
ՕԼԱՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Թուրք քաղաքագետները համամիտ չեն Թուրքիայի ղեկավարների լավատեսությանը
Ֆրանսիայի նախագահական ընտություններում քվեների նվազագույն առավելությամբ հաղթեց Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը: Այս հաղթանակը Թուրքիայի կառավարող շրջանակներում գնահատվում է դրական: Սակայն խնդիրը ոչ այնքան Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության հարցում Ֆրանսիայի սոցիալիստների բարյացակամ մոտեցումն է, որքան «հայերի ցեղասպանության անհիմն պնդումներին տուրք տվող» Նիկոլա Սարկոզիի պարտությունը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրա առնչությամբ ասաց, որ Ֆրանսիայում 2 միլիոն մահմեդականներ աջակցել են Սարկոզիի մրցակցին, ապա եւ աջակցությունը պայմանավորեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծով: Այլ կերպ, Եվրոմիության հետ անդամակցության բանակցություններ վարող Թուրքիայի ղեկավարների առաջնահերթությունը ոչ թե եվրոպական այս կառույցի առանցքային երկրներից Ֆրանսիայի հետ հարաբերություններն են, այլ այս պետության օրակարգից համանման օրինագծերի առաջնահերթ նշանակությամբ դուրսմղումը:
Օրինագծի դուրսմղման, ավելի շուտ դուրսմղումը ընտրություններում Սարկոզիի պարտության հետ պայմանավորելու Թուրքիայի ղեկավարների լավատեսությունը, սակայն, կասկածի տակ են դնում թուրք քաղաքագետները: Օլանդի ընտրությունը նրանք ԵՄ-ի հետ բանակցություններում դրական են գնահատում, իսկ Հայոց ցեղասպանության օրինագծերի հարցումՙ մտահոգիչ:
Նախկին դեսպան եւ Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Օլանդի ընտրությանը թուրքական շրջանակների ցուցաբերած դրական մոտեցումը վերագրում է Սարկոզիի նկատմամբ վերջիններիս զայրույթին: Եվրասիական ուսումնասիրությունների կենտրոնի կայքէջում մայիսի 8-ին հրապարակած «Ֆրանսիայի նոր նախագահն ու հայերը» վերնագրով հոդվածում ահա թե ինչ է գրում Լյութեմը.
«Հետհայաց անդրադառնալով Օլանդի գործունեությանը կտեսնենք, որ նա գրեթե միշտ հայերի տեսակետներն է պաշտպանել: 2004-ին, երբ Օլանդը Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարն էր, Ֆրանսիայում Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար Մուրադ Փափազյանի հետ (որն առ այսօր նրա հատուկ խորհրդականն է) ստորագրել էր մի հայտարարություն, որտեղ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների սկզբնավորման նախապայման էր համարվում Թուրքիայի համար: Հաջորդ տարիներին նա այցելել էր Երեւան եւ չէր զլացել Ցեղասպանության հուշարձանում հարգանքի տուրք մատուցել: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Օլանդն անվերապահորեն շարունակել էր զորակցել հայերին, իսկ ապրիլի 24-ին Փարիզում այցելել է Ցեղասպանության հուշարձանին ու այնտեղ ելույթ ունեցել:
Խնդրո առարկա քարոզարշավի ընթացքում Օլանդը հայերին խոստացել է.
1. Պաշտոնավարման առաջին ամիսներին ձգտելու է հասնել Սահմանադրական դատարանի մերժած ցեղասպանության ուրացումը քրեականացնող օրինագծի անցկացմանը:
2. Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես ԵՄ-ին անդամակցության նախապայման է առաջադելու Թուրքիային:
3. Ցեղասպանության 100-րդ տարելիցին նպաստելու է Փարիզում պետական միջոցներով Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցմանը:
4. Ղարաբաղում պատերազմի վերսկսումը կանխելու վրա է բեւեռելու Ֆրանսիայի «հատուկ ուշադրությունը» (նախագահ Ալիեւի ուժի գործադրման մասին խոսքերը վերհիշելիս ակնհայտ է դառնում, որ Օլանդը Ղարաբաղի հարցում պատրաստվում է աջակցել Հայաստանին):
Չհաշված օրինագիծը, Նիկոլա Սարկոզին մնացած բոլոր հարցերում ձեռնպահ է եղել: Այդ առումով Օլանդը հայերի տված խոստումներում անհամեմատ գերազանցում է Սարկոզիին: Օլանդը միաժամանակ անհավանական էր համարել իր պաշտոնավարման տարիներին Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին: Դրանով հասկացրել էր, որ անդամակցության հարցում իր երկիրը շարունակելու է լինել Գերմանիայի կողքին: Այլ կերպ, Ֆրանսիայի նոր իշխանությունները ԵՄ-ի հետ բանակցություններում կբացեն մի քանի բաժիններ, փոխարենը կպահանջեն, որ Թուրքիան չառարկի այն խոստումների կատարմանը, որոնք հայերին տվել է Օլանդը: Սակայն սա «քիչ տալով շատ վերցնելու» միտում ունի, ուստի Թուրքիայի շահերին համապատասխան չէ»:
- Հ. ՉԱՔՐՅԱՆ
ԳԼԽԱՎՈՐ ԻՆՏՐԻԳԸ ՀԻՆՆ Է` ՀՀԿ-ԲՀԿ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԼԻՆԻ՞
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Չնայած մայիսի 9-ի տոն օրով ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասուլիս արեց ու պատասխանեց ընդդիմության մեղադրանքներին` ընտրակեղծիքների մասով, ու նշեց, որ ամեն ինչ հրապարակային է, բոլոր տվյալները տեղադրված ...ՕԼԱՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԹուրք քաղաքագետները համամիտ չեն Թուրքիայի ղեկավարների լավատեսությանը Ֆրանսիայի նախագահական ընտություններում քվեների նվազագույն առավելությամբ հաղթեց Սոցիալիստական կուսակցության թեկնածու Ֆրանսուա Օլանդը: ...ԱՐԱՄ ՎԵՀԱՓԱՌԸ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ
ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան, 10.05.2012 2Մայիսի 7-ին թեհրանահայ համայնքը դիմավորեց Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ հայրապետին` Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Նրան պաշտոնապես հրավիրել էր Իրանի «Մշակութային կենտրոնի եւ Իսլամական ...ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՊՐԵՍԻԱ Է ԱՊՐՈՒՄ
Հ. Հ.ՀՀ վաստակավոր մանկավարժ, հոգեբան Գոգա Հարությունյանի գնահատմամբՙ այսօր հասարակությունը հավատ չունի ոչ մի բանի նկատմամբ: «Չկա հավատ, մարդիկ անհանդուրժող են: Մարդկանց հարցնում եմՙ ի՞նչ է լինելու, ասում ...ԴԱՎԹԱՇԵՆԻ ԿԱՄՐՋԻՑ ՑԱԾ Է ՆԵՏՎԵԼ
Մ. Մ.Մեկ շաբաթ առաջ Կիեւյան կամրջից ցած նետվեց երիտասարդ փաստաբան Նորայր Միքայելյանը, իսկ մայիսի 10-ին, ժամը 15-ի սահմաններում Դավթաշեն կամրջից իրեն ցած է նետել 45-50 տարեկան մի տղամարդ: Դեպքի մասին ոմն քաղաքացուց ...ՎԱՂՎԱ «ԱԶԳ. ՄՇԱԿՈՒՅԹ-ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ»
Մ. Բ.Հայացք անցյալին. Ավետիք Իսահակյանի 100-ամյա հոբելյանի նախընթաց պետական-գրական միջավայրն ու մթնոլորտը: Ավիկ Իսահակյան. «Թե ինչպես չդարձանք Իսահակյանի հոբելյանական հանձնաժողովի անդամ»: Եղիշե Չարենցի «Գիրք ...ՇՎԵԴԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ ՏԱՊԱԼՎԵՑ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՇվեդիայի խորհրդարանը մերժել է ադրբեջանական հովանավորությամբ, ծագումով թուրք պատգամավոր Մեհմետ Կապլանի մեջտեղ բերած «Իրավիճակը Ղարաբաղում» բանաձեւը, որի քննարկումը տեղի է ունեցել մայիսի 9-ին: «Ազգը» տեղեկացրել ...«ԱԶԳԸ» ԵՎ «Новое Время»-Ն` ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԱՄԵՆԱՉԵԶՈՔԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԼՈՒՍԱԲԱՆԵԼԻՍ
Ա. Հ.
Ընթացիկ
Տպագիր մամուլը խորհրդարանական ընտրությունների` մարտի 12-ից մայիսի 5-ը առավելապես քարոզչություն է իրականացրել, այլ ոչ թե կատարել իր հիմնական առաքելությունը, որպիսին Հասարակայնության հետ կապերի ...8 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
Մ. Խ.Հայաստանի գլխավոր դատախազությունը երեկ տեղեկություն էր տարածել ընտրախախտումների հիման վրա հարուցված 8 քրեական գործի մասին. ապրիլի 15-ին Սվաճյան փողոցում Գայանե Առուստամյանին ծեծելու փաստով` նրա իսկ հաղորդման ...ՀՈՒԺԿՈՒ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ
Իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը
Մայիսի 10-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արեւմուտքումՙ ալ-Կազզազի շրջանում որոտացել է երկու հուժկու պայթյուն: Երկրի պետական հեռուստատեսության ...ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՄ Է ՆԱՏՕ-Ի ԺՈՂՈՎԻՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Հ. Ծ.Իսրայելական «Հաարեց» թերթում Զվի Բարելը տեղեկացնում է, որ Թուրքիան դեմ է Իսրայելի մասնակցությանը մայիսի 20-ին Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, որովհետեւ ցարդ Իսրայելի կառավարությունը ներողություն ...ՀԱԿԱՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՏՈՆԻՆ` ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ
Վ. Ա. 1Անցուդարձ Ադրբեջանում էլ «նշվեց» ֆաշիզմի դեմ հաղթանակի 67-րդ տարեդարձը: Բաքվում, սակայն, վաղուց Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթող չկա: Այդ իսկ պատճառով Իլհամ Ալիեւը «հարգանքի տուրք է մատուցել ...ԳՅՈՒՄՐԻ. ՏԵԽՆՈՊԱՐԿԻ ՇԵՆՔԻ ՇԻՆԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆՏարաբնույթ Ապրիլի 29-ից պաշտոնապես մեկնարկել են Գյումրու տեխնոպարկի հիմնական շենքի շինարարական աշխատանքները: Խոսքը վերաբերում է Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի երկրաշարժից վթարված ...ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է 9 ՄԼՐԴ ԴՐԱՄ
Ա. Մ.ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ Կառավարությունում երեկ ներկայացվեց ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2011 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը: Նախարարության աշխատակազմի ֆինանսական ...ՀՅԴ-Նՙ ՕԼԱՆԴԻՆ, ՌԱԿ-Ըՙ ՍԱՐԿՈԶԻԻՆ
Հ. Ծ.Միջազգային Մեկնաբանելով նախագահական ընտրությունները Ֆրանսիայում «Europe and Orient» (Եվրոպա եւ արեւելյան երկրներ) կազմակերպության եւ համանուն հանդեսի տնօրեն Վարուժան Սիրապյանը, մեկնաբանելով նախագահական ...ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն Առաջնորդների դպրոցի ուսանողներին է ներկայացրել շուկայում մրցունակ մնալու եւ առաջնորդելու հմտությունները
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ կառավարման ...ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ «ԳՐՈՀՈՒՄ» ԵՆ...
ՍՏԱԼ ՍԱՐԴԱՐՅԱՆՄեծ ջանքեր են անհրաժեշտ Հայաստանում գլուխ բարձրացրած աղանդավորական շարժումների դեմ պայքարելու եւ դրանք կանխելու համար: 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում աղանդավորների թիվը կազմում է 300-400 հազար: ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՉՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆԸ
«Օրեր ամսագիր», Պրահա
Մայիսի 9-ին Պրահայի Օլշանսկի գերեզմանատան Անհայտ զինվորի հուշահամալիրում տեղի ունեցավ Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 67-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցեցին ...ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 67-ՐԴ ԵՎ ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ
ՍՈՒԶԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՄշակույթ Հայրենական մեծ պատերազմի հաղթական ավարտի 67-րդ եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությանն էր նվիրված մայիսի 9-ին, Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ ...ՈՒՂԵՂՆԵՐԻ ՀՈՍՔԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ
Հ. Ծ.ANSEF Նյու-Յորքից վաստակաշատ լրագրողուհի Ֆլորենս Ավագյանն այս անգամ իր ապրիլի 26-ի հոդվածում անդրադարձել է ANSEF-ի գործունեությանը: Ստորեւՙ համառոտ քաղվածքներ այդ հոդվածից: ANSEF-ը կամ հայերեն տարբերակով ...ԱՐՑԱԽՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՇՈՒՇԻՈՒՄ
Պատասխանատու` ԱՐԵՎԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«ՆԱՐԵԿԱՑԻ» ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՂԱՎԱՐԸ
Մայիսի 9-ին Շուշիի «Հին այգում» (Շուշիի բերդի հարակից տարածքում) Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված Ժողովրդական տոնախմբություն էր կազմակերպվել ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության ...ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆՄայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, այսինքն ճիշտ այն ժամանակ, երբ ուղիղ քսան տարի առաջ ազատագրվեց հինավուրց Շուշին, մայրաքաղաքի փողոցներից մեկում, գետնի վրա` ասֆալտին «ինչ-որ մեկը» կամ «մի խումբ», նկարել է Ադրբեջանի ...ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ«Ազգը» պարբերաբար անդրադառնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ անցկացվող «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային փառատոնին: Տարեց-տարի այս ...ՖՈՒՏԲՈԼԱՍԵՐՆԵՐԸ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ
Մարզական
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքն ամփոփել է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար ֆուտբոլասերների շրջանում անցկացված հարցման արդյունքները: 3-րդ անգամ անընդմեջ բոլորից շատՙ 798 ձայն ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ՇԱԽՄԱՏ Շախմատի ԱՄՆ-ի առաջնության տղամարդկանց մրցաշարում հաջող է մեկնարկել Վարուժան Հակոբյանը: Մեկնարկային տուրում նա սպիտակներով հաղթեց Յասեր Սեյրավանին, իսկ հաջորդ պարտիան Յուրի Շուլմանի հետ ավարտեց ...ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ
Սարաեւոյի շախմատի մրցաշարի մեկնարկում 5 անընդմեջ հաղթանակ տոնած Հրանտ Մելքումյանը հերթական 2 տուրերում անհաջող խաղացՙ վաստակելով ընդամենը կես միավոր: 6-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց Վիկտոր Էրդոսի հետ, իսկ ...ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ 47-ՐԴՆ Է
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է 47-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում: Ապրիլին հավաքականների մակարդակով հանդիպումներ շատ քիչ են անցկացվել, ուստի ցուցակում փոփոխությունները ...
ԻՐԱՔԸ ՄԱԿ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԱՐՔԸ
Հ. Չ.ՄԱՅՐԵՆԻԻ ԴԱՍԱԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԵՂԾ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԱՌԱԲԱՆՈՒՄ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳերմանիաՕԲԱՄԱ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՄԱՆՆ ԱՐԾԱՐԾՎԵԼ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԶԱՎԵՇՏՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸՙ ՄԵԿ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ«ՍԻՐԻԱՆ ԳԵՐԵԶՄԱՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԱՄԱՐ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԽՈՍԵՑ
Մ. Խ.«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՕԼԱՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Հ. ՉԱՔՐՅԱՆԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԼԻ ԲԻՐԱՆԴ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՌԱԿ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՇԱՏ ԹՈՒՅԼ ԵՆ»
Հ. Ծ.ԳԼԽԱՎՈՐ ԻՆՏՐԻԳԸ ՀԻՆՆ Է` ՀՀԿ-ԲՀԿ ԿՈԱԼԻՑԻԱ ԿԼԻՆԻ՞
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՇՎԵԴԱԿԱՆ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Ա. Հ.«ԽՈՍԵԼԱՁԵՎԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԱՐԱՄ ՎԵՀԱՓԱՌԸ ՀԱՄԱՅՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈ՞ՐԴ
ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Թեհրան, 10.05.2012
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ. ԱԴՐԲԵՋԱՆԸ «ԳԼԽԻՑ» ՀԻՎԱՆԴ Է
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
- 330 Կոստանդիանոս Ա Մեծ կայսրն իր մայրաքաղաքը Հռոմից տեղափոխեց Բյուզանդիոն, որը նրա պատվին վերանվանվեց Կոստանդնուպոլիս:
- 1895 Աբդուլ Համիդ երկրորդը հայտարարեց բարենորոգումների ծրագիր, որը ստորագրել էր հոկտեմբերի 18-ին երկրում ծավալվող ընդհանուր զայրույթը կասեցնելու համար: Բայց այդ ծրագիրը երբեք չիրագործվեց:
- 1917 Թիֆլիսում բացվեց հայ ուսուցիչների կովկասյան համագումարը:
- 1918 Սկսվեց Բաթումի խորհրդաժողովը Թուրքիայի և Անդրկովկասի անկախ դաշնակցային կառավարության միջև: Հայերից մասնակցեցին Ալ. Խատիսյանը, Հ. Քաջազնունին և Ս. Վրացյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

