
ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ ՀԵՐԹՈՎ. ԽՑԵՐՈՒՄ 15-16 ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 12 ՄԱՀՃԱԿԱԼ
ԲԱՆՏԵՐ, ԲԱՆՏԱԽՑԵՐ, ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ
Քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում եւ ոստիկանական հիմնարկներում ՄԻՊ աշխատակազմի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների դիտարկումները փաստել ենՙ մարդու իրավունքներն այս կառույցներում խախտվում են գրեթե ամեն օր:
Մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 30 այցելություններից պարզ է դարձել, որ խնդիրները շարունակական բնույթ են կրում, իսկ դրանց վերացման ուղղությամբ բավարար քայլեր համապատասխան մարմինները չեն ձեռնարկում: Ոստիկանությունում հաճախ են խախտվում բերման ենթարկված, հրավիրված կամ ձերբակալված անձանց պահման ժամկետները: Գրանցվել են ոստիկանության աշխատակիցների վատ կամ անմարդկային վերաբերմունքի դրսեւորման դեպքեր: ՄԻՊ Կարեն Անդրեասյանի ներկայացմամբՙ ոստիկանները մարդու իրավունքները հիմնականում խախտում են հոգեբանական ճշմամամբ, էլեկտրական շոկի կիրառմամբ, դաժան ծեծի միջոցով:
«Այս ամենի մասին մեր մշտադիտարկման խմբին հայտնել են ազատազրկվածները: Առանձին դեպքերում ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձինք զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բողոքներ են արձանագրել ձերբակալված անձանց հարազատներին նրանց ձերբակալման մասին տեղեկացնելու օրենքով սահմանված ժամկետների խախտումների մասին», գրում է Կարեն Անդրեասյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակում:
Ազատազրկման վայրերում չի անցկացվում պատշաճ բուժզննություն: Արձանագրվել են դեպքեր, երբ բուժանձնակազմը չի գրանցել ազատազրկվածների մարմնական վնասվածքները: Բուժսպասարկման վիճակը շատ դեպքերում բավարար չի եղել: Բուժնաձնակազմի համալրվածությունը, համապատասխան բուժսարքավորումների եւ անհրաժեշտ դեղամիջոցների բացակայությունը լուրջ խնդիր են: Շատ հաճախ բժշկական փաստաթղթերը պատշաճ չեն լրացվում: Գերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50 տոկոսի: Խցերը ծանրաբեռնված են: Խցերում 15-16 հոգու համար նախատեսված է 12 մահճակալ, ազատազրկվածները քնում են հերթով: Իրավիճակը բավարար չէ նաեւ հոգեբուժարաններում: Այստեղ ծայրահեղ վատ են կենցաղային պայմանները: Անբավարար պայմաններ են արձանագրվել նաեւ որոշ զորամասերում, մանկատներում, հատուկ դպրոցներում, տուն-ինտերնատներում:
Ներկայացնելով խնդիրներըՙ Կարեն Անդրեասյանը վարչապետին խնդրել է ՀՀ ոստիկանությանը, արդարադատության, առողջապահության, պաշտպանության նախարարություններին եւ այլ իրավասու մարմիններին համապատասխան հանաձնարարականներ տալ եւ այդ մասին տեղյակ պահել հանրությանը:
- Հ. Հ.
ԵՐԵՎԱՆՈՒՄ` «ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ» ԱՌԱՋ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկվա երեւանյան հանդիպումներով փաստացի ավարտեցին տարածաշրջանային այցելությունը, որ մեկնարկել էին Բաքվից ու շփման գիծը հատելով եղել նաեւ Ստեփանակերտում:
Երեկ Հայաստանի ...ԿԱՆԳՆԵՑՐԵ՛Ք ԻՆՔՆԱՍՊԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սուիցիդ
(Երբ չես ուզում ապրել, չի նշանակում, թե ուզում ես մեռնել)
Կամո Վարդանյանը հոգեբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ, զբաղվում է սուիցիդի (ինքնասպանությունների) պրոբլեմով, մանկավարժական համալսարանի ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»-Ի ԵԶՐԱԳԻԾԸ
Մեկ շաբաթ կինոտոնի էր վերածվել մայրաքաղաքը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եզրափակվեց աշխարհահռչակ ռեժիսոր Մայքլ Հանեքեի «Սեր» ֆիլմի ցուցադրությամբ: 2012-ին այդ ֆիլմը արժանացել է Կաննի կինոփառատոնի ...ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնՀուլիսի 13-ին ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն ...ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏՈՒՄ
2012թ. հուլիսի 12-ին Փարիզում տեղի ունեցավ ֆրանսիական Credit Agricole բանկային խմբի անդամ հանդիսացող ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ խորհրդի հերթական նիստը: Բանկի խորհրդի անդամների այցելության կապակցությամբ ...ԱՐԿԱԴԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. ԵԹԵ ՉԸՆՏՐՎԵՄՙ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՍԱՐՔԻ
Հարցազրույցը` ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրություններին ինքնաառաջադրվել է նաեւ ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ «ՀՐԱՏԱՊ ՈՒ ԿԱՐԵՎՈՐ» ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Ա. Հ.Ընթացիկ Հայ-վրացական հարաբերություններում խնդիրները բազմաթիվ են, սակայն, պաշտոնական մակարդակում առավելապես «համերաշխ ու խաղաղ» վիճակ է: Իսկ երբ բարձրաստիճան հանդիպումներ են տեղի ունենում, քննարկվող թեմաների ...ԱՐԱՐԱՏԸ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՆԿԱՐՈՒՄ
Ա. Հ.
Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության հերթական հանդիպումը նաեւ նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 20-ամյակով: «Ազգը» տեղեկացրել է, որ այս տարի կազմակերպված հանդիպմանը Թուրքիան ...«ԵՂԲԱՅՐԱԿԱՆ» ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՆՐԲԱՔՈՂԱՐԿԵԼ
Վ. Ա.Միջազգային Տեւական ժամանակ էՙ թուրք-ադրբեջանական հարաբերություններում փորձաքար է դարձել Բաքվի թուրքական մզկիթի խնդիրը: Այն կառուցվել է Թուրքիայի կառավարության միջոցներով եւ գտնվում է այսպես կոչված «շեհիդների ...«ՔԱՋԱՐԻ ԳԵՆԵՐԱԼ» ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎԻ «ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ԳՅՈՒՏԸ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ Ինչպես գրել էինք ավելի վաղ, Բաքվի լրատվամիջոցները մեծագույն խանդավառությամբ տեղեկացրել էին, որ «մերձճակատային գոտում սկսված լայնածավալ զորավարժությունները անձամբ գլխավորում ...ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՙ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՄԱՆԴԱՏԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հ. Հ.«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնության մասնակիցները երեկ Ազգային ժողովի դիմաց էին: Ակցիայի մասնակիցները մտավախություն ունեն, որ սեպտեմբերին սկսվող ԱԺ աշնանային ...WIFI ԻՆՏԵՐՆԵՏ` ԱՐԴԵՆ ՆՈՐ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԲՈԼՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՒՄ
Երեւանի քաղաքապետարանը եւ Orange-ը ընդլայնում են մեկ տարի առաջ մեկնարկած նախագիծը
Երեկ Երեւանի քաղաքապետարանը եւ Orange-ը հայտարարեցին մեկ տարի առաջ մեկնարկած պիլոտային նախագծի ընդլայնման մասին, որի շրջանակներում ...ՉՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՎԱՏՆԵԼ ԿԱՄ ՉՎԱՏՆԵԼՈՒ ՀԱՐՑ ՉԷՐ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ
Ա. Մ.Պրոֆեսիոնալիզմի բացակայությունը եւ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելը որոշ լրատվամիջոցների համար դարձել է սովորական գործելաոճ: Նման մի «տեղեկատվություն» է հրապարակել «դեղին» մամուլի համարում ունեցող ...ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԸ ՔՆՈՒՄ ԵՆ ՀԵՐԹՈՎ. ԽՑԵՐՈՒՄ 15-16 ՀՈԳՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 12 ՄԱՀՃԱԿԱԼ
Հ. Հ.ԲԱՆՏԵՐ, ԲԱՆՏԱԽՑԵՐ, ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ Քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում եւ ոստիկանական հիմնարկներում ՄԻՊ աշխատակազմի եւ մի շարք հասարակական կազմակերպությունների դիտարկումները փաստել ենՙ մարդու իրավունքներն ...ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԳՐԵԹԵ ՉԻ ՓՈԽՎԵԼ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնցուդարձ Հիմնական արտահանողները խոշոր ընկերություններն են «Հայաստանից տեղի ունեցող արտահանումն անկում ունեցավ ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո եւ սկսեց աճ արձանագրել վերջերս: Նույն զարգացումը տեղի ունեցավ ...ԿԻՐԱԿԻ ԿՆՇՎԻ ՎԱՐԴԱՎԱՌԸ
Ի. Պ.
Վարդավառն այս տարի կնշվի հուլիսի 15-ին: Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է եւ տոնվում է Սուրբ Զատիկից 98 օր անց: Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության տոնը Քրիստոսի այլակերպության ...ՀԱՅ ԿԻՆՈՅԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Մշակույթ
Անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում երեկ կայացավ արվեստաբան Արծվի Բախչինյանի «Հայ կինո-100» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսից առաջ թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ներկաներին ցուցադրեց ...ԹՈՒՐՔ ՌԵԺԻՍՈՐ ԷՆԻՍ ՌԻԶԱՆ. «ՀՈՒՍԱՄ, ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՊՐԵՆ ԱՅՆՊԻՍԻ ՇՐՋԱՆՈՒՄ, ԵՐԲ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ»
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Հայաստանում է նաեւ թուրք ռեժիսոր Էնիս Ռիզան, որը սոցիոլոգիա եւ բանասիրություն է ուսանել Անկարայի Հաչեթեփե համալսարանում: 1969-ին «Երիտկինո» ...ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ «ԿՈՇԻԿՆԵՐՍ ՊՈԼԻՍ ՁԳԵՑԻ»
Մ. Մ.
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված է սփյուռքահայ կինոռեժիսոր Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» 64 րոպեանոց գեղարվեստա-վավերագրականը: Ֆիլմը ներկայացնում է լիբանանահայ ...ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ ՓԱՌԱՏՈՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐԵՐԻՆ
Մ. Մ.«Ոսկե ծիրան» երեւանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի գլխավորությամբ ընդունեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը : Նախարարը ջերմ խոսքեր ասաց հյուրերին ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄՙ «ԱՊՐԵԼ» ՖԻԼՄԸ
Մ. Մ.
Ռուս երիտասարդ դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր Վասիլի Սիգարեւը կինոփառատոնին ներկայացրել է իր վերջին աշխատանքըՙ խաղարկային «Ապրել» լիամետրաժ ֆիլմը: Ֆիլմում զուգահեռ զարգանում է երեք պատմություն եւ դրանցից ...«ՖԻԴԵԼԻ ՀԵՏ, ԻՆՉ ԷԼ ՈՐ ԼԻՆԻ» ՆԿԱՐ
Մ. Մ.
Սերբ վավերագրող ռեժիսոր Գորան Ռադովանովիչը մեկ տարի ապրելով եւ աշխատելով Կուբայում, մոտիկից ծանոթանում է իրավիճակին եւ ընդհանուր շատ բաներ է տեսնում Սերբիայի եւ Կուբայի միջեւ, իր համար հայտնաբերելով երեք ...«ՓՅՈՒՆԻԿՆ» ԷԼ ՀԱՂԹԵՑ, ԲԱՅՑ ՈՒՂԵԳԻՐ ՉՆՎԱՃԵՑ
Մարզական
Առջեւում Եվրոպայի լիգայի 2-րդ փուլի մրցախաղերն են
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում Հայաստանի 3-րդ ներկայացուցիչըՙ «Փյունիկն» էլ հաջող հանդես եկավ պատասխան խաղում: Հայաստանի բազմակի չեմպիոնը ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻՆ
ՇԱԽՄԱՏ Հունաստանի Ռեթիմնո քաղաքում ընթացող շախմատի մրցաշարում հաջող մրցելույթներն է շարունակում Գաբրիել Սարգսյանը, որը մոտ է վերջնական հաջողությանը: Նախորդ տուրում առաջին կես միավորը կորցնելուց հետո Գաբրիելը ...
ԴԵՐՍԻՄԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՓԱՌԱՏՈՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Ան. Հ.,ԳերմանիաԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ
Հ. Ծ.ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ
ԿԿԱՌՈՒՑՎԻ ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐ ԴՊՐՈՑ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ԱՐԿԱԾՆԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Վ. Ա.ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՍԱՌԵՑՆԵ՞Լ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ»
Վ. Ա.«ՔԱՋԱՐԻ ԳԵՆԵՐԱԼ» ՍԱՖԱՐ ԱԲԻԵՎԻ «ՌԱԶՄԱԳԻՏԱԿԱՆ ԳՅՈՒՏԸ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ«ՀԱՐՍՆԱՔԱՐ»-Ի ԴԵՊՔԻՑ ՄԻԱՅՆ 20 ՕՐ ԱՆՑ ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ԲԱՔՈՒ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆԸ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԿԱՆԳՆԵՑՐԵ՛Ք ԻՆՔՆԱՍՊԱՆԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ «ՍԵՎԱՆ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ
Ա. Մ.ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՆԱՎԵՐԸ ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ ԵՆ ԳՆՈՒՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՐՍՆԱՔԱՐ. ՑԱՍՈՒՄ, ԲՈՂՈՔ, ԾԵԾ, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
Հ. Հ.
ՌԱՖԱՅԵԼ ՊԱՐՈՒՅՐԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահություն
- 1862 Նոր Նախիջևանում ոստիկանությունը ձերբակալում է Մ. Նալբանդյանին: Հուլիսի 27-ին, ոստիկանության հսկողությամբ, նա փոխադրվում է Պետերբուրգ և բանտարկվում Պետրոպավլովյան բերդում:
- 1904 Ծնվեց նշանավոր նկարիչ Ոստանիկ Ադոյանը (Արչիլ Գորկի): (Վախճ. 1948թ.-ին):
- 1933 Մոսկվայում մահացավ հայտնի հեղափոխական Իսահակ Լալայանցը: (Ծնվ. 1870թ.-ին):
- 1935 Տեղի է ունենում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի (Արմֆանի) հանդիսավոր բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

