
«ԽՈՍԵԼԱՁԵՎԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ Է
Եթե նախագահ Գյուլը դա չի անում, կնշանակի այդ խոսքերով ապակողմնորոշում է միջազգային հանրությանը
Ինչպես նշել էինք նախորդ համարներից մեկում, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, լրագրողի հարցին ի պատասխան, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի ելույթը գնահատելիս 1915-ի իրադարձությունները որակել էր «համատեղ վիշտ», ապա ասել էր, որ ճիշտ չէ պատմությունը դարձնել թշնամանքի, վրեժխնդրության միջոց: Ապա նա շարունակել էր. «Իհարկե կարեւոր է, թե ով է արդարը, ովՙ ոչ: Սակայն ավելի կարեւոր է խոսելաձեւի փոխադարձ փոփոխությունն ու փոխըմբռնումը»:
Նախագահ Գյուլի խոսքերին «Սամանյոլու» հեռուստատեսության կայքէջում հրապարակող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության նախագահ Սեդաթ Լաչիները ավելացրել է. «Երկու կողմերն էլ մխիթարանքի կարիքն ունեն: Թուրքերը պարտավոր են հասկանալ, որ ավելի քան 1 միլիոն հայ արմատախիլ է արվել հայրենի հողից: Հայերն էլ պետք է հրաժարվեն միակ տուժող կողմ ձեւանալու գայթակղությունից եւ տեսնեն այն վիշտը, որն անցյալ դարի սկզբներին կրել են թուրքերը: Մանավանդ եթե այդ տառապանքը պատճառել են հայկական զինյալ խմբավորումները»:
Հատկանշական է, որ մինչ Լաչիները մայիսի 3-ին «Սամանյոլու» հեռուստատեսության կայքէջում հրապարակում էր նախագահ Գյուլի խոսքերն ու մեկնաբանում, նույն օրը Էրզրումի «Աթաթուրք» համալսարանի ռեկտորատն ու դրան առընթեր Թուրք-հայկական հարաբերությունների հետազոտության կենտրոնը, «Թուրք-հայկական հարաբերություններն ու միջազգային ուժերը» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողով են հրավիրում:
Թեեւ գիտաժողովում որեւէ մեկը հայերին վիժվածք չի անվանել, ինչպես Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում էր, սակայն այնտեղ էլ մեր ժողովրդին մեղադրել են զանգվածային սպանությունների, ազգայնամոլության եւ թուրքերին զրպարտելու մեջ: Գիտաժողովը բացել է այս կենտրոնի տնօրեն, դոցենտ Էրոլ Քուրքչյուօղլուն:
Նա ասել է, որ հայկական հրոսակախմբերը 1914-1919 թթ. միայն Էրզրումի վիլայեթում 50 հազարից ավելի թուրք մահմեդական են սպանել, սակայն աշխարհը համառում է անտեսել այս ճշմարտությունը:
Վարչապետարանին առընթեր, պետական արխիվների գլխավոր տնօրեն, դոցենտ Ուղոր Ունալը հավելել է նրանՙ ասելով, որ հայերը դարեր շարունակ թուրքերի հոգատար թեւի տակ հանգիստ կյանք են վայելել Անատոլիայի բոլոր գյուղերում եւ քաղաքներում, սակայն միջազգային ուժերը շահադիտական նպատակներով հայկական հարց են բարձրացրել, նրանց նպատակներն առ այսօր շարունակվում են: Այնուհետեւ Ունալը ավելացրել է. «Հայոց ցեղասպանությունը զրպարտություն է»: Ըստ Ունալի, Անատոլիայում ռուսների եւ հայերի հարձակումների հետեւանքով տեղահանվել է 1 միլիոն մարդ, կեսը ճանապարհին մահացել է:
«Աթաթուրք» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հիքմեթ Կոչաքը «հայերին որպես տուժող կողմ ներկայացնելու» համար դատապարտել է սփյուռքին եւ այն երկրներին, որոնք ճանաչել են ցեղասպանությունը: Թուրքիայի արտգործնախարարության հետազոտությունների եւ անվտանգության հարցերի վարչության պետ Ռեհա Քեսքինթեփեն հայերին մեղադրել է «ազգայնամոլությանը տուրք տալովՙ բազում աղետներ պատճառելու, իսկ Հայաստանինՙ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը խաթարելու» մեջ:
Գիտաժողովի առաջին օրվա նիստը փակել է Էրզրումի քաղաքապետ Ահմեդ Քուչուքլերը: Նա վերստին արծարծել է հայկական ավազակախմբերի վայրագության զոհը դարձած 50 հազար անմեղ թուրքերի սպանության այսպես կոչված հարցը, ապա խորաթափանց գիտնականի կեցվածքով շարունակել. «Հայերին աղետի մեջ են գցել ոչ թե թուրքերը, որոնք եղբոր պես 1000 տարի պաշտպանել են նրանց, այլ մեծ տերությունները: Թուրք ազգը մահմեդականության բերումով չէր կարող ցեղասպանություն իրագործել»:
Հաջորդ օրը ամբիոն է բարձրացել Բիլալ Շիմշիրը: Նա, համարելով 1915-ի տեղահանությունը ԱՄՆ գաղթելու պատեհ առիթ հայերի համար, նշել է. «Հայերը սեփական պետություն չեն ուզում: Նրանք պետականամետ չեն: Թուրքիան մասնատելու ձգտումը միշտ էլ եղել է: Պետք չէ տրամադրություն փչացնել: Մենք միշտ մեռել եւ վերակենդանացել ենք, որովհետեւ պետություն ստեղծող ազգ ենք: Մենք ենք պետականամետը: Մեզ կոտորել են, իրար խառնել եւ ցեղասպանության ենթարկել, սակայն Անատոլիայում հզորացել ենք, արդեն 70 միլիոնից անցել ենք: Անկախություն հռչակելու պահին Հայաստանը 3 միլիոն էր: Հիմա բնակչությունը 1,5 միլիոնի է իջել, բուլղարներինըՙ 8-ից 5-ի: Կրկնում եմ, մենք պետություն ստեղծող ազգ ենք: Թող գան եւ վերցնեն այն հողերը, որոնց վրա աչք են տնկել: Տեսնենք ոնց են վերցնելու»:
Ի դեպ, Շիմշիրը նախկին դեսպան է: Եթե մի երկրում նախկին դեսպանը, քաղաքապետը, գիտնականները իրենց ելույթներով սուտ, կեղծիք, հերյուրանք տարածելու համար վիրավորում են այլ ժողովրդի ազգային արժանապատվությունը, այն էլ բարձրագույն կրթության օջախ հանդիսացող համալսարանում, միջազգային հորջորջվող գիտաժողովի ամբիոնից, ապա այդ երկրի նախագահը գոնե չպետք է արտահայտվի «խոսելաձեւի փոխադարձ փոփոխության եւ փոխըմբռնման» մասին:
Արտահայտվելու դեպքում կստացվի, որ նախկին դեսպանը, Էրզրումի քաղաքապետն ու «Աթաթուրք» համալսարանի գիտնականները անտեսում են նախագահ Գյուլին, կամ քաջատեղյակ վերջինի խոսքերի միտումներին, դրանց համապատասխան են գործում, կամ էլ Գյուլն այդ խոսքերով յուրատեսակ քարոզչություն է ծավալում, որ ապակողմնորոշի միջազգային հանրությանը:
Հանդես գալ խոսելաձեւի փոխադարձ փոփոխության առաջարկով եւ խոսել փոխըմբռնման մասին, կնշանակի Էրզրումի այսպես կոչված գիտաժողովի մասնակիցների հետ խրախուսել նաեւ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում հայերին վիժվածք անվանող եւ Հրանտ Դինքի մարդասպանով հիացող 100-հազարանոց ոհմակին: Այլ կերպ, խնդիրը խոսելաձեւը չէ, այլ հայատյացության դրսեւորումների նկատմամբ Թուրքիայում պետականորեն ցուցաբերվող լայնախոհ հանդուրժողականությունը: Դա պետություն-հասարակություն համատարած համերաշխություն է ենթադրում:
- ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀՐԱՇԱԼԻ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ Ընկանք ընտրություններով ու երեկ մի պահ մոռացանք ընտրություններից ավելի կարեւոր բան: Բայց միայն մի պահ, քանզի 1992 թվականի մայիսի 8-ին սկսված Շուշիի ազատագրումն այն տարեթիվն է, որ նոր ժամանակի ...ԵՐԲ ԱՍՏՎԱԾ Է ՊԱՏԺՈՒՄ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ201208302.jpg Շուշին վերագտնում է իր դիմանկարը Այսօր Արցախում տոն է: Նշվում է Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձը: Այդ առթիվ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում անցկացվում է զորահանդես: Հանդիսություններ ...ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՇՎԵԴԱԿԱՆ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Ա. Հ.Շվեդիայի խորհրդարանում ղարաբաղյան հակամարտության առնչությամբ «Իրավիճակը Ղարաբաղում» բանաձեւի նախագծի դեռեւս նախորդ տարի մեկնարկած ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունը կրկին մեջտեղ է եկել: Ադրբեջանական ...ՀԱԿ-Ը ԸՆԴՈՒՆՈՒՄ Է ՄԱՆԴԱՏՆԵՐԸ
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԲայց մինչ այդ` ընտրությունների արդյունքները կվիճարկի ՍԴ-ում Ազատության հրապարակում երեկ կայացած ՀԱԿ-ի հանրահավաքը պետք է պատասխաներ մի քանի հարցերի. ո՞րն է ՀԱԿ-ի անելիքը` հետընտրական շրջանում, ո՞ւմ «օգնությամբ», ...«ԽՈՍԵԼԱՁԵՎԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆԵթե նախագահ Գյուլը դա չի անում, կնշանակի այդ խոսքերով ապակողմնորոշում է միջազգային հանրությանը Ինչպես նշել էինք նախորդ համարներից մեկում, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, լրագրողի հարցին ի պատասխան, ...«ԵԹԵ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՔՈՆՆ Է, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ՔՈՆԸ ԿԼԻՆԻ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Մարտունի-Երեւան201208303.jpg Երեւանից 400 կիլոմետր ճանապարհՙ եւ հայտնվում ես ԼՂՀ Մարտունի շրջկենտրոնում: Ճանապարհը երկար է, խորդուբորդ, այրված գուղեր, ամայի դաշտեր: Այստեղ յուրաքանչյուր թուփ իր պատմությունն ունի, յուրաքանչյուր ...«ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԽՆՁՈՐ ՉԷ, ՈՐ ԳՆԱՍ ՇՈՒԿԱՅԻՑ ԱՌՆԵՍ»
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՄիջազգային Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով ԵԽ զեկուցող Քրիստոֆ Շտրասսերը , որ գերմանացի է, կոչ է արել բոյկոտել Բաքվում անցկացվելիք «Եվրոտեսիլ» մրցույթ-փառատոնը: Այդ առթիվ Իլհամ Ալիեւի աշխատակազմում ...«ԿՈՎԿԱՍԱ-ԿԱՍՊԻԱԿԱՆ ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԵՌՕՐՅԱ ՆԻՍՏԸ ՇՈՒՇԻՈՒՄ
Մայիսի 8-ին Արցախի Շուշի քաղաքի Shushi Grand Hotel-ում մեկնարկել է «Կովկասա-կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդները» թեմայով գիտաժողովի կազմկոմիտեի ընդլայնված եռօրյա նիստը: Հայաստանյան ներկայացուցիչներից ...ԼԱԼԱՅԱՆՑ ՓՈՂՈՑՆ ԵՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
Հ. Հ.Օրվա հետքերով Աբովյան 3 հասցեում գտնվող այսպես կոչված ԱՕԿՍ-ի շենքի ճակատագրով մտահոգ բազմաթիվ քաղաքացիներ երեկ մշակույթի նախարարության դիմաց էին: Ըստ մեր ունեցած տեղեկություններիՙ շենքը քանդում են, որպեսզի ...ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ԵՆ ԼՐԱԳՐՈՂԻՆ
Ի. Պ.Մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանը հաղորդել է ոստիկանության Էրեբունի բաժին, որ նույն օրն առավոտյան Երեւանի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 12/32 ընտրատեղամասի բակում խոչընդոտվել ...«ՈՆՑ ՈՐ ԹԵ ԱՐԴԱՐԱՑԱՆ ՄԵՐ ՀՈՒՅՍԵՐԸ»
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸնթացիկ Մայիսի 6-ին շատերս գնացինք ընտրության: Ոմանք ընտրեցին այն քաղաքական ուժին, որը իրենց տվել է աշխատանք, ուրիշներն ընտրեցին նրան, որից անմիջական կամ մի քանի կողմերից կախում ունեն, մի փոքր խումբ ընտրեց ...ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Մ. Խ.Երեկ ուղերձ էր տարածել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա շնորհակալություն է հայտնել, իր խոսքով, աննախադեպ մեծ թվով այն մարդկանց (ավելի քան 450000), ովքեր հավատացել են նրան ու նրա թիմին` ձայն տալով «Բարգավաճ ...ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ «Օրինաց երկիր» կուսակցության անունից շնորհավորում եմ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերին եւ նրանց օգտին քվեարկած մեր հայրենակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ զանգվածային լրատվական ...ՀՅԴ-Ն ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»` ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մ. Խ.Երեկ հայտարարությամբ են հանդես եկել նոր խորհրդարան անցած երկու քաղաքական ուժեր` ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: ՀՅԴ գերագույն մարմնի տարածած հայտարարությամբ` «ցավոք, ընտրությունները չարձանագրեցին ժողովրդի ...ԿԱՄՈ ԳԱՍՊԱՐՅԱՆ. «ԻՄ ԱԶԳԸ ՓԱՌԱՀԵՂ ԱՊԱԳԱ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ»
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՄոսկվաՀանդիպում201208312.jpg Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի հայ համայնքի առաջնորդ, «Մաստեր» ֆիրմայի գլխավոր տնօրեն Կամո Գասպարյանի հետ իմ զրույցը Մոսկվայում տեղի ունեցավ մեր ժողովրդի համար պանծալի մի ...ԱՐՄԱՆԻԻ ՖԻԼՄԸ ԿԱՆՆԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հ. Ծ.
Մշակույթ
Եգիպտոսում Նասերյան ժամանակաշրջանի վերջերին ծնված ճանաչված ռեժիսոր եւ դերասանուհի Նորա Արմանին մեկուկես տասնյակից ավելի անգամներ ստիպված է եղել տուն-տեղ թողնել եւ տեղափոխվել մի քաղաքից մյուսըՙ ...ԵՐԿՈՒ ՀՈԲԵԼՅԱՆ ՉԱՐԵՆՑԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՕՋԱԽՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՈՒՏՉՅԱՆ ԵՎ ՇՈՒՇԻ
Ավանդույթի համաձայն Եղիշե Չարենցի տուն-թանգարանում հաճախակի են կազմակերպվում հետաքրքրական ձեռնարկներ, հանդիպումներ ու ցուցահանդեսներ, որոնց հեղինակները անմիջական կապ, մտերմություն ...ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Գիրք մնացորդաց: Անտիպ ժառանգություն «Նաիրի» հրատարակչությունը Դավիթ Գասպարյանի աշխատասիրությամբ լույս է ընծայել Եղիշե Չարենցի «Գիրք մնացորդաց» անտիպ ժառանգությունը (Երեւան, 2012, 440 էջ, 500 օրինակ): Գիրքն ...«ՀԱՅԱՐՏՈՒՆ» ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՆՉԵՑ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄԸ»
ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Թբիլիսի
Մայիսի 5-ին, Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում թեւածում էր մանսուրյանական հոգեթով եւ խրոխտ երաժշտության շունչը: Կենտրոնի նախաձեռնությամբ, այդ օրը ...ՆԱՐԵ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ
Մ. Մ.
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մայիսի 10-ին, ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկայացնելու է Ալեքսանդր Գուրգենովի հիշատակին նվիրված համերգ: Համերգի ընթացքում դաշնակահարուհի Նարե Արղամանյանը ...ԷԴՈՒԱՐԴՈ ԷՌՆԵԿՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ «ԲԻԶՆԵՍ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ - 2012» ՄՐՑԱՆԱԿԸ
Ա. Մ.
Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովը պարգեւատրեց արգենտինահայ հայտնի գործարարին
Ինչպես տեղեկացանք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունից, մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում ...ԱԲՐԱՀԱՄ-ՇՏԻԳԼԻՑ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՕԳՈՍՏՈՍԻ 25-ԻՆ
Մարզական
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արթուր Աբրահամը պաշտոնապես դարձել էր երկրորդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդ եւ իրավունք էր ստացել ձեռնոց նետելու ...ՀԱՅ ՄՐՑԱՎԱՐԸ ԿՍՊԱՍԱՐԿԻ ԱՆԱՆԴ-ԳԵԼՖԱՆԴ ՄՐՑԱԽԱՂԸ
ՇԱԽՄԱՏ Մայիսի 11-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կմեկնարկի շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղը աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդի եւ շախմատային թագի հավակնորդ Բորիս Գելֆանդի միջեւ: Այդ ...ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԵՆ 2 ՄԱՐԶՈՒՀԻՆԵՐ
Լոնդոնի օլիմպիական խաղերում առաջին անգամ մեդալների համար պայքար կմղեն սիրողական բռնցքամարտուհիները: Մեդալները կխաղարկվեն քաշային 3 կարգերում (51, 60 եւ 75 կգ): Ընդհանուր առմամբ ռինգ դուրս կգան 36 մարզուհիներ: ...ՀԱԿՈԲՅԱՆՆ ՈՒ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԱՄՆ-Ի ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկող շախմատի այդ երկրի առաջնությանը կմասնակցեն նաեւ հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Տաթեւ Աբրահամյանը: Վարուժան Հակոբյանը կմասնակցի տղամարդկանց առաջնությանը, որն ...ՀՐԱՆՏ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐՆ Է
Հրանտ Մելքումյանը շարունակեց հաղթարշավը Սարաեւոյում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում: Հայ գրոսմայստերը հիանալի է ելույթ ունենում: 4-րդ տուրում նա սեւերով հաղթեց իր հետ աղյուսակը գլխավորող սերբ Ալեքսանդր ...ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻՑ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ ՄԵԾ ԵՆ
Մայիսի 9-16-ը Գվատեմալայում կայանալիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Անդրանիկ Կարապետյանը (69 կգ) եւ գերծանրքաշային Գոռ Մինասյանը: Ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր ...ՖԵՐՀԵՅԵՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԱՄԱԼՐԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՄԱՐԶՉԱԿԱՆ ՇՏԱԲԸ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել հոլանդացի մասնագետ Ռայմոնդ Ֆերհեյենի հետ` աշխատելու Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում: Հոլանդացի մասնագետը 2000-ից ...ՉԵՄՊԻՈՆԸ ԿՐԿԻՆ ՊԱՐՏՎԵՑ
Երեկ Իջեւանում «Իմպուլսը» հյուրընկալել էր երկրի չեմպիոն «Ուլիսին»: Հանդիպման ելքը վճռվեց 58-րդ րոպեին, երբ «Իմպուլսի» հարձակվող Նորայր Գյոզալյանը հստակ իրացրեց 11 մ հարվածը: «Ուլիսը» 2 միավորով եզրափակում ...
ՀԱՅ ՊՈԵԶԻԱՅԻ ՈՒ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՇՔԵՂ ԺՈՂՈՎԱԾՈՒ ԱՐԱԲԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ
ՀԲԸՄԻՈՒԹՅԱՆ 87-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐՆ «ՕՐԵՐ» ՀԱՆԴԵՍՈՒՄ
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ. «ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ ԻՐԱՐ ՄՈՏԵՑՆՈՒՄ Է ԵՎ ԱՄՐԱՑՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ»
Իրանի Արվեստագետների Տուն, Օրգան-Ամսագիր, Ապրիլ 2013Ե՞ՐԲ ԿՍՈՎՈՐԵՆՔ ԽՂՃՈՎ ԾԱԽՍԵԼ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԽՈՍԵՑ
Մ. Խ.«ՊԱՏԵՐԱԶՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՊԵՏՔ ՉԷ»
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. «ԱՊՐԻԼԻ 23-Ը ԹԵ 24-Ը, ԻՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՙ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՄԵԿ Է»
Հ. ՉԱՔՐՅԱՆԱԼԻ ԲԻՐԱՆԴ. «ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱԿԱՌԱԿ ՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՇԱՏ ԹՈՒՅԼ ԵՆ»
Հ. Ծ.ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂ ՇՎԵԴԱԿԱՆ ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՌԱՋ Է ՄՂՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԻՐ ՆԱԽԱԳԻԾԸ
Ա. Հ.«ԽՈՍԵԼԱՁԵՎԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄՆ Է
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ«ԽՂՃԻ ՏԵՐ ՈՉ ՄԻ ՀԱՅ ՉԻ ԿԱՐՈՂ ԺԽՏԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ԿՐԱԾ ՏԱՌԱՊԱՆՔԸ»
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑ. ԱԴՐԲԵՋԱՆԸ «ԳԼԽԻՑ» ՀԻՎԱՆԴ Է
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

