
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԽՆՁՈՐ ՉԷ, ՈՐ ԳՆԱՍ ՇՈՒԿԱՅԻՑ ԱՌՆԵՍ»
Միջազգային
Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով ԵԽ զեկուցող Քրիստոֆ Շտրասսերը , որ գերմանացի է, կոչ է արել բոյկոտել Բաքվում անցկացվելիք «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնը: Այդ առթիվ Իլհամ Ալիեւի աշխատակազմում քարոզչության հարցերով պատասխանատու Էլնուր Ասլանովն ասել է. «Այդ հարցում Գերմանիայի կառավարության տեսակետն այլ է, ես այդ կոչը համարում եմ շարքային քաղաքացու կոչ, որը իրականությանը չի համապատասխանում»: Ադրբեջանցի պաշտոնյաների խոսքում ձեւակերպումների անորոշությունը միշտ «պատվավոր տեղ» ունի: Այս դեպքում, օրինակ, չի հասկացվում` Շտրասսերի կո՞չն է, որ «իրականությանը չի համապատասխանում», թե՞ կոչի հիմնավորումը: Եվրոպայի խորհրդի զեկուցողն իր բողոքն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող փաստերի եւ քաղբանտարկյալների առկայության կապակցությամբ: Էլ ի՞նչ հիմքեր են պետք, որ եվրոպացի խորհրդարականի կոչը համապատասխանի իրականությանը: Մանավանդ որ ադրբեջանական իշխանություններն այնքան լկտի գտնվեցին, որ արգելեցին Գերմանիայի օմբուդսմենի այցը Բաքու, իսկ Քրիստոֆ Շտրասսերին խոչընդոտեցին հանդիպել քաղբանտարկյալների հետ:
Պարզվում է, սակայն, որ Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների մասին առանձնահատուկ պատկերացում ունեն: Այդ կապակցությամբ Ասլանովը հիշեցրել է «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւի «աֆորիզմներից» մեկը. «Դեմոկրատիան եւ դեմոկրատական սկզբունքները հո խնձոր չեն, որ գնաս շուկայից առնես»: Ինչ-որ ժամանակ գուցե Հեյդար Ալիեւը նման բան ասել է: Բայց դա եղել է 2003 թվականի մայիս ամսից առաջ, քանի դեռ նա չէր կորցրել խոսելու ընդունակությունը: Իսկ այսօր 2012 թվականն է: Եվ անցած գրեթե 10 տարիներին Իլհամ Ալիեւը կարող էր գոնե «դեմոկրատական խնձորենիներ տնկել»: Քանի որ Հեյդար Ալիեւի ասածի իմաստն այն է, որ «միանգամից դեմոկրատ չեն դառնում, դրա համար հարկ է աճել»:
Խնդիրն այստեղ է: Նրանում, որ Ադրբեջանը ոչ միայն չի «աճել», այլեւ, ընդհակառակը, ավելի է մանկամտացել: Այնքան, որ աշխարհի հետ փորձում է խոսել «մատ թափ տալով»: Իլհամ Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովն էլ ասում է. «Եթե Արեւմուտքը ԼՂ հարցում չօգնի, մենք կմիանանք այլ դաշինքի»: Իսկ անցյալ տարի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարում էր, որ «Ադրբեջանը ընտրել է որեւէ դաշինքի չմիանալու ուղին»: Ո՞վ է ճիշտն ասում, ի՞նչ է կատարվում մի երկրում, որ սեփական հումքային ռեսուրսների ձեռքին կրակն է ընկել: Մերթ Արեւմուտքին է առաջարկում, մերթ Հյուսիսին, մերթ էլ մեջտեղ բերում Իրանի դժգոհության հանգամանքը:
Եվ այնքան է դռնեդուռ ընկնում, որ «Զերկալո»-ի մեկնաբանը Նովրուզ Մամեդովի հայտարարությունները որակում է «էժանագին բլեֆ»` պնդելով, որ ադրբեջանական նավթի եւ գազի արդյունահանման ու տարանցման հարցերը ոչ թե Բաքուն է որոշում, այլ` միջազգային կոնսորցիումը, որի ներդրումների հաշվին է սկսվել «նավթագազային բումը»: Հեյդար Ալիեւը, ըստ երեւույթին, պետք է նաեւ ասեր, որ «խելքը խնձոր չէ, գնաս շուկա` առնես»: Խելքը մարդ կամ ունենում է, կամ` ոչ: Զարմանալիորեն Ադրբեջանի իշխող վերնախավի եւ ոչ մի ներկայացուցիչ, գոնե հրապարակային ելույթներում, խելամտության նշույլ իսկ չի դրսեւորում: Իսկ նմանների համար, իրոք, ժողովրդավարությունը հանկարծ կարող է դառնալ «շուկայական ապրանք»: Կամ` ցուցադրանք: Ինչպես «Եվրոտեսիլը», որի վրա Բաքվում այնքան են մտասեեւռված, կարծես «Կաննի կինոփառատոն» են անցկացնում:
- ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
ՀՐԱՇԱԼԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Ընկանք ընտրություններով ու երեկ մի պահ մոռացանք ընտրություններից ավելի կարեւոր բան: Բայց միայն մի պահ, քանզի 1992 թվականի մայիսի 8-ին սկսված Շուշիի ազատագրումն այն տարեթիվն է, որ նոր ժամանակի ...ԵՐԲ ԱՍՏՎԱԾ Է ՊԱՏԺՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ201208302.jpg Շուշին վերագտնում է իր դիմանկարը Այսօր Արցախում տոն է: Նշվում է Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Այդ առթիվ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվում է զորահանդես: Հանդիսություններ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՇՎԵԴԱԿԱՆ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Ա. Հ.Շվեդիայի խորհրդարանում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ «Իրավիճակը Ղարաբաղում» բանաձեւի նախագծի դեռեւս նախորդ տարի մեկնարկած ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունը կրկին մեջտեղ է եկել: Ադրբեջանական ...ՀԱԿ-Ը ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՄԱՆԴԱՏՆԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԲայց մինչ այդ` ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում Ազատության հրապարակում երեկ կայացած ՀԱԿ-ի հանրահավաքը պետք է պատասխաներ մի քանի հարցերի. ո՞րն է ՀԱԿ-ի անելիքը` հետընտրական շրջանում, ո՞ւմ «օգնությամբ», ...«ԽՈՍԵԼԱՁԵՎԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵթե նախագահ Գյուլը դա չի անում, կնշանակի այդ խոսքերով ապակողմնորոշում է միջազգային հանրությանը Ինչպես նշել էինք նախորդ համարներից մեկում, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, լրագրողի հարցին ի պատասխան, ...«ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՔՈՆՆ Է, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՔՈՆԸ ԿԼԻՆԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մարտունի-Երեւան201208303.jpg Երեւանից 400 կիլոմետր ճանապարհՙ եւ հայտնվում ես ԼՂՀ Մարտունի շրջկենտրոնում: Ճանապարհը երկար է, խորդուբորդ, այրված գուղեր, ամայի դաշտեր: Այստեղ յուրաքանչյուր թուփ իր պատմությունն ունի, յուրաքանչյուր ...«ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԽՆՁՈՐ ՉԷ, ՈՐ ԳՆԱՍ ՇՈՒԿԱՅԻՑ ԱՌՆԵՍ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՄիջազգային Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով ԵԽ զեկուցող Քրիստոֆ Շտրասսերը , որ գերմանացի է, կոչ է արել բոյկոտել Բաքվում անցկացվելիք «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնը: Այդ առթիվ Իլհամ Ալիեւի աշխատակազմում ...«ԿՈՎԿԱՍԱ-ԿԱՍՊԻԱԿԱՆ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԸ ՇՈՒՇԻՈՒՄ
Մայիսի 8-ին Արցախի Շուշի քաղաքի Shushi Grand Hotel-ում մեկնարկել է «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը: Հայաստանյան ներկայացուցիչներից ...ԼԱԼԱՅԱՆՑ ՓՈՂՈՑՆ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Հ. Հ.Օրվա հետքերով Աբովյան 3 հասցեում գտնվող այսպես կոչված ԱՕԿՍ-ի շենքի ճակատագրով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ երեկ մշակույթի նախարարության դիմաց էին: Ըստ մեր ունեցած տեղեկություններիՙ շենքը քանդում են, որպեսզի ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Ի. Պ.Մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը հաղորդել է ոստիկանության Էրեբունի բաժին, որ նույն օրն առավոտյան Երեւանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 12/32 ընտրատեղամասի բակում խոչընդոտվել ...«ՈՆՑ ՈՐ ԹԵ ԱՐԴԱՐԱՑԱՆ ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԸ»
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸնթացիկ Մայիսի 6-ին շատերս գնացինք ընտրության: Ոմանք ընտրեցին այն քաղաքական ուժին, որը իրենց տվել է աշխատանք, ուրիշներն ընտրեցին նրան, որից անմիջական կամ մի քանի կողմերից կախում ունեն, մի փոքր խումբ ընտրեց ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մ. Խ.Երեկ ուղերձ էր տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա շնորհակալություն է հայտնել, իր խոսքով, աննախադեպ մեծ թվով այն մարդկանց (ավելի քան 450000), ովքեր հավատացել են նրան ու նրա թիմին` ձայն տալով «Բարգավաճ ...ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ «Օրինաց երկիր» կուսակցության անունից շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին եւ նրանց օգտին քվեարկած մեր հայրենակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ զանգվածային լրատվական ...ՀՅԴ-Ն ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մ. Խ.Երեկ հայտարարությամբ են հանդես եկել նոր խորհրդարան անցած երկու քաղաքական ուժեր` ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: ՀՅԴ գերագույն մարմնի տարածած հայտարարությամբ` «ցավոք, ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի ...ԿԱՄՈ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ԻՄ ԱԶԳԸ ՓԱՌԱՀԵՂ ԱՊԱԳԱ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՄոսկվաՀանդիպում201208312.jpg Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի հայ համայնքի առաջնորդ, «Մաստեր» ֆիրմայի գլխավոր տնօրեն Կամո Գասպարյանի հետ իմ զրույցը Մոսկվայում տեղի ունեցավ մեր ժողովրդի համար պանծալի մի ...ԱՐՄԱՆԻԻ ՖԻԼՄԸ ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հ. Ծ.
Մշակույթ
Եգիպտոսում Նասերյան ժամանակաշրջանի վերջերին ծնված ճանաչված ռեժիսոր եւ դերասանուհի Նորա Արմանին մեկուկես տասնյակից ավելի անգամներ ստիպված է եղել տուն-տեղ թողնել եւ տեղափոխվել մի քաղաքից մյուսըՙ ...ԵՐԿՈՒ ՀՈԲԵԼՅԱՆ ՉԱՐԵՆՑԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՕՋԱԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՈՒՏՉՅԱՆ ԵՎ ՇՈՒՇԻ
Ավանդույթի համաձայն Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հաճախակի են կազմակերպվում հետաքրքրական ձեռնարկներ, հանդիպումներ ու ցուցահանդեսներ, որոնց հեղինակները անմիջական կապ, մտերմություն ...ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Գիրք մնացորդաց: Անտիպ ժառանգություն «Նաիրի» հրատարակչությունը Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ լույս է ընծայել Եղիշե Չարենցի «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգությունը (Երեւան, 2012, 440 էջ, 500 օրինակ): Գիրքն ...«ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՆՉԵՑ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄԸ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի
Մայիսի 5-ին, Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում թեւածում էր մանսուրյանական հոգեթով եւ խրոխտ երաժշտության շունչը: Կենտրոնի նախաձեռնությամբ, այդ օրը ...ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
Մ. Մ.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 10-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնելու է Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին նվիրված համերգ: Համերգի ընթացքում դաշնակահարուհի Նարե Արղամանյանը ...ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ «ԲԻԶՆԵՍ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ - 2012» ՄՐՑԱՆԱԿԸ
Ա. Մ.
Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովը պարգեւատրեց արգենտինահայ հայտնի գործարարին
Ինչպես տեղեկացանք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից, մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում ...ԱԲՐԱՀԱՄ-ՇՏԻԳԼԻՑ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ
Մարզական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արթուր Աբրահամը պաշտոնապես դարձել էր երկրորդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ եւ իրավունք էր ստացել ձեռնոց նետելու ...ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԱՆԱՆԴ-ԳԵԼՖԱՆԴ ՄՐՑԱԽԱՂԸ
ՇԱԽՄԱՏ Մայիսի 11-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կմեկնարկի շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղը աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ շախմատային թագի հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 2 ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐ
Լոնդոնի օլիմպիական խաղերում առաջին անգամ մեդալների համար պայքար կմղեն սիրողական բռնցքամարտուհիները: Մեդալները կխաղարկվեն քաշային 3 կարգերում (51, 60 եւ 75 կգ): Ընդհանուր առմամբ ռինգ դուրս կգան 36 մարզուհիներ: ...ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԱՄՆ-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկող շախմատի այդ երկրի առաջնությանը կմասնակցեն նաեւ հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանը: Վարուժան Հակոբյանը կմասնակցի տղամարդկանց առաջնությանը, որն ...ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
Հրանտ Մելքումյանը շարունակեց հաղթարշավը Սարաեւոյում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում: Հայ գրոսմայստերը հիանալի է ելույթ ունենում: 4-րդ տուրում նա սեւերով հաղթեց իր հետ աղյուսակը գլխավորող սերբ Ալեքսանդր ...ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ
Մայիսի 9-16-ը Գվատեմալայում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (69 կգ) եւ գերծանրքաշային Գոռ Մինասյանը: Ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր ...ՖԵՐՀԵՅԵՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԱՄԱԼՐԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԸ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենի հետ` աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Հոլանդացի մասնագետը 2000-ից ...ՉԵՄՊԻՈՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑ
Երեկ Իջեւանում «Իմպուլսը» հյուրընկալել էր երկրի չեմպիոն «Ուլիսին»: Հանդիպման ելքը վճռվեց 58-րդ րոպեին, երբ «Իմպուլսի» հարձակվող Նորայր Գյոզալյանը հստակ իրացրեց 11 մ հարվածը: «Ուլիսը» 2 միավորով եզրափակում ...
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԽՈՍԵՑ
Մ. Խ.«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. «ԱՊՐԻԼԻ 23-Ը ԹԵ 24-Ը, ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՙ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՄԵԿ Է»
Հ. ՉԱՔՐՅԱՆԱԼԻ ԲԻՐԱՆԴ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՌԱԿ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՇԱՏ ԹՈՒՅԼ ԵՆ»
Հ. Ծ.ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՇՎԵԴԱԿԱՆ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Ա. Հ.«ԽՈՍԵԼԱՁԵՎԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«ԽՂՃԻ ՏԵՐ ՈՉ ՄԻ ՀԱՅ ՉԻ ԿԱՐՈՂ ԺԽՏԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՐԱԾ ՏԱՌԱՊԱՆՔԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ. ԱԴՐԲԵՋԱՆԸ «ԳԼԽԻՑ» ՀԻՎԱՆԴ Է
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

