
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
Գաղափարաբանություն
Ազատությունն, իբրեւ գաղափար, այսօր ամենաշատ չարչրկված ու շքեղորեն պճնված կարգախոսն է դարձել: Իհարկե, ազատությունը մարդ-էակի անձնական երջանկության համար ամենակենսական պայմաններից մեկն է, սակայն ամենուրեք այն դրոշակ դարձնելն ու տեղի անտեղի ծածանելը այնքան էլ բարոյական չէ:
Հին լատիներենում մարդու ազատ լինելը պայմանավորված էր նրա սոցիալական պատկանելությամբ Հռոմեացիների համար օրինական զավակ (liberi) եւ ազատ լինելը նույն բանն էր: Գերմաներենում եւս frei (ազատ) եւ Freund (ընկեր, բարեկամ) բառերը եւ «ազատություն» հասկացությունը ըմբռնվում էին որպես պատկանելություն մարդկանց սահմանափակ խմբի: Անազատ էր այն ամենն, ինչն օտար էր, դուրս էր յուրայինների շրջանակից: Հասկանալի է, որ ազատություն/անազատություն հասկացությունների հիմքում ընկած «օտար-յուրային», «ընկեր-թշնամի» օպոզիցիան հատուկ է գրեթե բոլոր ժողովուրդներին: Հասկանալի է նաեւ, որ այն, ինչն օրենք է եւ պարտադիր յուրայինների խմբի համար, չի գործում օտարների հետ հարաբերվելիս Աստվածաշնչում էլ է ամրագրվածՙ Մովսեսը արգելում է վաշխառությունը յուրային հրեաների համար, սակայն թույլ է տալիս տոկոսով պարտք տալ օտարներին, ինչը համարժեք է վերջիններիս ենթարկեցնելու թույլտվությանը:
Գրեթե նույնն է մոտեցումը իսլամում: Նրանք, ովքեր ումմայի (մուսուլմանական կրոնական համայնք) անդամ են, յուրային են: Մյուսները բոլորն էլ օտար են եւ թշնամի, իսկ թշնամուն, ով չի ուզում ճանաչել Ալլահին որպես միակ եւ միասնական աստծո, պետք է ոչնչացնել, կամ լավագույն դեպքումՙ «Գրքի մարդիկ», այսինքն քրիստոնյաները, հրեաները, զրադաշտականները պետք է ճանաչեն իրենց կարգավիճակը, այսինքն անվերապահորեն ենթարկվեն մուսուլմաններին:
Ազատություն ասելով մենք հասկանում ենք արգելքների բացակայություն: Այսինքն այնպիսի խոչընդոտների, որոնք հնարավորություն չեն ընձեռում իրականացնել մարդկային իրավունքները: Շոպենհաուերը «ազատ ժողովուրդ» ասելով հասկանում էր այն ժողովրդին, որը կառավարվում էր օրենքներով, որը ստեղծել է հենց ինքը, քանի որ միայն այս դեպքում է, որ նա հետեւում է իր սեփական կամքին: Դրա համար քաղաքական ազատությունը պետք է դիտել որպես ֆիզիկական ազատություն, որը համակցված կլինի ինտելեկտուալ եւ բարոյական ազատություններին:
Մեզՙ ռամկավարներիս համար նույնպես ազատությունը վեր է կանգնած ամեն ինչից, իսկ ազատ ու անկախ հայրենիքի գիտակցությունը մշտապես եղել է մեր հավատամքը: «Ազատութիւնն ան է,- գրում է ՌԱԿ երախտավոր Անդրանիկ Անդրէասեանը,- որ մարդ կարենայ առանց երկիւղի արտայայտել իր կարծիքները, անխափան ստեղծագործել արուեստներու բոլոր մարզերուն մէջ, ազատօրէն կարենայ պաշտել իր նախընտրած աստուածները, տարածել իր համոզմունքները, ազատ տնտեսվարել եւ իբրեւ վահան կանգնել հակառակորդներու ձայներ լռեցնելու բոլոր յարձակումներուն դէմ»:
Բոլոր այն հասարակությունները, որտեղ անազատությունը նորմ է, իսկ ազատությունը լուսանցքային, աչքի են ընկնում իրենց քաղաքականացվածությամբ: Դա բխում է նման հասարակություններում «օտար-յուրային» արխայիկ հասկացության արմատացած լինելուց, ինչը արգելում է իրական զարգացման բոլոր հնարավորությունները եւ ստիպում է անազատներին իրենց տեր որոնել:
Կարծում եմ, մենք այս առումով անելիքներ ու մտածելու բան հաստատ շատ ունենք, որովհետ եւ չափից ավելի ենք քաղաքականացվել: Իհարկե, Ազգային ժողովի ընտրությունների հետ կապված այս իրավիճակն էլ հասկանալ կարելի է, սակայն անհրաժեշտ է նաեւ չկորցնել չափի զգացումը, ասել բաներ, որոնք բարձրաձայնելու համար չեն, որոնք խաթարում են հասարակության անդորրը: Հարկավոր է նաեւ զգոն լինել: Չէ որ մեր շրջապատում ապրում են նաեւ մեզ չսիրողներ, որոնք ակնդետ հետեւում են, ականջալուր լինում բոլոր ասված ու չասված խոսքերին: Այնպես որ, կողմնակից եւ պաշտպան լինելով ազատությանն ու ազատ լինելուն, միեւնույն ժամանակ կոչ ենք անում մնալ ազատության այն հայտնի սահմաններում, որոնք չեն ոտնահարում ուրիշների ազատության սահմանները:
- ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, դոցենտ, Արմենական-ՌԱԿ վարչության դիվանի անդամ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՄՈԴԱ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՏԵՂ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
ՀՀԿ-ն մինչեւ մայիսի 20-ը բոլոր որոշումները կայացրած կլինի
Այս օրերին ԶԼՄ-ները ողջ արեալով քննարկում են պաշտոնաբաշխման, կոալիցիա կազմել-չկազմելու, հատկապես վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնների ...ՀԱՊԿ-Ը ՇԵՇՏՈՒՄ Է ԼՂՀ ՀԱՐՑԻ «ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ»` ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հաստատելով բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտությունը»` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները երեկ Մոսկվայում, Հավաքական անվտանգության ...ՆՈՐՎԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻՆ
Երեկ առավոտյան Ելիսեյան պալատում տեղի ունեցավ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի երդմնակալության արարողությունը, որին զգալի թվով հրավիրյալ հյուրեր էին մասնակցում: Հյուրընկալվածների շարքում են ...ԵՐԿՐԻ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ 40 ՏԱՐՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1/3-ՈՎ
Երկրագնդի կենսաբանական ռեսուրսները 1970-2008 թթ. կրճատվել են 28 տոկոսով: Դա նշվում է «Կենդանի մոլորակ» նոր զեկուցագրում, որը 2 տարին մեկ կազմում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետները: ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ «ՏՈՒՐԻԶՄԸ»
Վ. Ա.Ի՞նչ առաքելությամբ են տարածաշրջան այցելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Պաշտոնապես դա ձեւակերպվում է այսպես` «քննարկելու ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը»: Բայց չէ՞ որ կարգավորման ...ԵՄ-Ի ԱՎԵԼԻ ՄԵԾ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ` ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՎ
Ա. Հ.Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ/հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան ...ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄիջազգային Ինչպես թուրք, այնպես էլ հունգար «եղբայրների» աջակցությամբ Մայիսի 13-ին ինչպես թուրքական acikgazete.com-ն է նշում, Բուդապեշտի արվարձաններից Ռամայում Թուրք-հունգար գործարարների միության նախաձեռնությամբ ...ՋՈՒՂԱ, ԱԳՈՒԼԻՍ, ՍՈՒՐԲ ՆՇԱՆ... ՄԵՂԱՎՈՐԸ ՆԱԵՎ ՄԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Ընթացիկ Նախիջեւանում Ջուղայի խաչքարերի բացառիկ հուշահամալիրի բարբարոսական ջարդից հետո հայկական կողմը առանձնակի ոչինչ չարեց, մինչդեռ հարկավոր էր այդ թեման անընդհատ ու բոլոր ատյաններում բարձրացնել: Չանելով ...ԿՐՊԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՍՐՃԱՐԱ՞Ն ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
Հ. Հ.«Մեր քաղաք» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն ու «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ «Ազգ» օրաթերթին ուղարկել են հաղորդագրություն, որտեղ տեղեկացնում է, որ Աբովյան փողոցում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԵՎ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մ. Խ.
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
«Ժառանգության» ստացած 5 մանդատի շուրջը լրատվամիջոցների մակարդակով սկսված աժիոտաժը, թե շուտով Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը հրաժարվելու են մանդատից, որ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ ...ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼՆԵՐԸ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱնցուդարձ Օրերս լրատվամիջոցներում ու սոցցանցերում քննարկման թեմա են դարձել DIY ակումբն ու նրա տիրուհին` Ծոմակը ( Արմինե Օգանեզովան ): Մայիսի 8-ին DIY ակումբը հրկիզվել է այն պատճառով, որ ակումբ այցելում ...ԿՐԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ORANGE-ՈՒՄ
«ՇԱՏԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ»201208704.jpg Orange-ի կանխավճարային բաժանորդներից մեկը կմեկնի ՈւԵՖԱ ԵՎՐՈ_2012TM-ի եզրափակիչ խաղին, իսկ ինտերնետին բաժանորդագրվողները կստանան կրկնակի ծավալ Orange-ը ՈւԵՖԱ-ԵՎՐՈ-2012TM-ի ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՐԴՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԵՊՀ, ժուռ. ֆակ., 3-րդ կուրսՀայաստանում լույս է տեսել առաջին ադրբեջանական դասագիրքը, որը հրատարակել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը: Գրքի հրատարակությունը հովանավորել է «Արցախ» բանկը: Գիրքը երաշավորվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ...ՄԵՐ ՄԱՄՈՒԼԸ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ, «Էջեր իմ օրագրէն», Գահիրէ, 1924, տպ. «Յուսաբեր»88 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ԱՅՍՕՐ Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Ժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է: Սակայն, շատ չնչին դեր է կատարում ...ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸՙ ՆԱԵՎ ԿՈՄԻՏԱՍՈՎ
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆՄշակույթ «Դու օրորա, դու շորորա, Շողեր ջան»,- ահա այսպիսի հիանալի անակնկալով հայ ունկնդիրներին զարմացրին լեհ երգիչները, որոնք Հայաստանում էին Եվրոպայի օրվա կապակցությամբ: Հայաստանում առաջին անգամ նշվող ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, դոցենտ, Արմենական-ՌԱԿ վարչության դիվանի անդամԳաղափարաբանություն Ազատությունն, իբրեւ գաղափար, այսօր ամենաշատ չարչրկված ու շքեղորեն պճնված կարգախոսն է դարձել: Իհարկե, ազատությունը մարդ-էակի անձնական երջանկության համար ամենակենսական պայմաններից մեկն ...ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ, ՀՀԿ նախագահի տեղակալԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Յուրաքանչյուր կենսունակՙ իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբռնումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատեւման ...ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ «ԴԱՇՆԱՄՈՒՐԸ» DVD ԳՐՔՈՎ
Պ. Ք.Լեւոն Մինասյանի «Դաշնամուր» կարճամետրաժ ֆիլմը հրատարակվել է ֆրանսիական Reflets d'ailleurs հրատարակչությունում DVD գրքի տեսքով: Դա նաեւ հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆիլմի նկարահանման ընթացքին: Փարիզի ...ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀԱԳ հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժինՄայիսի 16-ին, ժամը 12:00-ին, հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի է ունենալու «Հայ հնատիպ գիրքը Ամստերդամում» խորագրով գրքերի ցուցադրություն: ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ «ԱՍՏՂԵՐԸ» ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎԻ ՄԵԾԱՐՄԱՆԸ
Մարզական
Հունիսի 20-ին լեգենդար ֆուտբոլիստը կնշի 70-ամյակը
Տարեց ֆուտբոլասերները մինչ օրս էլ առանձնակի հաճույքով են վերհիշում նախորդ դարի 70-ականներին Երեւանի «Արարատի» փայլուն ելույթները ԽՍՀՄ առաջնության ...«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԱԾ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
«Տաշիր» բարեգործական հիմնադրամՀուլիսի 27-ին կտրվի 2012 թ. ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը: ը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ինչպես նախորդ օլիմպիադաների ժամանակ, այս դեպքում էլ չի կարող անտարբեր մնալ այս կարեւոր ...ԱՆԱՆԴՆ ՈՒ ԳԵԼՖԱՆԴԸ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵՑԻՆ
Շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի - այդ տիտղոսի հավակնորդ Բորիս Գելֆանդի միջ- երեկ կայացած 4-րդ պարտիան էլ նախորդների պես ավարտվեց ոչ-ոքի: Այս անգամ մրցակիցները հաշտություն կնքեցին 34-րդ ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Դավիթ Նալբանդյանը հաջող մեկնարկեց Հռոմի թենիսի մրցաշարումՙ 6-3, 6-4 հաշվով հաղթելով իսպանացի Ալբերտ Ռամոսին: Առաջին փուլի արգելքը հաջող հաղթահարեցին նաեւ Բեռնարդ Տոմիչը, Ռադեկ Շտեպանեկը, Վիկտոր Տրոիցկին ...
30 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
Ա. Մ.ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
Պ.Ք.«ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐ» ՕՊԵՐԵՏԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ ԱՅՍՕՐ
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ
ՇՈՒՇԻՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵ՞ՒՆ Է «ՀԱՆՁՆԵԼ»
Վ. Ա.ՀԱԿ-ԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ
Մ. Խ.
ՕԼԱՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՄՈԴԱ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՏԵՂ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԳԼԽԱՎՈՐ ԻՆՏՐԻԳԸ ՀԻՆՆ Է` ՀՀԿ-ԲՀԿ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԼԻՆԻ՞
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՇՎԵԴԱԿԱՆ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Ա. Հ.«ԽՈՍԵԼԱՁԵՎԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐՆ ՈՒ ԷԼԻ ՇԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ, ՈՒ ՆՈՐ ՄԻԱՅՆ....
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԱՄ ՎԵՀԱՓԱՌԸ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ
ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան, 10.05.2012
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

