
ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՓԱԽՉՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ
- Հունաստանի պարտքային ճգնաժամը շարքային հույներին հարկադրում է փրկել իրենց խնայողությունները. չվստահելով հունական բանկերին` նրանք իրենց գումարները տեղափոխում են այլ երկրների ֆինանսական կառույցներ: Մի շարք տնտեսագետների կարծիքով` Հունաստանին բանկային համակարգի կոլապս է սպառնում` իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում:

Ըստ Հունաստանի ֆինանսների նախարարության տվյալների` վերջին մեկուկես տարվա ընթացքում հունական բանկերի հաճախորդներն այս երկրից տեղափոխել են իրենց խնայողությունների 10%-ը (€30 մլրդ): Գերմանական Bild պարբերականի հաղորդմամբ` հունական փողերը հիմնականում հոսում են դեպի Գերմանիա: Ավելին` գերմանական մի շարք խնայդրամարկղերում հնարավոր է խորհրդատվություն ստանալ նաև հունարենով:
Խորհրդատուներից մեկի կարծիքով` հունաստանցի հաճախորդների թիվն աստիճանաբար աճում է, քանի որ մարդիկ վախենում են իրենց խնայողությունները պահել հունական բանկերում:
Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի փորձագետ Թոմ Քիրքմայերի կարծիքով` այս ամենը վկայում է այն մասին, որ հնարավոր է` Հունաստանը հրաժարվի եվրոյից:
Ըստ մի շարք փորձագետների` Հունաստանի` եվորոգոտուց դուրս գալու դեպքում այս երկրի բանկային համակարգը կհայտնվի կոլապսի մեջ: Մյունխենի տնտեսական հետազոտությունների Ifo ինստիտուտի նախագահ Հանս-Վեռներ Զինի կարծիքով` այս պայմաններում բնակչությունը եվրոյով պահվող իր խնայողությունները փրկելու նպատակով «կհարձակվի» բանկերի վրա, ինչը կհանգեցնի ֆինանսական կառույցների սնանկացմանը: Ըստ Զինի` մյուս կողմից` եթե Հունաստանը որոշի իր արժույթի փոխարժեքը փոխել գների և աշխատավարձերի նվազեցման միջոցով, բանկերն այս դեպքում ևս կսնանկանան, քանի որ սնանկացած ընկերությունները, իրենց հերթին, չեն կարողանա բանկերին վերադարձնել իրենց վարկերը: Ավելին, ըստ Զինի, սա Հունաստանում կհանգեցնի քաղաքացիական պատերազմի:
Նշենք, որ նախօրեին այս երկրում տեղի է ունեցել 24-ժամյա համընդհանուր գործադուլ` ընդդեմ կառավարության կողմից հայտարարված խնայողության միջոցառումների: Ըստ Հունաստանի ոստիկանության տվյալների` գործադուլին մասնակցել է ավելի քան 20 հազ. մարդ: Փակվել են պետական հաստատությունները, չի աշխատել հանրային տրանսպորտը, մի քանի ժամով հետաձգվել են ավիաչվերթները:
Գործադուլի մասնակիցները բողոքել են Հունաստանի կառավարության` պետական ծախսերի կրճատման, €76 մլրդ-ի պետական ակտիվների սեփականաշնորհման, ինչպես նաև հարկերի բարձրացման ծրագրի դեմ: Ըստ Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի` կառավարությունը մտադիր է այս ծրագիրը հաստատել հաջորդ շաբաթ: Հունաստանի քաղաքացիները դժգոհ են, քանի որ պարտքային ճգնաժամի սկսման պահից ի վեր նրանք կորցրել են իրենց աշխատավարձի շուրջ 20%-ը: Ըստ Հունաստանի արհմիությունների ղեկավարների` անցած տարի իրականացված միջոցառումները չեն ապահովել ակնկալված արդյունքները:
Ի դեպ` նախօրեին տեղի ունեցած գործադուլը հանգեցրել է ներդրողների` Հունաստանի նկատմամբ վստահության անկմանը. Հունաստանի պետական երկամյա պարտատոմսերի եկամտաբերությունը մեկ օրում աճել է 110 բազիսային կետով` կազմելով 26,28%:
ԷՄՄԻԻ ԵԼՈՒՅԹԸ ԼԱՎՆ ԷՐ ՈՒ ՈՉ ԱՎԵԼԻ ՎԱՏԸ, ՔԱՆ ՆՐԱՆՑ ԵԼՈՒՅԹԸ, ՈՎՔԵՐ ԱՆՑԱՆ. ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆ
«Այն, ինչ կատարվեց Էմմիի հետ, դժվար դեպք է։ Դա կարող է պատահել ամեն մարդու հետ, որովհետև նրա ելույթը լավն էր։ Ես կարող եմ նույնիսկ ասել, որ այս տարվա երգն ավելի լավն էր, քան անցած տարվա երգը»,- մեկնաբանելով ...«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Մայիսի 14-ին Եվրոպայի ավելի քան 40 երկրներում, ինչպես նաև Հայաստանում տեղի կունենա թանգարանների միջազգային օրվան նվիրված ամենամյա միջոցառումը` «Թանգարանային գիշեր» ակցիան։ Այդ օրը թանգարաններն իրենց դռները ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ, ԿԱՐՃ ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12/05/2011.
Nissan-ի եռամսյակային եկամուտը գերազանցեց վերլուծաբանների ակնկալիքները:
12/05/2011.
Շաքարավազի ...ՆԱՎԹԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ ԿՄԵԾԱՆԱ
Ընթացիկ տարում նավթի համաշխարհային պահանջարկն անցած տարվա համեմատ կաճի 1,41 մլն բարել/օր-ով կամ 1,63%-ով` մինչև 88,08 մլն բարել/օր: Նման կանխատեսում է պարունակում Նավթ արտահանող երկրների կազմակերպության` ...ՀՈՒՆԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՓԱԽՉՈՒՄ Է ՀՈՒՆԱՍՏԱՆԻՑ
Հունաստանի պարտքային ճգնաժամը շարքային հույներին հարկադրում է փրկել իրենց խնայողությունները. չվստահելով հունական բանկերին` նրանք իրենց գումարները տեղափոխում են այլ երկրների ֆինանսական կառույցներ: Մի շարք ...GOOGLE-Ը «ԿՆԵՂԻ» MICROSOFT-ԻՆ
Google-ը որոշել է «նեղել» Microsoft-ին նրա հիմնական դաշտում` գործառնական համակարգերի շուկայում: Հունիսին կմեկնարկի Google Chrome գործառնական համակարգով նոութբուքների` Chromebook-ների վաճառքը։ Reuters-ի ...ԿԱՆԱՅՔ` ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
Բրիտանական The Financial Times-ը գրում է` «կանանց տնտեսության» կայուն աճը խոսակցությունների ամենասուր թեմաներից մեկն է:
Ըստ Boston Consulting Group-ի տվյալների` կանայք գլոբալ ծախսերում վերահսկում ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է
Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում է Հայաստանի մասնավոր հատվածի կայացմանն ու զարգացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրերին։ Այս թեմայով ...ՀԱՐՑԱՇԱՐԸ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐՎԻ
Կառավարության երեկվա նիստում մարդահամարի ծրագրի վերաբերյալ հետաքրքիր քննարկում տեղի ունեցավ։ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) պետ Ստեփան Մնացականյանը հանդես եկավ 2011 թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) ...«ԱՐՄԵՆԱԼԸ» ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Աշխարհում ալյումինի և կավահողի խոշորագույն արտադրող UC RUSAL-ի հայկական «դուստր» փայլաթիթեղագլանման «ԱրմենԱլ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում թողարկեց 6,61 հազ. տոննա արտադրանք, որը 8,7% ...ՀՐԱՄԱՅՎԵԼ Է ՉՓՈՇԻԱՑՆԵԼ
Վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի շրջանակում ծառայությունների և սարքավորումների մրցույթները, ինչպես ցույց են տվել Վերահսկիչ պալատի հերթական ստուգումները, ձևական բնույթ են կրում։ Վարչապետ Տիգրան ...ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ $2,27 ՄԼՐԴ-Ի ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌԵԼ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆԸ
Հեղափոխությունից մինչ օրս Եգիպտոսի զբոսաշրջության ոլորտի վնասները կազմել են $2,27 մլրդ: Այս մասին հաղորդում է AFP-ն` վկայակոչելով Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Մունիր Ֆախրի Աբդել Նուրին:
Ըստ ...PKK-Ի ՆՈՐ ԹԻՐԱԽԸ ԹՈՒՐՔ ՕԴԱՉՈՒՆԵՐՆ ԵՆ
Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) Թուրքիայի տարածքում գործողություններ է ծրագրում F-16 տիպի կործանիչների օդաչուների դեմ։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքը, ասվում է ...ԲԵՆ ԱԼԻԻ ԳՈՐԾՆ ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Թունիսի արտակարգ դատարանը որոշում է ընդունել երկրի նախկին նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալիի գործի քննությունը հանձնել զինվորական դատախազություն։ Այս մասին հաղորդում է Թունիսի պետական լրատվական գործակալությունը։
Զինվորական ...ՉԻՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ ՎԵՐՋԻՆ ԹՇՆԱՄԻՆ
Իտալական La Repubblica պարբերականը գրում է՝ չինական իշխանություններն արգելել են հասմիկի վաճառքը։
Չինական վարչակարգը սահմանել է իր վերջին թշնամուն, այն է՝ հասմիկ ծաղիկը։ Վերջին օրերին ոստիկանությունը ...ՍԻՐԻԱՆ՝ ԵՐԿՐՈՐԴ ԼԻԲԻԱ
Ռուսական RT անգլալեզու հեռուստաալիքը պատրաստել է մի տեսանյութ, որում ասվում է՝ Սիրիայի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղանում է, իսկ երկրի կառավարությունը շարունակում է խստացնել ընդդիմադիր ուժերից ազատվելու ...ՎՐԱՍՏԱՆԸ՝ ՆՈՐ ՍԻՆԳԱՊՈՒՐ
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստացել է, որ իր երկիրը շուտով «նոր Սինգապուր» է դառնալու։
Նրա պատկերացմամբ՝ Վրաստանի ապագա տնտեսական մոդելը կովկասյան Սինգապուրն է. «Մենք պետք է առավելագույնս ...ՕԲԱՄԱՆ «ՎԵՐԱԲԵՌՆՄԱՆ» Է ՁԳՏՈՒՄ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ամերիկյան The New York Times պարբերականը գրում է՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համար Ուսամա բեն Լադենի մահը ոչ միայն կարևոր իրադարձություն է Ամերիկայի՝ ահաբեկչության դեմ պայքարում, այլև շանս՝ նորովի արձագանքելու ...ՆՄԱՆ ՀԶՈՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԹԻՄԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԼԱՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍՆԵԼ
Գյումրիի «Շիրակի» նախագահ Արման Սահակյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի գավաթի եզրափակչի արդյունքը:
«Եզրափակիչն անհաջող ստացվեց մեզ համար: «Շիրակը» չկարողացավ ցույց ...ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ.
Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Մետալուրգի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
«Փյունիկի» մասին
«Հայաստանի ուժեղագույն թիմում` «Փյունիկում», ես ...ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է, ՄԿՐՏՉՅԱՆԸ և ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ ՊԱՐՏՎՈՒՄ
Թբիլիսիում ընթացող կանանց Եվրոպայի առաջնությունում երեկ կայացան 5-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներից հաղթանակ տոնեց միայն Լիլիթ Գալոյանը, որը սևերով առավելության հասավ Վրաստանի ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ 20-ՐԴ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
«Միկան» դարձավ յուրօրինակ ռեկորդակիր՝ 6-րդ անգամ նվաճելով ՀՀ գավաթը: Ընդ որում՝ անցյալ տարվանից խաղարկվող նոր մրցանակին թիմն առաջին անգամ արժանացավ: «Միկան» գերազանցեց «Արարատի» և «Փյունիկի» ռեկորդային ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ Է.
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերջնականապես հիստերիայի մեջ է ընկել: Նման հիստերիան ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքների համար սեփական պատասխանատվությունը հայկական ...ԱՆՆԱԽԱԴԵՊ ԼԱՎՆ ԷՐ ԹՈՄԱՍ ՀԱՄԱՐԲԵՐԳԸ
«Աննախադեպ լավն էր Թոմաս Համարբերգը՝ որպես ազնիվ գործիչ, և լավն էր նրա զեկույցը»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ մանրամասնելով, թե եվրոպական կառույցներից չի ...ՍԻՐԻԱՅՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ
«Սիրիայում, ինչպես և նմանատիպ այլ երկրներում, հայ համայնքը միշտ իշխանամետ դիրքորոշում ունի և քաղաքականության հետ առանձնապես կապ չունի»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սիրիայում Հայաստանի ...ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽԱԲԿԱՆՔ ԵՆ
Քաղաքական վերադասավորումների մասին «Կապիտալը» զրուցել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ, «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ։ Վերջինս համոզված է, որ արտահերթ ընտրությունների ...
ՊՈՒՏԻՆԸ «ՆԵՂՈՒՄ» Է ՄԵԴՎԵԴևԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ Է.
ԷՄՄԻԻ ԵԼՈՒՅԹԸ ԼԱՎՆ ԷՐ ՈՒ ՈՉ ԱՎԵԼԻ ՎԱՏԸ, ՔԱՆ ՆՐԱՆՑ ԵԼՈՒՅԹԸ, ՈՎՔԵՐ ԱՆՑԱՆ. ԵՐՎԱՆԴ ԵՐԶՆԿՅԱՆ
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՉԻՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԲԱՎԱՐԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՂԸ` ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ և ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ
ԱՐՈՆՅԱՆԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՄԵՆԱՇԱՏԸ ՊԵՏՔ Է ՈՒՐԱԽԱՆԱ ԱՆԱՆԴԸ.
ԳԱՏՈՒԶՈՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ԻՐ ՊԱՀՎԱԾՔԸ
ՆԱՎԹԱՅԻՆ ԱՆԿՈՒՄ և ՎԵՐԵԼՔ
«ՅՈՒՆԻԲԱՆԿԸ» ՊՐՈՄՈ-ԿԵՏԵՐ Է ԲԱՑԵԼ «ՖԱՅՆ», «ՆԻՔՍ» և «ՔՈՄՓԱՍ» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐԱՀՆԵՐՈՒՄ
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
