
ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԵՐԵՎԻ ՁԵՌՆՏՈՒ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ ԼԻՆԵՐ
- Լեգիտիմ իշխանությունը նրանց սրտով չէ

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը հստակ ազդանշան է Բաքվինՙ ստեղծված իրողություններն անտեսելու անհնարինության մասին», ասում է Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշեւըՙ հիշեցնելով, որ համանախագահները հայտարարել էին, որ ճանաչում են Լեռնային Ղարաբաղի իշխանություններիՙ ընտրական ընթացակարգերի միջոցով սեփական բնակչության հասարակական կյանքը կազմակերպելու դե ֆակտո ձգտման անհրաժեշտությունը: Արեշեւի գնահատմամբՙ ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը նոր ելեւէջներ է պարունակում, որոնք Ադրբեջանի ջղային արձագանքն են առաջացրել:
«Դա օրինաչափ է, նաեւ Բաքվին ուղղված հստակ ազդանշան, որ չի կարելի անտեսել այն իրողությունները, որոնք ձեւավորվել են տարածաշրջանում եւ արդեն 20 տարվա կյանք ունեն»:
Արեշեւն ու ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը մասնակցել են ԼՂՀ ընտրություններին որպես դիտորդական խմբի անդամներ: Նրանք համակարծիք ենՙ ԼՂՀ-ում ընտրություններն անցկացվել են արդար, բաց եւ թափանցիկ:
«Անգամ այն գյուղերում, որտեղ 20 տարի միջազգային դիտորդի չէին տեսելՙ ամեն ինչ պատշաճ մակարդակով էր կազմակերպված, իսկ ընտրողների մասնակցության նման բարձր ցուցանիշ նույնիսկ նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում դեռ չի արձանագրվել»:
Բակո Սահակյանի հաղթանակն, ըստ քաղաքագետների, ապացուցեց, որ Արցախում վերջին 5 տարիներին դրական իմաստով շատ բան է փոխվել: Միաժամանակ, փաստը, որ Վիտալի Բալասանյանի օգտին քվեարկել է ընտրողների 1/3 մասը, խոսում է այն մասին, որ կան չլուծված խնդիրներ:
Ռուս փորձագետները համոզված են, որ Արցախում այս ընտրություններից հետո մրցակցային քաղաքական դաշտ է ձեւավորվելու:
«Ընդդիմությունն իշխանության հետ ինչ-որ հարցերում համագործակցելու է, ինչ-որ հարցերումՙ ոչ: Սակայն խորքային եւ ամենագլխավոր հարցերում նրանք համագործակցելու են, քանի որ ապագայի հարցերում թեկնածուների դիրքորոշումները համընկնում են»:
Ռուս փորձագետները համոզված են, որ Արեւմուտքը միշտ էլ Ադրբեջանի կողմն է բռնել: Նրանց խոսքովՙ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն եւ նրանց գաղափարակից երկրները չէին կարող Արցախի ընտրությունները ճանաչելու կոչեր անել, որովհետեւ դրանով կվտանգեին ադրբեջանական սցենարն ու պնդումները, թե Արցախը «ադրբեջանական օկուպացված տարածք է»:
«Դա հիմա Արեւմուտքին պետք չէ, որովհետեւ դրանով Ադրբեջանը դիտվում է, որպես հարթակ Սիրիայի եւ Իրանի ռազմական գործողություններ սկսելու դեպքում: Արեւմուտքին երեւի ձեռնտու կլիներ, որ Ղարաբաղում զինվորական դիկտատուրա լիներ, չէ՞, լեգիտիմ իշխանությունները նրանց ձեռնտու չեն, նրանք ուզում են, որ ժողովրդավար ԼՂ-ն ավտորիտար Ադրբեջանին հանձնեն, չէ՞», ասում է Ալեքսանդրովը:
Հարցին, թե երբ Ռուսաստանը կճանաչի Արցախի անկախությունը, Ալեքսանդրովն ասաց, որ դա կլինի Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի դիրքերի թուլացան հաշվին, երբ ՌԴ-ն ավելի ուժեղ կլինի տարածաշրջանում:
Նրանց ներկայացմամբՙ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հարցերը չպետք է նմանեցնել Արցախի խնդրին, Ռուսաստանը ճանաչեց այդ պետությունները, որովհետեւ Սաակաշվիլին հարձակվեց նրանց վրա:
Արեշեւի մեկնաբանությամբՙ եթե առաջ Հայաստան-Արցախ միավորմանը կողմ էր արցախահայության հիսուն տոկոսը, ապա այսօր հայկական երկու հանրապետությունների վերամիավորումը ցանկացողների թիվը շատացել է:
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՐԱԿԸ ՄՈՏԵՑԱՎ ՄԱՅՐ ԳԱՂՈՒԹԻՆ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ 1ՕՐԵՐԻ ՀԵՏ Կիրակի օրվանից ի վեր կատաղի մարտեր ծավալվեցին նաեւ Սիրիայի 2-րդՙ Հալեպ քաղաքում, որն իր էթնիկ ու կրոնական կազմով, հին, նոր եւ նորագույն մշակույթով, առեւտրական նշանակությամբ հանդիսանում է երկրի ...ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԵՐԵՎԻ ՁԵՌՆՏՈՒ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ ԼԻՆԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Լեգիտիմ իշխանությունը նրանց սրտով չէ
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներիՙ Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունը հստակ ազդանշան է Բաքվինՙ ստեղծված իրողություններն անտեսելու ...ԿԱԽԵԹՑԻՆԵՐԻՆ` ԳԻՆԻ, ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻՆ` ՈՉ ԷԼ ԿԱՐՏՈՖԻ՞Լ
Ա. Հ.Հուլիսի 19-ին Վրաստանի արեւելյան ու հարավային շրջաններում տեղի ունեցած փոթորկից տուժել են բազմաթիվ բնակավայրեր ու հողատարածքներ, այդ թվում` Ջավախքի որոշ հատվածը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սամցխե-Ջավախեթիի ...ՓԱՐԻԶՈՒՄ Է ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ, ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ` ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ
Ա. Հ.Արեւելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հուլիսի 23-ի հանդիպմանը մասնակցելու նպատակով Բրյուսել էր մեկնել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: ԱԳՆ հաղորդագրության համաձայն, ...ՆՈՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԴԻՆՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անվտանգության վարչության պաշտոնական կայքի վրա հարձակումից հետո հաքերային RedHack կազմակերպությունը հրապարակել է մի շարք գաղտնի փաստաթղթեր, ինչպես եւ խոստացել էր: ...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆ. ԱՅՍ ԱՄԵՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌ ՈՒՆԻ
Հ. Հ.Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի բողոքը: Փաստաբանը պահանջում էր վերացնել Ազգային ...ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀԿ ՄԱՐԶԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԳյումրու իրավիճակը իշխանության ուշադրությունն է պահանջում Շաբաթ օրը ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ կայացել է Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային խորհրդի նիստ, որտեղ ...ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ԱՐԳԵՆՏԻՆԱ՞
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄիջազգային Ադրբեջանի լատինամերիկյան պտույտները, նավթը, ձկնկիթն ու դրանց հնարավոր հետեւանքները Հեռավոր Արգենտինայի` Հարավային Կովկասի առնվազն երկու երկրների` Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները ...ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Հ. Հ.ԱՐՁԱԳԱՆՔ «Այս ընտրությունները դարձան մեր ժողովրդի հաղթանակը իրավական պետության կառուցման եւ ազգային իղձերի իրականացման ճանապարհին, նրա բարձր քաղաքացիական կեցվածքի եւ իմաստնության եւս մեկ դրսեւորում: Արցախի ...ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՕՐՅԱ ԴԻՄԱԿԱՅՈՒՄՆ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ
ՍԵՐԳԵՅ ՀԱՋԻՆՅԱՆՌՈԲԵՐՏ ՇԱՄԻՐՅԱՆԳՐԻԳՈՐ ԹՈՐՈՍՅԱՆԱմբիոն Նվիրվում է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին 11-րդ դարի կեսերին հայ ազգն իր հազարամյա օրրան Հայկական բարձրավանդակում (այժմՙ Թուրքիայի ողջ արեւելյան տարածքը) ենթարկվեց քոչվոր ցեղերի` ռազմատենչ ...ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ. «ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՀԵՆՔԻ ՎՐԱ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Անցուդարձ
2012-ի սոցիալ-տնտեսական կիսամյակային ցուցանիշներն ու Հայաստանի տնտեսության վիճակին երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը : Նրա գնահատականով` ...ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է, ԱՆՕԹԵՎԱՆՆԵՐ ԴԵՌ ՄՆՈՒՄ ԵՆ
Գ. Մ.ԳՅՈՒՄՐԻ Անցած ուրբաթ օրը Գյումրիում` Վարդան Աճեմյանի անվան պետթատրոնի դահլիճում տեղի է ունեցել «Մուշ-2» եւ «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի 640 մեկսենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը: ...ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՆՉԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
Ի. Պ.Նախորդ տարվա համեմատությամբ 2012-ին «Շտապօգնության» կանչերն ավելացել են: Եթե ամբողջ 2011-ի ընթացքում հիվանդանոցը սպասարկել է 85 132 կանչ, ապա 2012-ի միայն առաջին 6 ամիսների ընթացքում կանչերի քանակը կազմել ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է «ՌԱՊԻԴԱ» ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՏ
Օրվա հետքերով ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, հայտարարում է ռուսաստանյան խոշորագույն` «Ռապիդա» վճարային համակարգի հետ համագործակցության մասին, որի շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կկարողանան ...«ԽՈՍՈՒՄ Է ՔԱՂԱՔԸ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆՆ` ԱՅԺՄ ԵՐԿՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ այժմ անհատների ու փոքր ձեռնարկությունների համար նախատեսված «Խոսում է քաղաքը» հետվճարային սակագնային պլանը հասանելի է երկու ...ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՀՈԳԵՎՈՐ «ՓՐԿԻՉՆԵՐ»
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Երեւանի Սբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը , ներկայացնելով աղանդների քայքայիչ գործունեությունը, երեկ նշեց, որ եկեղեցին այդ խնդիրը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում ...ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ. ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ԿՄՆԱՆ ՍԻՐԻԱՅԻ ԵՎ ՆՐԱ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸնթացիկ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն Անթիլիասի իր նստավայրում ընդունել է Բերիո թեմի (Հալեպ) առաջնորդ Շահան եպիսկոպոս Սարգսյանին եւ Սիրիայի հայկական համայնքի այլ ներկայացուցիչների: Հանդիպման ընթացքում ...ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԸ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԷՐ, ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՐԵՑ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Մշակույթ
Գալյա Նովենց... Հայ բեմական արվեստի դասականներից էր ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն շքանշանակիր դերասանուհին:
Ցավոք, անժամանակ մահըՙ ...ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՆՀԱՏԱԿ ԳԱՆՁԵՐ
ՆԵՐՍԵՍՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿՕՐԴՈՒԽԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐԸ» ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ
Մեր հաջորդ կանգառը Կյուսյու կղզում էր, որտեղ վերջերս տեղի ունեցավ տարերային աղետ, մեծ ջրհեղեղ, որի հետեւանքով հազարավոր ճապոնացիներ տարհանվեցին, շատերն էլ զրկվեցին ...ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՍԱՐՈՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ» ԺՅՈՒՐԻԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
Հ. Ծ.Լոս Անջելեսից «Հայկական դրամատիկական արվեստի դաշնությունն» (ՀԴԱԴ) ու «Վիլյամ Սարոյան հիմնադրամը» տեղեկացնում են, որ արդեն ընտրել են պիեսներ գրելու երրորդ տարեկան մրցանաբաշխության ժյուրիի անդամներին: Դրանք ...«ՈՍԿԵ ՀՈՒՇԱՄԵԴԱԼ» ՌԱԻՍԱ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ
Մ. Մ.ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նախարարության բարձրագույն պարգեւովՙ «Ոսկե հուշամեդալով» պարգեւատրել է Երեւանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի դասախոս, ՀՀ ժողովրդական ...ՀՈՐԴԱՆԱՆԻ «ՍՊԻՏԱԿ» ՊԱՐԱՅԻՆ ՀԱՄՈՒՅԹԻ ՀԱՄԵՐԳԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ. Մ.«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի Պարարվեստի օրերի շրջանակներում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում կայացավ Հորդանանի «Սպիտակ» պարային համույթի համերգը (գեղարվեստական ...ԲԵՐՔԸՙ Վ. ՍԱՀԱՐՅԱՆԻՑ, «ԿՈՐԻԶԸ»` ԵՎԱ ՌԻՎԱՍԻՑ
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հասարակությունն այսօր կարծես այնքան էլ ուշադրություն չի դարձնում անապահով ու ծնողազուրկ երեխաներին, ծերերին, սոցիալապես խոցելի, թիրախային խմբերին: Ինչի՞ պակաս են զգում` ուշադրությա՛ն:
Օրեր առաջ «Արմենիա» ...ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ
Մարզական
10 մեդալ Եվրոպայի առաջնությունում
Լեհաստանի Կատովիցե քաղաքում իրենց մրցավեճն ավարտեցին ըմբիշները, որոնք վիճարկում էին Եվրոպայի պատանիների չեմպիոնի տիտղոսը: Վերջինը մրցասպարեզ դուրս եկան հունահռոմեական ...ԱՐԹՈՒՐ ՍԱՐԿԻՍՈՎԸ ՏԵՂԱՓՈԽՎԵՑ «ՎՈԼԳԱ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը մեկ տարվա պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ, որը հանդես է գալիս ՌԴ պրեմիեր լիգայում: Սարկիսովը «Վոլգայում» կխաղա վարձավճարով: ...«ՈՒԼԻՍԻՆ» ԼՈՒՐՋ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ
Այսօր Երեւանի ժամանակով ժամը 21-ին Տիրասպոլում «Ուլիսը» չեմպիոնների լիգայի պատասխան խաղում կսկսի մրցավեճը «Շերիֆի» հետ: Ինչպես հայտնի է, Երեւանում այս թիմերի մրցավեճում 1-0 հաշվով հաղթել էր «Շերիֆը»: ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ
Ջերմուկում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի հերթական 2 տուրերում Լիլիթ Մկրտչյանը նախ հաղթեց Նադեժդա Կոսինցեւային, ապա ոչ-ոքի խաղաց Կատերինա Լահնոյի հետ: Իսկ Էլինա Դանիելյանը հաշտություն կնքեց ...ՄՈՒՐԱԴՅԱՆ ՔՈՒՅՐԵՐՆ ԱՆԳԵՐԱԶԱՆՑԵԼԻ ԵՆ
Շախմատի Լիբանանի կանանց առաջնությունում կրկին իրենց բարձրության վրա էին Սյուզան եւ Քնարիկ Մուրադյան քույրերը: Շրջանաձեւ մրցակարգով, 6 մասնակիցների մասնակցությամբ անցկացված մրցաշարում 5 հնարավորից վաստակելով ...ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ ԿԱՆՑՆԻ «ՄՈՐԴՈՎԻԱՅՈՒՄ»
Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը երեկ ժամանել է Սարանսկ, որտեղ մի քանի օր փորձաշրջան կանցնի ՌԴ պրեմիեր լիգայի նորեկ «Մորդովիայի» կազմում: Ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ Արզումանյանը ...
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սաշուր Քալաշյան (հանձնախմբի նախագահ),Մկրտիչ Մինասյան, Հրաչյա Պողոսյան, Ալբերտ Զուրաբյան, Անուշ Տեր-Մինասյան Մհեր Չերքեզյան, Սարգիս ՍարդաՀԱՐՑԵՐ, ՀԱՐՑԵՐ, ՀԱՐՑԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ
Մ. Խ.ԶԱՎԵՇՏՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸՙ ՄԵԿ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԳԻՏՆԱԿԱՆԻ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ԲԵՂՄՆԱՎՈՐ ՈՒՂԻՆ
ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
ՍԱՌԵՑՎԱԾ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ ԵՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ ՄԱՐՏՈՒՆԻ-2 ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Հ. Հ.ԿԱՐՍՈՒՄ ԱՆԻԻ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱ՞ՆՆ ԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ, ԹԵ՞ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հ. Չ.
ԿՐԱԿԸ ՄՈՏԵՑԱՎ ՄԱՅՐ ԳԱՂՈՒԹԻՆ
Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԸՆԴՈՒՆԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՉԻՄ ՃԱՆԱՉՈՒՄ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«ՀԱՅԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ, ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԼՂՀ. ՀԻՆ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐ ՀՈՒՅՍԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ ԵՐԵՎԻ ՁԵՌՆՏՈՒ ԿԼԻՆԵՐ, ՈՐ ԱՐՑԱԽՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ ԼԻՆԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՎԵՏՈՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԶՍՊԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
- 1783 Գևորգիևսկի ամրոցում պայմանագիր է կնքվում Ռուսաստանի և Վրաստանի միջև, որով վերջինս մտնում է Ռուսաստանի հովանավորության ներքո:
- 1854 Քյուրուկ-Դարայի ճակատամարտը:
- 1862 Կ. Պոլսից Հաճըն մեկնեց Եղիա Տնտեսյանը, որը կապեր հաստատեց ապստամբ զեյթունցիների հետ:
- 1870 Թերեքի մարզի Ղզլար քաղաքում ծնվեց լենինյան գվարդիայի ականավոր ներկայացուցիչ Իսահակ Լալայանցը: (Վախճ. 1933թ.-ին, Մոսկվայում):
- 1923 Ստորագրվեց Լոզանի հաշտության պայմանագիրը: Այն փոխարինեց Սևրի պայմանագրին, մոռացության տալով հայկական հարցը:
- 1927 Տեղի է ունենում Ձորագէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1957 ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդին առընթեր ստեղծվում է ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

