
ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԱԿ-ԻՆ
Կարծես ցույց տալու համար, որ ինքը հանձնակատար է, այլ ոչ թե ինքնուրույն դերակատար
Վերջերս «Սիրիայի բարեկամները» Ֆրանսիայի ղեկավարությամբ հանդիպել էին Ժնեւում: Հակառակ Ռուսաստանի առաջարկին, այսպես կոչված բարեկամ երկրները հանդիպմանը Իրանին չէին հրավիրել: Սակայն Ռուսաստանը հաստատակամ մնաց իր որդեգրած դիրքորոշմանը, անընդունելի համարելով ռազմական որեւէ միջամտություն Սիրիայում: Նրա դիրքորոշումը պաշտպանում է նաեւ Չինաստանը:
Թեեւ վերջին տարիներին Թուրքիան զգալի մերձեցել է Ռուսաստանին եւ հարաճուն զարգանում են ռուս-թուրքական հարաբերությունները, սակայն դա չի խանգարում, որ Անկարան Սիրիային մոտենա ճիշտ հակառակ տեսանկյունից: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս մոտեցումն իրականում միանգամայն տրամաբանական է, որովհետեւ ռազմավարական դաշնակիցներն անգամ ոչ բոլոր հարցերում են համագործակցում միմյանց հետ, իսկ Ռուսաստանը ընդամենը Թուրքիայի գործընկերն է:
Տվյալ պարագայում, սակայն, խնդիրը գործընկերությունը չէ, այլ Սիրիայի դեմ ռազմական միջամտության նախադրյալներ ստեղծելու եւ այդ միջամտությունը անմիջականորեն իրականացնելու թուրքերի անզուսպ մղումը: Թերեւս այդ առումով պատահական չէ «Սիրիայի բարեկամների» ժնեւյան հանդիպումից հետո միջամտության նախադրյալներ ստեղծելու նկատառումով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Թուրքիայի ներկայացրած դիմումը:
Դիմումի մասին հուլիսի 2-ին գրել են թուրքական թերթերը, մասնավորապես «Ենիչաղը»: Թուրքիան այդ դիմումով պահանջել է, որ ուժի մեջ դրվի ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածը, որն ուղղակի սահմանում է «խաղաղության ապահովման հարցում Անվտանգության խորհրդի լիազորությունները»: «Սիրիայի բարեկամների» ժնեւյան հանդիպմանը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ հոդվածի հանգամանքը մատնացույց էր արել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որի օրինակին հետեւել է նաեւ նրա ֆրանսիացի գործընկեր Լորան Ֆաբիուսը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի՞ Սիրիայի դեմ «խաղաղության ապահովման առաջադրանքով ռազմական գործողություններ ձեռնարկելու» Թուրքիայի դիմումը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը: Բայց որ Ռուսաստանը, ըստ երեւույթին, Չինաստանի հետ, վետո կդնի դիմումի վրա, կասկած չի հարուցում: Այդ դեպքում ո՞րն է դիմումի իմաստը: Հարցը թուրքական թերթերը պայմանավորում են Սիրիայի վրա հավելյալ ճնշում գործադրելու Անկարայի առաջարկով: Իրականում, սակայն, դիմումի պատճառը ոչ այնքան հավելյալ ճնշումն է, որքան Սիրիայի հարցում նախաձեռնությունն իր ձեռքում պահելու եւ այդ մասին միջազգային հանրությանը մեկ անգամ եւս իրազեկելու թուրքական առաջադրանքն է, որն, ըստ ամենայնի, բխում է Վաշինգտոնի համապատասխան հրահանգից:
Այլ կերպ, եթե նախագահ Բաշար Ասադի վարչակարգը թուրքական նախաձեռնությամբ տապալվի, Թուրքիան նոր իշխանության համար ճանապարհ հարթողի կարգավիճակով Սիրիայում դիրքեր ամրապնդելու, ելնելով այդ դիրքերիցՙ իր ազդեցությունը տարածաշրջանում ծավալելու հաշվարկներ է անում:
Իրատեսակա՞ն են թուրքական հաշվարկները: Ամենայն հավանականությամբՙ ոչ: Նախ իրատեսական չի թվում նախագահ Ասադի վարչակարգի տապալումը, ՆԱՏՕ-նՙ ի դեմս գլխավոր քարտուղար Ռասմուսենի , հայտարարել է, որ Սիրիայում ռազմական միջամտության նպատակ չի հետապնդում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հազիվ թե հաստատի Թուրքիայի դիմումը, մեծ են նաեւ Սիրիայում դիրքեր ամրապնդելու Ֆրանսիայի շահագրգռությունները, էլ չենք խոսում Ռուսաստանի մասին, եւ գլխավորըՙ ԱՄՆ-ի նախանձախնդիր վերաբերմունքն է, որը նա ցուցաբերում է տարածաշրջանը այլ երկրների ներթափանցումից եւ նախաձեռնություններից զերծ պահելու հարցում:
Այս ամենը ի սկզբանե ձախողման է դատապարտում թուրքական նախաձեռնությունը, եւ Թուրքիան Սիրիայում «ռազմական միջամտության» նախադրյալներ ստեղծելով ընդամենը խորացնում է թուրք-սիրիական հակասությունները, համոզելու համար տարածաշրջանի երկրներին, արաբական եւ իսլամական աշխարհին, որ ինքը հանձնակատար է, հետեւաբար չի կարող ինքնուրույն որեւէ դերակատարման հավակնություն ունենալ:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ԼԻԱԿԱՏԱՐ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Եվրոմիությունը 25 տոկոսով ավելացնում է Հայաստանին տրվող օգնությունը «բարեփոխումները շարունակելու համար»
Դժվար է ասել, թե ի՞նչ հոկու (ճապոնական ավանդական լիրիկական պոեզիայի ժանր) կգրի ֆլամանդացի Հերման ...ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԴԻՄԵԼ Է ՄԱԿ-ԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԿարծես ցույց տալու համար, որ ինքը հանձնակատար է, այլ ոչ թե ինքնուրույն դերակատար Վերջերս «Սիրիայի բարեկամները» Ֆրանսիայի ղեկավարությամբ հանդիպել էին Ժնեւում: Հակառակ Ռուսաստանի առաջարկին, այսպես կոչված ...ՀԱՅԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
Արմեն Հովսեփյանը ճանաչված գրականագետ ու բանասեր Գարեգին Հովսեփյանի որդին է: Նրա հայրը մոտ հարաբերությունների մեջ է եղել ոչ միայն Սեւակի, այլեւ Շիրազի, Իսահակյանի, Չարենցի եւ մեր մյուս մեծերի հետ: Արմեն ...ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՋԱՎԱԽՔՑԻՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴԵԼԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ ՎՐԱՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«Վրաց իշխանությունների այս գործողությունները տեղի են ունենում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախօրյակին եւ ուղղված են ընդդիմադիր հայացքներ ունեցող ջավախահայ գործիչների եւ ակտիվիստների դեմ», անդրադառնալով ...ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԱԺ-Ի ՄՈՏ ԵՎ «ՀԱՐՍՆԱՔԱՐԻ» ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՏԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ'
Մ. Խ.
Երեկ առավոտյան, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի` Ազգային ժողով այցելելու պահին խորհրդարանի դարպասների մոտ բողոքի ցույց էին անում «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետեւանքով մահացած Վահե ...ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆԻ «ՍՊԱՆԻԱ» ՎԵՊԸՙ ԻՍՊԱՆԵՐԵՆ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ավետիք Իսահակյանի տուն թանգարանում երեկ մասնակցել է Կոստան Զարյանի «Սպանիա» վեպի իսպաներեն թարգմանված գրքի շնորհանդեսին: Վեպն իսպաներեն է թարգմանվել վարչապետի նախաձեռնությամբ: ...«ԹՄՐԱՄՈԼԸ» ԴԱՐՁԱՎ «ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱ՞Ն»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՄիջազգային Մի քանի օր առաջ Բաքվում «թմրանյութերի ապօրինի շրջանառության» մեջ կասկածանքով ոստիկանությունը հիվանդանոցից տունդարձի ճանապարհին ձերբակալել էր «Թլիշի սոդո» թերթի գլխավոր խմբագիր եւ իրավապաշտպան ...Ո՞ՒՐ ԵՆ ԱՅԴ ՄԱՐԴԻԿ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՏԵՍԱԿԵՏ Էլհան Յուզիֆլին ադրբեջանցի լրագրող է այդ երկրի հյուսիսարեւելյան մասումՙ Կասպից ծովի ափին գտնվող Խաչմազ քաղաքից: Էլհանը տեղական հեռուստաընկերություններից մեկում վարում էր հաղորդում «Պատերազմը չի ...ՇԻՐԱԿՑԻ ԲԺԻՇԿՆԵՐԻ «ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ» ԼՂՀ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ
Գ. Մ.Շիրակի մարզի 12 բժիշկներ հունիսի 26-29 եղել են Արցախի Ասկերանի շրջանում, այստեղ բնակչության բուժզննություն եւ «Բաց դռների օր» ընդունելություն կատարել: Մարզային առողջապահության վարչության պետի գլխավորած ...ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անցուդարձ
Չնայած երեկ ԱԺ դարպասների մոտ բողոքի ցույցով էին սպասում Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին, սակայն նա բարեհաջող եւ առանց շեղվելու եկավ Ազգային ժողով, ինչպես նախատեսված էր, եւ ելույթ ...ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
ՀՀ ՍԴ մամուլի ծառայություն
Օրակարգ
ՀՀ սահմանադրական դատարանն ավանդաբար ընդունելություն է կազմակերպում` նվիրված ՀՀ Սահմանադրության ընդունման օրվան:
Հուլիսի 4-ին ընդունելությանը մասնակցում էին ՀՀ պետական բարձրաստիճան այրեր, քաղաքական ...ԻՆՉՊԻՍԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՏԱԼ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Մանկավարժներ` ՆԻՆԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ՍԻԼՎԱ ԲՈՉՈԼՅԱՆԾնողներ` ԱՐՄԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸնթացիկ Մի քանի օրից հետեւում կմնան ավարտական միասնական քննությունները, որոնց օբյեկտիվ անցկացումը կարեւոր նշանակություն ունի մեր հանրապետության համար: Կրթության եւ գիտության բնագավառի վերահսկող մարմինները ...ՍՈՑՓԱԹԵԹԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Ա. Մ.Կառավարության երեկվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց սոցիալական փաթեթի խնդրից: Նա մասնավորապես ասաց հետեւյալը. «Մենք 2012 թվականից պիլոտային ծրագիր ենք իրականացնում, եւ շուրջ 120 հազար պետական ծառայողներ ...ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հրամանով «Ազգ» -ի հիմնադիր կազմի անդամ, «The Noyan Tapan Highlights» անգլա/ֆրանսալեզու թերթի գլխավոր թղթակից, հայազգի խորհրդային լեգենդար հետախույզներ Գեւորգ եւ Գոհար ...ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ 5.000 ԴՐԱՄՈՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՍԵՆՅԱԿՆԵՐՙ ԵՐԵՔԱՆԳԱՄՅԱ ՍՆՈՒՆԴՈՎ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
Նախորդ տարվա դեկտեմբերին կառավարության որոշմամբ ներդրվեց սոցիալական փաթեթից օգտվելու համակարգը, որի արդյունքում հանրային ծառայողներին պետք է տարեկան որոշակի գումար հատկացվի: Շուրջ ...ՀՀ ԳԱԱ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՎԼԱԴԻՄԻՐ ԽՈՋԱԲԵԿՅԱՆՙ ԳԻՏՆԱԿԱՆ, ՄԱՐԴ-ՔԱՂԱՔԱՑԻ
ՀՀ ԳԱԱ նախագահությունՀՀ ԳԱԱ Հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ
Հուլիսի 3-ին` կյանքի 83-րդ տարում, կյանքից հեռացավ ականավոր գիտնական ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Եղիշի Խոջաբեկյանը:
Վ. Խոջաբեկյանը ծնվել է 1929 թ. մարտի 2-ին ՀՀ Վարդենիսի շրջանի Խաչաղբյուր ...ՀՀ ԳԱԱ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ՀՀ ԳԱԱ նախագահությունՀայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2012 թ. հուլիսի 3-ին վախճանվեց ականավոր տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Եղիշի ...ԽՈՍՔ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ
Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդԿան մարդիկ, որոնք ապրած կյանքով, հույզերով ու երազանքով, գիտելիքների առատ պաշարով ձեւավորում են ամբողջական նկարագիր, որպես վառ անհատականություն մնալով մարդկանց հիշողության մեջ: Այդպիսին էր Հայաստանի դեմոկրատական ...«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈՒԼԻՍԻ 8-ԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆՄշակույթ201212207.jpg Ավանդույթի համաձայն, «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնը կմեկնարկի Սուրբ Զորավոր եկեղեցում, ծիրանօրհնեքի արարողությամբ: Փառատոնի մասին «Ազգը» պարբերաբար մանրամասնորեն ներկայացրել ...«ՓԹԻԹԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՆՈՒՅՆ ՈԳՈՎ
Մ. Բ.
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՄՈՒԼ
Ուրախությամբ ստացանք Բեյրութում տպագրվող «Փթիթ» մանկապատանեկան հանդեսի հերթականՙ 5-րդ համարը եւ նկատեցինք, թե ինչպես է կապվածություն ու հետաքրքրություն առաջացրել այս փոքրիկ, գունագեղ ...ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ԱՍՏՂԱԳԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՎԱՏԻԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ
Հայկական աստղագիտական ընկերությունՀունիսի 3-ից 29 Վատիկանում տեղի ունեցավ Վատիկանի աստղադիտարանի 13-րդ միջազգային ամառային դպրոցը: Այս ամառային դպրոցների շարքը աշխարհում ամենահեղինակավորներից է նմանատիպ միջոցառումների թվում: Դրանք 1986 ...ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԿՐԹԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳԻՐ
2012 թ. հուլիսի 7-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Արվեստի ընտանիք» ամառային ընտանեկան խաղ-մրցաշար կրթական ծրագիրը: Յուրաքանչյուր մրցութային օրվա համար նախատեսված է նվազագույնը 3 անդամից ...Վ. ՓԻԼԻԿՅԱՆԻ ՊԻԵՍԸ ՅՈՒՐՈՎԻ Է ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ «ՄԵՐԺՎԱԾՆԵՐԻՆ»
Հ. Ծ.«Բորոտների գաղութը» վերնագիրն է Վոոն-Վահան Փիլիկյանի նոր բեմադրության, որը ներկայացվում է Լոնդոնի Հեքնի Ռիքի «Յարդում»: Պիեսը հասարակությունից մերժվածների մասին է, որոնք իրենց կամքից անկախ ի մի գալով ...«ԶԵՏԱՅԻ» ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃԸ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ՓՅՈՒՆԻԿՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարզական
Հայկական թիմերը մեկնարկում են Եվրոպայի լիգայում
Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2012/13-ի խաղարկության առաջին փուլը: Հայկական 3 ակումբներըՙ «Փյունիկը», «Շիրակն» ու «Գանձասարն» այսօր ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Հայ շախմատիստների առաջատար Լեւոն Արոնյանը պահպանել է տեղը 2-րդ հորիզոնականում, իսկ ահա վարկանիշը (2816) 9-ով նվազեցրել ...ՀԱՂԹԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ
ՇԱԽՄԱՏ Մոսկվայում ընթացող Վլադիմիր Դվորկովիչի շախմատի 7-րդ միջազգային մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականն առաջին հաղթանակը տոնեցՙ 2,5-1,5 հաշվով պարտության մատնելով ադրբեջանցիներին: Առաջին ...ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԻՐԱՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ
Իրանի 1-ին խմբի առաջնության A ենթախմբի հաղթող «Պայկանի» կազմում հանդես եկող ՀՀ հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը նոր մրցաշրջանում ելույթները կշարունակի բարձրագույն խմբի «Գահար Զագրոսում»: Նա 1 ...ԲՐԱԶԻԼԱՑԻՆԵՐԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՍՆՅԱԿԻՑ
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական ցուցակը, որում հաշվի են առնված ֆուտբոլի Եվրոպայի առաջնության արդյունքները: Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ 4 հորիզոնականով ...
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ ԿՌՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ
Հ. Չ.ՕԲԱՄԱ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱՐԾԱՐԾՎԵԼ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄԱԿ-Ը ԸՆԴՈՒՆԵՑ ԱՍԱԴԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ԲԱՆԱՁԵՎ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՎԱՇԻՆԳՏՈՆ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆ ՎԱՆԱՁՈՐԻ ԹԻՎ 8 ԴՊՐՈՑՈՒՄ
Ի. Պ.
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ԻՐԱՆԻ ԴԵ՞Մ, ԹԵ՞ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Թարգմ.ՙ ԶՈՅԱ ՄԵԼԻՔՅԱՆՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅ ԵՎ ՀՈՒՅՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԳԵՎՈՐԳ ՀՆՁԱՑՅԱՆ, ԵրուսաղեմՈ՞ՒՐ ԵՆ ՔՇՈՒՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ«ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ԲԺԻՇԿ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ ՄԱՀԱՑԱՎ
«ԿՅԱՆՔ ՓՐԿՈՂԻ ԿՅԱՆՔԸ ՉԵՆ ԽԼՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՈՒԻՑԻԴ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՉԷ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈ՞Վ, ԹԵ՞ «ՄԵԿ ԴԵՐԱՍԱՆԻ ԹԱՏՐՈՆ» ԲԱՔՎՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՀԱՅԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ
- 0 Հայաստանի Սահմանադրության օրը:
- 1827 Ջևան-Բուլադի ճակատամարտը:
- 1919 Կ. Պոլսի Ռազմական արտակարգ ատյանի դատավճռով մահվան դատապարտվեցին Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, դոկտ. Նազիմը: Այլ դատավճիռներով մահվան դատապարտվեցին նաև դոկտ. Բեհաէդդին Շաքիրը, Տրապիզոնի վալի Ջեմալ Ազմին, կուսակցության Տրապիզոնի պատասխանատու քարտուղար՝ Նայիլ բեյը:
- 1920 Խորհրդարանն ընդունեց Հայաստանի քաղաքացիության օրենքը:
- 1968 Վախճանվեց նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը: (Ծնվ. 1888թ.-ին):
- 1995 Մեր պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ ընդունվեց Հայաստանի Անկախ Հանրապետության Սահմանադրությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

