
«ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՄԵՆԵՐԳ ՉԷ, ԱՅԼՙ ԽՄԲԵՐԳ»
- Հարցազրույց

Հարցազրույց ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանի հետ
ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների վերջին նիստում ներկայացնում էր ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապյանին: Նա եղավ «Ազգի» խմբագրությունում եւ հարցազրույց տվեց մեր թերթին:
- Լիբանանում կուսակցական գործունեության առնչությամբ ինչպիսի՞ նորություններ կան:
- Մեկ տարի է շրջանային վարչության ատենապետն եմ, նշանակվեցի ՌԱԿ Կենտրոնական վարչության կողմից: Աշխատանքների լայնամասշտաբ դաշտ կա, որ պետք է կատարել: Որոշ բաներում արդեն հաջողել ենք, որոշներն էլ ընթացքի մեջ են` լինի դա մեր կուսակցության ինքնուրույն պատկերը հստակեցնելը, օտար` ներքին թե արտաքին արաբական շրջանային ու տեղական ճնշումներից ու կապվածություններից ազատվելը: Կարող եմ ասել, որ ՌԱԿ-ը այսօր Լիբանանում քաղաքական իր ինքնուրույն ու հստակ կեցվածքն ունիՙ լինի հայ ազգային, թե լիբանանյան ասպարեզներում: Սա մեկ անգամ ընդմիշտ հստակեցվեց բոլորի համար ու այսուհետեւ այդպես պետք է լինի: Առաջ ուրիշներն էին կուսակցության փոխարեն որոշումներ կայացնում` բարեկամները, ընդդիմադիրները եւ այլն: Մենք հստակեցրինք նաեւ Թեքեյան կենտրոնի հարցը, ճշգրտելով, որ այն կուսակցապատկան կառույց է: Ի պատիվ ներկայիս ղեկավարության պետք է ասեմ, որ հենց իրենք հստակ նշեցին, թե ինչ կառույց է Թեքեյան կենտրոնը, ինչը կուսակցության համար յուրահատուկ դեպք է: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ այլեւս մեր կուսակցությունը անձերի, անհատականությունների վրա հիմնված չէ, այլ ողջ կուսակցությունն է խոսում: Մեր կուսակցությունում արդեն մեներգ չէ, այլ խմբերգ է:
- Նորարարությունները երիտասարդների միջոցով են իրականացվում: Որքանով է ապահովվում երիտասարդների ներգրավումը համայնքի ու կուսակցության կյանքին:
- Կարողացել ենք նոր կյանք տալ կուսակցական մեր ակումբներին, այդ թվում երիտասարդական թեւը աշխուժացվեց: Երկու տարի առաջ հիմնվել էր թատրոնը, որ հիմա հաջող ելույթներ է ունենում, երիտասարդներն ուրախությամբ մասնակցում են թատրոնին, 7-10 հոգուց սկսել էինք, հիմա 30-40 հոգի են ներգրավված: Իրական կուսակցական կյանքն է արթնացել: Անկախ Հայաստանին աջակցելու առումով մեր ուսերը այսօր մեծ բեռ ունեն վերցնելու` մեր հայրենակիցների հետ գործակցությունից մինչեւ ժողովրդավարական գործընթացների խթանում: «Հայաստան» հիմնադրամի քննարկումների ժամանակ ՀՀ նախագահը շեշտեց, որ անգամ ամենափոքր օժանդակություն ցույց տվող մարդու կարիքը կա, այդ մարդը կարեւոր է, եւ դա է նաեւ մեր` ռամկավարների մոտեցումը: Այդուհանդերձ, ՌԱԿ-ը վերջին 20 տարում չի արդարացնում իր ներկայությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, ու դրա պատճառները պետք է պարզել, թե ինչով է պայմանավորված այդ երեւույթը: Ախտանշումը կատարելուց հետո կկատարենք նաեւ բուժումը: Այսօր կուսակցությունը բավականին դրական աշխատանք է կատարում, թեեւ ծանր պայմաններում ենք աշխատում: Մենք տարիներ շարունակ խոսել ենք, իսկ գործ անողներ քիչ ենք տեսել: Այսօրվա դրությամբ Լիբանանի մեր գործընկերները մեծ ուշադրությամբ են հետեւում Հայաստանում ՌԱԿ-ի գործունեությանն ու աշխատանքներին` համախմբման հեռանկարով: Անկարելի է, որ ոչ համերաշխ մնանք, ես մտածում եմ, որ կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ, տարբեր մտածել, բայց մեր նպատակը մեկն է` մեր ազգի եւ պետականության հզորացումը: Հետեւաբար պետք է եւ հնարավոր է միավորել բոլորիս ջանքերը:
- Լիբանանահայության վիճակի առնչությամբ ի՞նչ գնահատական կարող եք տալ, նկատի ունենալով Սիրիայում այժմ տիրող իրավիճակն ու հարեւան երկրի իրադարձությունների մոտիկությունը:
- Չեմ ուզում սիրիական հարցի մեջ խորանալ, դա մեր ուժերից ու ցանկություններից վեր է: Վերջերս հանդիպում էր Բեյրութում, որտեղ բավական թվով ԵՄ դեսպաններ էին ներկա, գլխավոր բանախոսն էր Լիբանանում Կիպրոսի դեսպանը, որ խոսեց թուրքական ներխուժման պատճառով կիպրացի քաղաքացիների խնդիրների մասին: Մեր կուսակցականներն իսկապես նվիրված են: Ուրիշներ ցանկանում են կուսակցական շենքեր ունենալ, մենք ուզում ենք հոգի ունենալ, այնպիսի ձեռնարկումներ ունենալ, որ քաղաքական թե կրոնական ներկայացուցիչների մասնակցությամբ բարձրացվեն կարեւոր հարցերը:
Սիրիայի հարցում բոլորս մեծապես շահագրգռված ենք ու մտահոգ, ուշադրությամբ հետեւում ենք իրադարձություններին, չցանկանալով սակայն, որ որեւէ մեկի սխալ արտահայտության հետեւանքով տարբեր վիճակներում հայտնվեն մեր եղբայրները Սիրիայում: Սիրիայում ապրող մեր ժողովրդին մաղթում ենք այս փոթորկից, որ երեւում է մեծ է` միջազգային թե տեղական առումով, բարեհաջող ելք ունենա: Սիրիական դեպքերի հետեւանքով լիբանանահայությունը չի լքում երկիրը, դեռ այդ գործընթացին չենք հասել ու հուսանք` չենք հասնի:
- Կշտկվի՞ իրավիճակը, այդ հույսո՞վ են հայերը մնում:
- Հայերն այդ տարածաշրջանում առավել ծանր պայմաններում էլ են ապրել: Բացի այդ, ամեն մարդ չի կարող վեր կենալ, գնալ, ասենք, Շվեյցարիա ու ապրել այնտեղ:
- Իսկ ի՞նչ հիմնական խնդիրներ ունի այսօր լիբանանահայությունը:
- Տարիներ շարունակ կուտակված գերխնդիրներից կարեւորներից մեկն է հայ դպրոցը, որի առնչությամբ այլ քաղաքականություն պետք է որդեգրվի, քանի որ դասական տարբերակով մենք տուժում ենք. լիբանանահայ դպրոցահասակ երեխաների մոտ 40 տոկոսը արաբական դպրոցներում է սովորում, անգամ մեծ գումարներ վճարելով: Երեւի ինչ-որ տեղ թերացել ենք` թե ազգային, թե կուսակցական կառույցներով, որ դպրոցն այսօր նման խնդիրներ ունի:
Նաեւ խնդիրներ կան մամուլի հետ կապված. հայկական թերթերը ծանր վիճակում են, ոչ թե բովանդակության, այլ գոյատեւման առումով: Թերթն ու դպրոցը մեծ զոհաբերություններով են ապրում, դեռ ոտքի են: Եկեղեցու առնչությամբ առաջվա երկվությունը գրեթե վերացել է: Մենք ասում ենք` մեկ ազգ ենք, մեկ եկեղեցի, անգամ հարց չէ, թե քանի կաթողիկոս, բայց մե՛կ եկեղեցի: Առանց ազգային եկեղեցու մենք չենք կարող գոյատեւել, բոլոր ազգային կառույցները միասին են: Մեր կուսակցության հավատամքներից է Հայ եկեղեցին իր Մայր աթոռ սուրբ էջմիածնով: Մեծի տանն Կիլիկիո Արամ կաթողիկոսը մեծ աշխատանք է տանում, հայերին համախմբում է, կարողացել է գոնե Լիբանանում ժողովրդին ի մի բերել: Անթիլիասի աթոռի հետ ՌԱԿ-ը այսօր լավ հարաբերություններ ունի, ու պիտի բարելավենք դրանք, ավելի սերտ աշխատենք միմյանց հետ:
Ընդհանրապես լիբանանահայության վիճակը ծանր է, եկամուտները սահմանափակ են, ծախսերըՙ մեծ: Համայնքի եկամուտների մեծ մասը նվիրատվություններից է գոյանում, դեռեւս չենք կարողացել մեր ազգային կարիքների համար ֆիքսված եկամուտներ ապահովել, որպեսզի ինքնուրույնություն ունենանք: Երբ նյութապես կախվածության մեջ ես, այսօր գուցե օգնեն, բայց վաղը ինչ-որ բան կփորձեն թելադրել: Ուստի անհրաժեշտ է, որ ազգային կարիքների համար հաստատուն եկամտի աղբյուրներ ապահովվեն: Լիբանանում լավ հարաբերություններ ունենք ավանդական մյուս կուսակցությունների հետ, գուցե որոշ հարցերի շուրջը տարբեր մոտեցում ունենք, բայց համագործակցում ենք: Տեղական կուսակցություններից էլ բոլորի հետ համագործակցում ենք, բացի կրոնական ծայրահեղական կուսակցություններից: ՌԱԿ-ը կրոնի նկատմամբ խիստ հարգալից լինելով հանդերձ` չի հավատում, որ միայն կրոնի օրենքներով պետք է ապրել:
Գալիք գործունեության առնչությամբ էլ նշեմ, որ կամաց-կամաց երիտասարդական մեր ակումբը բավականին ակտիվ ու համախմբված աշխատում է, նոր դեմքեր են ի հայտ գալիս, նոր համալսարանականներ միանում են մեր երիտասարդներին, ի վերջո, իրենք են, որ պիտի ղեկն ստանձնեն:
- Հարցազրույցըՙ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՀԱՅՏՆԻ, ԱՌԱ՜Ջ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ ուշ երեկոյան տեղի ունեցան ՀՀԿ-ի գործադիր մարմնի, այնուհետեւ խորհրդի նիստերը` երկուսի օրակարգում էլ կառավարության ձեւավորման, իսկ առավել ստույգ` կուսակցության կողմից առաջադրվող նախարարների հարցն էր: ...ԲԱՔՎԻՆ «ԿՈՐԾԱՆԻՉ ԵՐԿՐԱՇԱ՞ՐԺ Է ՍՊԱՍՈՒՄ»
Վ. Ա.BBC-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբՙ այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները, որ 10 տարի Ադրբեջանի ԳԱԱ մասնագետների հետ ուսումնասիրում են Բաքվի եւ հարակից ...ՀԱՅԱՍՏԱՆԸ 5 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՌԱՋԻՆՆ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՏՏ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՎ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ201210902.jpg «Դիջիտեք» բիզնես ֆորումի ժամանակ հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը Երեւանում երեկ բացվեց ամենամյա 5-րդ «Դիջիտեք» բիզնես ֆորումը, որին մասնակցում էր եւ ելույթ ունեցավ վարչապետ Տիգրան ...ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՑ
Ա. Մ.Սեւանա լճից ջրի բացթողման օրենքով սահմանված չափաքանակն 150 մլն խմ-ով ավելացնելու կառավարության մտադրության հետ կապված ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը որոշել է դուրս գալ Սեւանա լճի պահպանության փորձագիտական ...ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ 4 ԹԵԿՆԱԾՈՒԻՆ ԷԼ ԿԸՀ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է
Արցախի ԿԸՀ-ն երեկ գրանցել է հուլիսի 19-ին ԼՂՀ նախագահական ընտրություններին որպես նախագահի թեկնածու մասնակցության հայտ ներկայացրած բոլոր 4 թեկնածուներին` Վիտալի Բալասանյան (ԱԺ պատգամավոր, անկուսակցական), ...ՍԱԼԲԻ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԿԱՆՉԵԼ ԷԻՆ ԱԱԾ
Մ. Խ.Երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը, որը, ինչպես եւ ավելի վաղ Վարդան Օսկանյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց: Սալբի Ղազարյանի ` ...«ԱՐՄԱՎԻԱՆ» ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՉՎԵՐԹԵՐԸ ԴԵՊԻ ՍԻՐԻԱ
Հ. Հ.Արդեն մի քանի ամիս «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրել է չվերթերը դեպի Սիրիա: Ավիաընկերության ներկայացրած տեսակետը հետեւյալն է: Ընկերությունը դադարեցրել է չվերթերը դեպի Սիրիաՙ ելնելով միջազգային բարդ ...ՏԱՐԵԿԱՆ 1400 ԱՂՋԻԿ ՉԻ ԾՆՎՈՒՄ
Հ. Հ.
Սեռով պայմանավորված արհեստական վիժումները դեռեւս արդիական են
Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրի վերաբերյալ փորձագետ, դոկտոր Քրստոֆ Գիլմոտոնը Հայաստանում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ...ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ 30 ՏՈԿՈՍԸ ԿՔՎԵԱՐԿԻ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՕԳՏԻՆ
Հ. Հ.
Ընթացիկ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը վերջերս է վերադարձել ԼՂՀ-ից: Սոցիոլոգը հայկական երկրորդ հանրապետությունում էրՙ նպատակ ունենալով մինչ հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրությունները պարզել արցախցիների ...ՇԵՀԻԴԻԶՄ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԱԴՐԲԵՋԱՆ Հերոսը հարձակվո՞ղն է, թե՞ պաշտպանվողը: Թերեւս կարող է լինել ինչպես հարձակվող, այնպես էլ պաշտպանվող, որովհետեւ պետք է հստակեցնելՙ հարձակվում են հայրենիքը ազատագրելո՞ւ համար, թե՞ պաշտպանում են ...«ՄԵՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՄԵՆԵՐԳ ՉԷ, ԱՅԼՙ ԽՄԲԵՐԳ»
Հարցազրույցըՙ ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Հարցազրույց
Հարցազրույց ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանի հետ
ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Հարություն Երկանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶԻՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ՏՏ ԾՐԱԳՐԵՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը տարածվել է նաեւ բարձրագույն կրթության միջազգային ծրագրեր իրականացնող 2 բուհի վրա
Բուհերի հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի փոխգործակցության հերթական փուլի` տեխնիկական զինման ծրագրի ...SAMSUNG ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎՍ ՈՒԹ ՀԵՌԱԽՈՍՆԵՐ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՔՈՒՄ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
Այսուհետեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում կարելի է ձեռք բերել Samsung ընկերության արտադրության եւս ութ մոդելի հեռախոսներ: Առաջարկվող Samsung Ch@t 222 (E2222)-ը եւ Samsung Star II Duos (C6712)-ը ...ԻՍՊԱՆԻԱՅԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ
ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ, «Արարատ» հայկական միության նախագահ, Վալենսիա, ԻսպանիաԱնցուդարձ201210906.jpg Մի առիթով մեծն շանսոնյեն ասել էր. «Երբ Ֆրանսիայում ներկայանում են որպես հայ, անմիջապես հետեւում է հիացմունքի պատասխանըՙ օ՜, Շառլ Ազնավո՜ւր: Հիմա ես կուզեի, որ աշխարհի բոլոր երկրներում, ...Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆԱՊԱՀՈՎ ԽԱՎԵՐԻ
Հարցազրույցըՙ ՍՈՒՐԵՆ ՄԱՃԱՌՅԱՆԻ«Հայասի» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Խոսրով Խոսրովյանի հարցազրույցը «Ազգ» օրաթերթին - Ի՞նչ է «Հայասի» հիմնադրամը եւ որո՞նք են նրա գործունեության ուղղությունները: - «Հայասի» բարեգործական հիմնադրամը ...ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՕրվա հետքերով Երեք «գոլուբոյ» ինչպես էլ լինի կունենանք: Առաջարկում ենք այդ երեքին մի օր կանգնեցնել որեւէ կամրջի տակ`անպայման ձեռքերը պարզած: Այն նպատակով, որ «տղաները» կարողանան գրկել իրենց գիրկը հենց ...«ԳՈՀԱՐ» ԳՐԱԴԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
Մ. Բ.Մշակույթ201210911.jpg Տեղեկությունների ինտերնետային ներկայիս հնարավորությունների առավելությունը (արագ եւ դյուրին) թվում էր չեզոքացնելու կամ դադարեցնելու էր նախկինների գոյությունը: Սակայն այդպես չեղավ. ...ՖԻԼՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՄԱՍԻՆ
Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆՈՒՇԱԳՐԱՎ ԾՐԱԳԻՐ «Հայերի մուտքը Երուսաղեմ հիշատակվում է դեռեւս քրիստոնեության տարածման առաջին շրջանում, մասնավորապես IV դ.: Թեպետ մինչ այդ էլ, մանավանդ Տիգրան Մեծի օրոք, Հայաստանն ու հայերը կապեր են ունեցել ...ԿԱՅԱՑԱՎ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ՆՈՐ ԵՐԳԱՇԱՐԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ
ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ
«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Հունիսի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում առաջին անգամ Երեւանում հնչեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համադիր երգերի «Canti Paralelli» («Զուգահեռ երգեր») երգաշարը, որ ...ԽՈՍՔ ԻՄ ԸՆԿԵՐՈՋ ՄԱՍԻՆ
ՀՐԱՎԱՐԴ ՀԱԿՈԲՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր
Ժողովուրդն իմաստուն շատ խոսքեր ունի: Մենք հաճախ ենք կրկնում. ահա դրանցից մեկը` «մարդիկ գոյություն ունեն մեկը մյուսի համար»: Պարզ ու խորիմաստ այս միտքը ճիշտ եւ տեղին է վերագրել իմ հին ու բարի ընկերոջը` ...Մ. ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ. «ԸՆՏՐՎԱԾ ԲՈԼՈՐ ՖԻԼՄԵՐԸ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՆ»
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Այս տարի եւս «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի ֆիլմերի մրցութային ծրագրերը կպահպանվեն` 4 մրցույթները` խաղարկային, վավերագրական, «Կորիզ» եւ «Հայկական համայնապատկեր», երեկ լրագրողների հետ հանդիպման ...ԱԶԳԱՅԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
Մ. Հ.Հունիսի 18-ին Արամ Խաչատրյանի անվ. համերգասրահում երկրորդ անգամ տեղի կունենա Ազգային մանկական մրցանակաբաշխություն: «Առաջինից գրեթե ոչնչով չի տարբերվելու, փոխվել է միայն վերնագիրը` «Տաղանդավոր սերունդ», ...ԷԴԳԱՐ ՄԱԼԱՔՅԱՆԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ ՊԼԶԵՆԻ «ՎԻԿՏՈՐԻԱՅՈՒՄ»
Մարզական
Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպան Էդգար Մալաքյանն այս օրերին գտնվում է Չեխիայում, որտեղ փորձաշրջան է անցնում Պլզենի «Վիկտորիայում»: Ակումբի պաշտոնական կայքում թիմի ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ՊԱՀՊԱՆԵՑ ԱՌԱՋԱՏԱՐԻ ԴԻՐՔԸ
ՇԱԽՄԱՏ
Մեկօրյա հանգստից հետո Կազանում կայացավ Գրան պրիի մրցաշարի 5-րդ տուրը: Հանգստյան օրը մասնակիցները ծանոթացան քաղաքի տեսարժան վայրերին, եկեղեցում մոմ վառեցին հաջող ելույթներ ունենալու համար: Մրցաշարի ...ԵՐԵՎԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՎԱՅՐ
2014-ի շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության մրցավայր է ընտրվել Երեւանը: Նման որոշում է կայացրել շախմատի եվրոպական միությունըՙ քննարկելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հայտը: Նախատեսվում ...7 ԵՐԿՐՆԵՐ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԲՈՅԿՈՏԵՆ ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ
Շախմատի համաշխարհային հերթական օլիմպիադան այս տարի կանցկացվի Ստամբուլում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9: Արդեն այժմ օլիմպիադան մասնակից երկրների քանակով հավակնում է դառնալ ռեկորդային: Այսօրվա դրությամբ 162 ...ՄԵԴԱԼՆԵՐԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ՔԱՇԱՅԻՆ 8 ԿԱՐԳԵՐՈՒՄ
Հունիսի 19-24-ը Զագրեբում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճերի հավաքականները: Երիտասարդների պայքարում մեդալները կխաղարկվեն ...
ՀԱՅՈՑ ՀՈԳՆԵՑՆՈՂ ՇԱՐԺՈՒՄ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԱՅՍՕՐ ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՆ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆHOLLYWOOD NON-STOP ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԵՎՍ ՄԻ ԾՐԱԳԻՐ
Մ. Հ.ԱՐՈՆՅԱՆԸ ՄՈՏԵՑԱՎ ԱՌԱՋԱՏԱՐԻՆ
ԲԱ ԱՍՈՒՄ ԷԻՆ` «ԶՈՀԵՐ ՉՈՒՆԵ՞ՆՔ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԲԱՔՎԻՆ «ԿՈՐԾԱՆԻՉ ԵՐԿՐԱՇԱ՞ՐԺ Է ՍՊԱՍՈՒՄ»
Վ. Ա.ՎԱՂՆ ԱՐԴԵՆ «ՊԱՏԵՐԱ՞ԶՄ Է»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ՄԵՐ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ԶՎԱՐՃԱԼԻՔՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՀՐԹԻ՞Ռ, ԹԵ՞ ՉԹՕ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՆՈՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐՆ ԷԼ ԵՆ ՀԱՅՏՆԻ, ԱՌԱ՜Ջ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԿՈՄԱՆԴՈՍ. ՀԱՂԹԵԼՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԽ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԵՏՈՙ ԲԱՆԱԿՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ՀԱՅ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՊԱՆԵԼ»
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԻՍՐԱՅԵԼԻ ՔՆԵՍԵԹՈՒՄ ՆՈՐԻՑ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Ա. Հ.ԷԼԻ ՄԵԿ ԶՈՀ
Վ. Ա.
- 1795 Ծնվեց ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովը: Նա ջանքեր էր գործադրում հայերին Պարսկաստանից վերադարձնել Հայաստան: (Վախճ. 1829թ.-ին):
- 1870 Ցարական կառավարությունը հրատարակեց քաղաքային կանոնադրություն:
- 1895 Սկսվեցին Վանի առաջին դեպքերը -ինքնապաշտպանությունը, որը տևեց մինչև հունիսի 20-ը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

