
ԱՄՈՒԼՍԱՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ
- Ընթացիկ

«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը նախատեսել է այսօր կազմակերպել «արշավ դեպի Ամուլսար», որի նպատակն է ներկայացնել Ջերմուկում տիրող իրավիճակն ու Ամուլսարի հանքի շահագործման վտանգները: Ամուլսարի հանքի շահագործման իրավունք ստացած «Գեոթիմ» ընկերությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբՙ տեղեկացնելով, որ հողատարածքը վարձակալված է ընկերության կողմից, եւ վարձակալված տարածքում չի թույլատրվում որեւէ հասարակական միջոցառում, արշավ կամ հավաք անցկացնել: Նրանք կոչ են արել հավաքի կազմակերպիչներին եւ մասնակիցներին` չխոչընդոտել ընկերության բնականոն աշխատանքին ու չներխուժել ընկերության տարածք:
Թեպետ բառացի «Ամուլսարը» նշանակում է «չբեր սար», սակայն հարուստ է ոսկու պաշարներով: Սարը գտնվում է Ջերմուկ քաղաքից 13 կմ հեռավորության վրա: Քաղաքի շրջակայքում տարբեր օգտակար հանածոների մասին միշտ էլ խոսվել է, սակայն թե՛ ԽՍՀՄ տարիներին, թե՛ 90-ականներից հետո Ջերմուկում հանքավայր շահագործելու գաղափարը չի դրվել քննարկման, որովհետեւ հաշվի է առնվել Ջերմուկի առողջարանային եւ զբոսաշրջային կենտրոն լինելու կարգավիճակը: Խորհրդային իշխանության տարիներին Ջերմուկը Հայաստանում միակ միութենական նշանակություն ունեցող առողջարանային քաղաքն էր: Դա էր պատճառը, որ քաղաքի մերձակայքում մեծ շառավիղով վնասակար արտանետումներով եւ թափոններով արտադրություններ չեն եղել: Անկախության տարիներին, երբ զբոսաշրջությունը դարձավ տնտեսության հիմնական թիրախներից մեկը, կառավարությունը բազմիցս հայտարարեց, որ ծրագրեր են մշակվում եւ ներդրումններ են կատարվելու Ջերմուկը դարձնելու զբոսաշրջային, առողջարանային եւ շախմատի առաջնությունների անցկացման կենտրոն տարվա բոլոր եղանակների համար:
Ջերմուկի զարգացման հայեցակարգն անգամ ընդգրկվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագրում: Համաձայն հաստատված հայեցակարգիՙ 2020-ին Ջերմուկը պետք է կարողանա ընդունել տարեկան 100.000 զբոսաշրջիկի: Կստեղծվի 4000 աշխատատեղ:
Վերոնշյալ հանգամանքների ներկայացումից հետո ամենաքիչը զարմանալ կարելի է կառավարության այն որոշումից, որ Ջերմուկից 13 կմ հեռու գտնվող Ամուլսարի հանքավայրը բաց եղանակով շահագործման իրավունք եւ լիցենզիա է տվել Գեոթիմ ընկերությունը, որը 95 տոկոսով պատկանում է Բրիտանական «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությանը: Ընկերությունը հայտարարել է, որ 10-15 տարվա ընթացքում հնարավոր կլինի արդյունահանել 80 տոննա ոսկի: Կստեղծվի 200 աշխատատեղ, աշխատավարձը կկազմի 130.000 դրամ:
Իրականում կառավարությունը ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ուզում, որովհետեւ անհնար է պատկերացնել մի տարածք, որտեղ կարող են զուգակցվել զբոսաշրջությունն ու հանքարդյունաբերությունը:
Ջերմուկի ճոպանուղին, որի կառուցման համար կառավարությունը հսկայական գումար է ծախսել, ընդամենը 1 կմ է հեռու հանքավայրից: Որեւէ զբոսաշրջիկ կցանկանա՞ հանգստանալ Ջերմուկում կամ նստել ճոպանուղի, երբ հարեւանությամբ պայթեցումներով բաց հանք կշահագործեն: Ջերմուկը համարվում է առողջարանային կենտրոն, որտեղ գալիս են հանգստանալու եւ բուժվելու ոչ միայն հայեր, այլեւ արտասահմանցիներ:
Բացի զբոսաշրջությանը լրջագույն վնաս հասցնելուցՙ հանքավայրի բաց եղանակով շահագործումը էական վնաս է նաեւ բուժիչ հանքային աղբյուրներին: Պայթեցումների հետեւանքով ծանր մետաղներով կկեղտոտվեն օդն ու աղբյուրները: Հանքային ջրեր շշալցնող գործարաններն էլ կկանգնեն լուրջ խնդրի առաջ:
Հանքավայրի շահագործումը հսկայական վնաս կհասցնի նաեւ բուսական աշխարհին: Հենց այս վայրում է բնակվում տափաստանային բազեն, որը միջազգային Կարմիր գրքում է գրանցված: Աճում է 38 տեսակի բույս, որոնցից 26-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, 5 անողնաշար եւ 34 ողնաշարավոր կենդանիների տեսակներ են հայտնաբերված, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Հանքի շահագործումը լրջագույն վտանգ է նաեւ սեյսմակայունության առումով: Սեյսմոլոգները բազմիցս շեշտել են, որ Ամուլսարը գտնվում է տեկտոնական խզվածքի վրա: Հետեւաբար որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ բաց հանքի շահագործման համար կատարվող պայթյուններից երկրաշարժերը չեն ակտիվանա:
Բաց եղանակով հանքի շահագործումը պատճառ կդառնա, որ խախտվեն հանքային աղբյուրները սնող ընդերքի շերտերը: Գործող աղբյուրները կցամաքեն: Ամուլսարը Արփա եւ Որոտան գետերի ջրբաժանում է: Հանքարդյունաբերության հետեւանքով առաջացած պոչամբարը տեղակայվելու է Որոտան գետից 200-300 մ հեռավորության վրա, իսկ Սպանդարյանի ջրամբարիցՙ 2.5 կմ: Հանքադյունաբերության ընթացքում հանքաքարի մշակման կեղտոտ ջրերը լցվելու են Սպանդարյանի ջրամբարը, որտեղիցՙ Որոտան-Արփա գործող թունելով Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից Արփա-Սեւան թունելով կհասնեն Սեւանա լիճ: Հանքավայրի տարծքում կան գյուղատնտեսական հողեր, որտեղ տարածքի մի քանի գյուղերի բնակիչներ հող են մշակում: Նույն եղանակով կեղտաջուրը ոռոգման ջրի հետ կմտնի հող, իսկ այնտեղից էլ քիմիական տարրերը կհայտնվեն մթերքների մեջ:
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՈՄԱՆԴՈՍ. ՀԱՂԹԵԼՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԽ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԵՏՈՙ ԲԱՆԱԿՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) երեկ լրագրողների հետ հանդիպելով նշեց, թե պատերազմի վերսկսման դեպքում չի կասկածում, որ հայկական կողմը հաղթելու է. «Ռազմական գիտությունը ...ՀՐԹԻ՞Ռ, ԹԵ՞ ՉԹՕ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հունիսի 7-ին երեկոյան, ժամը 21: 50-ին Երեւանի երկնքում երեւացած չճանաչված երեւույթը կամ օբյեկտը` կոնաձեւ միագիծ շարժվող լուսավոր օբյեկտը, որը վայրկյանների ընթացքում ինչ-որ նախշաձեւ պատկեր գծեց ու անհետացավ` ...ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ներգրավվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած ՌԴ նախագահին կից գործող Ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդի կազմում: Հրամանագրի ...ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՀ-ՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ
Մ. Խ.Առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանում` հուլիսի 8-ին` Արմավիրում, Լոռիում, Վայոց ձորում եւ Գեղարքունիքում, սեպտեմբերի 9-ին` Արարատում, Արմավիրում, Սյունիքում, Շիրակում: Երեկ ԿԸՀ ...«ՈՎ ՔԱՄԻ Է ՑԱՆՈՒՄ, ՓՈԹՈՐԻԿ ԿՀՆՁԻ»
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՂուրանից այս մեջբերումը երեկ «հատուկ արկածախնդիր ադրբեջանցիների համար» արեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը ` լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Մեջբերմանը դեռ կանդրադառնանք, սկսենք մեկ այլ մեջբերումից. ...ՄՈԼՈՐԱԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏ
Արդեն ընթացիկ հարյուրամյակում Երկիր մոլորակին սպառնում է անդառնալի էկոլոգիական աղետ: Ըստ որում, դա կարող է տեղի ունենալ ոչ թե աստիճանաբար, այլ անսպասելիորեն: «Կրիտիկական նշագիծը հեռացնելու համար անհրաժեշտ ...ԿԻՊՐՈՍԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ` ԲԱԺԱՆՈՒՄ, ՕՐԻՈՐԴԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄիջազգային Թուրքիան, Եվրոմիություն ձգտելու ցանկության դրսեւորմանն ու երբեմն այդ նույն ցանկության իբր բացակայությամբ Եվրոպային շանտաժի ենթարկելու քաղաքականությանը զուգահեռ, հիմա էլ Արեւմուտքին սադրելու ...ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻ «ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ»
Վ. Ա.ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ Օրերս Մոսկվայում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի որոշ լրատվամիջոցների ղեկավարներ: Այդ կապակցությամբ հայկական կողմից որոշ դիտարկումներ փոխանցել է Արամ Աբրահամյանը, իսկ ադրբեջանականից` ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ԲԱՅՑ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնցուդարձ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքերովՙ Ադրբեջանը ծրագրում է 2014-ին վերսկսել պատերազմը Ռազմական հարձակումներն Ադրբեջանի կողմից ինքնին տագնապալի են, բայց դրանք դեռեւս պատերազմի սկիզբ չեն նշանակում: Քաղաքագետ ...ԲԱՔՎՈՒՄ ԻՐԵՆՑ «ԳԺԻ» ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ
Վ. Ա.Հայ-ադրբեջանական սահմանում եւ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հունիսյան աննախադեպ լարվածության առթիվ Ադրբեջանի «նորին գերազանցության» բռնապետը շարունակում է «ձկան պես» լուռ մնալ: Ոչ էլ այդ երկրի ...ԻՆՉՊԵՍ Է ԸՆԹԱՆՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ա. Մ.
ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Քաղաքապետը այցելել է շինհրապարակներ
Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մայրաքաղաքում ընթացող ճանապարհաշինական եւ ասֆալտապատման ...ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ
ԱԱԽ մամուլի ծառայությունՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող անվտանգության հարցերի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների միջազգային երրորդ համաժողովի վերջին օրը ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ...ԱՄՈՒԼՍԱՐԻ ՎՏԱՆԳՆԵՐԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ընթացիկ
«Ջերմուկը հանք չի դառնա» քաղաքացիական նախաձեռնությունը նախատեսել է այսօր կազմակերպել «արշավ դեպի Ամուլսար», որի նպատակն է ներկայացնել Ջերմուկում տիրող իրավիճակն ու Ամուլսարի հանքի շահագործման ...ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԼՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Մ. Խ.ԱՍՈՒԼԻՍՈՒՄ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից «Ժառանգության» ցուցակով պատգամավոր դարձած Ալեքսանդր Արզումանյանը երեկ խոսում էր այն մասին, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում չի զիջի իր դիրքերը եւ շարունակելու է ուշադիր ...ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿ
Մ. Խ.ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` հրաժարական տված մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանի փոխարեն մամուլի խոսնակություն է անելու «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Իվետա Տոնոյանը: Արձակուրդ է վերցրել նաեւ ԲՀԿ ...ՎԻՐՏՈՒԱԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ` ԱԳՐՈԲԻԶՆԵՍԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է երիտասարդությանը` աշխարհի հեղինակավոր համալսարաններում հեռավար ուսանելու հարցում
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ կրթության ժամանակակից գործիքներ ...ՀԱՅԱԶԳԻ ԼՐԱԳՐՈՂԸ, ՈՐՆ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՂՈՐԴԵԼ ԽՈՐՀՐԴԱ-ՉԻՆԱԿԱՆ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Թարգմ. Հ. Ծ.
Ճապոնական ձկնորսական մի գյուղում 1920-ին ծնված (ընտանիքը 1919-ին էր այնտեղ ապաստան գտելՙ փախչելով Ռուսաստանի բոլշեւիկյան հեղափոխությունից) Ռոյ Էսոյանը մոտ 40 տարի անց հայտնվում է Խորհրդային Միությունում ...ՔԻՄ ՔԱՇՔԱՇՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Մշակույթ
«Երեւանյան հեռանկարները» հունիսի 10-17-ը ներկայացնում է Լոս Անջելեսի «Դիլիջան» երաժշտական փառատոնը, որը հանդես կգա 8 համերգով:
Դիլիջանյան համերգաշարի օրերին հայաստանյան ունկնդրի առջեւ հանդես ...ՉԱՐԵՆՑԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ԲԱՑՎԵՑ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԲՈՍԱՅԳՈՒՄ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիԳՅՈՒՄՐԻ «Դեռ երգում է այստեղ զուռնան, Դեռ դհոլը սիրտ է հուզում»... Սա չարենցյան «Գյումրի»-ն է` բանաստեղծի ծննդավայր Կարսին այնպես նման, ժամանակի իր միջավայրով պոետի համար թանկ ու սիրելի... Մեծ բանաստեղծի ...ՄԻ ՔԱՆԻ ՃՇԳՐՏՈՒՄ ԵՒՍ
ԵՐՈՒԱՆԴ ԱԶԱՏԵԱՆ, Դետրոյթ«Ազգի» 31 մայիսի համարին մէջ գոհունակութեամբ կարդացի պրն Գաբրիէլ Սուլթանեանի կատարած «մի քանի ճշգրտումը» իմ մէկ յօդուածիս մասին, որ կը կրէր «Աթաթիւրքը դիմակազերծուած»: Կ'ուզեմ մի քանի ճշգրտում ալ ես կատարել ...ՀԱՅԿԱԿԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ
Հունիսի 7-ին Ռումինիայի նորակառույց Ազգային գրադարանի ընդարձակ սրահում բացվեց «Նորաձեւության ճանապարհ. Երկխոսություն սահմանների միջով» եվրոպական շրջիկ ցուցահանդեսը, ուր ներկայացված էր հնգական հայ ու եվրոպացի ...ՓԱՄՈՒՔԸ ԲԱՑՈՒՄ Է «ԱՆՄԵՂՆԵՐԻ» ՆՅՈՒԹԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Հ. Ծ.«Աժանս ֆրանսպրեսի» ստամբուլյան լրատվությունից քաղելովՙ «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին Ստամբուլի Չուքուրչումա աշխատավորական թաղամասում Նոբելյան մրցանակակիր, թուրք ...«ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Մ. Հ.«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ծրագրի միջոցով` Եվրոմիության աջակցությամբ հիմնվել է նոր ծրագիր` նախատեսված Արեւելյան գործընկերության երկրների կինոգործիչների համար` «Ռեժիսորներ առանց սահմանների»: MAIA (Իտալիա)-ի, ...ՀԱՅԱՊԱՏՈՒՄ ՎԵՐՖԵԼԻ «ՄՈՒՍԱ ԼԵՌԸ» ԱՆԳԼԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀՐԱՏԱՐԱԿՎԵԼ Է ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՈՎ
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸԱյս տարվա ապրիլի 24-ին, ըստ նյույորքյան «Փաբլիշըրզ Ուիքլի» պարբերականի, հրատարակիչ Դեյվիդ Գոդինը լույս է ընծայել ավստրիացի հրեա գրող Ֆրանց Վերֆելի (1890-1945) «Մուսա լեռան 40 օրը» դյուցազներգության նոր, ...ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Մարզական
Երեկ Մոսկվայում մեկնարկեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը: Այս անգամ մրցաշարի կազմակերպիչները մասնակիցների մեկնարկային համարները որոշեցին ոչ թե վիճակահանությամբ, ...ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
ՇԱԽՄԱՏ
Բուլղարիայում ընթացող շախմատի մրցաշարում հաղթարշավը շարունակեց Տիգրան Պետրոսյանըՙ տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Նրա մրցակիցը Շիլոնգ Լին էր: Այս հաղթանակի շնորհիվ Պետրոսյանը 4 միավորով միանձնյա ...ԶԵԵԴՈՐՖԻ ԵՂԲՈՐՈՐԴԻՆ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ «ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ»
Կապանի «Գանձասարը», որը վերջերս գլխավորել է Սամվել Սարգսյանը, Եվրոպայի լիգայի մրցաշարից առաջ փորձում է ուժեղացնել կազմը: Այդ նպատակով ներկայումս թիմի կազմում փորձաշրջան է անցնում հոլանդացի հանրահայտ ֆուտբոլիստ ...ԴԱՆԻԵԼՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԳՐԱՆ ՊՐԻԻ 4-ՐԴ ՓՈՒԼԻՆ
Էլինա Դանիելյանը կմասնակցի վաղը Կազանում մեկնարկող շախմատի կանանց Գրան պրիի խաղարկության 4-րդ փուլի մրցաշարին: Վիճակահանությամբ Դանիելյանին բաժին է ընկել 3-րդ համարը: Իսկ իր վարկանիշով (2484) Էլինան մրցաշարի ...
ՓԱՍՏԱՑԻ ՊԱՏԵՐԱԶՄ ԿԱՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇԱՆՏԱԺ ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՆ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿՐԿԻՆ ԶՈՀԵՐ, ՀԻՆԳԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄ` ԱՅՆ ԿՈՂՄՈՒՄ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՐԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՐՎԱԾԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՆՈՒՂԵՂ «ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ»
Վ. Ա.
ՀՐԹԻ՞Ռ, ԹԵ՞ ՉԹՕ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՈՒԺ ՉՊԵՏՔ Է ԿԻՐԱՌՎԻ, ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆՆ ԷԼ` ԱՌԱՆՑ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԿՈՄԱՆԴՈՍ. ՀԱՂԹԵԼՈՒՆ ՊԱՏՐԱՍՏ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԽ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԵՏՈՙ ԲԱՆԱԿՆ ՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. «ՆՈՐ ԽԱՂԵՐ»
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՐՁԱԿՎԵԼ ՍԻՐԻԱՅԻ ՎՐԱ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
- 1849 Կազմվում է Երևանի նահանգը, որի մեջ մտնում էին Երևանի, Նախիջևանի, Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի ու Օրդուբադի գավառները:
- 1855 Մահացավ բնագետ, ֆիզիկոս և մետաֆիզիկ Պողոս Պատվելին: Իր ժամանակ փիլիսոփայի համբավ ուներ: (Ծնվ. 1788 թ.):
- 1904 Ծնվեց հայ նշանավոր դերասան Դավիթ Մալյանը: (Վախճ. 1976-ին)
- 1923 Մահացավ թարգմանիչ և բանասեր Հայր Արսեն Ղազիկյանը:
- 1934 Մահացավ Հայ Դատի անխոնջ ռահվիրա Վահան Քարտաշյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

