
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ ԴԻՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ընտրակեղծիքների դեմ պայքարի նպատակով ստեղծված միասնական շտաբի երեկվա նիստում հայտնի դարձավ, որ ապրիլի 25-ին այս շտաբը որոշել է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունների մասնակիցների ցուցակը հրապարակելը սահմանադրորեն թույլատրելի համարելու որոշում ակնկալելով:
Այդպիսի որոշումը հրատապ է նրանով, որ ըստ շտաբի համակարգող Հմայակ Հովհաննիսյանի` ե՛ւ մասնակից քաղաքական ուժերը, ե՛ւ Հայաստանի ընտրողը մտահոգված են մոտ 2,5 մլն ընտրողների` ակնհայտորեն ուռճացված թվով: Տարբեր կարծիքներով ուռճացման թիվը տատանվում է մինչեւ 700 հազարի սահմաններում, իսկ կոնկրետ միասնական շտաբի կարծիքով այդ թիվը 400 հազարի սահմանում է: Որպեսզի դիմեն Սահմանադրական դատարան` հարկավոր է Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի ստորագրությունը (ընդամենը 27 պատգամավորի), որն ապահովվում է ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի պատգամավորների ստորագրությամբ: Բացի Վարդան Օսկանյանից` ԲՀԿ-ից շտաբի նիստին ներկա էր Վահե Էնֆիաջյանը, որի խոսքովՙ ԲՀԿ-ից 20 պատգամավորի ստորագրություն արդեն առկա էր: Չնայած մենք հիշեցրինք, որ ընտրությունների մասնակիցների ցուցակի հրապարակման` խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը ժամանակին ԲՀԿ-ն չէր միացել, մինչդեռ այն ժամանակ էլ շատ լավ հասկանալի էր, որ ուռճացված ցուցակների խնդիրն առաջանալու է (եւ միշտ էլ առաջացել է): Միասնական շտաբի նիստում հենց այդ պատճառով համարյա հռետորական հարց հնչեցրինք, եթե ՍԴ-ն այդպիսի որոշում չընդունի, արդյոք այս շտաբի անդամ կուսակցությունները հետագա գործելակերպի այլ փաթեթ քննարկե՞լ են, օրինակ` ընտրությունները բոյկոտելու, քանի որ ընտրությունների ուռճացման նպատակը, բոլորս գիտենք, ընտրությունների արդյունքների վրա այս հնարավորությամբ ազդելն է, հետեւաբար միասնական շտաբի ջանքերը կա՛մ ապարդյուն են, կա՛մ ի սկզբանե իմիտացիայի երեւույթն ունեն: Չէ, այդպիսի հարց շտաբում չեն քննարկել:
ՍԴ-ից դրական լուծում ակնկալելը Հմայակ Հովհաննիսյանը բացատրում էր այն հիմնական փաստարկով, թե մասնակիցների քվեարկության գաղտնիությունն ամենեւին պետք չէ հավասարացնել մասնակցության գաղտնի պահելուն, ինչն արվում է, քանի որ պետությունն ու իշխանությունը սերտաճել են, եւ այդ տեղեկատվության գաղտնիությունն ի շահ իշխանության է օգտագործվում: Շտաբը լիազորել էր իրավաբան Վահե Գրիգորյանին` հայցը ներկայացնել ՍԴ, որը հայցի ներկայացման իրավաբանական հիմքերի մասին խոսելով նշեց, թե ընտրությունների մասնակիցների ցուցակների հրապարակման մասին որոշում կայացնելով ՍԴ-ն նաեւ իր իրավունքն է պաշտպանում, քանի որ ընտրական վեճեր լուծելիս սահմանափակվում է ընտրության մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ՍԴ իրավունքը նաեւ: Ընտրությունների մասնակիցների ցուցակների վերաբերյալ տեղեկատվությունը տիրապետում է միայն ԿԸՀ-ն` պետական մարմինը, դա համարյա գրաքննության է հավասարվում, ինչը միջազգային իիրավունքի տեսակետից անընդունելի է. ընտրությունների արդյունքը ընտրողների կողմից ստորագրված ցուցակով է փաստվում, մինչդեռ դա գաղտնի կնիքի տակ է:
Վարդան Օսկանյանը նույնպես նշեց, որ այլընտրանք չկա, պետք է ՍԴ դիմել, այնքան որ ցուցակների անճշտությունները զանգվածային են, եւ հույս ուներ, որ ՍԴ-ն ողջամիտ ժամկետում որոշում կկայացնի: Նա հրապարակեց ուռճացված ցուցակների վերաբերյալ սեփական ուսումնասիրությունների մի քանի նմուշ, օրինակ` նույն անուն-ազգանունները մեկ տառի տարբերությամբ կամ մեկ աննշան տարբերությամբ կրկնվում են. օրինակ` Պողոսյան Արսեն Վահագնի, Պաղոսյան Արսեն Վահագնի, այս կարգի կրկնությունները տասնյակներով են հայտնաբերվում, ըստ Օսկանյանի, եթե հատուկ համակարգչային ծրագիր չդրվի` դրանք դժվար է հայտնաբերելը, եւ այդ կրկնությունների մեջ, որոնք հարյուրհազարավոր են, Օսկանյանը միտում եւ հանձնարարական է տեսնում:
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ նշեց, թե շատ են այն հասցեները, որտեղ տասը եւ ավելի ընտրողներ են գրանցված: Իրենց դիտարկումներով եկել են այն եզրակացության, որ 4 տոկոս բնակարաններում 20 տոկոս ընտրող է գրանցված, կան շենքեր, որոնց հասցեները նշված են, ընտրողներով հանդերձ, բայց այդպիսիք չեն հայտնաբերվում, եւ մի շարք այլ տեսակի ընտրակեղծիքներ, որոնց դեմ շտաբն ուզում է պայքարել:
Ի դեպ, նիստին հայտնի պատճառներով չմասնակցող «Ժառանգությանը» նույնպես տեղյակ է պահվել ՍԴ դիմելու համար պատգամավորների ստորագրությունների անհրաժեշտության մասին, որին միանալու համար ժառանգականները խնդիր չեն տեսնում:
Արդեն երեկոյան կողմ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, թե շատ կարեւոր քայլ է Սահմանադրական դատարան դիմելու եւ մայիսի 6-ի ընտրությանը մասնակցածների ամբողջական ցուցակի հրապարակումը պահանջելը:
- ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՐԵՔ ԶՈՀ ՍԱՀՄԱՆՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է` ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱռավոտյան ժամը չորսի սահմաններում Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում հակառակորդը կրկին խախտել է հրադադարն ու կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՎԱՂԸ ԿՄԵԿՆԻ ԻՐԱՆ
Իրանի շուրջը զարգացումների, ինչպես նաեւ Հայաստանում եւ ընդհանրապես տարածաշրջանում իրադրության ներկա ֆոնին բավականին հետարքրքական մի ժամանակահատվածում Հայաստանի արտգործնախարարը մեկնելու է Իրան: Ինչպես ...ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՐՑԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ «ԽՐԱԽՈՒՍՈՂԸ»` ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Թուրքիայում հանգրվանած ու թերեւս փորձագիտական հարթակում խորհուրդներ վաճառող ամերիկյան դիվանագիտական կորպուսի նախկին անդամ, որ սիրում էր որպես արհեստավարժ դիվանագետ ներկայանալ, Մեթյու Բրայզային, որ այդպես ...ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ ԴԻՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸնտրակեղծիքների դեմ պայքարի նպատակով ստեղծված միասնական շտաբի երեկվա նիստում հայտնի դարձավ, որ ապրիլի 25-ին այս շտաբը որոշել է դիմել Սահմանադրական դատարան` ընտրությունների մասնակիցների ցուցակը հրապարակելը ...ԵՎՍ ՄԻ ՀՌՉԱԿԱԳԻՐ
Մ. Խ.Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպման ավարտին, կուսակցությունների լիազորված ...ՍՈՒՄԳԱՅԻԹ` ՄԻՇՏ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԽոսքը չի վերաբերում 1988-ի փետրվարյան Սումգայիթին, այլ` այսօրվա: Ըստ ադրբեջանական մամուլի, այդ քաղաքը հանցավորության ցուցանիշներով առաջինն է: Սումգայիթը նաեւ առաջինն է ինքնասպանությունների թվով: Բայց ...ԼԻԲԵՐԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾ
Պենտագոնը գործակցել է նրա հետ
Հաագայի միջազգային դատարանը Լիբերիայի նախկին նախագահ Չառլզ Թեյլորին մեղավոր է ճանաչել հարեւան Սիեռա-Լեոնեի ապստամբներին զինելու եւ օգնելու մեջ, ինչը հանգեցրեց այդ երկրի խաղաղ ...ԲԱՔՈՒՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՊԱՏՇԱՃՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՄիջազգային Թուրքական «Ջումհուրիեթը» աներկմիտ հարց է ուղղել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի վարիչ Ալի Հասանովին, թե ինչո՞ւ «եղբայրական երկիրը» չի ճանաչում «Հյուսիսային Կիպրոսի ...ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԿԱՌԱՎԱՐՈՂ «ԵՆԻ ԱԶԱՐԲԱՅՋԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ «ՀԻՄԱՐ» Է ԱՆՎԱՆԵԼ
Վ. Ա.Ադրբեջանի կառավարող կուսակցության «Ենի Ազարբայջան» պաշտոնաթերթը հերթական անգամ հոդված է հրապարակել, որտեղ Գերմանիայի մասին խոսվել է իբրեւ «կոռումպացված, մարդու իրավունքները պարբերաբար խախտող եւ թուրքերին ...ԾԱՂԿԱՀԱՎԱՔ, ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ
ԱՐԴԵՆ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է
Երեկ ժամը 10-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թերեւս ամենագունեղ եւ խորհրդանշական միջոցառումը` ծաղկահավաքը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ...ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐ ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ
201207708.jpg Զարգացման Հայկական Բանկը բնակարանի ձեռքբերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին, նաեւ այն անձանց, ովքեր չունեն կանխավճարային միջոցներ: Այսօր շատ շատերն են դիմում բանկերին` առանց կանխավճարի ...ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ «ՇԵՆԳԱՎԻԹ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամերիաբանկն իր հերթական մասնաճյուղը բացեց Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի Բագրատունյաց 18շենք, 112 տարածք հասցեում:
Ամերիաբանկը մասնաճյուղերի տեխնիկական բարձր հագեցվածությունը եւ սպասարկման որակը համարելով ...ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԿԱՅՔԸ DDOS ՀԱՐՁԱԿՈՒՄԻՑ» ՍԵՄԻՆԱՐԸ` ՄԱՅԻՍԻ 1-ԻՆ (ՈՒՂՂՎԱԾ)
ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը իրականացնում է կրթական դասընթաց «Ինչպես պաշտպանել կայքը DDOS հարձակումից» թեմայով: «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների ...ՀԱԿՈԲ ԳԱՍԱՐՃԵԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Ապրիլի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարը Մխիթար Գոշի մեդալ հանձնեց լիբանանահայ քաղաքական, հասարակական գործիչ Հակոբ Գասարճեանին, ով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ պարգեւատրվել ...ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ԱՄԲԻՈՆՆԵՐԻ ՎԱՐԻՉՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՌԵԿՏՈՐԱՏ1. Ռեժիսուրայի ամբիոն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ծանոթություն. Հավակնորդները համալսարանի գիտական քարտուղարին են ներկայացնում. - դիմում ռեկտորին, - կադրերի հաշվառման անհատական թերթիկ, - քաղվածք ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ XXII ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ (ՀԱՄԱԳՈՒՄԱՐ) ՄԱՍԻՆ
Կուսակցական201207703.jpg 2012 թվականի ապրիլի 22-ին ժամը 12:30-14:00-ն Երեւանի Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՌԱԿ 22-րդ արտահերթ հանրապետական պատգամավորական ժողովը (համագումարը): Համգումարը ...ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 3-ՐԴ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ
2012 թվականի ապրիլի 22-ին ժամը 15:00-16:00-ն Երեւանի Թեքեյան կենտրոնի մեծ դահլիճում տեղի ունեցավ Արմենական-ՌԱԿ 3-րդ արտահերթ հանրապետական պատգամավորական ժողովը: Համագումարը վարելու համար ընտրված ժողովի ...ԸՆՏՐՈՂԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ , Ավստրիա, ԳրացԸնթացիկ Ազատական ու շուկայական հարաբերությունները գործունեության մշտական ու հիմնավոր թիրախ դարձրած առաջիկա ընտրությունների որոշ թեկնածուներ հաճախից առավել են նշում եվրոպական երկրներում ահագնացող ինչ-որ ...ԴԵՄԿՈՒՍԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ
Երեկ հայտարարություն էր տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցության հանրապետական խորհուրդը: Ըստ այդմ` հիմք ընդունելով 2012 թվականի ապրիլի 14-ին, 17-ին, 19-ին, 23-ին եւ 25-ին ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԿԿ ներկայացուցիչների ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՃՆՇՄԱՆ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ Է ՈՒՆԵՑԵԼ
1ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ Կապանում տեղի ունեցած նախընտրական հանդիպումների ընթացքում առողջական խնդիրներ է ունեցել եւ չի կարողացել շարունակել քարոզարշավը` Մեղրի մեկնելու փոխարեն վերադառնալով ...ՁԵՌՆԱՐԿ ԵՎ ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ա.Հ.Անցուդարձ Հայաստանում ազգային փոքրամասնությունների համար առաջնային ու հրատապ խնդիր է տարբեր վկայականներում սեփական լեզվի հնչողությանն ու ձեւին համապատասխանող անուն-ազգանվամբ ներկայացված լինելը, ինչպես ...ԿԱՍԿԱԴՈՒՄ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄՈՎ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԱՍՏՂԱԴԻՏԱԿՆԵՐ
Ի. Պ.Այսօր աստղագիտության միջազգային օրն է, որը համարվում է շարժական տոն եւ սովորաբար նշվում է ապրիլի կեսերից մինչեւ մայիսի կեսերն ընկած ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացանք Հայկական աստղագիտական ընկերությունից: Սահմանված ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ» ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԴասական երաժշտության երկրպագուներին սպասում է հրաշալի «Երաժշտական գարուն» խորագիրը կրող «Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային ութերորդ փառատոնը: 2005-ին մեկնարկած փառատոնը դարձել է ավանդական մշակույթի ...
ՍԻՐԻԱՅՈՒՄ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ Է ԳՐՈՂ ՀԱԿՈԲ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
ԿԱՐԿՈՒՏԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՐՄԱՎԻՐՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՅԼԵՐԸ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՍԱՐԳԻՍ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏՎԵՑ
ԳԱԶԻ ԳԻՆ, ԱՏՈՄԱԿԱՅԱՆ, ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ
Ա. Մ.ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայտարարության հեղինակներն ենՙ «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան«168
ՆԱԽԱԳԱՀԻՆ ԷԼ «ՔՑԵՑԻՆ» 20 ՐՈՊԵՈՒՄ
Ռ. Հ.ՎԵՐՋՆԱԳԻՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ, ԿԱՄ... ՊԱՏԵՐԱԶՄ
Ա. Հ.ԴՈՎԵՂ ԳՅՈՒՂԸ 45 ՐՈՊԵ ՌՄԲԱԿՈԾՎԵԼ Է. ՏԱՐՀԱՆՎԵԼ ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆ ՈՒ ԴՊՐՈՑԸ, ԻՍԿ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ԼՌՈՒՄ ԵՆ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԵՐԵՔ ԶՈՀ ՍԱՀՄԱՆՈՒՄ. ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է` ՊԱՏԱՍԽԱՆՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ Է
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՍՐԱՅԵԼԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՏԱԲԸ ԴԻՄՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆՉՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԽԱՆԳԱՐԻ ԳՈՐԾԻՆ

«ԲՐՅՈՒՍՈՎ»-ՈՒՄՙ ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ. ԵՐԿՈՒ ԱՌԱՋՆՈՐԴ, ԵՐԿՈՒ ԹԵՎԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՀԱՄԱԽՈՀՆԵՐ ԵՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ «ԵՐԹ ԵՆ ԱՆՈՒՄ»
Վ. Ա.ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մ. Մ.
- 1920 Խորհրդային կարգերի հաստատումը Ադրբեջանում:
- 1921 Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1,5 միլիոն ռուբլի (ոսկով) վարկ է բաց թողնում Խորհրդային Հայաստանին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

