
ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ «ՍԻՐՈ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐԸ» ԳԵՐՄԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ
- ԳԵՐՄԱՆԻԱ

Հուլիսի 17-ին ժամը 20-ին Հայդենհայմի Կոնգրես կենտրոնում կայացավ Ռոբերտ Ամիրխանյանի նորաստեղծ «7 երգ սիրո եւ խաղաղության մասին» կանտատի համաշխարհային պրեմիերան, որ գրվել է կատարողիՙ Հայդենհայմի Օրատորիենքորի (օրատորիաներ կատարող երգչախումբ) պատվերով: Կոնգրես կենտրոնի համերգը բաղկացած է եղել 2 բաժնից: Համերգի սկզբում հնչել է ուելսցի կոմպոզիտոր Կարլ Ջենքինսի «Զինված մարդը. Խաղաղության պատարագ» 1999-ին Կոսովոյի հակամարտության առթիվ գրված, սակավ ներկայացված ստեղծագործությունը: 15-րդ դարում ֆրանսիացի անհայտ հեղինակի «Զինված մարդը» շատ հայտնի երգի հենքով բազմաթիվ ժամերգություններ են ստեղծվել, Ջենքինսիՙ նույն հիմքի վրա գրված պատարագի տարբերակը առանձնանում է կրոնական եւ աշխարհիկ տեքստերի համադրությամբՙ (Թեննիսոն, Քիփլինգ,Ղուրան, հին հնդկական պոեմ - էպոս Մահաբհարաթա):
Երաժշտական կատարումն ուղեկցվել է էկրանին ցուցադրվող աշխարհի տարբեր կետերում բռնկված պատերազմի եւ խաղաղության վավերագրությամբ:
Համերգի երկրորդ բաժնում հնչել է հայ կոմպոզիտորի ստեղծագործությունը: «Սիրո եւ խաղաղության երգերն» առանձնանում են քնարական հրաշալի մեղեդայնությամբ: Սա պատվիրատուի եւ կատարողիՙ գերմանական երգչախմբի տպագիր գնահատականն է Ռոբերտ Ամիրխանյանի նորաստեղծ «7 երգին»:
Համերգի մասին գերմանական մամուլում դեռ շատ արձագանքների չենք հանդիպել, իսկ այն, ինչ կարդացինք մինչ պրեմիերան, մեղմ ասած, մեզ զարմացրեց: Ըստ տեղական «Զյուդվեսթփրեսսեի», բեմում տարբեր մշակույթներ կրողներ ենՙ գերմանացի կատարողների կողքին Ամիրխանյանի երգերի մերօրյա մեկնաբան մեցցոսոպրանո Սեդա Ամիր-Կարայանը, որ Երեւանում ստացած մասնագիտական կրթությունը շարունակում է Շտուտգարդի համանման բարձրագույն հաստատությունում: Նրա հետ նույն բեմում նաեւՙ թուրք մի ժամկոչ:
«Երբ բեմում մեծ երգչախմբի եւ մեծ նվագախմբի կատարմամբ երկու ստեղծագործություն է հնչում, եւ դրանցից մեկի համաշխարհային պրեմիերան է, ուրեմն առանձնահատուկ մի բան է, մանավանդ երբ համերգին նաեւ թուրք ժամկոչն է ելույթ ունենում», հուլիսի 4-ի համարում գրում է գերմանական «Զյուդվեսթփրեսսեն», նկատել տալով, թե Ջենքինսի ստեղծագործության մեջ քրիստոնեական «Տեր, ողորմեա»-ի հետ ներառված է նաեւ իսլամական աղոթքը: Երկար մտորեցինքՙ ինչպես կարող ենք դա լավագույնս իրականություն դարձնել, ասում է երգչախմբի ղեկավար Թոմաս Քամմելը , ում պատմելով, դիմել են թուրքական համայնքի ղեկավար Գյուվենին, նա էլ առաջարկել է Հայդենհայմի թուրքական համայնքի 37-ամյա ժամկոչ Իսմայիլ Դումանի թեկնածությունը, որը նաեւ երգում է երգչախմբում: Ավելի լավ, քան իրական ժամկոչը, դա ոչ ոք չի կարող կատարել, կարծիք է հայտնում երգչախմբի ղեկավարը: Ըստ թերթի, մինչ երգչախմբի առաջարկն ընդունելը, Գյուվենն ու Դումանը թույլտվության խնդրանքով դիմել են վերադասինՙ թուրք-իսլամական միությանը:
Զգուշավորությունն արտասովոր չի կարելի համարել, եթե նկատի առնենք համերգի երկրորդ բաժինը, որտեղ ներկայացվելու է հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի յոթ երգը «Սիրո եւ խաղաղության մասին», որ հնչելու է հայ երգչուհի Սեդա Ամիր-Կարայանի կատարմամբ: Թուրք ժամկոչը եւ հայ երգչուհին միեւնույն բեմում. պատմական պատճառներով համերգը կարող է քաղաքական միջոցառում դառնալ: «Մենք դա չենք ուզում, ասում է Գյուվենն ու շարունակում, քանի դեռ խոսքը խաղաղությանն է վերաբերում, մենք մասնակցում ենք: Թուրքիայում հայ ազգաբնակչության հետ լավ ենք, հակամարտության քաղաքական միակ բեւեռացումը կրկին թեժացնում են «մտածող գլուխները»:
«Սովորական բան չէ, երբ մշակութային միջոցառման ժամանակ հայերն ու թուրքերը միասին բեմ բարձրանան, կարծիք է հայտնում Թոմաս Քամմելը: Ըստ նույն աղբյուրի, նա է հայ կոմպոզիտորին պատվիրել «7 երգ»-ը գրել, որպես հակակշիռ Ջենքինսի խաղաղության պատարագին, ուր այնքան շատ անդրադարձ կա պատերազմին եւ հակամարտությանը: Ինչ վերաբերում է երգչախմբի ծանրաբեռնվածությանը, ապա Ջենքինսի տեքստի պարագայում լատիներենի հետ անգլերեն ու ֆրանսերեն թարգմանված հատվածներ էլ կան: Ամիրխանյանի «7 երգ»-ն էլ հեշտ չի եղել սովորելՙ գերմաներեն ու անգլերեն տեքստի հետ երգիչները նաեւ հայերեն են սովորել: Համերգին մասնակցել է նաեւ Շտուտգարդի Musica Viva անսամբլը:
«Ինչպես եւ սպասվում էր, համերգը շատ լավ է անցել: Որեւէ միջադեպ չի եղել: Նույն համերգի շրջանակներում հայ եւ թուրք հոգեւորականը միասին էին դահլիճում», մեր հարցին ի պատասխան համերգից հետոՙ հուլիսի 18-ին իրազեկեց երգչախմբի վարչական պատասխանատուներիցՙ նախագահ Զիլվիա Լոհզեն , որը հավելեց, թե Բադեն Վյուրթեմբերգի ինտեգրացիայի նախարար Բիլքայ Էոնեյի հետ ներկա են գտնվել նաեւ տեղական իշխանությունների պաշտոնյաներ:
Տիկին Լոհզեի ակնարկած հայ հոգեւորականըՙ Տիրատուր քահանա Սարդարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե իրենք վերոհիշյալ հոդվածին ծանոթ չեն եղել: Ապա կարդալուց հետո նախ զարմանք հայտնեց գերմանական մամուլում տպագրվածի առիթով, պարզաբանելով, թե առաջին եւ երկրորդ բաժնում կատարված ստեղծագործությունները միմյանց հետ կապ չունեն, իրեն որպես հոգեւորականիՙ հրավեր չի եղել, իսկ ներկա է եղել համերգինՙ որպես Ամիրխանյանի երկրպագու ունկնդիր: Եթե ուզում էին, որ թուրքն ու հայը միասնաբար լինեին խաղաղության այդ համերգին, ուրեմն նախ եւ առաջ պիտի առիթ տային խոսելու Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Նման ակնարկ անգամ չի եղել, իսկ հայ երգչուհին թուրքի հետ բեմ չի բարձրացել: Սեդան մերժել է առաջին բաժնում երգել եւ, աննկարագրելի գեղեցկությամբ, կատարել է միայն Ամիրխանյանի նոր ստեղծագործությունը, փոխանցեց գերմանահայ հոգեւորականը: Հեռախոսով կապվեցինք նաեւ երգչուհի Սեդա Ամիր-Կարայանի եւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: Սեդայի պատմելով, ինքը թեեւ կարդացել է համերգից առաջ տպագրված հոդվածը, բայց կարծել է, թե լրագրողի ենթադրություններ ենՙ հայ եւ թուրքը միասին բեմում եւ նման միտումնավոր ձեւակերպումները: Երգչուհին հաղորդեց, թե հիշյալ դիրիժորի հետ աշխատելու փորձ ունի եւ եթե նրա հրավերով համերգ է երգել, ապա 6-7 ամիս առաջ արդեն ստացել է պարտիտուրը: Հուլիսի 17-ի համերգից 2 օր առաջ են իրեն իրազեկել, թե երգելու է նաեւ առաջին բաժնում, ինչից ինքը հրաժարվել է: «Խառնվեցին իրար, իսկ ես մեկնաբանեցի, թե թուրքի հետ չեմ կարող երգել, սկզբունքի հարց է, ստեղծագործական պրոցեսի մեջ կարեւորում եմ հոգեւոր ներդաշնակությունը»: Մաեստրո Ամիրխանյանը նախ ափսոսանք հայտնեցՙ «Մի քիչ լավ չէր, որ մեր դեսպանությունից ներկայացուցիչ չկար, ասաց ու շարունակեցՙ իրեն իրազեկել են, թե առաջին բաժնում հնչելու է անգլիացի կոմպոզիտորի, երկրորդ բաժնումՙ իր ստեղծագործությունը: Ասել է, թե ստեղծագործական հարթակ, իսկ իրականում, ով իմանար, քաղաքական շահարկում էլ կա: Հանկարծ պարզվում է, որ թուրքական հետք կա, վաղուց մտածված դիտավորություն: Էկրանին ցույց են տալիս համաշխարհային արհավիրքներըՙ հրեաների, Նագասակիի, Հիրոսիմայի մասին, ցույց են տալիս Ստալինին, իսկ Հայոց ցեղասպանության մասին ոչ մի տող, ոչ մի պատկեր: Մեզ հետ նախնական համաձայնություն չի եղել, թե ինչ է տեղի ունենալու: Եթե նախապես իմանայի, Գերմանիա չէի գա, ասում է մաեստրո Ամիրխանյանը: Հայերի եւ թուրքերի ներդաշնակության քաղաքական խնդիրն են հետապնդում, սա հասկանալով հայտարարեցի, թե ի նշան բողոքի հրաժարվում եմ համերգի առաջին մասը հանդիսասրահից հետեւել: Կազմակերպիչ դիրիժորն առաջին բաժնի ավարտին թեպետ իրազեկ էր, որ ես դահլիճում չեմ, այդուհանդերձ ցուցադրական փնտրում էր ինձ: Մենք Թոմաս Քամմելին հայտնել ենք մեր տարակուսանքը, տեղեկացրեց Ամիրխանյանըՙ հաղորդելով, թե իր 1 ժամ 15 րոպեանոց ստեղծագործությունը Հայդենհայմում ունկնդրելու առիթ են ունեցել Գերմանիայի, նաեւ Շվեյցարիայի տարբեր անկյուններից ժամանած գերմանացիներ եւ հայեր: Համերգի ավարտին ոգեւորված ուկնդիրներից շատերն են մոտեցել, շնորհավորել, նրանց թվում մի կին ասել է. «Ձեր երաժշտությունը խփում է ուղիղ սրտիս»: Հետո իմացաՙ թուրք նախարարն էր»:
- ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾ ՉԻ ՀԱՐՈՒՑՈՒՄ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
73.5 տոկոս մասնակցություն
Առավոտյան ժամը 8-ին բացվել են ԼՂՀ-ի բոլոր 247 ընտրական տեղամասերը: ԼՂՀ նախագահական ընտրություններին հետեւում է 80 դիտորդ, այդ թվումՙ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունըՙ ...ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՎԵՏՈՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԶՍՊԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ
1Նյու Յորքում երեկ տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգի միակ հարցը Սիրիայի դեմ նոր եւ ավելի խիստ սանկցիաներ կիրառելու ամերիկաեվրոպական պահանջն էր: Ռուսաստանն ու Չինաստանը օգտագործեցին, ...ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ «ՍԻՐՈ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԳԵՐԸ» ԳԵՐՄԱՆԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՇԱՀԱՐԿՄԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
ԳԵՐՄԱՆԻԱ
Հուլիսի 17-ին ժամը 20-ին Հայդենհայմի Կոնգրես կենտրոնում կայացավ Ռոբերտ Ամիրխանյանի նորաստեղծ «7 երգ սիրո եւ խաղաղության մասին» կանտատի համաշխարհային պրեմիերան, որ գրվել է կատարողիՙ Հայդենհայմի ...ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՕԳՆԵԼ ԿՐԻՄՍԿԻ ՋՐՀԵՂԵՂԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կազմակերպության անդամները Կրասնոդարի Կրիմսկ քաղաքում ջրհեղեղից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու շտաբ են բացել: Ինչպես հայտնեցին ՌՀՄ մամուլի ծառայությունից, ...ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԱԾ Է
Ա. Մ.Կառավարության երեկվա նիստի վերջում վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին հանձնարարեց տեղեկատվություն տրամադրել կառավարության անդամներին, թե ինչ լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկել ...ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ «ՀԱՏԸՆՏԻՐԸ» ԵՎ ԹԵՔԵՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ201213103.jpg Թեքեյան մշակութային միության դահլիճում թեեւ հավաքի առիթները մի քանիսն էին, բայց օրը Վահան Թեքեյանինն էր. ոգին թեքեյանամերձ էր. պատճառն իհարկե նրա բանաստեղծությունների ընտրանու նոր հատորի ...ԱՄԱՌԱՅԻՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածուՎերլուծական ՀԱՊԿ-ի հզոր վարժանք սեպտեմբերին Սեպտեմբերի 3-8-ը Հայաստանում տեղի կունենա ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի զինավարժություն: Ինչպես հայտնի է, այդ ուժերը ստեղծվել են 2009 թ. փետրվարի ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԵՐԻՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ...
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Անցուդարձ
ԵՄ-ն չի ընդունում ԼՂՀ նախագահի ընտրությունների «սահմանադրական ու իրավական շրջանակները», ՆԱՏՕ-ն` չի ճանաչում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երեկ անցկացվող ընտրությունները չճանաչելու մասին ...ԹՈՒՐՔԻԱՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱ՞Ս
Ա. Հ.ԵԱՀԿ ԽՎ նախագահի մտքերը` բանակցություններում Թուրքիայի, նաեւ ԼՂ-ի ներգրավվածության առնչությամբ «Կարծում եմ, որ Թուրքիան պետք է ներգրավվի իմաստալից կերպով, որպեսզի նրա մասնակցությունն օժանդակի կողմերին ...7 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՎՐՈԲԱՆԿԻՑՙ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ»
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱռանձնահատկությունը` վարկառուներին գումարը կտամադրվի դրամով Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը ...ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՇԱՀՈՒՅԹ ՀԵՏԱՊՆԴԻ
Ի. Պ.Հայաստանի անկախացումից հետո հայկական մամուլն ունեցել է զարգացումներ, բայց կոնկրետ հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը դեռեւս շատ բացթողումներ ունի, չնայած հիմա ունենք հեռուստաընկերություններ, ...ԶՈՀՎԱԾ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԷԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՏ
Հ. Հ.Ընթացիկ201213105.jpg Գործադիրի նիստը դեռ չէր սկսվել, երբ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող, խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները մտան կառավարության շենք: Նրանք պահանջում ...ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ՍԻՐԻԱ, ՎՏԱՆԳՎԱԾ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱՐԻՔԱՎՈՐ ՍԻՐԻԱՀԱՅԵՐ
ՀԱԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄիջազգային201213107.jpg «Եթե Բաշար Ասադը մնա պետության գլուխ, բոլորի համար էլ լավ կլինի, հատկապես քրիստոնյաների ու փոքրամասնությունների», սա այն միակ տեսակետն է, որ ընդունում են այս օրերին Երեւանում գտնվող ...ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ 6 ԸՆՏԱՆԻՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՊԱՍՏԱՆ Է ՍՏԱՑԵԼ
Ա. Մ.ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ Եթե սիրիահայերի հոսքը մեծ լինի, կօգտագործվեն այլ գերատեսչությունների հնարավորությունները Կառավարության երեկվա նիստի ավարտից հետո ՀՀ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը պատասխանեց ...ՀՐԱՉՅԱ ՌՈՍՏՈՄՅԱՆ. «ԼՈՆԴՈՆԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹՆԵՐ ԵՆՔ ԱԿՆԿԱԼՈՒՄ»
Մարզական
Հաշված օրեր են մնացել Լոնդոնում կայանալիք ամառային 30-րդ օլիմպիական խաղերի մեկնարկին: Համաշխարհային սպորտի կարեւորագույն այդ ստուգատեսին Հայաստանի մարզիկների նախապատրաստությանն էր վերաբերում ...ԱՐՇԱԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉ
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Armchess.am-ի տեղեկացմամբ ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանին ճանաչել է 2011-ի աշխարհի լավագույն մարզիչՙ պարգեւատրելով աշխարհի ...«ՇԻՐԱԿԸ» ՊԱՐՏՎԵՑ
Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում երեկ «Շիրակը» Թել Ավիվում 0-2 հաշվով զիջեց «Բնեյ Եհուդային»: «Շիրակը» հիմնականում մեծ ուժերով պաշտպանվում էր ու հազվադեպ էր հակագրոհներ կազմակերպում: ...«ԳԱՆՁԱՍԱՐՆ» ԷԼ ԶԻՋԵՑ ՄՐՑԱԿՑԻՆ
Եվրոպայի լիգայի մրցաշարում անհաջողության մատնվեց նաեւ Կապանի «Գանձասարը», որը Ժնեւում 0-2 հաշվով զիջեց «Սերվետին»: 48-րդ րոպեին հաշիվը բացեց Կարանովիչը, 79-րդ րոպեին Գիսին 2-րդ գոլը խփեց: «Գանձասարը» ...ԷԼԻՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ ԿՈՆԵՐՈՒԻՆ
Ջերմուկում ընթացող շախմատի կանանց Գրան պրիի մրցաշարի 3-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով մրցում էր առաջատարներից մեկի` հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուի հետ: Դանիելյանին վերջապես հաջողվեց առաջին ...ԳԵՈՐԳԻ ԲԱԳԱՏՈՒՐՈՎԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
Վառնայում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող են հանդես գալիս հայազգի շախմատիստներ, Վրաստանը ներկայացնող Գեորգի Բագատուրովը եւ բուլղարահայ Վալենտին Փամբուկչյանը: Կայացած 7 տուրից հետո Բագատուրովը ...
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԿԱՆՎԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ
4 ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԵԿԵՆԱՍՈՒԹՅԱՄԲ ԲԱՑՎԵՑ ԵԿԵՂԵՑԻ, ԵՎ ԲՀԿ-Ի ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՆ ԷԼ ՓԱԿՎԵՑ
Մ. Խ.ՆՈՐ ԱՎԱՆԴ ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՌՈՄԱ ԴԱԼԼԱՔՅԱՆԻՐԱՔԸ ՄԱԿ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԱՐՔԸ
Հ. Չ.
ՍԱՌԵՑՎԱԾ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ ԵՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՈՒՄ ՄԱՐՏՈՒՆԻ-2 ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
Հ. Հ.ԿԱՐՍՈՒՄ ԱՆԻԻ ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅԱ՞ՆՆ ԵՆ ՆՊԱՍՏՈՒՄ, ԹԵ՞ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հ. Չ.
ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԸՆԴՈՒՆԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ՔԱՋԱՐԻ ԳԵՆԵՐԱԼ» ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎԻ «ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ԳՅՈՒՏԸ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ«ՀԱՅԵՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԵՆ ԲԱԼԿԱՆՆԵՐՈՒՄ, ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ՄԱՀՄԵԴԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՎԵՏՈՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԶՍՊԵԼ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

ԿԱՆԳՆԵՑՐԵ՛Ք ԻՆՔՆԱՍՊԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ
ՇՉՈՐՍ ԴԱՎԹՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտորԹՈՒՐՔԻԱՅԻ՞Ն ԷՐ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ «ԳՈՀԱՑՆՈՂԻ» ԴԵՐԸ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ
- 1797 Ղուկաս Կարնեցի կաթողիկոսը օգնության խնդրանքով նամակ է գրողմ Պավել I կայսրին:
- 1885 Մարսելում (Ֆրանսիա) Մ. Պորտուգալյանի խմբագրողթյամբ հրատարակվեց «Արմենիա» շաբաթաթերթը:
- 1885 Ֆրանսիայի Մարսել քաղաքում Մ. Փորթուգալյանի խմբագրողթյամբ հրատարակվում է «Արմենի» թերթը (մինչև 1923թ.):
- 1891 Մահացավ բանաստեղծ Գարեգին Բեշգյեոթյուրյանը («Սրինգ»):
- 1914 Կ. Պոլսում Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվեց գաղտնի ռազմական դաշնագիր:
- 1928 Ծնվեց տաղանդավոր նկարիչ Մինաս Ավետիսյանը: 1975թ.-ին սպանվեց Խորհրդային ոստիկանության կողմից:
- 1955 Մահացավ Գալուստ Քելպենջյանը:
- 1965 Մահացավ Արմեն Արմենյանը: (Ծնվ. 1871 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

