
ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ
- «Մարտական գործողությունների վերսկսման դեպքում մենք անելու ենք այն, ինչը պարտադրելու է հակառակորդին նորից նստել բանակցային սեղանի շուրջ: Անհրաժեշտության դեպքում կազատագրվեն թ՛ե Մարտունու շրջանի մի մասը, թ՛ե Շահումյանի տարածքները»,- երեկ Ստեփանակերտում Երևանից ժամանած լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին և ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ խոսակցություններին՝ Արցախի պաշտպանության նախարարն ասաց. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն արտաքին քաղաքականությամբ չի զբաղվում: Բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հետ չեն ընթանում, և մեկնաբանություններ տալ չեմ կարող: Կարող եմ միայն ասել, որ դա [հողերի հանձնումը] հեռու է իրականությունից: Առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտման՝ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել անհնար է: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը պարտադրում է ունենալ հզոր և մարտունակ բանակ, որն ապահովում է ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը»:
Արցախի բանակի հրամանատարն ասաց, որ հուլիսի 13-ին իրենք ամփոփել են բանակի կիսամյակի արդյունքները, և ԼՂՀ պաշտպանության բանակն առաջընթաց է գրանցել իր առջև դրված խնդիրները կատարելիս:
Նա նշեց, որ այս տարի ԼՂՀ բանակը Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ անցկացրել է մարտավարական զորովարժություն, ինչը ցույց է տվել, որ բանակը, չնայած բարդ բնակլիմայական պայմաններին, կարող է փայլուն կերպով ապահովել ԼՂՀ անվտանգությունն ու անկախությունը:
«Ի տարբերություն կոնֆլիկտներ ունեցող երկրների՝ Ղարաբաղում միջազգային խաղաղապահ ուժեր չեն եղել, և խաղաղությունը պահպանվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության զորքերի շնորհիվ»,- ընդգծեց Հակոբյանը՝ հավելելով, թե նման հայտարարություն ինքը «հատուկ է անում, որ Ադրբեջանը հասկանա, որ հարցը ռազմական ճանպարհով լուծելու մասին հայտարարություններն անհիմն են ու բարձրագոչ»:
«Եթե Ադրբեջանի զինված ուժերը մի փոքր վստահ լինեին, որ կկարողանան հարցը լուծել ռազմական ճանապարհով, ապա, որևէ մեկին չհարցնելով, կսկսեին մարտական գործողությունները»,- ասաց Հակոբյանը:
Գեներալ-լեյտենանտ Հակոբյանի բնորոշմամբ՝ իրավիճակը Ղարաբաղում շարունակում է մնալ բարդ, քանի որ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» պայմաններում պաշտպանության բանակի զինծառայողները շարունակում են անընդհատ ճնշել հակառակորդին՝ թույլ չտալով առաջին գծում հասնել որևէ հաջողության:
«Այս տարի մեզ հաջողվել է Արաքսի ափով ձգվող հինգ դիրքերը առաջ տալ՝ բարելավելով դիրքերի վիճակը: Առաջին գծում մենք անելու ենք այն, ինչ նպաստավոր է մեզ համար: Անցած տարի դիրքերն առաջ ենք տվել հյուսիսում, այս տարի զինվորները ձմեռել են այնտեղ,… պաշտպանության բանակն այդ դիրքերում է և այլևս այդտեղից չի իջնելու»,- ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարը:
Ղարաբաղյան դիրքերի առաջ տալը, ըստ նրա, ոչ միայն դիրքերի վիճակի բարելավման նպատակ է հետապնդում:
«Դա զգուշացում է հակառակորդին, որ իրենց ցանկությունները հեռու են իրականությունից: Անցած տարվա մարտի 3-4-ին հակառակորդը փորձեց դիրք գրավել Մարտակերտի շրջանում: Իհարկե, նրանց չհաջողվեց: Մենք, ի հակակշիռ դրա, սկսեցինք այս գործողությունները և ապացուցեցինք, որ ցանկության դեպքում կարող ենք զբաղեցնել դիրքերը և չհեռանալ այնտեղից»,- ասաց գեներալ-լեյտենանտ Հակոբյանը:
Մովսես Հակոբյանը Ադրբեջանի՝ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունները մեկնաբանել չցանկացավ՝ նշելով, թե դրանք արվում են Ադրբեջանի ներքին սպառման համար: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի (Ղարաբաղի անկախության) հետ պետք է հաշտվեն թե՛ Ադրբեջանը, թե՛ միջազգային կառույցները:
ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ ՇՈՒՏՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ
Կանադահայ հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահն է, այս տարի չի կարողացել ժամանել Երևան, քանի որ զբաղված է իր նոր ֆիլմի աշխատանքներով:
Էգոյանն արդեն ավարտել ...«ՍՈՒՊԵՐՄԵՆԻ» ԱՐԿԱԾՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երգիծական բազմաթիվ գրքերի հեղինակ Մարկ Միլարը, որին մեծ ճանաչում է բերել «Չափազանց վտանգավոր» նորավեպը, այժմ աշխատում է իր նոր գրքի՝ «Սուպերմենի» հայտնի սյուժեի շարունակության ...ԵՐՐՈՐԴ «ՍԱՌՑԵ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ»՝ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
«Սառցե դարաշրջան 3. դինոզավրերի դարաշրջանը» մուլտֆիլմը ռեկորդ է սահմանել՝ հավաքելով ամենախոշոր դրամարկղային գումարը հետխորհրդային ժամանակաշրջանի կինովարձույթի ողջ պատմության ընթացքում։
...ՁՄԵՐՈՒԿԸ՝ ՎԻԱԳՐԱ՞
1
Ձմերուկը պարունակում է նյութեր, որոնք հեշտացնում են արյունատար անոթների աշխատանքը և անգամ մեծացնում սեռական ակտիվությունը։ Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները մի շարք ուսումնասիրություններ ...ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՍՈՒՄ Է ՍՏՎԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանում տնտեսական ճգնաժամի պայմաններում հարկային վարչարարության բարելավումը բացահայտում է տնտեսությունում առկա խնդիրները։
Առաջին կիսամյակում ՀՆԱ-ի 16% կրճատման պայմաններում ապրանքաշրջանառության ...ՖԻԶԻԿԱՆ՝ ԸՆԴԴԵՄ ՃԳՆԱԺԱՄԻ
Արտեմ Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտը տասնամյակներ շարունակ հայաստանյան գիտության պարծանքն էր: Լայն հանրությանն այն հայտնի է իր արագացուցիչով և Արագած լեռան վրա գտնվող տիեզերական ճառագայթների ...ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԱՋԱՐԻԱՆ
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում 2009թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շտապ հավաքագրված տվյալներով, արձանագրվել է 0.1% աճ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ...ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ, ԿԱՐՃ ԱՆԴՐԱԴԱՐՁ
ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ չորեքշաբթի, 22/07/2009 - հինգշաբթի, 23/07/2009 22/07/2009 ԱՄՆ. Հիպոթեկային բանկերի շուկայական ինդեքսն աճել է +2.8%-ով՝ հասնելով 528.90 կետ մակարդակի։ 22/07/2009 ...ԴՈԲՐՈՎՈԼՍԿԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ԿԱԶՄԸ
Մոլդովայի հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Դոբրովոլսկին հրապարակել է այն խաղացողների անունները, որոնք պետք է նախապատրաստվեն օգոստոսին 12-ին Հայաստանի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը: Խաղը կայանալու ...1 ՈՍԿԵ և 3 ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ
Սերբիայում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանի պատանեկան հավաքականը նվաճեց 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ:
Հայաստանի կազմում վերջին մեդալը նվաճեց 63 կգ քաշային Էմին ...ԲՈԼՈՐ ԶՈՒՅԳԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի բոլոր մասնակիցները: Հուլիսի 27-28-ին և օգոստոսի 4-5-ին պայքարի մեջ կմտնեն հետևյալ զույգերը.
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Դինամո» ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը կնկարահանվի ողբերգական ֆիլմում
Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռոնալդոն նկարահանվելու է իրանական ֆիլմում, որը պատմում է պաղեստինցի աղջկա մասին, ով զոհվում է պատերազմի ժամանակ՝ նախքան ...ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԼՐԱՀՈՍ
Գաբրիել Սարգսյանը՝ առաջատարների թվում
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ընթացող Պոլիտիկենի գավաթի խաղարկությունում հերթական հաղթանակը տոնեց Հայաստանի հավաքականի առանցքային խաղացող Գաբրիել Սարգսյանը: ...ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է
Porsche ընկերության գործադիր տնօրեն Վինդելին Վիդեկինգը հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, նրա հետ կհեռանա նաև ընկերության ֆինանսական տնօրեն Հոլգեր Հաերտերը: Փորձագետները մատնանշում են, ...OPEL-Ն ԱՅԴՊԵՍ ԷԼ ԳՆՈՐԴ ՉԳՏԱՎ
General Motors-ը և Գերմանիայի կառավարությունն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ով է Opel/Vauxhall-ի լավագույն գնորդը։
Ինչպես գրում է Wall Street Journal-ը, գերմանական ...ՌԵՑԵՍԻԱՅԻ ՀԱՄԱՐ ՄԵՂԱՎՈՐ ԵՆ
Երկրագնդի բնակչության մեծ մասը կարծում է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի համար պատասխանատվություն են կրում ԱՄՆ-ը և զարգացած երկրների բանկերը:
Այս մասին են վկայում ամերիկյան World Public ...SKYPE-Ը և ICQ-Ն ԿԱՐՈՂ ԵՆ ԱՐԳԵԼԵԼ
Ռուսաստանի կապի օպերատորներին մտահոգում է բջջային և ամրակցված հեռախոսակապից IP-հեռախոսակապ (VoIP) տրաֆիկի աճող արտահոսքը։ Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության հաղորդագրությունում նշվում ...ԲԱԿԻևԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Ղրղըզստանի նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է գործող նախագահ Կուրմանբեկ Բակիևը։
Ըստ ԿԸՀ-ի՝ ընտրությանը մասնակցել է գրանցված ընտրողների մոտ 61%-ը։ Ղրղըզստանի Սահմանադրության ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ
2009թ. առաջին կիսամյակի արդյունքներով «ՀայՌուսգազարդը» հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուն: Ընկերությունը պետբյուջե է վճարել Դ8.7 մլրդ հարկ՝ Դ700 մլն-ով քիչ, քան 2008թ. նույն ժամանակահատվածում, ...ԲԱՅԴԵՆԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ԱՅՑՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Երեկ ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի երկօրյա այցը Վրաստան։
Թբիլիսիում պաշտոնական ընդունելության ժամանակ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը աջակցելու է մեծ ժողովրդավարության ուղին ...Ո՛Չ ՌՈՒՍԵՐԵՆԻՆ
Տաջիկստանում նախօրեին Լեզվի տոնի կապակցությամբ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը հեռուստաեթերով խորհրդարանին կոչ է արել հնարավորին շուտ լեզվի մասին նոր օրենք ընդունել, որով կթույլատրվի պետական իշխանության ...ՑԱՆԿԱՑԱԾ ՈՐՈՇՈՒՄ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼԻՆԻ ԹԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԹԵ՛ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ
1
Ամերիկայի հայկական համագումարը Միացյալ Նահանգներին հորդորում է իրականացնել նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումը, այն է՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև ու կայուն կարգավորման ուղղությամբ, ...ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԴԱՆԴԱՂ, ԲԱՅՑ ԱՌԱՋ ԿՇԱՐԺՎԻ
«Թուրքիայում վերջին իրադարձություններից զգացվում է, որ հայ-թուրքական գործընթացը դանդաղ, բայցևայնպես առաջ կշարժվի, չնայած Անկարան կփորձի արգելակել այն՝ ելնելով «երկու քայլ առաջ՝ մեկ քայլ հետ» ...«ՍԻՐՈՒՄ ԵՆ ՈՒԺԵՂԻՆ և ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԹՈՒՅԼԵՐԻՆ»
«Մադրիդյան սկզբունքների վեց կետերի մեջ որևէ հայանպաստ բան չկա»,- նման տեսակետ է հայտնել Մանկավարժական համալսարանի դասախոս, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը երեկ հրավիրված ասուլիսին: ...«ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՉԵՆ»
«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագծում կան մի շարք դրույթներ, որոնք առաջացրել ...ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՀԱՄԱՐ ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ Է
Բելառուսի արտգործնախարարությունը Աբխազիա և Հարավային Օսիա այցելել ցանկացող բելառուսցիներին խորհուրդ է տվել ենթարկվել Վրաստանի օրենքներին:
Փաստորեն, Մինսկն անուղղակիորեն ճանաչում է Վրաստանի տարածքային ...ԱՌԱՋԻՆԸ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Տոկիոյում բացվել է աշխարհում առաջին անվճար սրճարանը: Այնտեղ կարելի է թխվածքաբլիթով թեյ կամ սուրճ խմել՝ չվճարելով ոչ մի յեն: Սակայն հաստատության տերերին հաջողվում է շահույթ ստանալ: Ավելին՝ ընկերությունը ...«ՀՈՎԱՆՈՑԸ» ՉԻ ՓՐԿԻ
Բարաք Օբամայի վարչակազմը կարծես սկսել է համակերպվել միջուկային Իրանի հեռանկարի հետ:
Այդ մասին գրում է ամերիկյան Washington Times-ը՝ նշելով, որ այդպես կարելի է մեկնաբանել ԱՄՆ պետաքարտուղար Հիլարի Քլինթոնի ...ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ
«Մարտական գործողությունների վերսկսման դեպքում մենք անելու ենք այն, ինչը պարտադրելու է հակառակորդին նորից նստել բանակցային սեղանի շուրջ: Անհրաժեշտության դեպքում կազատագրվեն թ՛ե Մարտունու շրջանի ...
16-ՐԴ ՏԵՂԸ 16 ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

«ՈՐՈԳԱՅԹԻ» ՌԵԺԻՍՈՐԸ ՆՈՐ ՖԻԼՄ Է ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ

«ՀԵՄԻՆԳՈՒԵՅՆԵՐԻ ԱՆԵԾՔԸ» ՄԻՆՉև ՕՐՍ ԱՌԵՂԾՎԱԾ Է ՄՆՈՒՄ
ՀՀՇ VS ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՅԴ VS ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՌևՏՐԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ
«ԽԱՉԱԳՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ» ԷԿՐԱՆԱՎՈՐՎՈՒՄ Է
ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՌՈՒՍԸ ՄԵԴԻԱՄԱԳՆԱՏ Է ԴԱՌՆՈՒՄ
ԱՐՑԱԽՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ
ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԿՐԿԻՆ «ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ» ՌՈՒՍՆԵՐԻՆ

ՁՄԵՐՈՒԿԸ՝ ՎԻԱԳՐԱ՞

- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում
