
ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՉՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Մի քանի էնտուզիաստներ ձեռնամուխ են եղել Հայաստանում ապագայի դպրոցի ստեղծմանը: Այդ նպատակով մի քանի տարի առաջ ստեղծվել է «Այբ» հիմնադրամը: Ի՞նչ է իրենից ներկայացնում ապագայի դպրոցը: «Այբ» հիմնադրամը նախաձեռնել է քննարկումների շարք, որոնց ժամանակ հանրության տարբեր խավերին (լրագրողներ, գործարարներ, ճարտարապետներ և այլն) ներկայացնում է ապագայի դպրոցի իր տեսլականը: Ըստ «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի` դա լինելու է յուրօրինակ դպրոց քաղաք, որն ունենալու է ուսումնական մասնաշենքեր, աշակերտների համար բնակելի քոթեջներ, եկեղեցի, սպորտային համալիր, մեդիաարվեստի կենտրոն և այլն: Կառավարությունն արդեն դպրոցին անհատույց հատկացրել է 6.5 հա տարածք (նախկին լամպերի գործարանի հարևանությամբ): Նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է դպրոցաշինության ծրագրին մասնակցել ներդրումների 10%-ի չափով:

Նախապես ենթադրվում էր դպրոցաշինությանը հատկացնել $47 մլն ¥ամերիկացի բարերարների օժանդակությամբ), սակայն ճգնաժամը որոշ շտկումներ է մտցրել նախագծում: Ներկա պահին քննարկվում է միայն 810 երեխայի համար նախատեսված ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը: Դպրոցում ուսուցումը լինելու է վճարովի, սակայն կազմակերպիչները վստահեցնում են, որ անապահով խավի երեխաները դուրս չեն թողնվի. նրանց ծախսերը կհոգան բարերարները:
Հերթական քննարկմանը երեկ հրավիրվել էին գործարարները, որոնք մեծ մասամբ ներկայացնում էին տեղեկատվական ոլորտը: Ներկա էր նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Շատ անսպասելի` հենց նրա ելույթն էլ բուռն բանավեճի նյութ դարձավ: Սակայն մինչ այդ «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը ներկայացրեց հայկական դպրոցի ներկա տխուր վիճակը` ասելով, որ այսօր չունենք ազգային ներուժին հարիր կրթական միջավայր, դպրոցը լուրջ կաշկանդող և «ետ քաշող» ազդեցություն է ունենում հասարակության վրա, մյուս կողմից` դպրոցը ներծծվում է այն բոլոր արատներով, որ այսօր ունենք հասարակական կյանքում:
Հայկական դպրոցի զարգացումն այնքան հետ է մնացել, որ ըստ տեր Մեսրոպի` հայ երեխաները սկսել են մաթեմատիկայի օլիմպիադաներում հետ մնալ ադրբեջանցի երեխաներից, իսկ հայկական դպրոցներում կարելի է մատների վրա հաշվել այն ուսուցիչներին, որոնք կարողանում են մաթեմատիկայի խնդիրներ լուծել: «Այլ երկրներում վճարում են սովորելու համար, Հայաստանում վճարում են չսովորելու համար»,- հայկական կրթական համակարգի գաղափարախոսությունն այսպես ամփոփեց եկեղեցու սպասավորը:
ԱԺ հանձնաժողովի նախագահը մասամբ համաձայնեց ներկայացվող ծրագրին: Նա` որպես օրենսդիր, երկու կարևոր դիտարկում արեց: Առաջին` «Այբի» ծրագիրը հակասում է կառավարության կրթական քաղաքականությանը, ըստ որի` ավագ դպրոցը պետք է ունենա հոսքային ուղղություններ, իսկ ներկայացվող նախագծում, ընդհակառակը, առարկաների կենտրոնացում կա: Նշենք, որ «Այբը» առաջարկում է դպրոցի ուսումնական ծրագրերում ներառել այնպիսի առարկաներ, ինչպիսիք են հայ վավերագիտությունը, աստվածաբանությունը, վիճակագրությունը, ծրագրավորումը, վեբ դիզայնը, գրաբարը և միջին հայերենը, թուրքերենը, արաբերենը, պարսկերենը և այլ լեզուներ:
Այս մասով, կարծես թե, կազմակերպիչների կողմից հիմնավոր առարկություններ չհնչեցին: Ի դեպ` պատգամավորը դրական արտահայտվեց կրթական ծրագրերում Հայ առաքելական եկեղեցու ներգրավվածության մասին: Ավելի վիճահարույց ստացվեց Դավթյանի այն դիտարկումը, որ լավագույն աշակերտների և ուսուցիչների կենտրոնացումը մեկ կրթօջախում կարող է բացասաբար անդրադառնալ մյուս` 1400 դպրոցների վրա: Իր ելույթից և մի քանի հարցեր ճշտելուց հետո Դավթյանը, ցավոք, լքեց դահլիճը` պատճառաբանելով իր խիստ զբաղվածությունը: Ափսոս, արժեր, որ պատգամավորը լսեր պետության կրթական քաղաքականության և իր դիտողությունների վերաբերյալ հայ գործարարների քննադատական խոսքերը:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հայտարարեց, որ իրենք չեն եկել հանձնաժողովի նիստին հաշվետվություն տալու, իսկ «Այբի» ծրագիրը գնահատեց որպես խիզախ քայլ: «Տասը տարի դաշնակցական կառավարումը, հույս ունեինք, ինչ-որ բան կփոխի, բայց ոչ մի բան չտվեց, դպրոցն ավելի ավերվեց, դասագրքերն էին միայն հաճախակի փոփոխվում»,- ասաց Ա. Ղազարյանը:
Հայաստանի բանկերի միության նախագահ Արսեն Ղուկասյանն էլ ասաց, թե պետք չէ վախենալ բևեռացումից, քանի որ մարդկության զարգացումը տեղի է ունեցել հենց լավ զարգացած կլաստերների շուրջ: Ընդհանուր առմամբ, գործարարները բացասական գնահատականներ հնչեցրին կառավարության կրթական քաղաքականության հասցեին, անգամ մտավախություն հայտնեցին, որ եթե կրթության և գիտության նախարարությունը հսկողություն սահմանի «Այբի» նկատմամբ, ապա ամեն ինչ ջուրը կընկնի:
Քննարկման ընթացքում չշրջանցվեց նաև Սփյուռքում գտնվող հայկական դպրոցների ողբալի վիճակի հարցը, ինչպես նաև սփյուռքահայ երեխաների ներգրավվումը Հայաստանի բարձրակարգ դպրոցներում: Սփյուռքահայ գործարար, «Ռաֆայել թրեյդինգ քամփնիի» տնօրեն Ռաֆֆի Մխչյանն ասաց, որ իր 13-ամյա երեխան կտրականապես հրաժարվել է Հայաստանում ուսումը շարունակելու մտքից, այն պատճառաբանությամբ, որ այստեղ նորմալ կրթություն չի ապահովվում: Ուշագրավ է, որ երեխան սովորել է Հայաստանի լավագույն դպրոցներից մեկում` «Անանիա Շիրակացի» վարժարանում:
Սփյուռքահայ գործարարը ստիպված իր երեխային ուղարկել է Թաիլանդ, որտեղ, ըստ նրա, բարձրակարգ դպրոցներ կան, որն ավարտելուց հետո կարելի է ուսումը շարունակել աշխարհի լավագույն համալսարաններում: «Եթե Հայաստանում ևս բարձրակարգ դպրոցներ լինեն, ապա Սփյուռքի հայ երեխաները կգան Հայաստան սովորելու»,- հավաստիացրեց Մխչյանը: Սփյուռքի գաղթօջախներում հայկական դպրոցների ներկայիս վիճակը բնութագրվեց «ողբալի», մասամբ նաև ճգնաժամի պատճառով: Տեր Մեսրոպը, օրինակ, նշեց, որ Ստամբուլում հայ երեխաներից շատերը խոսում են թուրքերեն միայն այն պատճառով, որ թուրքական դպրոցներն ավելի զարգացած են, այնինչ ոչ հեռու անցյալում Թուրքիայում հայկական դպրոցներն էին դիտարկվում որպես ընդօրինակման չափանիշ:
ԱՐևՄՏՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ + ՉԻՆԱԿԱՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մինչև վերջերս ընդունված էր կարծել, որ լավագույն համալսարանները պատմություն ունեցող համալսարաններն են: Համբերությունն էր համարվում հաջողության կարևոր գործոն. ակադեմիական մշակույթի ձևավորումը չի հանդուրժում ...ՏԱՍԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 2010Թ. ՀԱՄԱՐ
IHS Global Insight ընկերությունը հրապարակել է 2010թ. տասը կարևորագույն տնտեսական կանխատեսումները: Գլխավոր կանխատեսումն այն է, որ ԱՄՆ տնտեսական աճը կգերազանցի ճապոնական և եվրոպական ցուցանիշները: Ընկերության ...ՄԵԴՎԵԴևՆ ԷԼ Է ՀԱՄԱՁԱՅՆ
Ռուս-վրացական սահմանային «Վերին Լարս» մաքսային անցակետի վերաբացմանը կողմ է թե՛ պաշտոնական Թբիլիսին, թե՛ Մոսկվան, թե՛ Երևանը, սակայն գործնականում անցակետը շարունակում է փակ մնալ: Անցած ամիս ...ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԾԱՌԱՅԵԼ ԵՆ ԴՐԱՄԱՅԻՆ ԻՐԱՑՎԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Կենտրոնական բանկն արձագանքել է «Կապիտալի» դեկտեմբերի 8-ի (228) համարի «Օրինական սպեկուլյացիա: Բանկերը լիովին օգտվել են ԿԲ-ի ֆինանսական քաղաքականությունից» հրապարակմանը: Խմբագրություն ...ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՏԱՍԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՅՈԶՆԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ
Ծննդյան տոների նախաշեմին ամերիկյան Time հանդեսը հրապարակել է ամերիկյան քաղաքական տարվա ամենահիշարժան սայթաքումների ու հիմարությունների տասնյակը: 2009թ. ռեկորդակիրներն են նախագահ Բարաք Օբաման, որն առանց ...ՆԱԽԱՊԱՇԱՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայ-թուրքական արձանագրությունների նախապատմությանը վերաբերող 23 հարցից բաղկացած հարցապնդում էր ուղարկել կառավարությանը, որի նպատակը, ըստ ՀՅԴ խմբակցության, հանրությանը, խորհրդարանին ...ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵԼ ՍՈՎՈՐԵԼՈՒ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ՉՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Մի քանի էնտուզիաստներ ձեռնամուխ են եղել Հայաստանում ապագայի դպրոցի ստեղծմանը: Այդ նպատակով մի քանի տարի առաջ ստեղծվել է «Այբ» հիմնադրամը: Ի՞նչ է իրենից ներկայացնում ապագայի դպրոցը: «Այբ» ...ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Բրիտանական բանկերը համաձայնել են հետաձգել Dubai World պետական հիմնադրամի պարտքերի մարումը: HSBC, Standard Chartered, Lloyds և Royal Bank of Scotland բանկերը հնարավոր են համարել պարտքի վերակառուցումը: ...ԱՇԽԱՐՀԻՆ ՍՈՒՐՃԻ ԴԵՖԻՑԻՏ Է ՍՊԱՍՎՈՒՄ
2010թ. մատակարարումների կրճատման պատճառով համաշխարհային շուկայում արդեն այսօր նկատվող սուրճի դեֆիցիտը կաճի: Պատճառն անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով գրանցված ցածր բերքատվությունն է: Այս մասին ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Երեկ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ելույթ է ունեցել Եվրոպական և ասիական լրատվամիջոցների ամենամյա ֆորումին, որի ընթացքում անդրադարձել է մերձավոր արտասահմանի հետ Ռուսաստանի հարաբերություններին: Խոսելով ...ՊԱՅՔԱՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ
Չնայած Հայաստանը դասվում է ամենակոռուպցիոն երկրների թվին, այնուամենայնիվ մեզ մոտ շատ հանդիսավորությամբ են նշում կոռուպցիաի դեմ պայքարի միջազգային օրը: Երեկ, մասնավորապես, Երևանում անցկացվել է համաժողով, ...ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԻԺ Է ԶԳՈՒՄ
Հայաստանի կառավարությունը խոր ճգնաժամի մեջ հայտնված շինարարության ոլորտին աջակցելու նպատակով մշակել է «Շինարարության ոլորտի զարգացման ծրագրի» հայեցակարգը, որն այսօր ներկայացվելու է ...ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
Չեմպիոնների լիգայի` նախօրեին կայացած հանդիպումներից առանձնանում էր իտալական «Յուվենտուսի» և մյունխենյան «Բավարիայի» դիմակայությունը: Այստեղ թուրինցիներին անհրաժեշտ էր ընդամենը ...ԲԿՄԱ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ. ԻՆՉԸ ՄԵԶ ՉԻ ՍՊԱՆՈՒՄ, ՈՒԺ Է ՀԱՂՈՐԴՈՒՄ
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին մեկնաբանել է իր սաների հաղթանակը «Բեշիկթաշի» նկատմամբ (2:1), որը թույլ տվեց ԲԿՄԱ-ին առաջին անգամ պատմության մեջ դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆ: ...ԲԿՄԱ-Ն ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՑ ՉԻ ԶՐԿՎԻ. ՈՒԵՖԱ-Ն Է ՀԱՍՏԱՏԵԼ
ՈՒԵՖԱ-ն հաստատել է, որ ԲԿՄԱ-ն չի որակազրկվի Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խաղարկությունից` չնայած դոպինգային սկանդալին` կապված Ալեքսեյ Բերեզուցկու և Սերգեյ Իգնաշևիչի հետ: Այս մասին հաղորդում է The ...ԵԹԵ ՓՈՂ ԼԻՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ԿՄԱՍՆԱԿՑԵՐ
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացավ լողի պատանեկան վարկանշային մրցաշարը, որտեղ խաղարկվեցին 2010թ. Սինգապուրի պատանեկան առաջին օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանը մասնակիցների շարքում չէր:
Հայաստանի ...ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ
Futebol Finance-ը հրապարակել է Աշխարհի 2010թ. եզրափակիչ փուլի մասնակից հավաքականների գլխավոր մարզիչների տարեկան աշխատավարձերը:
Ամենաշռայլը անգլիացիներն են. Ֆաբիո Կապելոն տարեկան ստանում է 8,8 ...ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ. ՀԱՄԱՌՈՏ
Volkswagen-ը և Suzuki-ն դաշինք կստեղծեն
Գերմանական Volkswagen-ը և ճապոնական Suzuki-ն հայտարարել են դաշինքի ստեղծման մասին: Այն կարող է դառնալ ամենախոշորը համաշխարհային ավտոմեքենաշինությունում: Volkswagen-ը ...ՄԱՐՏԻ 1-Ը ՀԻՇԵՑԻՆ
Երեկ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը խորհրդարանին ներկայացրեց նախագիծ, որով առաջարկում է Մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությամբ նախատեսված ...ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ
2
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել ամերիկյան PBS հեռուստաալիքին, որի ժամանակ ևս մեկ անգամ հերքել է Հայոց ցեղասպանության փաստը:
«Մենք շատ կվշտանանք, եթե դուք դա ցեղասպանություն ...ՕԲԱՄԱՆ ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԻ ՉԷՐ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանի չէ խաղաղության Նոբելյան մրցանակին: Սոցհարցումները ցույց են տվել, որ նման կարծիքի է ամերիկացիների 66%-ը: Ընդ որում` նույն սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ավելացել ...«ԿԱՂ ՁԻՈՒ» ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Ռուսաստանի Պերմ քաղաքի «Կաղ ձի» գիշերային ակումբի ողբերգության առնչությամբ Պերմ երկրամասի կառավարությունը վայր է դրել իր լիազորությունները: Կառավարության նոր կազմը կձևավորվի ակումբում բռնկված ...ԻՆՉՊԵՍ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀՈՒՑ ՎԵՐԱԾՎԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ
Այսօր Սյուզան Բոյլին ամբողջ աշխարհը գիտի: Նախկին տնային տնտեսուհին մի քանի ամսում բրիտանական հայտնությունից դարձավ համաշխարհային մեծության աստղ: Նորաթուխ երգչուհին նոյեմբերին թողարկեց I Dreamed a Dream ...
1992Թ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՇՈՒՐՋ

ԹՈՒՐՔԻԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ և ՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՇՏԻՐԼԻՑԸ

ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ` ԹՄՐԱՄՈ՞Լ

170 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԻ ՄԻՍԻՈՆԵՐԻ ՈՒՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԴԵՄԱՐՇ ԱԹԵՆՔՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՄԵԿ ՕՐՈՒՄ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒՀՈՒՑ ՎԵՐԱԾՎԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՍՏՂԻ
ԴՈՒԲԱՅԻ ԴԱՍԵՐԸ
ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԵԼ

ԲՈԼՈՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆԸ

- 1827 Երևանի Սարդարի պալատում, ռուս սպաների ուժերով առաջին անգամ բեմադրվում է Ա. Ս. Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը:
- 1864 Սենատի դատավճռով Մ. Նալբանդյանը աքսորվում է Կամիշին:
- 1901 Ռիգայում տեղի ունեցավ Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստ. Շահումյանը ղեկավարում էր հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը:
- 1903 Ծնվեց հայ դերասան Գուրգեն Ջանիբեկյանը: (Վախճ. 1956թ.-ին):
- 1917 Թիֆլիսում բացվում է կովկասյան բանակի երկրային երկրորդ համագումարը, որը որոշում է ընդունում Կովկասում անհապաղ խորհրդային իշխանություն ստեղծելու մասին:
- 1920 ՀԽՍՀ Հեղկոմը որոշում է ընդունում բանկերի ազգայնացման մասին:
- 1922 Բաքվում բացվում է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշում է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ-ի (հաջորդ համագումարները տեղի ունեցան 1924-ին., 1925-ին, 1927-ին, 1929-ին, 1931-ին, 1935-ին):
- 1991 Արցախն անցկացրեց անկախության հանրաքվե օտարերկրյա դիտորդների ներկայությամբ և այդ ժամանակվա գործող խորհրդային օրենքների համաձայն, ընտրության մասնակցողների 82%-ը (ըստ հունվարի 1989 թ վերջի մարդահամարի) քվեարկեց՝ 99.7% կողմ, Ադրբեջանից դուրս գալու համար՝ համաձայն 1990 04 03-ի խորհրդային օրենքի, որն այդ ժամանակ ուժի մեջ էր և միջազգային ճանաչում ուներ: Արդյունքում Արցախը 1992թ. հունվարի 6-ին հանրապետության Գերագույն Խորհրդի կողմից հռչակվեց անկախ պետություն:
- 1998 Վախճանվեց վաստակավոր գյուտարար, վաստակաշատ ու առաջնակարգ ինժեներ Մանուկ Աթոյանը: (Ծնվ. 1925թ.-ին):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
