինք մենք էլ շարժվել համաշխարհային միտումներին համահունչ: Բացի դրանից` գտնում ենք, որ մեր շուկայում, մասնավորապես` հեռուստագովազդի շուկայում, տեղեկատվության բավական մեծ պակաս կա: Շուկայում գործող մասնակիցները շատ ժամանակ կաþմ թերի են տիրապետում իրավիճակին, կաþմ ընդհանրապես սխալ պատկերացումներով են առաջնորդվում գովազդի տեղադրման գործում: Պետք չէ մոռանալ նաև շարքային քաղաքացիների մասին, որոնք չեն առնչվում հեռուստագովազդի շուկային, սակայն անմիջականորեն կապ ունեն հեռուստատեսության հետ որպես հեռուստադիտող: Բոլորին հետաքրքիր կլինի իմանալ, թե ուր է գնում մեր հեռուստատեսությունը, ինչ են նախընտրում դիտել հեռուստադիտողները, որքան է իրականում գովազդի մասնաբաժինը մեր եթերում: Այս և բազմաթիվ այլ հարցերի կփորձենք պատասխաններ տալ արդեն «Կապիտալ» թերթի էջերից յուրաքանչյուր շաբաթ (տե՛ս 8-րդ էջը - խմբ.): Մեր ընկերության համար խիստ կարևոր է, որ մեր տվյալները հասանելի լինեն բոլոր շահագրգռված կողմերին: Ինչքան շատ տեղեկացված լինեն գովազդային գործունեություն ծավալողները, այնքան ճիշտ կզարգանա հեռուստագովազդի շուկան, հետևաբար` մեր ընկերությունը:
Հարցազրույցը վարեց Գևորգ Սահակյանը
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Մինչև ճգնաժամը Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսությունը բնութագրել էր իբրև «կովկասյան վագր». բանկն այն երկրների տնտեսությունները, որոնք 10 տարի անընդմեջ արձանագրել են երկնիշ տնտեսական աճ, անվանել ...ԿԱՐՈՏԱԽՏ
Էկոնոմիկայի նախարարությունը կրկին հիշել է այն տարիները, երբ Հայաստանը Խորհրդային Միության թեթևարդյունաբերական կենտրոններից մեկն էր: Նախարարությունն արդեն մի քանի տարի է, ինչ խոսում է ճյուղի վերականգնման ...ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԹՈՇԱԿՆԵՐԻՑ ՏԵՂՅԱԿՆԵՐԸ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ
Հանրության իրազեկվածությունը կենսաթոշակային համակարգի ապագա բարեփոխումներից դեռևս բարձր չէ: Այդուհանդերձ, ինչպես վկայում են USAID-ի կենսաթոշակային և աշխատանքային շուկայի բարեփոխումների ծրագրի (PALM) հարցման ...«ՏԵԼԵՄԵԴԻԱԿՈՆՏՐՈԼԸ» ԲԱՑՈՒՄ Է ՓԱԿԱԳԾԵՐԸ
Հայաստանի տարածքում մեդիաչափումներ իրականացնող «Տելեմեդիակոնտրոլ» ընկերությունը, որ մեր երկրում գործում է այդ ոլորտում համաշխարհային առաջատարներից մեկի՝ GFK ընկերության լիցենզիայով, «Կապիտալ» օրաթերթի ...ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԵԼ և ՄՆՈՒՄ Է ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ. ՓՈՐՁԱԳԵՏ
Եվրամիությունը պատրաստ է ընդարձակել իր դերակատարությունը ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային ձևաչափում, ինչպես նաև օժանդակել խաղաղության շուրջ համաձայնագրի իրագործմանը, երբ այն ստորագրվի: Այդ մասին օրերս ...ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼևՍ ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մեկնարկին Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցելու ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին, ...ՀԱԿ-Ը ՍՊԱՍՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՉԻ ՀԱՍԵԼ
Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության համար սահմանելով չափազանց բարձր նշագիծ, ինչը տվյալ դեպքում արտահերթ ընտրությունների վերաբերյալ պահանջն է` Հայ ազգային կոնգրեսը միայն ի չիք դարձրեց համագործակցության ...ՈՐևԷ ԿՈՄՅՈՒՆԻԿԵ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ ՉԻ ԴՐՎԵԼ.
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ բանակցային սեղանին որևէ կոմյունիկե անգամ չի դրվել։ Այս մասին Tert.am-ին ասաց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի ...ԱԲԽԱԶԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԸՆՏՐԻ ԵԿԵՂԵՑԻՆ
Ռուսական «Կոմերսանտ վլաստ» պարբերականը գրում է` Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի մահից հետո այս երկիրը պատրաստվում է նախագահական արտահերթ ընտրությունների: Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ ընտրությունների ...ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀՈԳՆԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հաստատել է, որ ԱՄՆ-ը բանակցություններ է վարում «Տալիբան» շարժման հետ: Մեկ շաբաթ հետո ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների նախագահը Աֆղանստանում ամերիկյան ռազմական կոնտինգենտի ...ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ
Աշխարհում 2010թ. փախստականների թիվը կազմել է 43,7 մլն մարդ, որի 80%-ը զարգացող երկրների բնակիչ է: Ամենից շատ փախստականներ ապրում են Պակիստանում, Իրաքում և Աֆղանստանում:
Նման տվյալներ է պարունակում ...ՍԻՐԻԱՅՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ
Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, որոշակի քայքայիչ ուժերի և մի շարք սադրիչների ձեռքի գործն է: Երեկ իր հեռուստատեսային ելույթի ընթացքում նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը: Ընդ ...ՁԱԽՈՂՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Ամերիկյան Fund for Peace կազմակերպությունը և Foreign Policy ամսագիրը հրապարակել են աշխարհի «ձախողված պետությունների» ամենամյա վարկանիշը, որում ընդգրկված է 177 պետություն:
Վարկանիշը կազմելիս հաշվի ...ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՄԵԴՎԵԴևԸ ՄՐՑԱԿԻՑՆԵՐ ՉԵՆ
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը համարում է, որ 2012թ. նախագահական ընտրություններին իր և վարչապետ Վլադիմիր Պուտինի համաժամանակյա մասնակցությունը երկրին կվնասի։ Նման տեսակետ Մեդվեդևը հայտնել է բրիտանական ...ՀՈՒՅՆԵՐԻՆ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ ՍՊԱՍԵԼ
Եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարները Լյուքսեմբուրգում կայացած խորհրդակցությունից հետո երեկ հայտարարել են, որ պարտքային ճգնաժամի դեմ պայքարում Հունաստանի կողմից ձեռնարկվող միջոցառումները «ճանապարհ ...ԹԱՆԿ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ԺԱՄԿԵՏԸ` ՏԱՍԸ ՏԱՐԻ
Առաջիկա տասնամյակում` 2011-2020 թթ., պարենամթերքի բարձր գները, ինչպես նաև հումքային շուկաների անկայունությունը կպահպանվեն, իսկ մսի և հացահատիկի գները միջինը կբարձրանան 20-30%-ով: Նման կանխատեսում է պարունակում ...«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԸ» ԲԱՑՎՈՒՄ Է
Ռուսական «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերությունների խմբի բաժնետերերն ակտիվորեն սկսել են IPO-ի նախապատրաստական աշխատանքները: Այս մասին օրերս հայտնել է ընկերությունը` վկայակոչելով «Ռոսգոսստրախի» գլխավոր ...SKYPE-Ը ԽՆԱՅՈՒՄ Է ԹՈՓ ՄԵՆԵՋԵՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Skype Technologies-ը աշխատանքից հեռացրել է ութ թոփ մենեջերի` Microsoft-ի հետ միաձուլման գործարքի ավարտի նախօրեին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով ընկերության իր աղբյուրները: Ըստ վերջիններիս` ...ԴՈՄԵՆՆԵՐԻ ՑԱՆԿՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է
Անունների և թվերի շնորհման ինտերնետային կորպորացիան` The Internet Corporation for Assigned Names and Numbers-ը (ICANN), քվեարկել է ինտերնետային դոմենների թվի ավելացման օգտին, ընդ որում` դոմենի անունը ...ԵՎՐՈԳՈՏՈՒ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴԵՖԻՑԻՏԸ` €5,1 ՄԼՐԴ
Եվրոգոտու 17 երկրների վճարային հաշվեկշիռների ընթացիկ գործարքների դեֆիցիտն ընթացիկ տարվա ապրիլին կազմել է €5,1 մլրդ, ինչը 70%-ով գերազանցում է մարտյան համապատասխան ցուցանիշը: Նման տվյալներ են պարունակում ...«ՓՅՈՒՆԻԿԸ» ԿՄՐՑԻ ՉԵԽԻԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՀԵՏ
Երևանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում կմրցի Չեխիայի չեմպիոն «Վիկտորիայի» հետ, որը ներկայացնում է Պլզեն քաղաքը։ Այս մասին հայտնի դարձավ երեկ Նիոնում կայացած վիճակահանության ժամանակ։ ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱ. «ՄԻԿԱՆ» ԿՄՐՑԻ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ԹԻՄԻ ՀԵՏ
Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում Երևանի «Միկան» կմրցի նորվեգական «Վալերենգայի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանում։
Որակավորման առաջին փուլի «Բանանց» - «Մետալուրգ» (Վրաստան) զույգի հաղթողը ...ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱ. «ԲԱՆԱՆՑ»-ՌՈՒՍԹԱՎԻ, «ՈՒԼԻՍ»- «ՖԵՐԵՆՑՖԱՐՈՇ»
Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում Երևանի «Բանանցը» կմրցի Վրաստանի Ռուսթավի քաղաքի «Մետալուրգ» թիմի հետ։
«Մետալուրգը» Վրաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրն է։
«Ուլիսի» մրցակիցը ...ՆԱԴԱԼ. ՆՈՒՅՆԻՍԿ ՉԵՄ ՄՏԱԾՈՒՄ, ՈՐ ԿԿԱՐՈՂԱՆԱՄ ԿՐԿՆԵԼ ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Աշխարհի ուժեղագույն թենիսիստ, 25-ամյա իսպանացի Ռաֆայել Նադալը Ուիմբլդոն-2011 մրցաշարի մեկնարկից առաջ` մամուլի ասուլիսի ժամանակ, նշել է, որ նա ամեն անգամ փորձում է լավացնել իր խաղը, սակայն չի համարում, ...«ՉԵԼՍԻՆ» ՀԻԴԻՆԿԻ ՓՈԽԱՐԵՆ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ ՎԻԼԱՇ-ԲՈԱՇԻՆ
Մի շարք պորտուգալական լրատվամիջոցների, այդ թվում` A Bola-ի և Record-ի փոխանցմամբ` «Պորտուի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մոտ ժամանակներս կգլխավորի Լոնդոնի «Չելսին»:
Պորտուգալացիների տեղեկացմամբ` ...ՄՈՐԱՏԻ. ՄԱՅԿՈՆԸ, ՍՆԱՅԴԵՐԸ և ԷՏՕ'ՕՆ ԿՄՆԱՆ «ԻՆՏԵՐՈՒՄ»
Միլանի «Ինտերի» սեփականատեր Մասիմո Մորատին հայտարարել է, որ թիմի երեք առաջատարները` բրազիլացի պաշտպան Մայկոնը, հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնայդերը և կամերունացի հարձակվող Սամուել Էտօ'Օն, չեն լքի ակումբն ...«ԲԱՐՍԵԼՈՆԱՆ» ՊԱՏՐԱՍՏ Է ՎԱՃԱՌԵԼ ՎԻԼՅԱՅԻՆ 40 ՄԼՆ ՖՈՒՆՏԻ ԴԻՄԱՑ
«Բարսելոնան» պատրաստ է հրաժեշտ տալ հարձակվող Դավիդ Վիլյային:
Անգլիական ԶԼՄ-ների տեղեկություններով` կատալոնական ակումբը մտադիր է առաջարկել «Մանչեսթեր Սիթիին» և «Չելսիի» գնել ֆուտբոլիստի նկատմամբ ...ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՄՆ-Ի ԱՄԵՆԱԹԱՆԿ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
Լոս Անջելեսում գտնվող ԱՄՆ-ի ամենաթանկ առանձնատունը վաճառվել է։ 123-սենյականոց առանձնատան նոր տանտիրուհի է դառնալու «Ֆորմուլա 1»-ի սեփականատեր, բրիտանացի միլիարդատեր Բեռնի Էքլսթոունի դուստրը՝ Պետրա Էքսլթոունը։ ...ԶՈՄԲԻՆԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԼԵՅՍԹԵՐ ՔԱՂԱՔԻ ՎՐԱ
1
Բրիտանիայի Լեյսթեր քաղաքը ենթարկվել է զոմբիների հարձակմանը, երբ վերջիններս տեղեկացել են, որ քաղաքն անպաշտպան է։
Քաղաքի ղեկավարությունն ընդամենը մեկ շաբաթ առաջ էր խոստովանել, որ միջոցներ չի ձեռնարկել ...
ՏՂԱՄԱՐԴԻԿ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՇԻԿԱՀԵՐ ՈՒ ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ «ՅՈՒՆԻԲԱՆԿԻ» ՊՐՈՄՈ-ԿԵՏԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԷՐՈՏԻԿ ԹԱՆԳԱՐԱՆԸ
ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1,2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
ԱՆԹԱԼԻԱՆ ՄՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ.
ԶՈՄԲԻՆԵՐԸ ԳՐՈՀԵԼ ԵՆ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԼԵՅՍԹԵՐ ՔԱՂԱՔԻ ՎՐԱ

ՀՈՂ ԿԵՐԵ՛Ք.
ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
ԵՎՐՈՊԱՅԻ ԼԻԳԱ. «ԲԱՆԱՆՑ»-ՌՈՒՍԹԱՎԻ, «ՈՒԼԻՍ»- «ՖԵՐԵՆՑՖԱՐՈՇ»
PLAYBOY-Ի 85-ԱՄՅԱ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ 25-ԱՄՅԱ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ
- 1925 Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը:
- 1952 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանցի հանգիստը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
