
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԵՎ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ

«Ժառանգության» ստացած 5 մանդատի շուրջը լրատվամիջոցների մակարդակով սկսված աժիոտաժը, թե շուտով Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը հրաժարվելու են մանդատից, որ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բաշխյանն անցնեն խորհրդարան, սպասում էր ձեւավորել այս կուսակցության նախագահի պարզաբանումների համար: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ չհանդիպեց լրագրողներին, այլ բավարարվեց միայն հայտարարության տարածմամբ, որը նաեւ գնահատական է ընտրություններին:
Հայտարարությամբ ասվում է, որ ՀՀ-ն եւ նրա քաղաքացիները համակարգային խոր տագնապի մեջ են, ընտրությունները համապետական վիհ են առաջացրել, որն առավել խորն է ու վտանգաշատ, քան երբեւէ, գործող վարչակարգը «բացարձակ քամահրական պահվածք դրսեւորեց քաղաքացիական ազատությունների, սահմանադրական իրավունքի եւ ազգային կամարտահայտության անկապտելի սկզբունքի նկատմամբ»` մեղսակցության պաշտամունք պարտադրելով հայության հոծ զանգվածներին: Ըստ ժառանգական հայտարարության` հայ ժողովրդին բաժին հասավ դե ֆակտո խորհրդարան, եւ եթե ոչինչ չարվի, ապա երկիրը դատապարտված է ընդունելու հաջորդ դե ֆակտո նախագահին. «Մենք արժանի ենք եւ կունենանք ավելին: Մենք արժանի ենք եւ պետք է հասնենք դե յուրե ղեկավարության` թե՛ խորհրդարանում, թե՛ նախագահական նստավայրում», ասված է հայտարարության մեջ` չորոշակիացնելով մանդատների հասցեավորման խնդիրը եւ ամեն ինչի մասին հանգամանալից գնահատական խոստանալով հունիսի 2-ին կայանալիք «Ժառանգության» համագումարին: Մինչդեռ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներից մեկին ասել էր, թե խորհրդարան կգնան «Ժառանգության» ցուցակի առաջին հինգ հոգին, իսկ փոփոխություններ գուցե հետագայում լինեն:
«Ժառանգությունից» հետո նույն տիպի հայտարարություն տարածեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, նշելով, որ այս ընտրությյունները չեն արդարացրել ինչպես քաղաքական ուժերի, այնպես էլ հայ հասարակության ակնկալիքները.«Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացու ընտրության իրավունքի ազատ իրացման վրա մեծ ազդեցություն ունի երկրի սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, ինչից էլ օգտվեցին իշխանական կուսակցություններըՙ գործի դնելով իրենց վարչական եւ ֆինանսական ողջ ռեսուրսը: Սույն թվականի մայիսի 6-ի ընտրությունների իրական արդյունքները եւ ազատ, արդար մթնոլորտում ընտրություն իրականացնելու նպատակադրությունը ստվերեցին ընտրակաշառքի եւ կեղծ բարեգործության աղաղակող չափերի հասնող դեպքերը: Ցավոք, այս ընտրությունները չարձանագրեցին ՀՀ քաղաքացու իրական կամքը եւ քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը խորհրդարանում: Այս անգամ եւս ժողովրդի կամքը ստորադասվեց ընտրակաշառքների տարափին: Արձանագրվեց նաեւ մի հանգամանք, որ ընտրակեղծիքների մեխանիզմները բավականին հղկվել են եւ դրանք չեն իրականացվում ընտրատեղամասերում, այլ գործի են դրվում տեղամասերից դուրս եւ մինչ ընտրությունների օրըՙ օգտագործելով վարչական եւ ֆինանսական ողջ ներուժը»: Բայց եւ`«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն, այդուամենայնիվ, չի նահանջում եւ շարունակելու է իր սկզբունքային պայքարը` հանուն Նոր Հայաստանի եւ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության»:
- Մ. Խ.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՄՈԴԱ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՏԵՂ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 1
ՀՀԿ-ն մինչեւ մայիսի 20-ը բոլոր որոշումները կայացրած կլինի
Այս օրերին ԶԼՄ-ները ողջ արեալով քննարկում են պաշտոնաբաշխման, կոալիցիա կազմել-չկազմելու, հատկապես վարչապետի եւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնների ...ՀԱՊԿ-Ը ՇԵՇՏՈՒՄ Է ԼՂՀ ՀԱՐՑԻ «ԲԱՑԱՌԱՊԵՍ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ»` ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հաստատելով բացառապես խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդրի լուծման անհրաժեշտությունը»` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները երեկ Մոսկվայում, Հավաքական անվտանգության ...ՆՈՐՎԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԸ ՖՐԱՆՍՈՒԱ ՕԼԱՆԴԻՆ
Երեկ առավոտյան Ելիսեյան պալատում տեղի ունեցավ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդի երդմնակալության արարողությունը, որին զգալի թվով հրավիրյալ հյուրեր էին մասնակցում: Հյուրընկալվածների շարքում են ...ԵՐԿՐԻ ԿԵՆՍԱՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ 40 ՏԱՐՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1/3-ՈՎ
Երկրագնդի կենսաբանական ռեսուրսները 1970-2008 թթ. կրճատվել են 28 տոկոսով: Դա նշվում է «Կենդանի մոլորակ» նոր զեկուցագրում, որը 2 տարին մեկ կազմում են Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի մասնագետները: ...ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ «ՏՈՒՐԻԶՄԸ»
Վ. Ա.Ի՞նչ առաքելությամբ են տարածաշրջան այցելում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Պաշտոնապես դա ձեւակերպվում է այսպես` «քննարկելու ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը»: Բայց չէ՞ որ կարգավորման ...ԵՄ-Ի ԱՎԵԼԻ ՄԵԾ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ` ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶՈՎ
Ա. Հ.Եվրոմիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ/հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնն ու Ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան ...ԱԴՐԲԵՋԱՆԱՄԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՄիջազգային Ինչպես թուրք, այնպես էլ հունգար «եղբայրների» աջակցությամբ Մայիսի 13-ին ինչպես թուրքական acikgazete.com-ն է նշում, Բուդապեշտի արվարձաններից Ռամայում Թուրք-հունգար գործարարների միության նախաձեռնությամբ ...ՋՈՒՂԱ, ԱԳՈՒԼԻՍ, ՍՈՒՐԲ ՆՇԱՆ... ՄԵՂԱՎՈՐԸ ՆԱԵՎ ՄԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ Է
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 1Ընթացիկ Նախիջեւանում Ջուղայի խաչքարերի բացառիկ հուշահամալիրի բարբարոսական ջարդից հետո հայկական կողմը առանձնակի ոչինչ չարեց, մինչդեռ հարկավոր էր այդ թեման անընդհատ ու բոլոր ատյաններում բարձրացնել: Չանելով ...ԿՐՊԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՍՐՃԱՐԱ՞Ն ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑՈՒՄ
Հ. Հ.«Մեր քաղաք» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունն ու «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը երեկ «Ազգ» օրաթերթին ուղարկել են հաղորդագրություն, որտեղ տեղեկացնում է, որ Աբովյան փողոցում ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԵՎ «ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մ. Խ.
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ
«Ժառանգության» ստացած 5 մանդատի շուրջը լրատվամիջոցների մակարդակով սկսված աժիոտաժը, թե շուտով Րաֆֆի Հովհաննիսյանն ու Զարուհի Փոստանջյանը հրաժարվելու են մանդատից, որ Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ ...ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼՆԵՐԸ, ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԱնցուդարձ Օրերս լրատվամիջոցներում ու սոցցանցերում քննարկման թեմա են դարձել DIY ակումբն ու նրա տիրուհին` Ծոմակը ( Արմինե Օգանեզովան ): Մայիսի 8-ին DIY ակումբը հրկիզվել է այն պատճառով, որ ակումբ այցելում ...ԿՐԿԻՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ORANGE-ՈՒՄ
«ՇԱՏԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ»201208704.jpg Orange-ի կանխավճարային բաժանորդներից մեկը կմեկնի ՈւԵՖԱ ԵՎՐՈ_2012TM-ի եզրափակիչ խաղին, իսկ ինտերնետին բաժանորդագրվողները կստանան կրկնակի ծավալ Orange-ը ՈւԵՖԱ-ԵՎՐՈ-2012TM-ի ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱԳԻՐՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՎԱՐԴՈՒՀԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ, ԵՊՀ, ժուռ. ֆակ., 3-րդ կուրսՀայաստանում լույս է տեսել առաջին ադրբեջանական դասագիրքը, որը հրատարակել է ԵՊՀ թուրքագիտության ամբիոնը: Գրքի հրատարակությունը հովանավորել է «Արցախ» բանկը: Գիրքը երաշավորվել է ԵՊՀ գիտական խորհրդի կողմից ...ՄԵՐ ՄԱՄՈՒԼԸ
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ, «Էջեր իմ օրագրէն», Գահիրէ, 1924, տպ. «Յուսաբեր»88 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԵՎ ԱՅՍՕՐ Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Ժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է: Սակայն, շատ չնչին դեր է կատարում ...ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐԸՙ ՆԱԵՎ ԿՈՄԻՏԱՍՈՎ
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆՄշակույթ «Դու օրորա, դու շորորա, Շողեր ջան»,- ահա այսպիսի հիանալի անակնկալով հայ ունկնդիրներին զարմացրին լեհ երգիչները, որոնք Հայաստանում էին Եվրոպայի օրվա կապակցությամբ: Հայաստանում առաջին անգամ նշվող ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱ
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգթ, դոցենտ, Արմենական-ՌԱԿ վարչության դիվանի անդամԳաղափարաբանություն Ազատությունն, իբրեւ գաղափար, այսօր ամենաշատ չարչրկված ու շքեղորեն պճնված կարգախոսն է դարձել: Իհարկե, ազատությունը մարդ-էակի անձնական երջանկության համար ամենակենսական պայմաններից մեկն ...ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԱՆ, ՀՀԿ նախագահի տեղակալԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ Յուրաքանչյուր կենսունակՙ իր առաքելության գիտակցումն ունեցող ազգ, ելնելով սեփական աշխարհըմբռնումից, սահմանում է իր արժեքների համակարգը, նպատակներն ու իղձերը, նախանշում իր հարատեւման ...ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ «ԴԱՇՆԱՄՈՒՐԸ» DVD ԳՐՔՈՎ
Պ. Ք.Լեւոն Մինասյանի «Դաշնամուր» կարճամետրաժ ֆիլմը հրատարակվել է ֆրանսիական Reflets d'ailleurs հրատարակչությունում DVD գրքի տեսքով: Դա նաեւ հնարավորություն է տալիս ծանոթանալ ֆիլմի նկարահանման ընթացքին: Փարիզի ...ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՀԱՅ ԳՐԱՏՊՈՒԹՅԱՆ 500-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
ՀԱԳ հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման բաժինՄայիսի 16-ին, ժամը 12:00-ին, հայ գրատպության 500-ամյակի շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի է ունենալու «Հայ հնատիպ գիրքը Ամստերդամում» խորագրով գրքերի ցուցադրություն: ...ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ «ԱՍՏՂԵՐԸ» ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐԳԱՐՈՎԻ ՄԵԾԱՐՄԱՆԸ
Մարզական
Հունիսի 20-ին լեգենդար ֆուտբոլիստը կնշի 70-ամյակը
Տարեց ֆուտբոլասերները մինչ օրս էլ առանձնակի հաճույքով են վերհիշում նախորդ դարի 70-ականներին Երեւանի «Արարատի» փայլուն ելույթները ԽՍՀՄ առաջնության ...«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐԻ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ՄԵԴԱԼՆԵՐ ՆՎԱՃԱԾ ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
«Տաշիր» բարեգործական հիմնադրամՀուլիսի 27-ին կտրվի 2012 թ. ամառային օլիմպիական խաղերի մեկնարկը: ը, Կարեն եւ Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, ինչպես նախորդ օլիմպիադաների ժամանակ, այս դեպքում էլ չի կարող անտարբեր մնալ այս կարեւոր ...ԱՆԱՆԴՆ ՈՒ ԳԵԼՖԱՆԴԸ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ԿՆՔԵՑԻՆ
Շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի - այդ տիտղոսի հավակնորդ Բորիս Գելֆանդի միջ- երեկ կայացած 4-րդ պարտիան էլ նախորդների պես ավարտվեց ոչ-ոքի: Այս անգամ մրցակիցները հաշտություն կնքեցին 34-րդ ...ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿ
Դավիթ Նալբանդյանը հաջող մեկնարկեց Հռոմի թենիսի մրցաշարումՙ 6-3, 6-4 հաշվով հաղթելով իսպանացի Ալբերտ Ռամոսին: Առաջին փուլի արգելքը հաջող հաղթահարեցին նաեւ Բեռնարդ Տոմիչը, Ռադեկ Շտեպանեկը, Վիկտոր Տրոիցկին ...
ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Սաշուր Քալաշյան (հանձնախմբի նախագահ),Մկրտիչ Մինասյան, Հրաչյա Պողոսյան, Ալբերտ Զուրաբյան, Անուշ Տեր-Մինասյան Մհեր Չերքեզյան, Սարգիս ՍարդաՄԵԾԱՐՎԵԼ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԵՐԳԱՀԱՆՆԵՐԸ
Հ. Ծ.ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՈՒԵԼՍԻ ԱՐՔԱՅԱԶՆԸ
Ի. Պ.«ԱՐՍ ԼՈՒՆԳԱ» ԴՈՒԵՏԻ ՆՈՐՙ «ՀԱՅ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԱՆԹՈԼՈԳԻԱ» ՆԱԽԱԳԻԾԸ
ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՌԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ
ՇՈՒՇԻՆ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵ՞ՒՆ Է «ՀԱՆՁՆԵԼ»
Վ. Ա.ՀԱԿ-ԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ
Մ. Խ.
ՕԼԱՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՄՈԴԱ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՏԵՂ ՉԷ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ»
Հ. ՉԱՔՐՅԱՆԳԼԽԱՎՈՐ ԻՆՏՐԻԳԸ ՀԻՆՆ Է` ՀՀԿ-ԲՀԿ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԼԻՆԻ՞
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՇՎԵԴԱԿԱՆ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Ա. Հ.«ԽՈՍԵԼԱՁԵՎԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՋՈՒՂԱՅԻ ԽԱՉՔԱՐԵՐՆ ՈՒ ԷԼԻ ՇԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՆ, ՈՒ ՆՈՐ ՄԻԱՅՆ....
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԱՐԱՄ ՎԵՀԱՓԱՌԸ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ
ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան, 10.05.2012
- 1812 Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվում է Բուխարեստի հաշտության պայմանագիրը: Ռուսաստանին է միացվում Բեսարաբիան:
- 1904 Սասնա ապստամբության Գոմերի կռվում սպանվեց դաշնակցական գործիչ Վահան Մանուելյանը:
- 1926 Տեղի է ունենում Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը, ուր ճառով հանդես են գալիս Գ. Օրջոնիկիձեն, Աղամալի-Օղլին, Շ. Էլիավան և ուրիշներ:
- 1980 Նշվեց Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը:
- 1981 Վախճանվեց հայազգի ամերիկյան գրող Վիլյամ Սարոյանը Կալիֆորնիայի Ֆռեզնո քաղաքում: (Ծնվ. 1908թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

