
«ԿՅԱՆՔ ՓՐԿՈՂԻ ԿՅԱՆՔԸ ՉԵՆ ԽԼՈՒՄ»
- Վերջին հրաժեշտը մայոր Վահե Ավետյանին

Զեյթուն թաղամասի Դրոյի 83 հասցեն արդեն երրորդ օրը մարդաշատ է. թաղամասի հենց սկզբում սեւ պաստառ էՙ Վահե Ավետյան-33:
Նրա պատմությունը ցնցեց հասարակությանը, մահը ստիպեց վերարժեւորել կյանքն ու պայքարել անարդարության եւ անպատժելի մթնոլորտի դեմ, որ այսօր առկա է մեր երկրում:
33-ամյա Վահե Ավետյանը ՊՆ բուժծառայության մայոր է, Զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի ղեկավարը: Ամուսնացած է, ունի երկու երեխա: Հունիսի 17-ը նրա համար դարձավ ճակատագրական: Երեկոյան ընկերներից մեկի ծննդյան տոնը նշելու համար Վահեն այցելել է «Հարսնաքար» ռեստորանային համալիր: Մարզահագուստով լինելու պատճառով վեճ է ծագել այցելուներից մեկի եւ համալիրի մատուցողի միջեւ: Վիճողները դուրս են եկել բակ, որտեղ նրանց են մոտեցել նաեւ այցելուի ընկերներն ու ռեստորանի աշխատողները: Նրանց ներկայությամբ մատուցողը հարվածել է Վահեին, րոպեներ անց անվտանգության աշխատողները ծեծի են ենթարկել այցելուներին: Ավելի ուշ տուժածներին տեղափոխել են ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: 13 օր շարունակ Վահե Ավետյանը գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Չորս օր առաջ երեկոյան նրա սիրտը կանգնեց...
Հուղարկավորությունը երեկ էր, ժամը 2-ին: Այստեղ էին ոչ միայն ընկերները, հարազատներն ու բարեկամները, այլեւ հասարակ քաղաքացիներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ, զինվորականներ: Պետական պաշտոնյաներից ներկա էր միայն ՀՀ ԶՈւ ԳՇ ղեկավար Յուրի Խաչատուրովը: Մինչ հուղարկավորության արարողությունը Վահեի ծնողներին են այցելել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարները ցավակցել են Վահեի ծնողներին եւ դատապարտել կատարվածը: Վահեի վերջին հանգրվանը Զեյթունի քաղաքային գերազմանատունն է:
«Կներեք, բայց ոչինչ ասել չեմ կարող: Սա ողբերգություն է, ազգի ողբերգությունը»: Սա այն հիմնական պատասխանն էր, որ ասում էին Վահեի զինվորական ընկերներըՙ դժվարանալով զսպել արցունքները:
«Վահեն բազմաթիվ կյանքեր է փրկել, իսկ կյանք փրկողին, մարդուն վերստին կյանք պարգեւողի կյանքը չեն խլում: Ես միայն մի բան եմ ուզում, որ մեղավորները պատժվեն, որ Վահեի դեպքը լինի վերջինը: Եթե երկրային օրենքն էլ չպատժի, Աստված կպատժի», ասում է հարեւան, ընտանիքի բարեկամ Գեւորգ Մինասյանը :
Բոյկոտել «Հարսնաքար» ռեստորանը: Սա անուղղակի կոչ է, որ մի քանի օր շարունակ անում են հարյուրավոր քաղաքացիներ: Երեկ այս կոչին անուղղակիորեն միացավ նաեւ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը : «Կա իրավական պատիժ, բայց կա նաեւ հանրային պատիժ: Երբ Արեւմուտքում մարդիկ բոյկոտում են այս կամ այն ընկերությանը, երբ հակաօրինական որեւէ բան են տեսնում: Նույնը պետք է անել այստեղ եւ այդ կերպ պատժել», ասում է նա:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում էՙ գործը բացահայտվելու է, մեղավորները պատժվելու են. «Հարսնաքարի» դեպքից հետո արդեն երկրորդ անգամ է ոստիկանապետը նման հայտարարություն կատարում, անընդհատ շեշտելով, որ գործի քննությունն ընթանում է արդար, թափանցիկ: Թե գործում որքան է «Հարսնաքարի» տիրոջՙ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատասխանատվությունը, ոստիկանապետը շեշտում է. գործը նախաքննության փուլում է, բոլոր մեղավորները կպատժվեն:
Երեկ հայտարարություն է արել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը : Վերջինս ասել է, որ դեպքից հետո զրուցել է «Հարսնաքարի» սեփականատիրոջ հետ եւ պարզվել է, որ Հայրապետյանն էլ է դատապարտում երեույթը:
«Հարուցվել է քրեական գործ, որի ողջ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Մեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, սակայն մենք հանդուրժող ենք, եւ պետք է օրենքները հարգենքՙ լինի հասարակ քաղաքացի, թե սպա, քանի որ ժամանակ առ ժամանակ հարաբերություններում կրքեր են բորբոքվում եւ ամեն մեկը փորձում է իր «ես»-ն առաջ տանել: Լավ է, որ «Հարսնաքարի» ղեկավարությունն էլ է դա ընդունում»:
Մինչ հասարակությունը քննադատում է, պահանջում արդար պատիժ, Հայրապետյանը մի քանի լրատվամիջոցի ներկայացուցիչներին հայհոյելուց հետո, փակել է ֆեյսբուքյան իր էջը, մինչդեռ ֆեյսբուքում «Հարսնաքարը» փակելու, մանդատից զրկել պահանջողների թիվը ժամ առ ժամ ավելանում է:
Թեպետ շատերն են արդարացնում «Հարսնաքարը» պայթեցնել ցանկացող փոխգնդապետին, սակայն դա ինքնադատաստան է ընդամենը, դատապարտելի նույնքան, որքան մայորին ծեծի տակ սպանողների արարքը: Մեզ հարկավոր է օրինական արդարություն եւ արդարադատություն, մինչդեռ հաստավիզները մարդկանց կյանք են խլում, բայց ազատության մեջ վայելում են կյանքը:
Մինչդեռ Վահե Ավետյանի տեղում կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը: Անվտանգության աշխատակիցը, թիկնապահը, վարորդը, հարուստ տղան, օլիգարխը յուրաքանչյուր վայրկյանի կարող են ձեռքերին ազատություն տալ ու մահվան աստիճան ծեծել, ասենք, սուպերմարկետում ժամկետանց թթվասեր հայտնաբերած գնորդին, կանաչ լույսի տակով անցնող ու այդ պահին «Համմերին» կանգնեցրած հետիոտնին, սրճարանում սուրճ խմող զույգին եւ այլն:
Զուգադիպությամբ, Վահեի գերեզմանի հենց դիմացի ուղղության վրա է գտնվում «Հարսնաքար» ռեստորանը: Զեյթունի գերեզմանատանն ու ռեստորանին ընդամենը մի քանիՙ կյանքի-մահվան կիլոմետր է բաժանում...
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ
Էջեր օրագրից
Ամեն օր, վերադառնալով կենտրոնական կլինիկական հոսպիտալից, ես գիտակցում էի, որ դա կարող էր վերջին օրը լինել դեռ երեկ առողջ, երիտասարդ, մարզական կազմվածքով տաղանդավոր զինվորական բժիշկ Վահե ...ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ «ՀԱՅԿԱԿԱՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ
Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի քննարկման հարցը Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդգրկել է առաջիկա դեկտեմբերի 22-ի իր օրակարգում, «Ազգին» Փարիզից տեղեկացնում է լրագրող Ժան Էսքիյանը : Ֆրանսիայի ...ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ
Մ. Մ.«Ազգը» տեղեկացրել էր, որ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Ֆրանսիա: Նորին սրբությանն ուղեկցող հոգեւոր եւ մտավորական այրերին Փարիզում դիմավորել են Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն ...«ԿՅԱՆՔ ՓՐԿՈՂԻ ԿՅԱՆՔԸ ՉԵՆ ԽԼՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
Վերջին հրաժեշտը մայոր Վահե Ավետյանին
Զեյթուն թաղամասի Դրոյի 83 հասցեն արդեն երրորդ օրը մարդաշատ է. թաղամասի հենց սկզբում սեւ պաստառ էՙ Վահե Ավետյան-33:
Նրա պատմությունը ցնցեց հասարակությանը, մահը ստիպեց ...Ե՞ՐԲ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ՋՈՒՂԱ...
Ա. Հ.Մոտակա շաբաթներին Բաքու կժամանի Ադրբեջանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հունիսի 29-ին ԱՄՆ Սենատը հաստատել է Մորնինգսթարի թեկնածությունը` ...ԱԴՐԲԵՋԱՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Հ. Չ.Թուրքմենական կողմը պատրաստվում է դիմել ՄԱԿ-ին Հունիսի 21-ի համարում «Ազգը» «Ադրբեջան-Թուրքմենստան. լուրջ հակասություն Կասպից ծովում» վերնագրով նշել էր, որ ադրբեջանական առափնյա պարեկային ծառայությունները ...ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈՄՊՈՅԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ
Ա. Հ.
Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը հուլիսի 3-5-ը պաշտոնական այցով կլինի Հարավկովկասյան տարածաշրջանում: Այցը կմեկնարկի Հայաստանում հուլիսի 3-4-ին, կշարունակվի Վրաստանում եւ Ադրբեջանում:
Պաշտոնական ...ՄԻՊ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԸՆՏՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԻՑ ՀԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՉԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Հ. Հ.Խորհրդարանական ընտրությունների ընթացքում ՄԻՊ գրասենյակը ստացել է բազմաթիվ բողոքներ եւ ահազանգեր: Դրանք հիմնականում վերաբերել են ընտրական ցուցակներին, նախընտրական քարոզչությանը, քվեարկության կազմակերպմանը, ...ՄԱԼԻԻ ԴԱՄԲԱՐԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Իսկ հայկական հուշարձանների ոչնչացո՞ւմը...
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գլխավոր դատախազ Ֆատու Բենսուդան դիմել է Մալիի հյուսիսը գրաված իսլամիստներին, հայտարարելով, որ Տիմբուկտու քաղաքում մահմեդական ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՐՈՍԱԿԸ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Է ՇՆՈՐՀՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄեկնաբանությամբ Հրոսակին ձայնակցում է թուրք եղբայրըՙ մոռանալով Ադրբեջանի խայտառակ պարտության մասին Որքան մոտենում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահական ընտրությունները, այնքան ջղագրգիռ է դառնում ...ԻՆՉՊԵՍ ԵՆ ԽՆԱՅՈՒՄ, ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԼՈՒԾՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Անցուդարձ
Ֆինանսական գրագիտության վիճակի ՀԲ ուսումնասիրության արդյունքները
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ, այս տարվա հունվարին Հայաստանում անցկացվեց «Սպառողների շահերի ...ԵՂՎԱՐԴԻ ՋՐԱՄԲԱՐԸ ԵԹԵ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԼԻՆԵՐ, ՍԵՎԱՆԻՑ ՋՈՒՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԷՐ ԼԻՆԻ
Ա. Մ.Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր վերցնելու որոշումը շարունակում է քննարկվել հասարակական եւ քաղաքական շրջանակներում: Այս առնչությամբ երեկ խմբագրություն եկավ եւ իր տեսակետը հայտնեց «Լճափնյա հանգստավայրեր ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՀՈՐԴԱՆԱՆՈՒՄ
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ Հունիսի 24-30-ը Հորդանանում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը, որոնք մեկնարկեցին հունիսի 25-ին Ամմանի Մշակույթի կենտրոնում Երեւանի գեղագիտության ...ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ԱՐԾՐՈՒՆՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸՙ ՀՈՒԼԻՍԻ 12-ԻՆ
Հ. Հ.Երեկ տեղի ունեցավ «Դրոյի» գործով ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու գործով դատավարությունը: Ըստ Արծրունու փաստաբաններիՙ որոշման մեջ տեղ է գտել տեխնիկական սխալ: Նրան ավելացրել են եւս մեկ հոդվածՙ երկու անձանց ...ԳԱԼՈՒՍՏ ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆԻ ՀՈՒՇ-ԵՐԵԿՈ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Ընթացիկ201212012.jpg Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի ամենամեծ դահլիճը կրում է հայ նավթարդյունաբերող, հայտնի գործարար, մարդասեր ու բարեգործ Գալուստ Գյուլբենկյանի անունը: ...ԻՏԱԼԱՑԻ ՀԱՅՏՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԸ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ Է ՓՈԽԱՆՑՈՒՄ ՌԵՍՏԱՎՐԱՏՈՐԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Մշակույթ
«Ազգն» իր ընթերցողներին տեղեկացրել էր ՀՀ մշակույթի նախարարության եւ Իտալիայի կառավարության հետ մշակված համատեղ ծրագրերի մասին, որոնց արդյունքում իտալացի ռեստավրատորները հայ մասնագետների հետ ...ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԸ ԷՌՆԵՍՏ ԴՈՒԼԳԱՐՅԱՆՆ Է
Մ. Մ.
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ
Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում առաջին անգամ անցկացվել է Յորի Ֆալիկի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ, որին մասնակցել են 73 կոմպոզիտորներ աշխարհի 16 երկրներից: Հայաստանը ...ՍԵՎԱՆ ՆԱԳԳԱՇՅԱՆԸ ՀԻԱՑՆՈՒՄ Է ԻՐ ԿՏԱՎՆԵՐՈՎ
Հ. Ծ.
ՄՈՆՐԵԱԼ
Սեւան Նագգաշյան նկարչուհուն գնահատանքի խոսքերով շատ անգամ է անդրադարձել օտար մամուլը: Հատկանշական է մասնավորապես «Dordrecht Nederland» թերթի գրությունը 2009-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Նոշկա» ...ՉԱԽԱԼՅԱՆ. ՔԱՅԼ` ՈՒՂՂՎԱԾ ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆԸ
Ա. Հ.ՎՐԱՍՏԱՆ «Խստիվ դատապարտում եմ Ջավախքում վրաց իշխանությունների կողմից սանձազերծած քաղաքական հետապնդումների նոր ալիքը, որի թիրախ են դարձել, մասնավորապես, Մելիք Ռայիսյանը եւ Գեորգի Մխչյանը», «Երկիր» միությունը ...ՏԱՐԵՍԿԶԲԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 72 ԼՐԱԳՐՈՂ
Ի. Պ.2012 թվականի ընթացքում ամբողջ աշխարհում արդեն զոհվել է 72 լրագրող: Ըստ «Արմենպրեսի»` այս մասին նշված է «Press Emblem Campaign» (PEC) կազմակերպության հաղորդագրությունում, որը տարածել են Ժնեւում` հուլիսի ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը իր եւ կուսակցության ողջ անդամության անունից խորապես ցավակցում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բաժանմունքի վարիչ, մայոր Վահե Ավետյանի հարազատներին, ...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
...ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի հայերի միության եւ Հայկական համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը իր եւ հիշյալ կազմակերպությունների անունից ցավակցություններ է հայտնում Ֆրունզիկ Խաչատրյանին իր սիրելի տիկնոջՙ Մարգոյի վաղաժամ ...ՊՈՒՉԻՆԻԻ «ՏՈՒՐԱՆԴՈՏ» ՕՊԵՐԱՅԻ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԱՅՍՕՐ
Մ. Մ.Շարունակվում է վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ամառային համերգաշարը: Երաժշտասերները, այսօր, հուլիսի 3-ին, ժամը 19-ին ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑԻՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏ Սոֆիայում ավարտվեց բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: Ցավոք կիսաեզրափակիչ մտած հայ 3 բռնցքամարտիկներից եւ ոչ մեկին չհաջողվեց եզրափակիչի ուղեգիր նվաճելՙ բավարարվելով բրոնզե մեդալներով: Մինչեւ ...ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Մոսկվայում մեկնարկել է շախմատի անվանի միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչի գավաթի 7-րդ խաղարկությունը: Մրցաշարին մասնակցող պատանեկան 8 հավաքականների թվում է նաեւ Հայաստանի ընտրանին: Մեր հավաքականը Մոսկվայում ...
HOLLYWOOD NON-STOP ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎՍ ՄԻ ԾՐԱԳԻՐ
Մ. Հ.ԼԻՏՎԱԲՆԱԿ ՀԱՅ ՌԵԺԻՍՈՐԻ ՖԻԼՄԸ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԻ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ
ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՋՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Մ. Խ.ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԲԱԶՄԱԶԱՎԱԿ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
Հ. Հ.ԱՅՍՕՐ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ԻՐԱՆԻ ԴԵ՞Մ, ԹԵ՞ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ
Թարգմ.ՙ ԶՈՅԱ ՄԵԼԻՔՅԱՆՀԱՏՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԱՍՏԾՈ ՊԱՏԻԺ
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՅ ԵՎ ՀՈՒՅՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ
ԳԵՎՈՐԳ ՀՆՁԱՑՅԱՆ, ԵրուսաղեմՈ՞ՒՐ ԵՆ ՔՇՈՒՄ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԲԱՔՎԻ «ՍՈՒՐԲ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ «ՁԿԱՆ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ«ՀԱՐՍՆԱՔԱՐՈՒՄ» ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ԲԺԻՇԿ ՎԱՀԵ ԱՎԵՏՅԱՆԸ ՄԱՀԱՑԱՎ
«ԿՅԱՆՔ ՓՐԿՈՂԻ ԿՅԱՆՔԸ ՉԵՆ ԽԼՈՒՄ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍՈՒԻՑԻԴ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՎՐԱ ՀԱՐՁԱԿՈՒՄ ՉԷ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ» ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈ՞Վ, ԹԵ՞ «ՄԵԿ ԴԵՐԱՍԱՆԻ ԹԱՏՐՈՆ» ԲԱՔՎՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
- 1852 Կ. Պոլսի Խասգյուղ արվարձանում ծնվեց ուսուցիչ, հրապարակախոս և քաղաքական գործիչ Մինաս Չերազը: (Վախճ. 1929թ.-ին, Մարսելում):
- 1913 Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսեց Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը:
- 1913 Կ. Պոլսի Ենի-Քյոյ արվարձանում իր աշխատանքներն սկսեց «Հայկական բարենորոգումների հանձնաժողովը»:
- 1955 Կրասնոդարի երկրամասի Վերխնե-Բականսկ բանավանում տեղի է ունենում Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի և նրա մարտական ընկերների գերեզմանի վրա կանգնեցված հուշարձանի հանդիսավոր բացումը:
- 1957 ՀԽՍՀ Ժողտնտխորհին առընթեր ստեղծվում է լեռնամետալուրգիական գիտահետազոտական ինստիտուտ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

