
ԱՆԹԱԼԻԱՆ ՄՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ.
- «Կապիտալի» հարցազրույցը «Սակվոյաժ» տուրիստական գործակալության տնօրեն Մայա Թոխալյանի հետ

-Տիկին Թոխալյան, ինչպիսի՞ տարի է 2011-ը զբոսաշրջության համար, և ի՞նչ միտումներ կան:
-Այս տարի գների աճ է նկատվում, որը կապված է «Թեզ տուրի»՝ երկրից դուրս գալու հետ, որը հանգեցրել է մրցակցության թուլացման: Գնային քաղաքականության վրա մեծապես ազդել է աշխարհում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Եգիպտոսի և Թունիսի նկատմամբ հետաքրքրության անկումը հանգեցրել է նրան, որ Թուրքիան տուրիզմի ոլորտում իր դիրքերն ավելի է ամրապնդել, և չնայած նրան, որ անցած տարվա համեմատ Թուրքիայում գների աճ է նկատվում, միևնույն է, դա չի ազդում տուրիստների հոսքերի վրա: Օրինակ, եթե անցած տարի գերմանացիները կազմում էին Թուրքիայի տուրիստների 20%-ը, ապա այս տարի կազմում են 40%-ը: Ինչ վերաբերում է Հայաստանից արտագնա տուրիզմին, ապա նշենք, որ բնականաբար հայերն ամռանը չեն հանգստանում Եգիպտոսում, հիմնական ուղղվածությունը միտված է դեպի Անթալիա, վերջերս հետաքրքրություն է դրսևորվում նաև Բուլղարիայի և Կիպրոսի նկատմամբ: Թուրքիայում գներն աճել են ինչպես ընդհանրապես տուրիզմի ոլորտում, այնպես էլ ավիատոմսերի մասով: Սակայն չնայած դրան՝ Անթալիան մնում է ամենամատչելի ուղղությունը: Եթե համեմատենք Վրաստանի գների մակարդակի հետ, ապա միևնույն հյուրանոցային պայմանների դեպքում Վրաստանն ավելի թանկ է, այստեղ խնայողություն է կատարվում միայն ավիատոմսի մասով, որն այնքան էլ էական տարբերություն չի թողնում, և տուրիստը նախընտրում է մի փոքր ավելի վճարել, սակայն ավելի բարձրորակ սպասարկում ստանալ: Ինչ վերաբերում է դեպի Եվրոպա ուղևորություններին, ապա այստեղ խնդիր է վիզայի ստացումը։ Օրինակ՝ հիմա դիմելու դեպքում դեսպանատներում հարցազրույցները նշանակում են օգոստոսի վերջին: Բնական է՝ սա խոչընդոտում է մեր գործունեությանը, սակայն դա իր օբյեկտիվ բացատրությունն ունի, քանի որ Եվրոպա մեկնողների 50%-ը տուրիստական նպատակով չի գնում: Այսինքն` տուրիստի դեմքով ներթափանցում են Եվրոպա և մնում այնտեղ: Վերջերս մեծ ակտիվություն կա դեպի Դուբայ` կապված հատկապես համեմատաբար ցածր գների հետ, սակայն նշենք, որ հիմա այնտեղ բավական շոգ է: Դեպի Վրաստան տուրերի պասիվություն է նկատվում՝ կապված բացառապես գների աճի հետ:
-Ինչպե՞ս է զարգանում ներգնա տուրիզմը, և ի՞նչ կանխատեսումներ կարելի է անել:
-Նշեմ ընդամենը մի ցուցանիշ՝ ցույց տալու համար, որ ոլորտը կայուն զարգանում է: Այսպես՝ մինչև 2010թ. Երևանում գործում էին 36 հյուրանոցներ, իսկ հիմա դրանց թիվը 10-ով աճել է, ընդ որում՝ այս 1 տարվա աճը ավելի շատ է, քան նախորդ 5 տարիներինն էր: Սակայն պետք է նկատի ունենալ, որ տուրիզմը փոխկապակցված ոլորտ է, և դրա աճը միայն մի ասպեկտով ապահովելը դեռևս բավարար չէ այն կայունացնելու համար, այսինքն՝ յուրաքանչյուր օղակ պետք է ճիշտ և արդյունավետ գործի, որը հիմա այնքան էլ այդպես չէ: Չնայած կառավարության կողմից մշակվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք բավական լավն են և անկասկած կնպաստեն ոլորտի հետագա առաջընթացին: Հավելենք, որ վերջին 1 տարվա ընթացքում ներգնա տուրիզմը, նախորդ տարվա հետ համեմատած, մոտ 10%-ով աճել է:
-Հայաստանը` որպես տարածաշրջանային տուրիզմի մաս, ի՞նչ հեռանկարներ ունի:
-Մեր երկրի համար տարածաշրջանային տուրզիմը կարևոր է, և վերջին ժամանակներս այս ուղղությունը բավականին զարգացել է: Հետաքրքիր է, որ ռեգիոնալ տուրիզմի ժամանակ զբոսաշրջիկները տարածաշրջանի երկրներից ամենաշատը հավանում են Հայաստանը: Չնայած դա ինձ համար այնքան էլ զարմանալի չէ, քանի որ համարում եմ, որ մեր տուրիստավարները ավելի պրոֆեսիոնալ և ավելի պատրաստված են, ավելի բանիմաց, ինչը բավական լավ է ազդում տուրիզմի ոլորտի վրա: Սակայն պետք է նշել, որ օրինակ Վրաստանում «կոլորիտ» ասվածը շատ ավելի լավ է պահպանված, քան մեզ մոտ: Եթե մենք կարող ենք մեր տուրիստին իջեցնել Աբովյան փողոցով և պատմել Հին Երևանի մասին, ապա Վրաստանում պատմելու կարիք չկա, քանի որ այդ ամենը պահպանված է, և տուրիստը դա տեսնում է:
-Ինչպե՞ս եք իրականացնում գովազդը, որպեսզի օտարերկրյա տուրիստներ ներգրավեք:
-Սա մեզ համար բավական լուրջ խնդիր է: Մենք տուրիստներ ներգրավելու նպատակով կարևորում ենք միջազգային տուրիստական ցուցահանդեսներին մասնակցությունը, սակայն կան բավական խնդիրներ, օրինակ՝ Վրաստանում նույն օպերատորը ցուցահանդեսների ժամանակ վճարում է առավելագույնը 50%-ի չափով, իսկ մեզ համար նման զեղչային մեխանիզմներ չեն գործում: Տարեկան մասնակցում ենք 3-4 ցուցահանդեսի, որից յուրաքանչյուրի վրա ծախսում ենք մոտ Դ2 մլն, այսինքն՝ տուրիստների ներգրավումը մեզ վրա բավական թանկ է նստում, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք երկիր ենք ներկայացնում՝ արտոնությունների տրամադրումն արդարացի կլիներ: Իսկ այն, որ մենք ներկայացնում ենք Հայաստանը, դա իսկապես այդպես է, քանի որ արտասահմանում շատերը չգիտեն, թե դա ինչ երկիր է, այսինքն՝ մեր երկիրը ներկայացման և գովազդի խիստ պակաս է զգում: Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտի գնային մակարդակին, ապա չեմ կարծում, որ Հայաստանը թանկ է, հակառակը, եթե համեմատենք հարևան Վրաստանի, Իրանի հետ, ապա մեր երկիրը համեմատաբար ավելի բյուջետային է: Օրինակ՝ 1 շաբաթվա արժեքը մոտավորապես €1000 է՝ բացի ավիատոմսերից, հավելենք, որ ավիատոմսերը ևս բավական թանկ են, և բոլորն են դրանից դժգոհում: Մեր պոտենցիալ հաճախորդներին ներգրավում ենք նաև ինտերնետի միջոցով:
Նինա Աբազյան
ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1,2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
Շվեդ նախկին անտառահատն անսպասելիորեն հարստացել է, երբ պարզել է, որ երկար տարիներ իր տան պատից կախված կտավի հեղինակը Հովհաննես Այվազովսկին է։
Կտավի իրական արժեքը պարզ է դարձել, երբ ծեր անտառապահը ...ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԷՐՈՏԻԿ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Մոսկվայում նախօրեին բացվել է Ռուսաստանում առաջին և աշխարհում ամենամեծ թանգարանը մեծահասակների համար. այն յուրահատուկ անվանում ունի՝ Музей эротики Точка G։
800 քմ տարածք զբաղեցնող թանգարանում 3000-ից ...ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ և ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
ԳԵՈՐԳԹԱԼԵՐ
(գերմ. Georgtaler), այն թալերների անվանումը, որոնց վրա պատկերված էր օձին խոցող հեծյալ Սբ Գևորգը: Գ.-ները դրամահատվել են Անգլիայում, Շվեդիայում, Ռուսաստանում, Պապական մարզում, Մանտուում, Լիեժում, ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ, ԿԱՐՃ ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17/06/2011.
Hewlett-Packard-ը կտեղափոխի արտադրության մի մասը Չինաստանից Ճապոնիա:
17/06/2011.
Prada ընկերությունը ...ՉԻՆԱԿԱՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԸ ՆՄԱՆՎՈՒՄ ԵՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ
Ամերիկյան The Wall Street Journal-ը գրում է` չինական տնտեսությունը իրավամբ համարում են հրաշք: Ըստ կանխատեսումների` հնարավոր է` այն առաջ անցնի ԱՄՆ-ի տնտեսությունից և դառնա աշխարհում առաջինը: Սակայն Չինաստանի ...FACEBOOK-Ը ՍՏԵՂԾՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ԲՐԱՈՒԶԵՐԸ
Ռուսական Slon.ru կայքի հոդվածագիր Պյոտր Բիրգերը գրում է` ինչպես պարզվել է, Facebook-ի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են սոցիալական բրաուզերի` RockMelt-ի ծրագրային մշակմանը: Հաջորդ տարբերակում RockMelt-ը ...PANASONIC-Ի ՆՈՐ ՊԼԱՆՇԵՏԸ` ԷՔՍՏՐԵՄԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ճապոնական Panasonic-ը կթողարկի պլանշետ, որը նախատեսված կլինի դաշտային պայմաններում օգտագործման համար: Այս մասին հաղորդում է ամերիկյան Wired պարբերականը: Սարքավորումը կդառնա Toughbook ընտանիքի մի մասը, ...ԲԱՆԿԻՐՆԵՐԸ ՄԻԼԻՈՆՆԵՐ ԵՆ ՎԱՍՏԱԿՈՒՄ
2010թ. ԱՄՆ-ում և Եվրոպայում բանկիրների միջին եկամուտն աճել է 36%-ով: Այս մասին են վկայում բրիտանական The Financial Times պարբերականի կազմած վարկանիշի տվյալները:
Ռեկորդ են սահմանել ամերիկյան JPMorgan ...ԱՆԹԱԼԻԱՆ ՄՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ.
«Կապիտալի» հարցազրույցը «Սակվոյաժ» տուրիստական գործակալության տնօրեն Մայա Թոխալյանի հետ
-Տիկին Թոխալյան, ինչպիսի՞ տարի է 2011-ը զբոսաշրջության համար, և ի՞նչ միտումներ կան:
-Այս տարի գների աճ ...ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԵԾԸ ՄԻՇՏ ՉԷ, ՈՐ ԼԱՎ Է
Բանջարեղենի շուկայում կարևոր է տարբերակել ներկրվածն ու տեղական արտադրությունը: Այս մասին երեկվա ասուլիսին ասել է Սպառողների ազգային ակադեմիայի գյուղտնտեսության դեպարտամենտի բաժնի պետ, գյուղատնտես Լևոն ...ԹՎԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՇՊԱՐԸ
Կառավարությունը մտադիր է բարելավել իր դիրքերը միջազգային տնտեսական վարկանշային աղյուսակներում: Ավելի բարձր դիրքերը, ըստ գործադիրի, թույլ կտան ակտիվացնել ներդրումների հոսքը դեպի Հայաստան: Եթե մեկ-երկու ...ՆՈՐԱՐԱՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԸՆԴԼԱՅՆՎԵՆ
2010թ. Հայաստանում գրանցվել են 3036 ֆիրմային անվանում, 1499 ապրանքային նշան և միայն 106 գյուտ: Արդյունաբերական նմուշների քանակն էլ ավելի քիչ էր` 23: Նորարարներին խթանելու համար վերջերս ՀՀ կառավարության ...ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ
Մրցակցությունն ինչպես ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար համարվում է հզոր երկրի գրավական, սակայն մեր երկրում առկա բազմաթիվ մենատեր ընկերություններ իրենց դիրքի չարաշահման միջոցով թուլացնում են մրցակցությունը, ...ՀՈՒՅՆԵՐԸ ՓՈԽԵՑԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հրապարակել է երկրի կառավարությունում ավելի վաղ կատարված մի շարք փոփոխություններ: Այսպես` ինչպես ակնկալվում էր, իր պաշտոնից զրկվել է Հունաստանի ֆինանսների ...GOOGLE EARTH-Ը` ԱՄՆ-Ի ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ
Ռուսական Slon.ru կայքի հոդվածագիր Ալեքսանդր Կիյատկինը գրում է` ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) մշտապես ձգտել է ժամանակին համընթաց քայլել և 1999թ.` դոթքոմերի բումի ժամանակաշրջանում, ստեղծել ...ՈՒՅԳՈՒՐՆԵՐԻ ՀԱՐՑԸ` ՊԵԿԻՆԻ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
Ամերիկյան The National Interest պարբերականը գրում է` այս շաբաթ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցած Համագործակցության Շանհայի կազմակերպության (ՀՇԿ) գագաթաժողովի ժամանակ անդամ երկրները քաղաքականության, ...ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԻՑ
Երեկ Ուկրաինայի սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել հայրենական պատերազմում հաղթանակը նշելու կամ հավերժացնելու համար խորհրդային կարմիր դրոշի օգտագործումը։
Դատարանն իր վճիռը հիմնավորել ...ՄԱԿ-Ի ԱՌԱՋԻՆ ԲԱՆԱՁևԸ` ՍԵՌԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն առաջին անգամ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մասին բանաձև է ընդունել։ Որոշվել է նաև ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի աշխարհի ...ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ԿՓԱԿԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
Հնարավոր է` Մինսկը երկրում տնտեսական դրության կտրուկ վատթարացման դեպքում ամբողջությամբ փակի սահմանները և հրաժարվի ներմուծումից։ Այս մասին երեկ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Եթե ...ՊԵՆՏԱԳՈՆԸ ՓՈՂԵՐԸ «ՔԱՄՈՒՆ» Է ՏՎԵԼ
Վերջին 15 տարում Պենտագոնը 32 մլրդ դոլար է ծախսել ռազմական այն ծրագրերի վրա, որոնք իրենց վնասաբերության կամ անկենսունակության պատճառով սառեցվել են: Ըստ ցամաքային զորքերի փորձագետների` այս ժամանակահատվածում ...ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է ՀԱԿ-ի հետ երկխոսությանն առնչվող հարցերին: ՀՀ նախագահի կայքէջում զետեղված տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Երկխոսության, քննարկումների ...ԵՐՐՈՐԴ ՈՒԺ… ԻՍԿ ԱՌԱՋԻՆ ԵՐԿՈՒՍՆ ՈՎՔԵ՞Ր ԵՆ
Հասարակական վստահությունը, որը քաղաքական վարկանիշի առանցքը պիտի լինի, այսօր Հայաստանում չափելի չէ, կարծում է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Այստեղից էլ թվային դասակարգումների պայմանականությունը: ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԴՐԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ ՀԱԿ-ԻՆ.
«Կարծում եմ՝ իշխանությունը պետք է դրական պատասխան տա»,- Tert.am-ին ասաց ՀԱԿ-ի մաս կազմող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե ...ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՅՑԸ
Հայ-վրացական հարաբերություններում, ըստ երկու երկրների քաղաքական ղեկավարության, չկան անլուծելի խնդիրներ: Սակայն այս շաբաթ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ Վրաստան կատարած այցը հստակ ընդգծեց հարցեր, ...ՊԼԱՏԻՆԻՆ ԴԵՄ Է ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐԻՆ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին քննադատության է ենթարկել այն ֆրանսիական ակումբներին, որոնք պատկանում են արտասահմանյան ընկերությունների, հաղորդում է sportbox.ru-ն:
«Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիրը ...ԶԱՎԵՆ ԲԱԴՈՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՀՈՒՆԳԱՐԻԱ
Դիլիջանի «Իմպուլսի» առաջատար խաղացող Զավեն Բադոյանը մեկնել է Հունգարիա։ ArmSport.am-ի ունեցած տեղեկություններով` Հայաստանի հավաքականի թեկնածուն փորձաշրջան է անցնում հունգարական «Վաշաշ» թիմում, որի մինչև ...«ՅՈՒՎԵՆՏՈՒՍՈՒՄ» ԵՍ ԱՊԱԳԱ ՈՒՆԵՄ
«Յուվենտուսի» նորեկ Միկելե Պացիենցան մեկնաբանել է «ծեր սենյորայի» հետ իր պայմանագիր ստորագրելը, հաղորդում է football.ua-ն:
«Ես չեմ զղջում, որ լքեցի թիմս, որը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների ...ԼԵՈՆԱՐԴՈՆ ԱՆՉԵԼՈՏԻԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔ Է ԳՏԵԼ
Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է հայտնվել Փարիզի ՊՍԺ-ում։
Ֆրանսիական L'Equipe-ը հայտնում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Լեոնարդոն շուտով նշանակվելու է ՊՍԺ-ի սպորտային ...
ՏՂԱՄԱՐԴԻԿ ԵՐԱԶՈՒՄ ԵՆ ՇԻԿԱՀԵՐ ՈՒ ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ԿՆՈՋ ՄԱՍԻՆ

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՆՈՒԹՆԵՐԻ «ՅՈՒՆԻԲԱՆԿԻ» ՊՐՈՄՈ-ԿԵՏԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԱԿՏԻՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԷՐՈՏԻԿ ԹԱՆԳԱՐԱՆԸ
ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ԿՏԱՎԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է 1,2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐՈՎ
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ և ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
ԱՆԹԱԼԻԱՆ ՄՆՈՒՄ Է ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ.
ՀՈՂ ԿԵՐԵ՛Ք.
ՖՐԻԴԱ ԿԱԼՈՅԻ 1200 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾ ԵՆ
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ և ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
PLAYBOY-Ի 85-ԱՄՅԱ ՀԻՄՆԱԴԻՐԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ 25-ԱՄՅԱ ՀԱՐՍՆԱՑՈՒԻ
- 1807 Գեներալ Գուդովիչի գլխավորած ռուսական զորքերը Ախուրյանի ափին պարտության են մատնում թուրքական բանակին:
- 1890 Ընդհարում կառավարական զորքերի և Կարինի անզեն հայ բնակչության միջև:
- 1925 Երևան է ժամանում Ազգերի լիգային կից Աշխատանքի միջազգային բյուրոյի հանձնաժողովը նշանավոր գիտնական Ֆ.Նանսենի գլխավորությամբ:
- 1941 Նացիստական Գերմանիան և Թուրքիան կնքեցին բարեկամության պայմանագիր:
- 1953 Մահացավ հասարակական գործիչ Հակոբ Տեր Հակոբյանը:
- 1987 Եվրոպական խորհրդարանը քվեարկությամբ ճանաչեց հայերի ցեղասպանությունը և Թուրքիային առաջարկեց ճգնաժամից դուրս գալու ուղիներ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
