
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
- Ֆրանսիայի ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը մտադիր է հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանել առաջին փուլում: Այս մասին նա ասել է ռուսական անգլալեզու RT հեռուստաաալիքին տված հարցազրույցում, որը որոշ կրճատումներով ներկայացված է ստորև:

-Տիկին Լե Պեն, ըստ Ձեզ` ի՞նչ մարտավարություն կընտրի Նիկոլա Սարկոզին` Ձեր հնարավոր հաղթանակը կանխելու նպատակով:
-Սարկոզիի հետ կապված ամենամեծ ռիսկն այն է, որ նա կարող է անել այն, ինչ արեց 2007թ.: Խոսքը, մասնավորապես, նրա` միգրացիոն գործընթացների և եվրոպական պրոտեկցիոնիզմի սպառնալիքի վերաբերյալ մի շարք կոշտ հայտարարություններն են: Սակայն այս հայտարարություններն արդեն դատարկ խոսքեր են: Սարկոզին իր նախագահության չորս և ներքին գործերի նախարար լինելու ինը տարիների ընթացքում որևէ բան չի արել: Ես բազմիցս ասել եմ նրան, որ նրա խոսքերը բարձրագոչ են, իսկ ձեռքերը` թույլ: Չնայած ֆրանսիացիների ակնկալիքներին` նա 2007թ. տված իր խոստումներից որևէ մեկը չի իրականացրել:
-Դոմինիկ Ստրոս-Կանի ձերբակալությունն ի՞նչ ազդեցություն կունենա ընտրությունների վրա:
-Ստրոս-Կանը ինչ-որ առումով խորհրդանիշ է: Նա ունիվերսալիզմի, բարձրագույն դասի և ուլտրալիբերալիզմի խորհրդանիշ է և այս տեսանկյունից առանձնահատուկ թեկնածու է: Սարկոզին Ստրոս-Կանի «չեզոքացման» արդյունքում թթվածնի նոր չափաբաժին է ստացել, քանի որ Ստրոս-Կանի և Սարկոզիի ընտրազանգվածը ինչ-որ տեղ համընկնում է` պայմանավորված նրանց երկուսի` բարձրագոչ գաղափարների կողմնակիցներ լինելու հանգամանքով:
-Ընտրություններում որքա՞ն ձայների ակնկալիքներ ունեք:
-Դա կախված է ընտրություններից: Երբեմն ընտրություններին չմասնակցող քաղաքացիների թիվը կազմում է 20%, իսկ երբեմն` 60%: Հատկանշական է, որ վերջին շրջանում Ֆրանսիայում, ընդհանուր առմամբ, բարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ իրենց խոստումները չեն կատարել, ինչը հոգնեցրել է ֆրանսիացիներին: Ներկայում արևմտյան երկրներին բնորոշ է նաև այն, որ տնտեսական իշխանությունը գերիշխում է քաղաքականին: Ինչո՞ւ պետք է ֆրանսիացիները գնան քվեարկության, եթե ակնհայտ է, որ այս գործիչներն անզոր են, և երկիրը կառավարում է տնտեսական իշխանությունը: Հետևապես` նրանք պետք է «համոզեն» ֆրանսիացիներին, որ քաղաքականությունը տնտեսությունից «կխլի» նախաձեռնությունը. միայն այս դեպքում ֆրանսիացիները կգնան քվեարկության: Այսպիսով` կարելի է ասել, որ Ֆրանսիայում ժողովրդավարություն չկա: Երկար ժամանակ է` միլիոնավոր ֆրանսիացիներ ներկայացված չեն խորհրդարանում` չնայած այն հանգամանքին, որ նրանց ձայները կազմում են 15-20%: Մինչդեռ Կոմունիստական կուսակցությունը խորհրդարանում ներկայացված է 5% ձայների շնորհիվ: Ավելին` ֆրանսիացիները, համարելով, որ ընտրությունները որևէ բան չեն փոխում, զերծ են մնում քվեարկությանը մասնակցելուց:
-Դուք հանդես եք եկել Ֆրանսիայում էթնիկ փոքրամասնությունների պաշտպանության նախաձեռնությամբ: Ի՞նչ է դա նշանակում:
-Ներկայում գրեթե բոլոր ձեռնարկությունները, հատկապես խոշոր, աշխատանքի են վերցնում տարբեր մշակույթների և ծագման մարդկանց: Մինչդեռ բուն ֆրանսիական արմատներ ունեցող աղքատ ֆրանսիացին մնում է հետին շարքերում: Իմ կարծիքով` սա հավասարության իրավունքի կոպիտ խախտում է: Ավելին` ցանկացած պաշտոն պետք է զբաղեցնի այն մարդը, որն ավելի արժանի է` անկախ իր ծագումից: Այն, որ որևէ մեկը պաշտոն պետք է զբաղեցնի իր մաշկի գույնի, ազգության կամ կրոնի շնորհիվ, խիստ հակասում է Ֆրանսիայի հիմնարար արժեքներին: Այլ կերպ ասած` սա նշանակում է, որ եթե մեկը օտարերկրացի է, աշխատանքի անցնելու ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Ֆրանսիայի քաղաքացին: Հետևապես` ֆրանսիացիները խտրականության են ենթարկվում իրենց սեփական երկրում:
-Եթե Ֆրանսիայում միգրացիան նույն տեմպերով շարունակվի, ի՞նչ հետևանքների կհանգեցնի:
-Միգրանտները մեծ պահանջարկ ունեն քիչ վարձատրվող աշխատանքներում: Օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում այնպիսի աշխատանք են կատարում, որի դիմաց գրոշներ են ստանում: Սա, իր հերթին, նվազեցնում է աշխատավարձերի մակարդակը: Նման աշխատանքն արդեն օգտագործվում է ավելի քան 30 տարի: Ֆրանսիայում գործազուրկների թիվն ավելի քան 5 մլն է: Իմ կարծիքով՝ միգրացիան, իր ներկայիս տեմպերով, իսկական զառանցանք է: Ըստ իս` ներկայիս իրադրությունը պայմանավորված է մեր գաղութային անցյալով: Վլադիմիր Պուտինը ճիշտ էր այն հարցում, որ 20 տարի հետո Ֆրանսիան կդառնա իր նախկին գաղութների գաղութը: Այդ ժողովուրդները մեզնից վրեժ են լուծում: Սակայն ֆրանսիացիները համակերպվել են զանգվածային միգրացիայի հետ, որը հղի է մի շարք խնդիրներով` պետական ֆինանսավորում, ինքնության և համատեղ գոյակցության հարց:
-Ձեր կարծիքով` ռումինացիները և բուլղարացիները պե՞տք է ստանան Շենգենյան գոտում ազատ տեղաշարժվելու իրավունք:
-Դա ողբերգություն կլինի և լրացուցիչ միգրացիայի կհանգեցնի: Ակնհայտ է, որ այն գնչուների նոր միգրացիայի ազդակ կլինի: Ֆրանսիան միգրանտների համար ամենագրավիչ երկիրն է, և միգրացիայի նոր ալիքը, առաջին հերթին, սպառնում է հենց մեզ, ինչը նոր կոնֆլիկտների աղբյուր է:
-Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել էր, որ Լիբիայում պատերազմը կտևի օրեր կամ ամիսներ: Իրադարձությունների ինչպիսի՞ զարգացում եք կանխատեսում:
-Ներկայում Լիբիայում ռազմական գործողությունը ընթանում է միջազգային օրենսդրության շրջանակներից դուրս. մենք զբաղված ենք առաջնորդի և վարչակարգի տապալմամբ: Այս նպատակով մենք ավիահարվածներ ենք հասցնում, հնարավոր է` վաղը նաև ցամաքային գործողություններ սկսենք:
Խոսքն արդեն մարդասիրական խնդիրների մասին չէ. սա քաղաքացիական պատերազմ է, և մենք մասնակցում ենք դրան: Ավելին` սա միջցեղային պատերազմ է, որը մեզ չի վերաբերում: Իմ կարծիքով` Կադաֆիին կհաջորդի ծայրահեղ իսլամիստական վարչակարգ, քանի որ Բենղազիի ապստամբների մեծ մասը նախկին «ջիհադականներ» են:
-Դուք ցանկանում եք, որ Ֆրանսիան դուրս գա եվրոգոտուց: Մի՞թե եվրոն վնասակար է Ֆրանսիայի համար:
-Եվրոյի դատավճիռը, ամենայն հավանականությամբ, կկայացվի մոտ ապագայում: Սա նշանակում է, որ եվրոն ստեղծողները ճիշտ չեն եղել և տնտեսական ու սոցիալական մեծ վնասներ են պատճառել բազմաթիվ մարդկանց: Եվրոն կմահանա, և իմ կարծիքով՝ ավելի լավ է այդ մահը կանխատեսել, քան դրա պատճառով տառապել. այն իրական տնտեսական և սոցիալական քաոսի պատճառ կդառնա: Ներկայում եվրոգոտին աշխարհում ամենաթույլ արժութային գոտին է, այն գործնականում սնանկացած է:
-Վերջերս Գերմանիան հրաժարվել է ատոմային էներգիայից, ֆրանսիացիների երեք չորրորդը ևս դեմ է ատոմային էներգիային: Նախագահ դառնալու դեպքում ինչպե՞ս կվարվեք ատոմային էներգիայի հարցում:
-Իմ կարծիքով` ներկայում ատոմային էներգիան մեծ նշանակություն ունի մեր ազգային անկախության հարցում: Հետևապես` մեր նպատակը պետք է լինի էներգիայի այլընտրանքային աղբյուրների ուսումնասիրումը և այս ոլորտում ներդրումների կատարումը: Սակայն ի տարբերություն Գերմանիայի` մենք չենք կարող ատոմային էներգիայից հրաժարվել մինչ 2020թ. կամ 2025թ.:
ՖՐԻԴԱ ԿԱԼՈՅԻ 1200 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾ ԵՆ
Մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի՝ մասնավոր հավաքածուում պահվող ավելի քան հազար աշխատանքներ փորձագետների կողմից ճանաչվել են կեղծված։ Այդ մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
Կեղծված աշխատանքները ...ՄԻՇԵԼ ՕԲԱՄԱՆ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԻ ՍԻԹՔՈՄՈՒՄ
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման էպիզոդիկ դեր կխաղա iCarly սիթքոմում, որը մեծ ժողովրդականություն է վայելում ամերիկացի դեռահասների շրջանում։
Սերիալում պատմվում է այն մասին, թե ինչպես է Կառլի անունով ...ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ և ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
ԳԱԲԵԼԼԱ
(իտալ. gabella), 16-րդ դարում Բոլոնիայում դրամահատված պապական գրոսսոների անվանումը: Գ.-ի դիմային մասում դրվագված է Հռոմի դիմանկարը կամ զինանշանային վահան, իսկ դարձային մասում` Բոլոնիայի ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ, ԿԱՐՃ ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10/06/2011.
Ford-ը ծրագրում է արտադրել էլեկտրական ու հիբրիդային մեքենաներ 2013թ.:
10/06/2011.
Տրիշեն ժխտեց ...ՆԱՎԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿՐԿԻՆ ԿՄԵԾԱՆԱ
Ընթացիկ տարում նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի 88,1 մլն բարել/օր: Նման կանխատեսում է պարունակում Նավթ արտահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի` նավթի համաշխարհային շուկայի վերաբերյալ Վիեննայում ...ԾԵՐՈՒԿ ՔԵՅՆՍԸ ՍԽԱԼՎԵ՞Լ Է
Ռուսական «Վեդոմոստին» գրում է` համաշխարհային տնտեսության գլխավոր խնդիրը ներկայում պետպարտքի բարձր մակարդակն է: Իռլանդիայի, Պորտուգալիայի և Հունաստանի պարտքային ճգնաժամերը լուրջ սպառնալիք են դարձել ոչ ...ԵՎՐՈԳՈՏՈՒ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐԱՀՍԿՎԻ
Եվրամիությունը հատուկ ՏՏ խումբ է ստեղծում, որը կպայքարի վերջին շրջանում հաճախակի դարձած կիբերհարձակումների դեմ։
Ֆրանսիական AFP-ի հաղորդմամբ` տեղեկատվական անվտանգության գծով փորձագետների թիմը կապահովի ...SAMSUNG-Ը ԿԳՆԻ՞ NOKIA-Ն
Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը հնարավոր է` գնի հեռախոսներ արտադրող ֆիննական Nokia ընկերությունը։ Ինչպես գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրները, ...HP-Ն ՆԵՐԽՈՒԺՈՒՄ Է ՊԼԱՆՇԵՏՆԵՐԻ ՇՈՒԿԱ
Ամերիկյան Hewlett-Packard (HP) ընկերությունը մտադիր է ընթացիկ տարվա հուլիսի 1-ին դուրս գալ պլանշետային համակարգիչների շուկա: Հուլիսի 1-ից ԱՄՆ-ում կսկսվի TouchPad պլանշետների վաճառքը: Ընկերության հաղորդմամբ` ...ԱՅՍ ՏԱՐԻ ԳՆԵՐԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՄԻ ՓՈՔՐ ԿԻՋՆԵՆ
-Պարոն Բերբերյան, վերջերս բավականին շատացել են կարկտահարության դեպքերը: Ինչո՞ւ չեն գործում հակակարկտային կայանները:
-Անցած շաբաթ, ինչպես նաև օրերս գրանցվեցին կարկտահարության դեպքեր Արագածոտնի, Շիրակի ...ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ
Հայաստան մտնող արտաքին դրամական փոխանցումներն աճում են։ Ընդ որում` դրան կրկին նպաստում է Ռուսաստանը: Ըստ ՀՀ ԿԲ-ի հրապարակած ապրիլ ամսվա տեղեկագրի` 2011թ. հունվար-ապրիլ ամիսներին բանկային համակարգի միջոցով ...ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿՕՂԱ՞Կ
«Վերամշակող ընկերությունները վերջապես մարել են իրենց պարտավորությունները գյուղացիական տնտեսությունների նկատմամբ, և հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար կկնքվեն համապատասխան մթերման պայմանագրեր»,- ...ԾՈՒԽՆ ԱՌԱՆՑ ԿՐԱԿԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ
«Նաիրիտի» վաճառքի 2006թ. գործարքի վերաբերյալ «Կապիտալի» երեկվա հոդվածին կառավարության նիստի ժամանակ արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ բարձրացված հարցականներին պետք է պատասխաններ տրվեն։ ...ԵՄ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ` ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ
Երեկ Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ավարտվել է Ռուսաստան-Եվրամիություն համաժողովը: Մոսկվան համաձայնել է չեղյալ հայտարարել Եվրոպայից ներկրվող բանջարեղենի էմբարգոն, եթե հաստատվի, որ բանջարեղենն անվտանգ ...ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Ֆրանսիայի ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը մտադիր է հաջորդ տարի Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանել առաջին փուլում: Այս մասին նա ասել է ռուսական ...ԲԱԼԿԱՆՆԵՐԻ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄԸ
Ռուսական Slon.ru կայքի հոդվածագիր Վելկո Միլնակովիչը գրում է` Ռուսաստանում չնկատեցին այն լուրը, որը մեծապես գնահատվել է Սերբիայում և Բալկաններում: Օրերս Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին հայտարարել է, որ ...ԱՇԽԱՐՀԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 1/6-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄ Է
Սահմանափակ կարողությունների տեր մարդկանց թիվն աշխարհում գնալով աճում է. այժմ այդ թիվը հասել է 1 մլրդ-ի, որը կազմում է աշխարհի բնակչության մեկ վեցերորդը։ Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային ...ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԱՆԴԱՄ ԿՈՒՆԵՆԱ
Խորվաթիան կարող է Եվրամիության անդամ դառնալ 2013թ. հուլիս 1-ից: Երեկ նման որոշում է կայացրել Եվրահանձնաժողովը, որի նախագահ ժոզե-Մանուել Բարոզուի կարծիքով` այս երկիրն արդեն իրագործել ԵՄ-ի անդամ դառնալու ...ՆԱՏՕ-Ն «ԿՄԱՀԱՆԱ»
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ ներկայիս միտումների պահպանման դեպքում Հյուսիսատլանտյան դաշինքը կդառնա ոչ կենսունակ կազմակերպություն:
Հատկանշական է, որ Գեյթսը նման հայտարարություն ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Հունիսի 9-ին Շուշիի գումարտակի հրամանատար և «Սարդարապատ» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, հայտարարեց. «Երրորդ հանրապետությունը չի կայացել, և մենք այսօր ապրում ...ԱՆՁԱՄԲ ԼևՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԳՈՒՑԵ ՊԱՏԱՍԽԱՆԻ.
«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ հարցն ուղղի, միգուցե Սերժ Սարգսյանը կպատասխանի»,- երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես ...ՋԱՎԱԽՔՈՒՄ ԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԵՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՃԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
«Ազատ Վրաստան» քաղաքական շարժումը Հայոց ցեղասպանության հիշատակի նախօրեին արտահայտեց իր ցավակցությունը հայ ժողովրդին` սատարելով պատմական արդարության վերջնական հաստատումը: «Կապիտալի» հետ զրույցում շարժման ...ԳԻԳԶԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏԵԼ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱՆ
"Մանչեսթեր Յունայթեդի" կիսպաշտպան Ռայան Գիգզը վերջին սկանդալների պատճառով կարող է ավարտել ֆուտբոլային կարիերան, հաղորդում է Gazeta.ru-ն:
"Գիգզը կարող է հեռանալ ֆուտբոլից կնոջը դավաճանելու ...ԲԿՄԱ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՏԱՌԱՊԱՆՔ Է
Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան հայտարարել է, որ նրա վիճակը ԲԿՄԱ-ում տառապալի է: Հոնդան հիասթափված է, քանի որ ռուսական ակումբը թույլ չի տալիս նրան տեղափոխվել եվրոպական որևէ մի ակումբ: ...
ՀՈՂԻՆ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԻՆ 43 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
ՀԱՅԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՍԱՐՍԱՓ ՖԻԼՄԸ
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ և ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
ՀԱՅԵՐԸ ԳԻՏԵՆ ԻՐԵՆՑ ՈՒԺԵՂ ՈՒ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ և ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
ԱՆՎՃԱՐ BENTLEY-ՆԵՐ և FERRARI-ՆԵՐ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ
«ՓԱՐԻԶՅԱՆ ՍՐՃԱՐԱՆԸ» ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 7 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՅՏՆԻ ՏԵՆՈՐԸ ԿԸՆԴԳՐԿՎԻ ՖԻՖԱ-Ի ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ
ՖՐԻԴԱ ԿԱԼՈՅԻ 1200 ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԵՂԾՎԱԾ ԵՆ
- 1920 ՌԿ(բ)Կ Հայաստանի կազմակերպությունները ձևավորվում են որպես Հայաստանի համայնավար (բոլշևիկների) կուսակցություն: Ստեղծվում է ՀԿ(բ)Կ Կենտկոմ և նրա արտասահմանյան բյուրո:
- 1935 Ստեղծվում է ՀԽՍՀ լուսժողկոմատին կից Պատմության ու գրականության ինստիտուտը:
- 1942 Մահացավ հայագետ, հնագետ և պատմաբան պրոֆեսոր Աշխարհաբեկ Քալանթարը (Լորիս Քալանթար):
- 1997 Մոնրեալի Քոնքորդիա համալսարանում կայացավ «Ցեղասպանության ակադեմականների ընկերակցության» Բ. համագումարը: Ընդունված բանաձևում մատնանշվեց, որ «1915-ին Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային սպանդը ցեղասպանություն է, որը համապատասխանում է ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պատժի
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
