
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ ԿԼԻՆԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
- ԼՂՀ-ի նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի բացառիկ հարցազրույցը «Ազգ»-ին

Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել չորս թեկնածուներ` գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Աժ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, ՀՀ պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանն ու թոշակառու Վալերի Խաչատրյանը: «Ազգ» օրաթերթը զրուցել է նախագահի չորս թեկնածուների հետ եւ այսօր ու առաջիկա օրերին կներկայացնենք նրանց տեսակետերն ու ծրագրերը:
- Պարո՛ն նախագահ, որո՞նք են Ձեր պաշտոնավարման 5 տարվա ընթացքում ունեցած ամենալուրջ ձեռքբերումները:
- Խոսելով ձեռքբերումների մասին` չէի ցանկանա առանձնացնել մեկ կամ երկու կոնկրետ հաջողություն, քանի որ պետական համակարգը մի ամբողջական համակարգ է, որի քաղաքական, տնտեսական, մշակութային, հոգեբանական եւ այլ բաղադրամասեր սերտորեն փոխկապակցված են մեկը մյուսի հետ, եւ այս կամ այլ ոլորտում արձանագրված ձեռքբերումները համալիր միջոցառումների արդյունք են, որտեղ մի շարք օղակների աշխատանքը կարող է նույնիսկ ակնառու չլինել:
Կայուն զարգացում են ապրում Արցախի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը: Իհարկե, մեզ համար առաջնային նշանակություն ունի պաշտպանունակության հետեւողական ամրապնդումը: Անցած 5 տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել բանակաշինության, զինված ուժերի մարտական պատրաստվածության բարձրացման, սպառազինության նոր տեսակներով հագեցման հարցերին: ԼՂՀ պաշտպանության բանակը արդյունավետորեն իրականացնում է պետության անվտանգության եւ նրա սահմանների պաշտպանության առաքելությունը` համարժեք հակահարված տալով հակառակորդի ոտնձգություններին:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա աճի դինամիկան հատկապես բարձր է արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության եւ էներգետիկայի ոլորտներում: Անցած տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքը գրեթե կրկնապատկվել է եւ մեկ բնակչի հաշվով աճել է մոտ 84 տոկոսով` կազմելով 936 հազար դրամ` 2007 թվականի 510 հազար դրամի դիմաց: Պետական բյուջեի եկամուտներն աճել են 2,2 անգամ:
Շինարարության տարեկան ծավալը կրկնապատկվել է` կազմելով 43,3 մլրդ դրամ: Շահագործման է հանձնվել 130,8 հազ. քմ բնակտարածք կամ մոտ 1200 բնակարան ու բնակելի տուն, վերանորոգվել է մոտ 440 բնակելի տուն, ավելի քան 200 ընտանիքի համար գնվել են բնակարաններ կամ տրվել են փոխհատուցումներ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 23,8 մլրդ դրամից հասել է 39,9 մլրդ դրամի:
Ծավալուն աշխատանքներ են իրականացվել էներգետիկայի զարգացման ուղղությամբ: Վերջին տարիներին շահագործման են հանձնվել 6 փոքր ՀԷԿ-եր: Սա հնարավորություն կտա արտադրելու մինչեւ 150 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը հասցնելով մինչեւ 260-270 միլիոնի, այդպիսով բավարարելով մեր այսօրվա ներքին պահանջարկը: Մեկ տարվա ընթացքում շահագործման կհանձնվեն եւս երկու փոքր ՀԷԿ-եր` մինչեւ 7 մեգավատտ հզորությամբ:
Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում առաջնային տեղ է զբաղեցնում հանքագործությունը: Արդեն իսկ շահագործվում է Մաղավուզի քարածխի հանքը, որը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի էներգետիկ ապահովության լուրջ գործոն է: Շահագործման կհանձնվեն Մարտակերտի շրջանի Ծաղկաշենի պղնձի հանքավայրը, Կովսականի ենթաշրջանում` ոսկու հանքավայրը:
Դրական տեղաշարժ ենք արձանագրել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ: Միայն վերջին երկու տարիների ընթացքում ծննդաբերությունների թիվն աճել է շուրջ 25 տոկոսով, իսկ բազմազավակ ընտանիքների թիվնՙ ավելի քան 40 տոկոսով, ինչին մեծապես նպաստել է ծնելիության խթանման նոր ծրագրի իրականացումը: Բնակչության բնական աճը հինգ տարիների ընթացքում տարեկան կտրվածքով կազմել է 8.8 մարդՙ հազար բնակչի հաշվով: Վերաբնակություն է հաստատել մոտ 900 ընտանիք:
2008թ. հունիսից վերաքննիչ դատարանի կազմավորմամբ հանրապետությունում գործում է եռաստիճան դատական համակարգը, ստեղծվել եւ գործում են արդարադատության խորհուրդը, դատական դեպարտամենտը, դատական կարգադրիչների ծառայությունը:
Կարեոր ձեռքբերումներից է նաեւ երկրում հասարակական անվտանգության մակարդակի բարձրացումը: 10 հազար բնակչին ընկնող հանցագործությունների թիվը 2011 թվականին մեզ մոտ կազմել է 25,6` 2008 թվականի 48,5-ի դիմաց: Շոշափելի աշխատանք է տարվել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում, եւ մի շարք ոլորտներում մեզ հաջողվել է այն արմատախիլ անել:
Մեր բոլոր ձեռքբերումներն անհնարին կլինեին առանց համայն հայության գործուն աջակցության: Արցախի հաջողությունները Հայաստան-Սրցախ-Սփյուռք եռամիասնության ամենավառ դրսեւորումներից են:
- Որո՞նք են այն բացթողումները, որոնք տարբեր պատճառներով շարունակում են մնալ չլուծված:
- Անելիքներ եւ դեռեւս չլուծված խնդիրներ նույնպես կան մեր պետության գրեթե բոլոր ոլորտներում: Անհրաժեշտ եմ համարում հասարակության հիմնարար արժեքների պահպանման եւ ամրապնդման ուղեգծի շարունակումը, oրենքի գերակայության ապահովումը, ներքաղաքական կայունության ավելի բարձր մակարդակի ձեռքբերումը, աջակցությունը քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, ոչ կառավարական կազմակերպությունների` որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներգրավումը համապետական խնդիրների լուծման գործում, տեղեկատվական դաշտի կատարելագործումը, կադրային քաղաքականության եւ ղեկավար պաշտոններում կոմպետենտ ու արհեստավարժ աշխատողների առաջադրման մեխանիզմների հետագա կատարելագործումը եւ այլն:
Շատ անելիքներ ունենք նաեւ արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնավորապես, անհրաժեշտ եմ համարում ջանքերի հետագա ակտիվացումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման, Արցախի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ:
- Շուշի քաղաքի զարգացման համար ինչպիսի՞ գործընթացներ են իրականացվել եւ ի՞նչ է նախատեսվում անել առաջիկա 5 տարվա ընթացքում:
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները Շուշի քաղաքի զարգացումը դիտում են որպես ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող խնդիր: Շուշիի զարգացումը նաեւ արժանապատվության խնդիր է:
Պետությունը Շուշիում իրականացնում է ռազմավարական ծրագրեր եւ լայնածավալ աշխատանքներ: Շուշի կտեղափոխվեն հանրապետության դատական համակարգը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Այստեղ են տեղափոխվել պաշտպանության բանակի մի շարք ստորաբաժանումներ: Շուշին մենք տեսնում ենք նաեւ որպես կրթության կարեւոր կենտրոն, եւ այս համատեքստում այստեղ ամբողջ թափով ընթանում են Հայաստանի պետական ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղի եւ արհեստագործական ուսումնարանի նոր եւ ժամանակակից պայմաններին համապատասխանող մասնաշենքերը: Շուտով քաղաքում կբացվի Արցախի կերպարվեստի թանգարանը: Այս միջոցառումները, համոզված եմ, նոր լիցք կհաղորդեն քաղաքի զարգացմանը:
- Պարո՛ն նախագահ, բազմիցս խոսվել է ազատագրված տարածքների բնակեցման մասին: Այս առումով Դուք եւ Ձեր թիմը ինչպիսի՞ ծրագրեր եք մշակել վերընտրվելու դեպքում իրականացնելու համար:
- Մեզ համար բոլոր շրջանները, իրենց առանձնահատկություններով հանդերձ, մի ամբողջություն են, եւ այս կամ այն շրջանում իրականացվող ծրագրերն անմիջական ազդեցություն են գործում հարեւան շրջանների, իսկ երբեմն նաեւ ամբողջ հանրապետության զարգացման վրա: Իսկ շրջաններում իրականացվող եւ նախատեսված ծրագրերը բազմազան ու բազմաբնույթ են եւ ընդգրկում են մարդասիրական, սոցիալական, տնտեսական եւ այլ բնագավառներ: Այնուամենայնիվ, ես կուզենայի նշել ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերը, որոնք կարեւոր են մեր ողջ հանրապետության համար:
Շահումյանի շրջանում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ ենթակառուցվածքների, մասնավորապես ճանապարհների կառուցման ոլորտում: Խոշոր ծրագրեր են նախատեսվում նաեւ լեռնահանքային արդյունաբերության զարգացման ուղղությամբ: Քաշաթաղի շրջանում շահագործման են հանձնվել մի շարք ՀԷԿ-եր, եւ այս գործընթացը կշարունակվի նաեւ ապագայում: Այստեղ նույնպես կիրականացվեն ծրագրեր լեռնահանքային արդյունաբերության ոլորտում: Հադրութի շրջանի հարավային հատվածում նախատեսում ենք իրականացնել ծավալուն գյուղատնտեսական ծրագրեր` նոր եւ ժամանակակից ոռոգման համակարգի կառուցման հետ մեկտեղ: Կրկնում եմ` այս ամենը մեծապես կնպասի ամբողջ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին:
- Պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս շեշտել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունավետությունը բանակցություններում ԼՂՀ-ի մասնակցությունն է: Ի՞նչ մեխանիզմներ են անհրաժեշտ, որ ԼՂՀ-ն վերստին դառնա բանակցային կողմ:
- Պաշտոնական Ստեփանակերտը միշտ էլ նշել է, որ առանց բանակցային գործընթացում ԼՂՀ-ի ուղղակի եւ լիարժեք մասնակցության անհնար կլինի կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Միեւնույն ժամանակ, լիարժեք ձեւաչափի վերականգնման համար կպահանջվի ժամանակ, հատկապես հաշվի առնելով Բաքվի որդեգրած խիստ ապակառուցողական կեցվածքը, որը, դժբախտաբար, գնալով դառնում է ավելի ծայրահեղական: Այս իրավիճակում դժվար է ակնկալել բեկում կարգավորման մեջ, հատկապես հիմա, երբ Ադրբեջանում, որի պահվածքի պատճառով էլ հակամարտության կարգավորման գործընթացն ընթանում է խեղաթյուրված ձեւաչափով, պետականաշինության փիլիսոփայությունը հիմնված է ծայրահեղական, շովինիստական, ռազմատենչ հակահայկական քաղաքականության վրա: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք աշխատել Հայաստանի Հանրապետության հետ միասին բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղությամբ:
- Կա՞ համագործակցություն ԼՂՀ-ի եւ մյուս չճանաչված պետությունների միջեւ: Հատկապես ո՞ ր ոլորտներում է այդ համագործակցությունը դրսեւորվում:
- Բավականին ակտիվ փոխգործակցություն է հաստատվել Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ: Համագործակցության հիմնական ուղղությունները քաղաքական եւ հումանիտար ոլորտներն են: Քաղաքական համագործակցությունը հիմնականում ընթանում է պետականաշինության ոլորտում փորձի փոխանակման տեսանկյունից: Օրինակ, բոլոր տեսակի ընտրություններում, որպես դիտորդներ, մեզ մոտ են գալիս վերոհիշյալ պետությունների պաշտոնական պատվիրակությունները: Արցախի պետական պատվիրակությունները նույնպես այցելում են Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանրապետություններ: Մենք բավականին սերտ համագործակցում ենք նաեւ կրթության եւ գիտության ոլորտներում: Այս հարցերի շուրջը կազմակերպվում են համատեղ միջոցառումներ, համաժողովներ, սեմինարներ եւ այլն: Կարծում եմ` մեր հարաբերություններն ավելի կընդլայնվեն:
- Պարո՛ն նախագահ, Երեւանում հումորով ասում են, որ Ստեփանակերտում ընդդիմություն չկա: Դա լավ կյանքի ապացո՞ւյցն է, թե՞ ընդդիմադիր դաշտը դեռեւս չի ձեւավորվել ԼՂՀ-ում:
- Ժողովրդավարությունը արցախյան պետականության հիմնասյուներից է: Սա եղել է մեր ժողովրդի պատմական, քաղաքական եւ հոգեբանական գիտակցված որոշումը, որը մեզ համար բացառիկ արժեք է: Արցախյան շարժումը ժողովրդավարական շարժում էր եւ, ազատվելով օտար տոտալիտար լծից, նույնանման համակարգ ստեղծելն ուղղակի սրբապղծություն կլիներ մեր անցյալի ու ներկայի հանդեպ եւ, առանց չափազանցության, կործանարար` մեր ապագայի համար:
Անդրադառնալով ընդդիմության խնդրին` կարող եմ ասել, որ նա պետական համակարգի կարեւորագույն բաղադրամասերից է, որը քաղաքական կուլտուրա է եւ քաղաքական համակարգ կերտող ուժ: Բայց ես չեմ ընդունում այն մոտեցումը, որ մեզ մոտ ընդդիմություն գոյություն չունի: Այդ մասին են վկայում ներկա նախագահական ընտրարշավը եւ նախկին բոլոր ընտրությունները:
Քաղաքական ընդդիմություն լինելու համար անհրաժեշտ է ամենօրյա քրտնաջան աշխատանք, որը չի սահմանափակվում միայն գործող իշխանությանը եւ նրա առանձին ներկայացուցիչներին քարկոծելով ու հայհոյելով: Ի տարբերություն դասական ձեւի` մեզ մոտ ձեւավորվել է ընդդիմության մի յուրատեսակ տարբերակ: Իրենց ընդդիմախոս համարող որոշ հասարակական-քաղաքական գործիչներ եւ կազմակերպություններ ոչ միայն չեն ձեւավորում ընդունված չափանիշներին համապատասխան ընդդիմադիր ուժ, որը, ինչպես նշեցի, պահանջում է քրտնաջան ու ամենօրյա աշխատանք, այլ գերադասում են զբաղվել միայն ոչ կառուցողական քննադատություններով, այն էլ ընտրությունների փուլում: Դա, երեւի թե, ավելի քիչ աշխատանք է պահանջում, քանի որ պետք է միայն օգտագործել հասարակության որոշ հատվածների դժգոհությունը, որը կա եւ միշտ էլ կլինի: Սակայն այս պարագայում հիմնական շեշտը դրվում է ոչ թե առկա խնդիրների լուծման եւ բացթողումների շտկման, այլ ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերությունները խարխլելու վրա: Իսկ դա միանշանակ վնասում է մեր պետականությանը, նամանավանդ որ մեր երկրում ստեղծված են բոլոր պայմանները ինստիտուցիոնալ ու դասական ընդդիմություն ունենալու համար, եւ իշխանությունները ոչ միայն չեն խոչընդոտում դրան, այլեւ շահագրգռված են նման ուժերի ձեւավորման մեջ:
- Ինչո՞վ եք պայմանավորում, որ ԼՂՀ ՀՅԴ կառույցն այս նախագահական ընտրություններում պաշտպանում է Ձեր թեկնածությունը:
- ԼՂՀ ՀՅԴ կառույցը սատարել է ինձ նաեւ 2007 թվականի նախագահական ընտրություններում: Անցած հինգ տարիների ընթացքում հանրապետության քաղաքական ուժերի եւ կուսակցությունների հետ կարեւոր հարցերի քննարկումը մեր երկրում դարձել է բարի ավանդույթ եւ դրականորեն է ազդում ներքին քաղաքական դաշտի կայացման ու զարգացման վրա: Այս տեսանկյունից, ԼՂՀ-ի ՀՅԴ կառույցի հետ ունենք համագործակցության բավականին լուրջ փորձ: Կուսակցության անմիջական մասնակցությամբ Արցախում իրականացվել են տարբեր ծրագրեր: Եվ ես ուրախ եմ, որ 2012 թվականին կուսակցությունը նույնպես պաշտպանեց իմ թեկնածությունը: Նման որոշումը պայմանավորված է ինչպես մեր համատեղ աշխատանքով, այնպես էլ այն մոտեցումներով ու գաղափարներով, որոնցով ես առաջնորդվում եմ իմ ամենօրյա աշխատանքում` որպես երկրի ղեկավար:
- ԼՂՀ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է չորս թեկնածու: Ինչպե՞ս կգնահատեք ձեր մրցակիցներին:
- Ես կողմնակից եմ փոխադարձ հարգանքի, մեր ավանդույթներին եւ համամարդկային բարոյական նորմերին հետեւելուն: Մենք բոլորս պարտավոր ենք նաեւ ընտրարշավի ընթացքում հավատարիմ լինել ԼՂՀ օրենսդրության տառին ու ոգուն:
- Հարցազրույցըՙ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ ԿԼԻՆԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցըՙ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
ԼՂՀ-ի նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի բացառիկ հարցազրույցը «Ազգ»-ին
Հուլիսի 19-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել չորս թեկնածուներ` գործող նախագահ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ԱՐԿԱԾՆԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Վ. Ա.Օրերս Յարոսլավլի մարզում ադրբեջանցիների եւ տեղի մարզային ոստիկանության աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Մի խումբ ադրբեջանցիներ, որ իրենց ընկերոջը բանակ ճանապարհելու առթիվ զբոսախնջույք էին ...ՄԱՄՈՒԼԻ ՇԵՆՔԸ` ՄԻԱՅՆ ԳՈՐԾՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա. Մ.Պետական գույքի կառավարման վարչությունը երեկ հայտարարություն է տարածել մամուլի շենքին առնչվող որոշ «ոչ հավաստի լուրերի» վերաբերյալ, հերքել դրանք ու վերահաստատել իր դիրքորոշումը: Ըստ պետգույքի կառավարման ...ԻՍԼԱՄԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԹՈՒՐՔ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻՆ
Հ. Ծ.Իսլամի եւ թուրքական ազգային ինքնության դեմ կատարած վիրավորական արտահայտությունների համար հետապնդվող թուրք մտավորականների թիվը ավելանում է: Ստամբուլից «Նյու Յորք թայմսի» հաղորդմամբՙ այս անգամ թիրախ է դարձել ...ՀԱՐՍՆԱՔԱՐ. ՑԱՍՈՒՄ, ԲՈՂՈՔ, ԾԵԾ, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
Հ. Հ. 1
«Հարսնաքար»-ում ծեծի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի մահվան յոթնօրյակի կապակցությամբ կիրակի օրը ռեստորանին հարակից հատվածում կազմակերպվել էր բողոքի ակցիա եւ մոմավառություն, որն ուղեկցվել է տհաճ միջադեպերով:
Ըստ ...ՋԱՎԱԽՔԻ ԳԼԽԻՆ ԿԱՐԳՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ «ՎԱԽՎՈՐԱԾ» ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՉՀԱՋՈՂՈՂ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄիջազգային Վրաստանը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական, ապա նաեւ հաջորդ տարի սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ հայտնվել է մի իրավիճակում, երբ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ...ԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՍԱՌԵՑՆԵ՞Լ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ»
Վ. Ա.Ընթացիկ Ռուս-ամերիկյան համատեղ նախաձեռնության այսպես կոչված «Դորտմունդյան խորհրդաժողովի» շրջանակներում հուլիսի 4-5-ին Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները: ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ` ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ «ՊԱՏՎԻՆ»
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵԱՀԿ գլխավոր քարտուղարն ու Մինսկի խմբի համանախագահները արժանանում են ԱՄՆ պետքարտուղարի «բախտին» Դեռեւս նախորդ շաբաթասկզբին հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն այցելելու է Ադրբեջան, ...ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՉՈՐՍ ԳՅՈՒՂԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ Է ՄՇԱԿՎԵԼ
Մ. ՄԱԿԱՐՅԱՆՀամայնքային ինտեգրացված զարգացումը, կարիքները դարձել են ՄԱԶԾ-ի եւ «Ֆրութֆուլ Արմենիայի» ուշադրության ու հատուկ ծրագրերի մշակման հիմք: Նման ծրագրի իրագործմամբ հնարավորություն է ստեղծվում բարձրացնելու մարդկանց ...ՍԵՎԱՆԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՈՒՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ
Ի. Պ.ՈՒՐԱԽԱՑՈՒՑԻՉ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Արարատյան դաշտավայրում կարտոֆիլի ցեցի տարածման մասին խոսակցությունները թյուր են: Կարտոֆիլը ...ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հ. Ծ.«Հիշարժան վաթսունամյակ» ընդհանուր խորագրի ներքո դոկտ. Զավեն Ա. քահանա Արզումանյանը կանադահայ համայնքի «Ապագայ» շաբաթաթերթի հունիսի 11-ի համարում անդրադարձել է երջանկահիշատակ հայրապետ, Մեծի տանն Կիլիկիո ...ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԻ ՄԱՀԸ ՎԵՐՋԻՆ ԿԱԹԻԼՆ ԷՐ, ՈՐ ԼՑՐԵՑ ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ
ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Լոս Անջելես
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ
Կրկին ցույց ՀՀ հյուպատոսության շենքի առջեւ
Հուլիսի 5-ի կեսօրին կրկին հոծ բազմություն էր խռնվել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության շենքի առջեւ: Տխրահռչակ «Հարսնաքարի» ողբերգական իրադարձությունները ...9-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Մշակույթ
Ավանդույթի համաձայն, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկնարկեց Երեւանի սբ. Զորավոր եկեղեցում «Ծիրանօրհնեքի» արարողությամբ: Փառատոնի առաջին օրը նվիրված էր «Հայկական համայնապատկեր» մրցութային ...ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆ` «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՓԱՌԱՏՈՆ
Օրեր առաջ մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը` շուրջ 1300 սփյուռքահայ մասնակիցներով: Փառատոնի նպատակն է Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության ընդլայնումը, հայի մշակութային ինքնության ...ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՋՐՀԵՂԵՂԻ ԶՈՀԵՐԻՑ 2-Ը ՀԱՅ ԵՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնցուդարձ201212305.jpg Գելենջիկ, Նովոռոսիյսկ, Կրիմսկ քաղաքներն ու Դիվնոմորսկ, Նիժնաբականսկայա, Նեբերջաեւսկայա եւ Կաբարդինկա գյուղերը դեռեւս ուշքի չեն գալիս ուրբաթ օրվա ջրհեղեղից: Համաձայն պաշտոնական տվյալների, ...Ք. ԲՈՀՋԱԼՅԱՆԻ ԳՐՔԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՄԱՆ ԾՐԱԳԻՐ
Հ. Ծ.
Ամերիկայում ճանաչման արժանացած հայազգի վիպասան Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» նորագույն հատորին «Ազգ»-ն արդեն անդրադարձել է հուլիսի 4-ի համարում: Այժմ Ամերիկայի Հայ դատի կազմակերպությունից ստացված ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը խորապես ցավակցում է Հայաստանի Հանրապետության Առաջին տիկնոջըՙ իր սիրելի մորՙ Ամալյա Դադայանի մահվան առթիվ, եւ այս ծանր ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ «ԳԵՎՈՐԳՅԱՆՆԵՐ» ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԱՄԵՐԳԸ
Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Լոս Անջելեսի «Գեւորգյաններ» պարարվեստի ակադեմիայի ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐ» ՀՌՈՄՈՒՄ
Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել ...ՆՎԻՐՈՒՄ ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ
Մ. Մ.Երեւանի Աբովյանի անվ. պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտ, մոտ 20 ֆիլմերի հեղինակ, երիտասարդ ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը փառատոնին ներկայացրել է «Առնո» վավերագրական ֆիլմը: Ռուսաստանի արտադրության ...ՀԱՍՈՒՆԱՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ԿԱՆԽԱՎ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Ավստրիա, Գրաց
Օրվա հետքերով
Առօրյան հարմարեցնել հանրությանը. ահա գործելու բուն նպատակն ու պարզ սխեման
Որոշակի ժամանակահատված հյուրընկալվելով Եվրոպայի կենտրոնում գտնվող Ավստրիայում, շփվելով տարբեր զբաղմունքի ու տարիքի ...ՌԱՖԱՅԵԼ ՊԱՐՈՒՅՐԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահություն 1
ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2012 թ. հուլիսի 9-ին վախճանվեց ականավոր սրտաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս ...ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է
ՇԱԽՄԱՏ Գաբրիել Սարգսյանը գերազանց է մեկնարկել Հունաստանի Ռեթիմնո քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարումՙ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: Նա պարտության է մատնել Տուչո Դիյխուիսին, Ռիչարդ Վեդերին եւ Վիտալի Սիվուկին: ...ԱԲՐԱՀԱՄ ԽԱՇՄԱՆՅԱՆԸ ԿՓՈՐՁԻ ՓՐԿԵԼ «ԱՐԱՐԱՏԻՆ»
Մարզական
Ընթացիկ մրցաշրջանում էլ հայկական ֆուտբոլի երբեմնի առաջատար Երեւանի «Արարատը» հուսախաբ է անում իր երկրպագուներինՙ անփառունակ ելույթներ ունենալով երկրի առաջնությունում: Անցկացրած 15 հանդիպումներից ...ՀԱՄԼԵՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԿԽԱՂԱ «ԳԱՀԱՐ ԶԱԳՐՈՍՈՒՄ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան, 39-ամյա Համլետ Մխիթարյանը մտադիր չէ հրաժեշտ տալ մարզաձեւին: Նա շարունակում է ելույթներն Իրանում: Նոր մրցաշրջանը Մխիթարյանը կանցկացնի Իրանի բարձրագույն ...ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՆՀԱՋՈՂ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑԱՆ
Մոսկվայում անցկացված շախմատի միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հուշամրցաշարում անհաջող հանդես եկավ Հայաստանի պատանեկան հավաքականըՙ 8 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 7-րդ տեղը: Մեր թիմի կազմում հանդես ...
ԱՐՑԱԽ. ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔԸ` ԱՂԵՏԻ ԿԱՄ ԿԵՂՏԻ ԳՈՏԻ
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱՏՈՒՄ Է... ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱ՞ՆԸ
Վ. Պ.ՀՀՇ VS ՀՀՇ
Հ. Հ.ՇԻՐԱԿ. ԿԼԻՆԻ ՄԱՐՄԱՇԵՆԻ ՈՒԽՏԻ ՕՐ
Գ. Մ.ԼԻՏՎԱԲՆԱԿ ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ՖԻԼՄԸ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ «ԱՐԿԱԾՆԵՐԸ» ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Վ. Ա.ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԲԱՔՈՒՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է «ՍԱՌԵՑՆԵ՞Լ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ»
Վ. Ա.«ԿՅԱՆՔ ՓՐԿՈՂԻ ԿՅԱՆՔԸ ՉԵՆ ԽԼՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՐՍՆԱՔԱՐ. ՑԱՍՈՒՄ, ԲՈՂՈՔ, ԾԵԾ, ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ
Հ. Հ.
ՌԱՖԱՅԵԼ ՊԱՐՈՒՅՐԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
ՀՀ ԳԱԱ նախագահություն
ՋԱՎԱԽՔԻ ԳԼԽԻՆ ԿԱՐԳՎԱԾ ՈՍՏԻԿԱՆՆ ՈՒ «ՎԱԽՎՈՐԱԾ» ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՉՀԱՋՈՂՈՂ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԸ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ. ԱՌԱՆՑ ԼՂՀ-Ի ՈՒՂՂԱԿԻ ԵՎ ԼԻԱՐԺԵՔ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐ ԿԼԻՆԻ ԿԱՐԳԱՎՈՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույցըՙ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՀԱՅԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՆ` «ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ»
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
- 1402 Լենկ-Թեմուրը պարտության է մատնում սուլթան Բայազեթին և գերի վերցնում նրան:
- 1841 Զմյուռնիայում բռնկված հրդեհին զոհ են գնում հայկական փայտաշեն երկու թաղամաս:
- 1855 Փարիզում, Ստեփան Ոսկանյանի խմբագրողթյամբ, լույս է տեսնում «Արևելք» կիսամսյա հանդեսը. դադարեց 1856 թ.:
- 1921 Բոլշևիկները գրավեցին հայկական դիմադրության վերջին ամրոցը՝ Լեռնահայաստանը:
- 1936 Շահագործման է հանձնվում Երևանի կարբիդի գործարանը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

