
ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՍԱՌԵՑՆԵ՞Լ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ»
Ընթացիկ
Ռուս-ամերիկյան համատեղ նախաձեռնության այսպես կոչված «Դորտմունդյան խորհրդաժողովի» շրջանակներում հուլիսի 4-5-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: Քննարկումների այդ ձեւաչափը վերջին տարիներին կարծես «մոռացության էր մատնված», եւ դրա վերականգնումն արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է: Իհարկե, եռակողմ ձեւաչափի քննարկումների մասին ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չեն ասում:
Այդուհանդերձ, կողմնակի աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանից դրանց մասնակցել է երկու փորձագետ: Նրանցից մեկը Իլհամ Ալիեւի աշխատակազմին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Գյուլշան Փաշաեւան է եղել: Վերջինս, կարելի է ասել, ներկայացրել է պաշտոնական Բաքուն` նկատի ունենալով նրա բավական բարձր կարգավիճակը:
Ըստ երեւույթին, ադրբեջանական կողմը հակված չէ հիշյալ քննարկումները հրապարակայնացնելուն եւ գերադասելի է տեսել, որ Փաշաեւան հանդես գա քաղաքագիտական ընդհանուր բնույթի վերլուծությամբ: Նա ընտրել է նկատելի ինտրիգային թեմա` «Եվրոպական իքնավարություններ. միասնություն` բազմազանության միջոցով»:
Սույն խնդրին մենք արդեն անդրադարձել ենք` հասկացնելով, որ եվրոպական ինքնավարությունների մոդելի մասին խոսելուց առաջ հարկ է, որ Ադրբեջանը «դառնա եվրոպական երկիր»: Այդուհանդերձ, Փաշաեւայի հոդվածում կա ուշագրավ պահ: Նա գտնում է, որ եվրոպական երկրները նման դելիկատ հարցերում փոխհամաձայնությունների են հասել «տասնամյակների ընթացքում»: Ըստ էության, Ադրբեջանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրենը կարծիք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցում «պայմանավորվածությունները կարող են ձգվել տասնամյակներ շարունակ»:
Ելնելով այս «կանխադրույթից», Փաշաեւան վերստին շրջանառում է ԼՂ «միջանկյալ կարգավիճակի» գաղափարը, որի «դեպքում հայկական կողմն, անկասկած, կարող է հաշվարկել Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների որոշակի լեգիտիմացման (պայմանով, որ ադրբեջանական համայնքը ներգրավվի Լեռնային Ղարաբաղի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքում), Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառումից հրաժարվելը միջազգային երաշխիքներով ամրագրելու, տրանսպորտային կոմունիկացիաները վերականգնելու եւ Հայաստանի` տարածաշրջանային համագործակցությանը ներգրավվելու վրա»:
Հեղինակը չի մանրամասնում, թե «միջանկյալ կարգավիճակն ի՞նչ է ներկայացնում», բայց հպանցիկ խոսում է ԼՂ «փաստացի իշխանությունների եւ Ադրբեջանի կառավարության փոխշփումների» մասին: Պետք է, հետեւաբար, եզրակացնել, որ «միջանկյալ կարգավիճակ» ասելով Բաքուն հասկանում է «ոչ վերջնական, բայց փաստացի ինքնավարություն Սդրբեջանի կազմում»: Հակառակ դեպքում ի՞նչ է նշանակում «ԼՂ փաստացի իշխանությունների եւ Ադրբեջանի կառավարության փոխշփումներ» ասվածը:
Ամեն մի գաղափար կարելի է «փաթեթավորել» ամենագեղեցիկ ձեւակերպումներով: Դրանից նրա իմաստը չի փոխվում: Փաշաեւայի նկատառումներից կարելի է միայն մի եզրակացություն անել. ադրբեջանական դիվանագիտության համար ճգնաժամը դարձել է համակարգային: Այդ երկիրը, համոզվելով, որ «այժմ եւ այստեղ» սկզբունքով խնդիրներ լուծել հնարավոր չէ, փորձում է շրջանառության մեջ դնել «միջանկյալ կարգավիճակը սառեցնելու» գաղափարը:
Առաջին հայացքից դա կարող է «տրամաբանական թվալ»: Էությամբ, սակայն, «միջանկյալ կարգավիճակի սառեցումը» շատ ավելի վտանգավոր է, քան ներկա իրավիճակի պահպանումը դարձյալ եւս մի քանի տասնամյակ: Վտանգավոր է այն իմաստով, որ «միջանկյալ կարգավիճակի» պայմաններում հակամարտության բորբոքումն ավելի հավանական, անվստահության խորացումն ավելի առարկայական է, քան երբ կողմերը միմյանցից բաժանված են շփման գծով:
- Վ. Ա.
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ ԿԼԻՆԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցըՙ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
ԼՂՀ-ի նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի բացառիկ հարցազրույցը «Ազգ»-ին
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել չորս թեկնածուներ` գործող նախագահ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ԱՐԿԱԾՆԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Վ. Ա.Օրերս Յարոսլավլի մարզում ադրբեջանցիների եւ տեղի մարզային ոստիկանության աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Մի խումբ ադրբեջանցիներ, որ իրենց ընկերոջը բանակ ճանապարհելու առթիվ զբոսախնջույք էին ...ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԸ` ՄԻԱՅՆ ԳՈՐԾՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Պետական գույքի կառավարման վարչությունը երեկ հայտարարություն է տարածել մամուլի շենքին առնչվող որոշ «ոչ հավաստի լուրերի» վերաբերյալ, հերքել դրանք ու վերահաստատել իր դիրքորոշումը: Ըստ պետգույքի կառավարման ...ԻՍԼԱՄԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԹՈՒՐՔ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻՆ
Հ. Ծ.Իսլամի եւ թուրքական ազգային ինքնության դեմ կատարած վիրավորական արտահայտությունների համար հետապնդվող թուրք մտավորականների թիվը ավելանում է: Ստամբուլից «Նյու Յորք թայմսի» հաղորդմամբՙ այս անգամ թիրախ է դարձել ...ՀԱՐՍՆԱՔԱՐ. ՑԱՍՈՒՄ, ԲՈՂՈՔ, ԾԵԾ, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
Հ. Հ. 1
«Հարսնաքար»-ում ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի մահվան յոթնօրյակի կապակցությամբ կիրակի օրը ռեստորանին հարակից հատվածում կազմակերպվել էր բողոքի ակցիա եւ մոմավառություն, որն ուղեկցվել է տհաճ միջադեպերով:
Ըստ ...ՋԱՎԱԽՔԻ ԳԼԽԻՆ ԿԱՐԳՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ «ՎԱԽՎՈՐԱԾ» ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՉՀԱՋՈՂՈՂ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄիջազգային Վրաստանը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական, ապա նաեւ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ հայտնվել է մի իրավիճակում, երբ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ...ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՍԱՌԵՑՆԵ՞Լ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ»
Վ. Ա.Ընթացիկ Ռուս-ամերիկյան համատեղ նախաձեռնության այսպես կոչված «Դորտմունդյան խորհրդաժողովի» շրջանակներում հուլիսի 4-5-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ «ՊԱՏՎԻՆ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու Մինսկի խմբի համանախագահները արժանանում են ԱՄՆ պետքարտուղարի «բախտին» Դեռեւս նախորդ շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն այցելելու է Ադրբեջան, ...ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀամայնքային ինտեգրացված զարգացումը, կարիքները դարձել են ՄԱԶԾ-ի եւ «Ֆրութֆուլ Արմենիայի» ուշադրության ու հատուկ ծրագրերի մշակման հիմք: Նման ծրագրի իրագործմամբ հնարավորություն է ստեղծվում բարձրացնելու մարդկանց ...ՍԵՎԱՆԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՈՒՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ
Ի. Պ.ՈՒՐԱԽԱՑՈՒՑԻՉ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի ցեցի տարածման մասին խոսակցությունները թյուր են: Կարտոֆիլը ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հ. Ծ.«Հիշարժան վաթսունամյակ» ընդհանուր խորագրի ներքո դոկտ. Զավեն Ա. քահանա Արզումանյանը կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթի հունիսի 11-ի համարում անդրադարձել է երջանկահիշատակ հայրապետ, Մեծի տանն Կիլիկիո ...ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼՆ ԷՐ, ՈՐ ԼՑՐԵՑ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ
ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ
Կրկին ցույց ՀՀ հյուպատոսության շենքի առջեւ
Հուլիսի 5-ի կեսօրին կրկին հոծ բազմություն էր խռնվել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ: Տխրահռչակ «Հարսնաքարի» ողբերգական իրադարձությունները ...9-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Մշակույթ
Ավանդույթի համաձայն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Երեւանի սբ. Զորավոր եկեղեցում «Ծիրանօրհնեքի» արարողությամբ: Փառատոնի առաջին օրը նվիրված էր «Հայկական համայնապատկեր» մրցութային ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆ` «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՓԱՌԱՏՈՆ
Օրեր առաջ մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը` շուրջ 1300 սփյուռքահայ մասնակիցներով: Փառատոնի նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության ընդլայնումը, հայի մշակութային ինքնության ...ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻ ԶՈՀԵՐԻՑ 2-Ը ՀԱՅ ԵՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնցուդարձ201212305.jpg Գելենջիկ, Նովոռոսիյսկ, Կրիմսկ քաղաքներն ու Դիվնոմորսկ, Նիժնաբականսկայա, Նեբերջաեւսկայա եւ Կաբարդինկա գյուղերը դեռեւս ուշքի չեն գալիս ուրբաթ օրվա ջրհեղեղից: Համաձայն պաշտոնական տվյալների, ...Ք. ԲՈՀՋԱԼՅԱՆԻ ԳՐՔԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Հ. Ծ.
Ամերիկայում ճանաչման արժանացած հայազգի վիպասան Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» նորագույն հատորին «Ազգ»-ն արդեն անդրադարձել է հուլիսի 4-ի համարում: Այժմ Ամերիկայի Հայ դատի կազմակերպությունից ստացված ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորապես ցավակցում է Հայաստանի Հանրապետության Առաջին տիկնոջըՙ իր սիրելի մորՙ Ամալյա Դադայանի մահվան առթիվ, եւ այս ծանր ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ԳԵՎՈՐԳՅԱՆՆԵՐ» ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԵՐԳԸ
Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Լոս Անջելեսի «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ» ՀՌՈՄՈՒՄ
Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել ...ՆՎԻՐՈՒՄ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Մ. Մ.Երեւանի Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ, մոտ 20 ֆիլմերի հեղինակ, երիտասարդ ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը փառատոնին ներկայացրել է «Առնո» վավերագրական ֆիլմը: Ռուսաստանի արտադրության ...ՀԱՍՈՒՆԱՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԿԱՆԽԱՎ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց
Օրվա հետքերով
Առօրյան հարմարեցնել հանրությանը. ահա գործելու բուն նպատակն ու պարզ սխեման
Որոշակի ժամանակահատված հյուրընկալվելով Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայում, շփվելով տարբեր զբաղմունքի ու տարիքի ...ՌԱՖԱՅԵԼ ՊԱՐՈՒՅՐԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահություն 1
ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2012 թ. հուլիսի 9-ին վախճանվեց ականավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է
ՇԱԽՄԱՏ Գաբրիել Սարգսյանը գերազանց է մեկնարկել Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարումՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: Նա պարտության է մատնել Տուչո Դիյխուիսին, Ռիչարդ Վեդերին եւ Վիտալի Սիվուկին: ...ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԸ ԿՓՈՐՁԻ ՓՐԿԵԼ «ԱՐԱՐԱՏԻՆ»
Մարզական
Ընթացիկ մրցաշրջանում էլ հայկական ֆուտբոլի երբեմնի առաջատար Երեւանի «Արարատը» հուսախաբ է անում իր երկրպագուներինՙ անփառունակ ելույթներ ունենալով երկրի առաջնությունում: Անցկացրած 15 հանդիպումներից ...ՀԱՄԼԵՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ԳԱՀԱՐ ԶԱԳՐՈՍՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 39-ամյա Համլետ Մխիթարյանը մտադիր չէ հրաժեշտ տալ մարզաձեւին: Նա շարունակում է ելույթներն Իրանում: Նոր մրցաշրջանը Մխիթարյանը կանցկացնի Իրանի բարձրագույն ...ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ
Մոսկվայում անցկացված շախմատի միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարում անհաջող հանդես եկավ Հայաստանի պատանեկան հավաքականըՙ 8 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 7-րդ տեղը: Մեր թիմի կազմում հանդես ...
«ՀԱՄԱԿԱՐԳԻՉ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ORANGE-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է HP ԵՎ DELL ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ
«ԱԳԱՀ ՃՆՃՂՈՒԿԸ»ՙ ՆՈՏԻԼՈՒՍ ԳՐՔԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
Հ. Ծ.ORANGE-Ի ՆՈՐ «ԻՐԱՐ ՀԵՏ» ՓԱԹԵԹՈՒՄ ԿԱՐԵԼԻ Է ԽՈՍԵԼ ԱՆՎԵՐՋՙ ՎՃԱՐԵԼՈՎ ՕՐԱԿԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ 20 ԴՐԱՄ
ՋԵՐՄԱՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ ԵՎ ՔԱՄՈՒ, ԱՐԵՎԻ ՈՒ ՀԻԴՐՈԷՆԵՐԳԻԱՆ ՈՐՊԵՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Ա. Մ.ԱՄՆ-Ը ԵՎ ԻՐԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈ՞ՒՄ ԵՆ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ԱՐԿԱԾՆԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Վ. Ա.ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՍԱՌԵՑՆԵ՞Լ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ»
Վ. Ա.«ԿՅԱՆՔ ՓՐԿՈՂԻ ԿՅԱՆՔԸ ՉԵՆ ԽԼՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐՍՆԱՔԱՐ. ՑԱՍՈՒՄ, ԲՈՂՈՔ, ԾԵԾ, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
Հ. Հ.
ՌԱՖԱՅԵԼ ՊԱՐՈՒՅՐԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՋԱՎԱԽՔԻ ԳԼԽԻՆ ԿԱՐԳՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ «ՎԱԽՎՈՐԱԾ» ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՉՀԱՋՈՂՈՂ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ ԿԼԻՆԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցըՙ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՀԱՅԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆ` «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
- 1402 Լենկ-Թեմուրը պարտության է մատնում սուլթան Բայազեթին և գերի վերցնում նրան:
- 1841 Զմյուռնիայում բռնկված հրդեհին զոհ են գնում հայկական փայտաշեն երկու թաղամաս:
- 1855 Փարիզում, Ստեփան Ոսկանյանի խմբագրողթյամբ, լույս է տեսնում «Արևելք» կիսամսյա հանդեսը. դադարեց 1856 թ.:
- 1921 Բոլշևիկները գրավեցին հայկական դիմադրության վերջին ամրոցը՝ Լեռնահայաստանը:
- 1936 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

