
ՄԱՅԻՍԻ 6-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՁԱԽՈՂՎԵՑ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ»
- «Կողմնակալ ու անարդար» զեկույց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը երեկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային ընտրական դիտարկման առաքելության մաս կազմած ԵԽԽՎ դիտարկման արդյունքների մասին դքսուհի Էմմա Նիքըլսընի պատրաստած թիվ 12937 զեկույցը:
Ներկայացնելով ընտրությունների իրավական ու քաղաքական շրջանակները` զեկույցում նշվում է, որ մինչ քվեարկության օրն ընդհանուր առմամբ ամեն ինչ արվել է պրոֆեսիոնալ ու արդյունավետ, թեեւ ԿԸՀ եւ ԸԸՀ որոշումները կայացվել են «քննարկումների սահմանափակ հասանելիությամբ ու այդպես նվազեցրել թափանցիկությունը»: Ընտրացուցակների «անարդյունավետ կազմակերպման» ու այդ առնչությամբ մտահոգությունների մասին նշելով` փաստաթղթում օրինակներ են բերվում գոյություն չունեցող կամ քանդված շենքերում գրանցվածների` ընտրացուցակներում լինելու մասին:
Հետաքրքրական է, որ ԵԽԽՎ զեկույցում դատողություններ են արվում նաեւ Հայաստանի բնակչության վիճակագրական տվյալների մասին, նշելով, թե Հայաստանի բնակչության նվազման պայմաններում 2008-ի նախագահական ընտրությունների համեմատ ընտրողների թիվն ինչպես կարող էր աճել 157 հզ.-ով: Նույն կերպ նշում է արված, թե 2011 եւ 2012 թթ. Հայաստանում մեծ թվով անձնագրեր են տպագրվել, թեեւ դա պաշտոնապես բացատրվել է նախկին անձնագրերը փոխելու անհրաժեշտությամբ: «Այս հանգամանքները կարող են միայն նպաստել ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պակասելուն», նշվում է զեկույցում:
«Քարոզարշավը կենդանի էր, մրցակցային ու ընդհանուր առմամբ խաղաղ», ԵԽԽվ զեկույցը կրկնում է արդեն իսկ բազմիցս կրկնված արտահայտությունը, ավելացնելով, որ ընդհանուր առմամբ պահպանվել է նաեւ հավաքներ անցկացնելու իրավունքը: Մի շարք դրական երեւույթներ նշելուց հետո փաստաթղթում ասվում է. «Քարոզարշավի ընթացքում եղել են նաեւ ընտրացուցակների թերությունների, ձայներ գնելու, մեքենայությունների համար անձնագրերի տրամադրման, ընտրողներին վախեցնելու մասին հայտարարություններ»:
Նշվում է նաեւ հասարակական տրանսպորտում ՀՀԿ քարոզչական նյութերի տեղադրման, վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրողների վրա ճնշումների, ԲՀԿ տրակտորների մասին, գլխավոր դատախազի կողմից էլ նշելով ընտրախախտումներին արձագանքելու թափանցիկությունը, բայց ոչ մի մեղադրանք ներկայացված չունենալով որեւէ ընտրախախտողի դեմ:
Ըստ զեկույցիՙ ընտրախախտումների մասին բողոքները ընտրական հանձնաժողովները քննել են «ձեւական», դիտարկված ընտրատեղամասերի 10 տոկոսում քվեարկությունը գնահատվել է բացասական, ինչը ԺՀՄԻԳ-ի մեթոդաբանությամբ նշանակում է «քվեարկություն մեծ մտահոգությամբ», եւ դրա հիմնական պատճառը ընտրատեղամասերի ներսում կազմակերպվածության բացակայությունն է եղել: «Դիտորդները զգացել են, որ ընտրողներին վախեցնելու մի շարք գործողություններ արդյունք էին իշխող կոալիցիայի կուսակցությունների կանխամտածված ու լավ կազմակերպված մոտեցման»:
«Ընտրական կնիքների թանաքի մասին հիշատակմանը զուգահեռ զեկույցը նշում է քվեաթերթիկների հաշվման գործընթացի թերացումների ու խախտումների մասին», որպես եզրակացություն նախ Հայաստանի համապատասխան մարմիններին կոչ անելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ընտրությունների հանդեպ հանրային վստահության համար` երաշխավորելով ողջ ընտրական գործընթացի արդարություն: «Առաքելության դիտարկման գլխավոր թեմաներից մեկը ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պակասն էր... Այդ պակասին նպաստող հակասական գլխավոր հարցերից մեկը ընտրացուցակների անճշտությունն էր...»:
«Ընտրացուցակների ճշգրտությունը ճիշտ ընտրությունների անհրաժեշտ նախադրյալ է ճիշտ այնպես, ինչպես ընտրողների վրա ճնշումների բացակայությունը քարոզարշավի եւ քվեարկության ընթացքում: 2012-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ձախողվեց այդ երկու հրամայականների ապահովումը», եզրակացվում է զեկույցում, հավելմամբ, որ Հայաստանի իշխանությունները պետք է ամենայն ակտիվությամբ զբաղվեն այդ հարցերով` հաշվի առնելով նաեւ 2013-ին սպասվող նախագահական ընտրությունները:
Զեկույցի քննարկմանը Տիրանայում մասնակցել է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նա «կողմնակալ ու անարդար» է որակել զեկույցը, ինչի ազդեցությունն էլ նվազեցնելու նպատակով հայտարարել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին հետընտրական առաքելության Հայաստան պաշտոնական հրավեր անելու մասին` վերստուգելու ընտրացուցակների անճշտությունները:
- Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԱՅԻՍԻ 6-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՁԱԽՈՂՎԵՑ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1
«Կողմնակալ ու անարդար» զեկույց
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովը երեկ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, ի թիվս այլ հարցերի, քննարկել է նաեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ...ԴՈԿՏՈՐ ԳԵԲԵԼՍԸ ԿՆԱԽԱՆՁԵՐ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԱդրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաեւը անդրադարձել է Եվրոխորհրդարանի` Ադրբեջանում մարդու իրավունքների մասին բանաձեւին: Որեւէ երկրի արտգործնախարարության խնդիրն, անկասկած, սեփական շահերի պաշտպանությունն ...ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ»
Հ. Ա.Մայիսի 25-ին տեղի ունեցած ՌԴ Միջազգային համագործակցության եւ հրապարակային դիվանագիտության հանրային խորհրդի առաջին նիստին ներկա է եղել նաեւ Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ...ՓՈՓՈԽԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ
Մ. Մ.Ինչպես տեղեկացնում է «Հայհիդրոմետ» ծառայությունը, առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ: Մայիսի 26-28-ը շրջանների զգալի մասում, 29-30-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ ...ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ՏԵՄՊԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ՆՎԱԶԵԼ Է
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԱնշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 13808 գործարք, ինչը 4,5 տոկոսով ցածր է փետրվարի եւ 19,5 ...ՀԱՆՑԱԳՈՐԾԸ... ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՄիջազգային Նա Հաագայի միջազգային դատարան ներկայացավ սափրված, կոկիկ, եվրոպական ոճի մուգ կապույտ կոստյումով եւ կարմիր դասական փողկապով, ու երբ դատավոր Ռիչարդ Լասսիկը կարդում էր դատավճիռը, նրա տեսքը բավական ...«ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է
Ի. Պ. 1
ԲՆԱՊԱՀՊԱՆԻ ՊՆԴՄԱՄԲ
1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի անդամ երկրների ընդունած «Կայուն զարգացում» հայեցակարգը Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը գնահատում է որպես բազմաթիվ ժողովուրդների գերեզման ...ԼԱՑՈ՞Վ, ԹԵ՞ ԳՈՐԾՈՎ. ԱՐՑՈՒՆՔՈ՞Վ, ԹԵ՞ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՃԱՆԱՉԵԼ ՏԱՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԱզգային Քաղքենի կանանց մի տեսակ կա, որը երբ հարազատ է կորցնում, առաջին հերթին մտածում է, թե սգո արարողությունների ժամանակ ի՞նչ հանդերձով ներկայանա, որի մեջ ավելի գեղեցիկ-տպավորիչ լինի ու ավելի ազդեցիկ-սգավոր: ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՃԻՇՏ ԱՐԵՑ` ՉԳՆԱԼՈՎ ՉԻԿԱԳՈ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ընթացիկ
ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը Հարավային Կովկասում մեծանում է, Ռուսաստանի դիրքորոշումն էլ գլոբալ հարցերում կարող է կոշտանալ
Ռուսաստանին դուր չի գալիս, եւ այդ մասին քանիցս ասվել է, որ ՆԱՏՕ-ն անդամակցության ...ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԶԵԿՈՒՅՑ
Անցուդարձ
Կարեն Բեքարյան. «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ
- Պարոն Բեքարյան, արդյո՞ք պետք է տարբերվեր ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ մայիսի 25-ին ԵԽԽՎ հրապարակած զեկույցը մայիսի 7-ին ԺՀՄԻԳ-ի կողմից ...ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԴԱՌՆԱՑԵԼ Է
Մ. Խ.ԲՀԿ համամասնական ցուցակի 9-րդ համար Հմայակ Հովհաննիսյանը, որ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ԿԸՀ, հայտարարությամբ փորձել է պարզաբանել իր ինքնաբացարկը: Նա նշում է, որ թեեւ «արդար քվեով» պատգամավոր է ...ՀՅԴ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Մ. Խ.Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ՀՅԴ-ից երկու ինքնաբացարկի դիմում է եղել` ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ համար Արտյուշա Շահբազյանն ու 6-րդ համար Կարինե Հարությունյանը: Այս ինքնաբացարկներից հետո կարելի ...ԵԿԵ՛Ք ԼԻՆԵՆՔ ԻՐԱՏԵՍ
ՎԱԶԳԵՆ ԱՍԼԻԿՅԱՆԵրբ հայ ժողովուրդն ընդվզում էր ՀՀՇ-ի, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, ՀՀԿ-ն (Հայաստանի հանրապետական կուսակցություն) այն երեք կուսակցություններից մեկն էր, որ սատարում էր ՀՀՇ-ին: Ժողովրդի հետ չլինելու ...«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ» ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻՆ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն25 մայիսի 2012թ., Երեւան: Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը ...ՄԻՆՉԵՎ ՄԱՅԻՍԻ 31-Ը
201209513.jpg ՀՀ դրամՙ 14 % ԱՄՆ դոլարՙ 10 % Եվրոՙ 8 % Իսկ եթե որոշեք ետ վերցնել ավանդի գումարն ամբողջությամբ կամ մասամբ, Ձեր տոկոսագումարի հաշվարկը կկատարվի տարեկան մինչ- 12% դրույքաչափով: Զարգացման Հայկական ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ
Օրվա հետքերով
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ կրթությանն աջակցության 4 տարի առաջ մեկնարկած ծրագրի շրջանակներում` ընկերությունը ներդրում է կատարել նաեւ Սյունիքի մարզում ...ԲԱՑՎԵՑ ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ
Երեւանի Ժուռնալիստների միության շենքի մոտ երեկ բացվեց հայտնի մանկավարժ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1999 թվականից ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմվել Վալեսյանի հուշատախտակը:
Քանդակագործ ...ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մշակույթ
Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսըՙ անցած տարի մայիսին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացված, կրում էր բնավ ոչ պատահականՙ «Հողեղեն գույների երգը» խորագիրը: Այն կարելի է ասել Հակոբ Հակոբյան մարդու, արվեստագետի ...«ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ, ՎԵՐՋԻՆ ԴԱՍ»
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ
Ավանդույթի համաձայն, հանրապետության 107 ավագ եւ միջնակարգ դպրոցներում հնչեց «Վերջին դասի» զանգը եւ 40.000 աշակերտ ոտք դրեց նոր կյանքի ուղի: Այդ օրը չափազանց հիշարժան եւ անմոռանալի ...ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՄԵԼ ԳԻԲՍՈՆԻ ՀԵՏ
Վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մել Գիբսոնի հետ «Բյուզանդիայի Արեւելքը» նախագծի վերաբերյալ արված նախնական համաձայնության մասին: Ի պատասխան այս հայտարարության` Fugitive Studios Entertainment ...ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆԸՙ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ
Մ. Մ.Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը մայիսի 19-ին թատերասերների դատին հանձնեց հայ դասական Դերենիկ Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» մեկ գործողությամբ կատակերգությունը: Ներկայացման ...ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ԿՓՈՐՁԱՐԿԵՆՔ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՄԵԿ ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՈՎ ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ԽԱՂԱՈՃԸ»
Մարզական
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր կսկսի նախապատրաստությունը մայիսի 31-ին Հունաստանի եւ հունիսի 5-ին Ղազախստանի ընտրանիների հետ կայանալիք ընկերական մրցախաղերին: Դրանց էր վերաբերվում ...ԱԲՐԱՀԱՄՆ ՈՒ ՇՏԻԳԼԻՑԸ ԿՄԵՆԱՄԱՐՏԵՆ ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏ Միջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի եւ 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը կկայանա օգոստոսի 25-ին, Բեռլինում: ...ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում Հայաստանը տեւական ընդմիջումից հետո մրցումներին մասնակցում է միանգամից 2 հավաքականովՙ մեծահասակների եւ ...ՈՉ-ՈՔԻ ԲԵԼԳԻԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ ՄՐՑԱՎԵՃՈՒՄ
Իտալիայում անցկացվող մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության էլիտ փուլի երկրորդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը ոչ-ոքի խաղաց բելգիացիների հետ: 36-րդ րոպեին հաշիվը բացեց վան դեր Բրյուգենը: ...ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՄԻԱՆԱ ԵՎՐՈ-2012-Ի ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅՏԻՆ
Այն բանից հետո, երբ Բաքուն դուրս մնաց 2020-ի ամառային օլիմպիադայի մայրաքաղաքի համար մղվող պայքարից, Ադրբեջանը որոշեց Վրաստանի հետ համատեղ հայտ ներկայացնել ֆուտբոլի 2020-ի Եվրոպայի առաջնության անցկացման ...
«ԱՐՏ-ՖԵՍՏԸ» ՄԵԿՆԱՐԿԵՑ ՖԼԵՇՄՈԲՈՎ
Մ. Հ.ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄՙ ԿՐՃԱՏՎՈՒՄ
Հ. Հ.ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ՄԱՅԻՍԻ 10-ԻՑ ՍԿՍԵԼ Է SAMSUNG GALAXY S4 ՍՄԱՐԹՖՈՆԻ ՎԱՃԱՌՔԸ
«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՐԹԱԿ` ՆՈՐ ՍԵՐՆԴԻ ՀԱՄԱՐ
ԹԵ ԻՆՉՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՉԻԿԱԳՈ ՉԳՆԱՑ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՄԱՅԻՍԻ 6-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՁԱԽՈՂՎԵՑ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԿԱՍՊՐՉԻԿԸ ՉԱՓԵ՞Լ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ, ԹԵ՞ ՉԻ ՉԱՓԵԼ...
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ«ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՍԻՈՆԻՍՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Է
Ի. Պ.
«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՀԱԿ-ԻՑ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԻԲԵՐԱԼԸ»ՙ ՆՈՒՅՆՊԵՍ
Մ. Խ.ԲԱՔՎՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԵՏ Է ԿԱՆՉՎԵԼ ԹԵՀՐԱՆ... «ՆԱԽԱՆՁԵԼՈՎ» ԱԴՐԲԵՋԱՆԻ՞Ն
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԱԲՍՈՒՐԴ. ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ԱՅՍՊԵՍ ԵՆ ԲՆՈՐՈՇՈՒՄ «ՀՐԱԶԴԱՆ» ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵԼԻՔ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՆԱԽԱԳԻԾԸ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՈ՞Վ Է ՍՊԱՆԵԼ ՍՈՒՐԵՆ ԱԴԱՄՅԱՆԻՆ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՀՆԴԿԱԿԱՆ ԷՊՈՍԸ` ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՄԲ
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆՍԾՏՀ ԽՎ 39-ՐԴ ԵՐԵՎԱՆՅԱՆԸ` ՀԱՋՈՂ ԸՆԹԱՑՔՈՎ, ՍԱԿԱՅՆ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՍՈՒԼԻՍԱՅԻՆ ՎՈՅԱԺՈՎ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
- 451 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար Զորոաստրիան պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը:
- 1857 Ծնվեց հայ դերասանուհի Սիրանույշը: (Վախճ. 1932թ.-ին):
- 1886 Կ. Պոլսում վախճանվեց Առաքել Ալթուն Դյուրին: 1850 թ.-ին Խասգյուղում նա հիմնեց հայ թատրոնը, իսկ հետո «Արևելյան թատրոնը»:
- 1907 Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
- 1918 Ցրվում է անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ: (Մինչև մայիսի 28-ը):
- 1945 Մահացավ կուսակցական և հասարակական գործիչ Մինաս Վերածինը (Ֆարհատ):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

