
ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է
Անցուդարձ
ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի: Նշվել է, որ նախ հաջողվել է մեղմել դեռեւս նախորդ տարվա կեսից ձեւավորված բարձր գնաճային միջավայրը, երկրորդՙ արձանագրվել է տնտեսական աճի տեմպի արագացում` հիմնականում արդյունաբերության եւ գյուղատնտեսության ճյուղերի աճի հաշվին: Հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ միջազգային ֆինանսական կառույցները 2011 թվականի մեր երկրի մակրոտնտեսական ցուցանիշները եւ դրամավարկային քաղաքականության ու հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը չափազանց բարձր են գնահատել: «Մենք արձանագրում ենք, որ 2011 թվականին մեր երկրի մակրոտնտեսական կայունությունն ամրապնդվել է, եւ դա բավական դրական ձեռքբերում է: Մենք ապահովելու ենք այս քաղաքականության շարունակականությունը: Արդեն տեսնում ենք, որ Moody's միջազգային վարկանիշային հեղինակավոր կազմակերպությունը դրական է գնահատում տնտեսական մեր վարկանիշը, ինչն ստեղծում է տնտեսական աճը շարունակելու բարենպաստ պայմաններ: Մեզ հաճախ քննադատում էին, որ դրամավարկային քաղաքականությունն եւ հարկաբյուջետային քաղաքականությունն արդյունավետ չենք իրականացնում, սակայն տեսնում ենք, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները բացարձակապես այլ գնահատականներ են տալիս»:
Կառավարության հավանությանն արժանացավ նաեւ ԿԲ 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Նշելով, որ 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին, կառավարությունը եզրակացրեց, որ Կենտրոնական բանկը տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսեւորման դեպքում պետք է շարունակի ցուցաբերել առավել մեծ ճկունություն` պատրաստ լինելով ճշգրտելու քաղաքականության ուղղությունները: «Հասկանալի է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը: Հասկանալի է նաեւ, որ այս երկու տարբեր նպատակներն ունենալով, մենք մշտապես բանավեճի մեջ ենք Կենտրոնական բանկի հետ: Դրա համար էլ կա դրամավարկային քաղաքականության եւ հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման հստակ ուղեցույց: Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը: Դա անհիմն քննադատություն է. ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության եւ հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը: Մենք ամենեւին էլ նպատակ չունենք այս երկու ինստիտուտների գործառույթը դարձնել միեւնույնը: Այս հակադրությունը, այս բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա: Դրա համար էլ Կենտրոնական բանկին մենք սահմանադրությամբ տվել ենք անկախություն, որ նա իր նպատակը հետապնդի, իսկ կառավարությունը` իր նպատակը: Եվ, բնականաբար, այս բանավեճի շնորհիվ է ծնվում այն որոշումը, որն ապահովում է մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը: Այս բանավեճի բոլոր մասնակիցները պետք է իրենց փաստարկներով հիմնավորեն, թե պետության զարգացման այս կամ այն փուլում նախապատվությունն ինչին պետք է տալ: Ճգնաժամի տարիներին, հիշում եք, որ մենք նախապատվությունը տվեցինք տնտեսական աճին, այսինքն` մենք եղանք խիստ ընդլայնողական, Կենտրոնական բանկը 2.25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, եւ այդ ընդլայնողականությունն օգնեց մեզ հաղթահարելու ճգնաժամը: Հետագայում գերխնդիր էր գնաճը. մենք մտանք բավական բարձր գնաճային ճնշման փուլ եւ նախապատվությունը տվեցինք գնաճի զսպման քաղաքականությանը, ինչն ամբողջությամբ արդարացվեց, որովհետեւ մենք գնաճը վերադարձրինք այն միջավայրը, որը նախատեսված էր մեր միջնաժամկետ ծախսային ծրագրով: Դրա համար պետք չէ քաղաքական գնահատական տալ այս երեւույթին, մանավանդ եթե այդ գնահատականը շատ անգրագետ գնահատական է եւ համահունչ չէ ո՛չ մեր օրենսդրությանը, ո՛չ էլ միջազգային պրակտիկային, թե ինչպես պետք է համագործակցեն Կենտրոնական բանկը եւ կառավարությունը, ինչը եւ արտահայտված է այս փաստաթղթում», կառավարության հասցեին այս առնչությամբ հնչած քննադատական ելույթների առնչությամբ ասաց Տիգրան Սարգսյանը:
- Ա. Մ.
ԿՈԱԼԻՑԻԱ ԿԱԶՄԵԼՈՒ-ՉԿԱԶՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԵՌ ՈՐՈՇՈՒՄ ՉԿԱ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԵրեկ հանրությունը սպասում էր ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, որտեղ պետք է կարեւոր որոշումներ կայացվեին` լրագրողները գոնե սպասում էին կոալիցիայի մասին հայտարարության, գործադիրի եւ օրենսդիրի ղեկավարների ով ...ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՅՈՒՐԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ա. Հ.Ադրբեջանցի խորհրդարանի պատվիրակությունը, ի դեմս երեք երեսփոխանների, պատրաստվում է այցելել Հայաստան: Այս մասին ադրբեջանական օրենսդիրի հաստատմամբ տեղեկացնում է «Ազերիպրես» գործակալությունը: Այցելության ...ԱՌԱՋԱՐԿ` ԱՐՑԱԽԻՆ ԱՄՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2 ՄԼՆ-ԻՑ ՀԱՍՑՆԵԼՈՒ 5-Ի
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին աջակցության հանձնաժողովը կոչ է արել ավելի քան կրկնապատկել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը: Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տեղեկացմամբ, արտաքին աջակցության ...ԱՐԵՎԻ ԽԱՎԱՐՈՒՄ` ՕՂԱԿԱՁԵՎ ՓԱՅԼՈՎ
Ըստ ՆԱՍԱ-ի տվյալների` մայիսի 20-ին լուսնի սկավառակը կծածկի արեւը` արեւի 86-տոկոսանոց խավարում առաջ բերելով: Սակայն արեւի ողջ սկավառակը չի ծածկվի, լուսինը ոսկե փայլող շրջագիծ է թողնելու, որը շատ յուրահատուկ ...15 ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ` 2 ՇԱԲԱԹԻՑ
Ա. Մ.Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստում տեղեկացրեց, որ երեկվանից սկսվել է 15 տեսչությունների աշխատանքի մոնիտորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից: «Խոսքը վերաբերում է պետության ...«ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԸՙ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Հ. Ծ.Մեծ Բրիտանիայում կրկին վաճառքի է հանվել հայտնի պետական գործիչ, Թեհրանի, Ղրիմի եւ Պոտսդամի կոնֆերանսների մասնակից, 1951-55 թվերի վարչապետ Ուինստոն Չերչիլի նախասիրած հայկական կոնյակը, տեղեկացնում է «Արմինյն ...ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ՄՏՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 6-ի ընտրությունները հետաքրքրական էին, բավականին ակտիվ, ուժեղ մրցակցությամբ, ԶԼՄ-ների մատչելիությամբ, կենդանի ու իսկական պայքարով: Արդյունքն էլ, այդուհանդերձ, կլինի կոալիցիա, ...ՀԱՅԿԱԿԱՆ «ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈՒՆ»
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Ընթացիկ
Ընտրություններից հետո կենցաղային մակարդակով չեն դադարում խոսակցությունները, թե կաշառվող ընտրողը մեղավո՞ր է, թե՞ մեղավոր չէ, երբ որոշակի շահախնդրությամբ է գնում իր քվեն տալիս, եւ արդյո՞ք կաշառվելուց ...ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՃԵՄՈՒՂԻ ԱՐԻԶՈՆԱՅՈՒՄ
Հ. Ծ.
Իր տեսակի մեջ Մ. Նահանգներում առաջինը բետոնե այս ճեմուղին գտնվում է Սքոթսդեյլում (Արիզոնա), Սուրբ Աբգար Հայ առաքելական եկեղեցուն կից: Երկարությունը 20 մետր է, լայնությունըՙ 1,5 մետր: Եզերված է «Զոհվեցինք ...ԸՍՏ ՎԱՐՉԱՊԵՏԻՙ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է
Ա. Մ.Անցուդարձ ՀՀ կենտրոնական բանկի 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության մեջ 2011 թվականը բնութագրվել է որպես մակրոտնտեսական կայունացման ամրապնդման տարի: Նշվել է, որ նախ հաջողվել ...ԻՍԿ Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ՍՏԵՂԾԵՆՔ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Հասարակական
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրություններով հետաքրքրվողները, որոնք, եթե անկեղծ լինենք, փոքրամասնություն են, շարունակում են խոսել այդ ընտրություններից, իսկ չհետաքրքրվողները, բնականաբար, ուրիշ ...ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԸ ԿՈՒՐՎԱԳԾՎԻ, ԵՐԲ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵՆ ԵՎ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ
Հ. Հ.«Մենք չենք ասում, թե ամեն ինչ լավ է, ասում ենք, որ այս ընտրություններում որակական փոփոխություն գրանցվեց, ինչն արձանագրեցին նաեւ միջազգային դիտորդները», գնահատական տալով խորհրդարանական ընտրություններին ...ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱԶԴԱՐԱՐՈՒՄ Է ԲՈՒՀԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ
201208903.jpg Ժամանակակից ձեւաչափ` որակյալ կրթություն ապահովելու համար. Հայաստանի բուհերում գործելու է ինտերնետ հասանելիությամբ համակարգչային լսարան եւ Wi-Fi անկյուն: ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ...«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ» ԱԿՑԻԱՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԵՎ 19-ԻՆ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Մշակույթ
Եվրոպական միության, ՅՈւՆԵՍԿՕ-ի, ինչպես նաեւ ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային խորհուրդ) հովանու ներքո ամբողջ աշխարհում յուրաքանչյուր տարի անցկացվում է «Թանգարանների գիշեր» ձեռնարկը: Ինչպես միշտ, ...ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ «ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ» ԲԵՄԵԼԸ ԴԻՏԵՑ 4000 ՀԱՆԴԻՍԱՏԵՍ
ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Գլենդել
ՍԵՐԻԱԼԸ` ԿԻՆՈՆԿԱՐ
Գլենդելի «Ալեքս» կինոթատրոնում, դերասանների ու ստեղծագործական թիմի մասնակցությամբ, կայացավ «Մեղավորները» հեռուստասերիալի հիմքով նկարահանված «Անմեղ մեղավորները» գեղարվեստական ֆիլմի ...Ո՞ՒՐ ԷԻՔ, ԱՅ ԱՐՎԱՄՈԼՆԵՐ, ԵՐԲ ՄԵՆՔ ԿՌՎՈՒՄ ԷԻՆՔ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մ. Մ. 9ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ Մայիսի 8-ին Երեւանի DIY ակումբի հրկիզումը բուռն քննարկումների ու բանավեճերի առիթ հանդիսացավ: Արդեն մի քանի օր է թերթերն ու էլեկտրոնային էջերը ողողված են այս դեպքին առնչվող իրարամերժ ...«ԲՐՈՆԵԺԻԼԵՏՍ ՀԱԳՆԻՄ, ԵԼՆԻՄ ՖՌՖՌԱՄ...»
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԿամ ում է պետք անզգույշ տեղեկատվական գրոհը Հին ժողովրդական իմաստություն է. խոսք կա` սարի գլուխը կհանե, խոսք կա` սարից վար կբերե: Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության հեղեղի մեր դարում նույնը ...ՄԻԱՍԻՆ ՏՈՆԵՆՔ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԸ ԳԱՖԷՍՃԵԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Մայիսի 19-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնելու է Թանգարանային գիշերը` անվճար բացելով իր բոլոր ցուցասրահները առավոտյան ժամը 10:00 մինչեւ 24:00-ն: Թանգարանային գիշերվա շրջանակներում Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ...ՌՈԲԵՐ ԴՈՒԱՆՈՅԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Պ. Ք.Փարիզի քաղաքապետարանում ապրիլ ամսին կազմակերպվել էր 20-րդ դարի նշանավոր լուսանկարիչներից մեկիՙ Ռոբեր Դուանոյի ստեղծագործությունների ցուցահանդես: Ներկայացված լուսանկարները նվիրված են մայրաքաղաքի Կենտրոնական ...«ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ԱՐՑԱԽԸ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Մ. Մ.Մայիսի 17-ին Առնո Բաբաջանյան համերգասրահի ճեմասրահում բացվեց գեղանկարչական ցուցահանդես: Ցուցադրվեցին Արցախի արվեստի եւ գեղարվեստի դպրոցների սաների 20 լավագույն նկարչական եւ դեկորատիվ կիրառական աշխատանքներ: ...ՀՈՒՇ-ԵՐԵԿՈՙ ՆՎԻՐՎԱԾ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, հովանավորությամբ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ աջակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության, հայտնում է, որ առաջիկա երկուշաբթի օրը, ...ԵԿԵՂԵՑԻՆ ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄոսկվաՄիջազգային Եթե խորհրդային կոմունիստների ժամանակ, հատկապես վերջին շրջանում, եկեղեցու գործունեությունը չէին դարձնում հասարակական լայն քննության առարկա, ապա նորաթուխ ամենաթող դեմոկրատիայի պայմաններում նրա ...ՌԱՅՄՈՆԴ ՎԵՐՀԵՅԵՆԸ ԿՀԱՄԱՏԵՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆԵՐՈՒՄ
Մարզական
Ֆիզպատրաստության մարզիչ Ռայմոնդ Վերհեյենը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ կընդգրկվի ՌԴ հավաքականի մարզչական կազմում: ՌԴ հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը խնդրել է նրան օգնել ընտրանուն ...ՍՅՈՒԶԻ ՔԵՆՏԻԿՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
Թեթեւագույն քաշային կարգում WBA-ի, WBO-ի եւ WIBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Քենտիկյանը պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին պարտությունը կրեց: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ամերիկացի ...ՍԱՐԱՆՍԿՈՒՄ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԱԶՄՈՎ
Մայիսի 19-ին Սարանսկում մեկնարկում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը: Պատվավոր մրցանակը կվիճարկեն 2011-ի աշխարհի առաջնությունում թիմային պայքարում 1-10-րդ տեղերը զբաղեցրած ...ՊԱՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների պատանեկան հավաքականը սկսում է նախապատրաստությունը մայիսի 23-ին Իտալիայում մեկնարկող Եվրոպայի առաջնության էլիտ փուլի մրցաշարին: Հայաստանի պատանեկան հավաքականին ...ԶԻՋԵՑԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՆ
Տվերում ընթացող տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականը հերթական 2 խաղերում էլ պարտվեց: Մեր հոկեյիստները նախ 1-5 հաշվով զիջեցին առաջատարներից մեկինՙ Նովոսիբիրսկի «Սիբիրին», ...ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՆՈՐԵԿ ԼԵԳԵՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ
Sportbox.ru կայքն ամփոփելով ՌԴ ֆուտբոլի առաջնության արդյունքները, կազմել է նորեկ լեգեոնականների լավագույն տասնյակը, որում ընդգրկել է նաեւ ՀՀ հավաքականի եւ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանին: Ահա ...ԲԱԽՏԱՄՅԱՆԸ ՄՈՏ ԷՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻՆ
Միլանում ընթացող գնդակային հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում մեր փորձառու հրաձիգ Նորայր Բախտամյանը վստահ հանդես եկավ ու շատ մոտ էր մրցանակակիր դառնալուն: Օդամղիչ ատրճանակի 10 մ ...ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ Է ԴԻՐՔԵՐԸ
Շախմատի ԱՄՆ-ի առաջնության վերջին 2 տուրերում հաղթելով, Վարուժան Հակոբյանը զգալիորեն բարելավեց մրցաշարային վիճակըՙ 4,5 միավորով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: 8-րդ տուրում նա սպիտակներով պարտության մատնեց ...ՈՉ-ՈՔԻ ԿԱՐՃԱՏԵՎ ՊԱՅՔԱՐԻՑ ՀԵՏՈ
Մեկօրյա հանգստից հետո շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղի մասնակիցներ Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդը կրկին նստեցին խաղասեղանի շուրջը: Թվում էր, թե հանգստանալուց հետո շախմատիստները վերջապես ...
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՈՒԵԼՍԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ
Ի. Պ.30 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ա. Մ.ՆԱՐԴԻՍՏՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԸ
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԵՂԱՆ ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Վ. Պ.ՍԻՐԻԱԿԱՆ, ԻՐԱՆԱԿԱՆ, ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ
Վ. Պ.
Ո՞ՒՐ ԷԻՔ, ԱՅ ԱՐՎԱՄՈԼՆԵՐ, ԵՐԲ ՄԵՆՔ ԿՌՎՈՒՄ ԷԻՆՔ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Մ. Մ.
ՇՈՒՇԻՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵ՞ՒՆ Է «ՀԱՆՁՆԵԼ»
Վ. Ա.ՀԱԿ-ԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ
Մ. Խ.
ՕԼԱՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՄՈԴԱ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՏԵՂ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՅՈՒՐԵՐ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ
Ա. Հ.«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԳԼԽԱՎՈՐ ԻՆՏՐԻԳԸ ՀԻՆՆ Է` ՀՀԿ-ԲՀԿ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԼԻՆԻ՞
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱՄՈԹԱԼԻ ԱՐԱՐՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ «ԱՆՄԵՂ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ» ԲԵՄԵԼԸ ԴԻՏԵՑ 4000 ՀԱՆԴԻՍԱՏԵՍ
ԴԻԱՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Գլենդել
- 1843 Ծնվեց ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Եպիսկոպոս Աշտարակեցին: (Վախճ. 1857թ.-ին):
- 1886 Ցարական հրամանագրի համաձայն Անդրկովկասում 1887թ. հունիսի 2-ից մտցվեց պարտադիր զինվորագրողթյուն:
- 1897 Ծնվեց հայ դերասան Գուրգեն Ջանիբեկյանը: (Վախճ. 1978թ.-ին):
- 1920 Բաքվում լույս է տեսնում «Կոմունիստ» օրաթերթը հայերեն:
- 1992 Արցախի զինված ուժերը հակագրոհեցին և ետ վերցրին Լաչինը՝ վերականգնելով հողային կապը Հայաստանի հետ, և դրանով վերջ տրվեց Արցախի պաշարումը Ադրբեջանի կողմից և Ստալինի Արցախը Հայաստանից բաժանումը:
- 2000 Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի իրավաբանական քոլեջը և միջազգային ծառայությունների դպրոցը Վաշինգտոնում (ԱՄՆ) անցկացրեցին գիտաժոցով Արցախի ճգնաժամը քննարկելու համար:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

