
ԻՆՉՊԵՍ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀՈՒՑ ՎԵՐԱԾՎԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ
- Այսօր Սյուզան Բոյլին ամբողջ աշխարհը գիտի: Նախկին տնային տնտեսուհին մի քանի ամսում բրիտանական հայտնությունից դարձավ համաշխարհային մեծության աստղ: Նորաթուխ երգչուհին նոյեմբերին թողարկեց I Dreamed a Dream կոչվող իր առաջին ձայնասկավառակը և ակնթարթորեն նվաճեց Ատլանտյան օվկիանոսի երկու ափերը: Սյուզան Մագդալեն Բոյլը ծնվել է 1961թ. ապրիլի 1-ին Շոտլանդիայում` իռլանդացի հանքափորի ընտանիքում. նա տասը երեխաներից ամենափոքրն էր:

Բոյլը դեռ մանկուց պաշտում էր բոլոր այն շոուները, որոնց ընթացքում ժյուրին և հեռուստադիտողները ծանոթանում են տաղանդավոր մարդկանց հետ և նրանց հնարավորություն ընձեռում դրսևորել իրենց տաղանդը: Հարցազրույցներից մեկում Սյուզանը խոստովանել է, որ միշտ երազում էր հայտնվել այնպիսի մի շոուում, որն իրեն հնարավորություն կտար դառնալ պրոֆեսիոնալ երգչուհի:
Նա մի քանի անգամ մասնակցել է նմանատիպ շոուների, սակայն արդյունքի չի հասել: Սյուզանը խոստացել էր իր մորը` Բրիջիտին, որ անպայման դառնալու է իր կուռքի` Էլեն Փեյջի պես հայտնի երգչուհի: Բազմաթիվ հարցազրույցներում Սյուզանը սիրում էր կրկնել, որ իր մոր հավատն է օգնել իրեն հասնել ճանաչման: Թեև մոր մահը մեծ հարված էր Սյուզանի համար, դա նրան չհուսահատեցրեց, և նա որոշեց գնալ հեռուստատեսություն և կատարել մորը տված խոստումը:
2009թ. ապրիլի 11-ին 48-ամյա Սյուզան Բոյլը մասնակցության հայտ է ներկայացնում Britain’s Got Talent նախագծին, որը Ռուսաստանում հայտնի է որպես ԾՌվցՑՈ րսՈՉօ, իսկ Հայաստանում` «Թաքնված տաղանդ»: Երբ Սյուզանը հեռուստանախագծում հայտարարում է, որ կցանկանար դառնալ «Էլեն Փեյջի նման» երգչուհի, հանդիսատեսն ու ժյուրին ծիծաղում են: «Ես լսում էի, թե ինչպես են ծիծաղում թե՛ ժյուրիի անդամները, թե՛ հանդիսատեսը: Չնայած շատ հուզված էի, ինքս ինձ ստիպեցի կուլ տալ ծաղրը»,- The Times-ին տված հարցազրույցում պատմել է Սյուզանը:
Նա կատարում է «Թշվառները» մյուզիքլից I Dreamed a Dream երգը, որին հաջորդում է սենսացիան. ժյուրին քարանում է հիացմունքից, հանդիսատեսը` ողջունում ելույթը, իսկ մի քանի օր անց նրա կատարմամբ այդ երգը YouTube-ում դառնում է հիթ: Սյուզանի ելույթի ձայնագրությունը դիտել է շուրջ 300 միլիոն մարդ:
Մայիսի վերջին Britain’s Got Talent-ն ընտրեց հաղթողին, սակայն դա Սյուզանը չէր: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Diversity պարային խումբը, իսկ Սյուզանը նյարդային ցնցման պատճառով ընկավ հիվանդանոց: Մի քանի շաբաթ հիվանդանոցում անցկացնելուց հետո Սյուզանն ի վերջո պայմանագիր կնքեց ձայնագրման մի հայտնի ստուդիայի հետ և սկսեց աշխատել իր առաջին ձայնասկավառակի վրա:
Նրա մասին որոշ բաներ հայտնի դարձան օգոստոսի վերջին, երբ Amazon.com ինտերնետային կայքն սկսեց վաճառել I Dreamed a Dream երգը: Նոյեմբերի 23-ին վաճառքի կետերում հայտնվեց երգչուհու առաջին ալբոմը, և սկսվեց իսկական իրարանցում: Վաճառքի առաջին շաբաթվա ընթացքում Սյուզանի ալբոմն ԱՄՆ-ում վաճառվեց 710 հազար օրինակ, Մեծ Բրիտանիայում` 401 հազար օրինակ: Նրա ալբոմը դարձավ իր հայրենիքում ամենից արագ վաճառվող դեբյուտային ալբոմը:
I Dreamed a Dream-ը ներկայում զբաղեցնում է ամենահայտնի հիթ շքերթների առաջին հորիզոնականները թե՛ երգչուհու հայրենիքում, թե՛ երկրի սահմաններից դուրս` ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում: Ալբոմում հիմնականում տեղ են գտել հայտնի գործեր` The Rolling Stones խմբի Wild Horses, Մադոննայի Daydream Believe, You՚ll See երգերը, The Monkees խմբի Cry Me a River, Ջուլի Լոնդոնի Up to the Mountain:
ԱՐևՄՏՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ + ՉԻՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչև վերջերս ընդունված էր կարծել, որ լավագույն համալսարանները պատմություն ունեցող համալսարաններն են: Համբերությունն էր համարվում հաջողության կարևոր գործոն. ակադեմիական մշակույթի ձևավորումը չի հանդուրժում ...ՏԱՍԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 2010Թ. ՀԱՄԱՐ
IHS Global Insight ընկերությունը հրապարակել է 2010թ. տասը կարևորագույն տնտեսական կանխատեսումները: Գլխավոր կանխատեսումն այն է, որ ԱՄՆ տնտեսական աճը կգերազանցի ճապոնական և եվրոպական ցուցանիշները: Ընկերության ...ՄԵԴՎԵԴևՆ ԷԼ Է ՀԱՄԱՁԱՅՆ
Ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» մաքսային անցակետի վերաբացմանը կողմ է թե՛ պաշտոնական Թբիլիսին, թե՛ Մոսկվան, թե՛ Երևանը, սակայն գործնականում անցակետը շարունակում է փակ մնալ: Անցած ամիս ...ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԾԱՌԱՅԵԼ ԵՆ ԴՐԱՄԱՅԻՆ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Կենտրոնական բանկն արձագանքել է «Կապիտալի» դեկտեմբերի 8-ի (228) համարի «Օրինական սպեկուլյացիա: Բանկերը լիովին օգտվել են ԿԲ-ի ֆինանսական քաղաքականությունից» հրապարակմանը: Խմբագրություն ...ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՏԱՍԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՅՈԶՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ
Ծննդյան տոների նախաշեմին ամերիկյան Time հանդեսը հրապարակել է ամերիկյան քաղաքական տարվա ամենահիշարժան սայթաքումների ու հիմարությունների տասնյակը: 2009թ. ռեկորդակիրներն են նախագահ Բարաք Օբաման, որն առանց ...ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայ-թուրքական արձանագրությունների նախապատմությանը վերաբերող 23 հարցից բաղկացած հարցապնդում էր ուղարկել կառավարությանը, որի նպատակը, ըստ ՀՅԴ խմբակցության, հանրությանը, խորհրդարանին ...ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՉՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մի քանի էնտուզիաստներ ձեռնամուխ են եղել Հայաստանում ապագայի դպրոցի ստեղծմանը: Այդ նպատակով մի քանի տարի առաջ ստեղծվել է «Այբ» հիմնադրամը: Ի՞նչ է իրենից ներկայացնում ապագայի դպրոցը: «Այբ» ...ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Բրիտանական բանկերը համաձայնել են հետաձգել Dubai World պետական հիմնադրամի պարտքերի մարումը: HSBC, Standard Chartered, Lloyds և Royal Bank of Scotland բանկերը հնարավոր են համարել պարտքի վերակառուցումը: ...ԱՇԽԱՐՀԻՆ ՍՈՒՐՃԻ ԴԵՖԻՑԻՏ Է ՍՊԱՍՎՈՒՄ
2010թ. մատակարարումների կրճատման պատճառով համաշխարհային շուկայում արդեն այսօր նկատվող սուրճի դեֆիցիտը կաճի: Պատճառն անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գրանցված ցածր բերքատվությունն է: Այս մասին ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ելույթ է ունեցել Եվրոպական և ասիական լրատվամիջոցների ամենամյա ֆորումին, որի ընթացքում անդրադարձել է մերձավոր արտասահմանի հետ Ռուսաստանի հարաբերություններին: Խոսելով ...ՊԱՅՔԱՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Չնայած Հայաստանը դասվում է ամենակոռուպցիոն երկրների թվին, այնուամենայնիվ մեզ մոտ շատ հանդիսավորությամբ են նշում կոռուպցիաի դեմ պայքարի միջազգային օրը: Երեկ, մասնավորապես, Երևանում անցկացվել է համաժողով, ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԻԺ Է ԶԳՈՒՄ
Հայաստանի կառավարությունը խոր ճգնաժամի մեջ հայտնված շինարարության ոլորտին աջակցելու նպատակով մշակել է «Շինարարության ոլորտի զարգացման ծրագրի» հայեցակարգը, որն այսօր ներկայացվելու է ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Չեմպիոնների լիգայի` նախօրեին կայացած հանդիպումներից առանձնանում էր իտալական «Յուվենտուսի» և մյունխենյան «Բավարիայի» դիմակայությունը: Այստեղ թուրինցիներին անհրաժեշտ էր ընդամենը ...ԲԿՄԱ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ. ԻՆՉԸ ՄԵԶ ՉԻ ՍՊԱՆՈՒՄ, ՈՒԺ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին մեկնաբանել է իր սաների հաղթանակը «Բեշիկթաշի» նկատմամբ (2:1), որը թույլ տվեց ԲԿՄԱ-ին առաջին անգամ պատմության մեջ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ: ...ԲԿՄԱ-Ն ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՑ ՉԻ ԶՐԿՎԻ. ՈՒԵՖԱ-Ն Է ՀԱՍՏԱՏԵԼ
ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ ԲԿՄԱ-ն չի որակազրկվի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խաղարկությունից` չնայած դոպինգային սկանդալին` կապված Ալեքսեյ Բերեզուցկու և Սերգեյ Իգնաշևիչի հետ: Այս մասին հաղորդում է The ...ԵԹԵ ՓՈՂ ԼԻՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԵՐ
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացավ լողի պատանեկան վարկանշային մրցաշարը, որտեղ խաղարկվեցին 2010թ. Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանը մասնակիցների շարքում չէր:
Հայաստանի ...ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ
Futebol Finance-ը հրապարակել է Աշխարհի 2010թ. եզրափակիչ փուլի մասնակից հավաքականների գլխավոր մարզիչների տարեկան աշխատավարձերը:
Ամենաշռայլը անգլիացիներն են. Ֆաբիո Կապելոն տարեկան ստանում է 8,8 ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ. ՀԱՄԱՌՈՏ
Volkswagen-ը և Suzuki-ն դաշինք կստեղծեն
Գերմանական Volkswagen-ը և ճապոնական Suzuki-ն հայտարարել են դաշինքի ստեղծման մասին: Այն կարող է դառնալ ամենախոշորը համաշխարհային ավտոմեքենաշինությունում: Volkswagen-ը ...ՄԱՐՏԻ 1-Ը ՀԻՇԵՑԻՆ
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խորհրդարանին ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է Մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությամբ նախատեսված ...ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
2
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան PBS հեռուստաալիքին, որի ժամանակ ևս մեկ անգամ հերքել է Հայոց ցեղասպանության փաստը:
«Մենք շատ կվշտանանք, եթե դուք դա ցեղասպանություն ...ՕԲԱՄԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԻ ՉԷՐ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանի չէ խաղաղության Նոբելյան մրցանակին: Սոցհարցումները ցույց են տվել, որ նման կարծիքի է ամերիկացիների 66%-ը: Ընդ որում` նույն սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ավելացել ...«ԿԱՂ ՁԻՈՒ» ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Ռուսաստանի Պերմ քաղաքի «Կաղ ձի» գիշերային ակումբի ողբերգության առնչությամբ Պերմ երկրամասի կառավարությունը վայր է դրել իր լիազորությունները: Կառավարության նոր կազմը կձևավորվի ակումբում բռնկված ...ԻՆՉՊԵՍ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀՈՒՑ ՎԵՐԱԾՎԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ
Այսօր Սյուզան Բոյլին ամբողջ աշխարհը գիտի: Նախկին տնային տնտեսուհին մի քանի ամսում բրիտանական հայտնությունից դարձավ համաշխարհային մեծության աստղ: Նորաթուխ երգչուհին նոյեմբերին թողարկեց I Dreamed a Dream ...
1992Թ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇՈՒՐՋ

ԹՈՒՐՔԻԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ և ՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՇՏԻՐԼԻՑԸ

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ` ԹՄՐԱՄՈ՞Լ

170 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԻ ՄԻՍԻՈՆԵՐԻ ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՄԱՐՇ ԱԹԵՆՔՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀՈՒՑ ՎԵՐԱԾՎԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ
ԴՈՒԲԱՅԻ ԴԱՍԵՐԸ
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

ԲՈԼՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

- 1827 Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
- 1864 Սենատի դատավճռով Մ. Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
- 1901 Ռիգայում տեղի ունեցավ Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստ. Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
- 1903 Ծնվեց հայ դերասան Գուրգեն Ջանիբեկյանը: (Վախճ. 1956թ.-ին):
- 1917 Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:
- 1922 Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի (հաջորդ համագումարները տեղի ունեցան 1924-ին., 1925-ին, 1927-ին, 1929-ին, 1931-ին, 1935-ին):
- 1991 Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ հունվարի 1989 թ վերջի մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990 04 03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ: Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն:
- 1998 Վախճանվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Ծնվ. 1925թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
