
«ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԲՀԿ-Ն ԿԱՊ ՉՈՒՆԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ, ՕԵԿ-ԻՆ ԷԼ ԿԳՑԵՆ»
Անցուդարձ
ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանն ահազանգում է. Էջմիածնում, Արտաշատում, Մասիսում ժողովրդին ահաբեկել են, վախեցրել են, որ եթե գնան հանրահավաքի, հետո նրանց հետ հաշվեհարդար կտեսնեն: «Էջմիածնում էլեկտրականություն չկար, որ միտինգ վարեինք, Էջմիածնի գեներալ արծիվները դուրս էին եկել ժողովրդի դեմ: Ինձ զանգեց Էջմիածնի դպրոցներից մեկի տնօրեն Համլետ Նահատակյանըՙ ճշտելու, թե որ ժամին ենք լինելու Էջմիածնում, ասացՙ բազմաթիվ ուսուցիչներ ցանկանում են ներկա գտնվել հանրահավաքին: Հետո ես իմացա, որ Համլետին զանգել են ու ուսուցիչներին արգելվել է ներկա գտնվել հանրահավաքին: Ժողովրդին վախեցնում են, թե ոստիկանները նկարում են հանրահավաքը եւ ներկա գտնվողների հետ հետո թաղային հեղինակությունները հաշվեհարդար կտեսնեն», ասում է Մանուկյանը:
Արաբկիրում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Մանուկյանն այս օրերին հասցրել է 700 տուն այցելել: Ասում էՙ ականատես է եղել խոհանոցա-բազկաթոռային ընդդիմության: «Ժողովրդի 70 տոկոսը համակրում է ՀԱԿ-ին, սակայն դա չի նշանակում, որ բոլորը մեզ կընտրեն: 40 տոկոսի մեջ դեռեւս կա վախի մթնոլորտ», ասում է Մանուկյանը: Բացի ՀԱԿ համակիրներից, Արաբկիրում Մանուկյանը հանդիպել է նաեւ Դաշնակցության, ԲՀԿ-ի, «Ժառանգության», Կոմկուսի համակիրների: «Հատուկ հարցրել եմՙ ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի համակիրներ կա՞ն: Պարզվեցՙ չկա», ասում է ՀՀՇ վարչության նախագահըՙ հավելելով, որ շարունակելու է տնետուն այցելությունները: Իսկ իր մրցակիցներիՙ Զարուհի Փոստանջյանի ու Սաթիկ Սեյրանյանի գործունեությունը շատ պասիվ գնահատեց, եւ նրա հաղթանակի հավանականությունն ավելի է մեծանում:
Մանուկյանն իրեն ընկեր կհամարի բոլոր այն կուսակցություններին, ովքեր ընտրությունների ժամանակ կդրսեւորեն ազնիվ պայքարի մեթոդներ ու առանց ծեծ ու ջարդի կիրականացնեն նախընտրական արշավը: «Միայն ՀՀԿ-ն է, որ այսօր նման մեթոդներ է գործածում, նվաստացնում է ուսուցիչներին, իսկ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ն արդար ընտրությունների անցկացման համար մեծ գործ են կատարում, ԲՀԿ-ն, օրինակ, ցուցակներն է մաքրում, ինչը ես ողջունում եմ»:
Արամ Մանուկյանի փոխանցմամբ, եթե մինչեւ 1998թ. դպրոցի տնօրենները կուսակցական չէին, ապա այսօր յուրաքանչյուր մարզում կա 120 դպրոց, որից գոնե 100-ի տնօրենները հանրապետական են: Նույն իրավիճակն է նաեւ առողջապահական համակարգում: «Մեր թիրախը այսօր միայն Սերժ Սարգսյանն է, մենք նրա դեմ ենք պայքարում, նա կերազեր, որ մենք այլ թիրախ ունենայինք: Քանի դեռ անգրագետ, դատարկ դեպուտատները մտնում են խորհրդարան, քանի դեռ խորհրդարանում կա 80 հոգի դոլարով միլիոնատեր եւ խորհրդարանում կան մականունավորներ, ապա մենք պայքարելու ենք Սերժի դեմ, որովհետեւ դա գալիս է Հանրապետականից», ասաց Մանուկյանը: Լրագրողների դիտարկմանը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից էլ կան մականունավորներ, անգրագետներ ու դոլարով միլիոնատերեր, Մանուկյանը համաձայնեց, սակայն հստակեցրեց, այս փուլում իրենց պայքարը Սերժ Սարգսյանի եւ հանրապետականների դեմ է:
Արամ Մանուկյանը սպառիչ պատասխան չտվեց, թե արդյոք ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն համագործակցո՞ւմ են եւ նախատեսվո՞ւմ է երկու ուժերի միջեւ կոալիցիայի կազմում խորհրդարանական ընտրություններից հետո: Նա ասաց, որ իր համար գլխավորը նախընտրական քարոզարշավն ու ընտրությունների օրն են, եւ եթե դրանք պետք է անցնեն ոչ արդար, «ապա թքած ունեմ ընտրության արդյունքների վրա»:
Նրա գնահատմամբՙ Ռոբերտ Քոչարյանն արդեն վաղուց ԲՀԿ-ի հետ չէ: «Ես ասել եմ ու կասեմՙ Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործիչ Հայաստանում չկա, ոչ «Բարգավաճում», ոչՙ այլ տեղ: Որովհետեւ քաղաքական ոչ մի ուժ չի ցանկանում նրա հետ համագործակցել»:
Անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցությանը, Մանուկյանն ասաց, որ նրան «կգցեն»: «Սերժ Սարգսյանը «կգցի» ՕԵԿ-ին, Արթուրիկին էլ մի պաշտոն կտա եւ նրա փսսոցը չի լսվի»:
- ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ 2Նախաձեռնության ընդառաջումն առավելագույնս Հայոց ցեղասպանությունը դուրս կմղի միջազգային օրակարգից Երբ հայատյացությունը պոռթկում է ապրում թուրք հասարակության մեջ, թուրքական պետությունը, խթանելով այդ պոռթկումը, ...Ֆ. ՕԼԱՆԴ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդը Le Nouvel Observateur շաբաթահանդեսին տված հարցազրույցում վերահաստատել է իր այն միտքը, որ Թուրքիան պարտավոր է ճանաչել Հայոց ...ԻՏԱԼԱԿԱՆ ՍԿԱՖԱՏԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ա. Հ.Ապրիլի 17-ին իտալական Սկաֆատիի քաղաքային խորհուրդը (ջունտան) միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը` «հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն հայ նահատակների հիշատակին եւ զորակցություն ...ՆԱԽԱՐԱՐ ԱՇՈՏՅԱՆ. ՁԵԶ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԳՑԵԼ
Հ. Հ.201207202.jpg Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարված իրավճակը երեկ հասել է գագաթնակետին: Ուսանողները հայտարարել էին դասադուլՙ հավելելով, որ լսարան կվերադառնան միայն այն ժամանակ, երբ բուհի ...«ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԵՎ ՆՈՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱԿԱԴՐԵԼ ՄԻՄՅԱՆՑ»
Ա. Մ.Հայաստանի կառավարության երեկվա նիստում որոշվեց սկսել ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը: Նիստի օրակարգում ընդգկված այս հարցի մասին արդեն տեղեկացրել էինք մեր ...ԱԿԱԴԵՄԻԱՆ ԱՄՓՈՓԵՑ 2011-Ի ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ի. Պ.
Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) երեկ տեղի ունեցավ ԳԱԱ տարեկան ընդհանուր հաշվետու ժողովը, որին ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ ...ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ. «ՄԵՆՔ ԿԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՓՐԿԱՐԱՐԻ ԱՅՆՊԻՍԻ ԿԵՐՊԱՐ, ՈՒՄ ՀԱՎԱՏՈՒՄ, ՎՍՏԱՀՈՒՄ ՈՒ ՍՊԱՍՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆ
Հարցազրույց
- Պարո՛ն նախարար, մարդիկ տպավորված են մի երեք շաբաթ առաջ տեղի ունեցած ձեր հրշեջ-փրկարարների իրոք անձնազոհ արարքով. ձնածածկ ու փոթորկոտ անանցանելի ճանապարհով հղի կնոջը պատգարակի վրա 6 կմ ոտքով ...ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹ ՆԱԵՎ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցներին եւս կհատկացվի սոցիալական փաթեթ, ինչի հատկացման կարգի եւ փաթեթի մեջ մտնող ծառայությունների ցանկի մասին երեկ որոշում ընդունեց Հայաստանի կառավարությունը: ...ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ԳԵՐԱԿԱՅՈՂԸ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆՆ» Է
Ա. Հ.
Ընթացիկ
Կյանքում էլ եթե բարգավաճը գերակշռեր...
Առավելագույնս եթերում նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 1646 րոպե, այդուհետեւ` Դաշնակցությունը` ...«ՀԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ. ԲՀԿ-Ն ԿԱՊ ՉՈՒՆԻ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀԵՏ, ՕԵԿ-ԻՆ ԷԼ ԿԳՑԵՆ»
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԱնցուդարձ ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ-ի ցուցակով պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանն ահազանգում է. Էջմիածնում, Արտաշատում, Մասիսում ժողովրդին ահաբեկել են, վախեցրել են, որ եթե գնան հանրահավաքի, հետո ...ՀԱԿ-Ը Գ. ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Հայաստանյան ընտրություններ. ինտրիգներն առայժմ երեքն են Հեղինակավոր «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի ուկրաինական հրատարակությունն իր երեկվա համարում անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ...ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
3-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ
Արդեն երկրորդ տարին ՎիվաՍել-ՄՏՍ-ն ստանձնել է «Լավագույն կառավարիչներ» ամենամյա մրցանակաբաշխության հովանավորությունը
ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ ...ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ տեխնիկական պատճառներով ընկերության բաժանորդների մի մասը կարող է դժվարություններ ունենալ ձայնային ծառայություններից օգտվելիս: ՎիվաՍել-ՄՏՍ-ի արագ արձագանքման խումբն անհրաժեշտ ...ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ 16.04.2012 Թ. ՄԻՋԱԴԵՊԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, 19.04.2012 թ.Հաշվի առնելով 2012 թ. ապրիլի 16-ի երեկոյան կենցաղային հողի վրա «Թեղուտ» ՓԲԸ տարածքից դուրս տեղի ունեցած անցանկալի միջադեպի որոշ հանգամանքների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում տեղ գտած անճշտություններըՙ ...ՎԻՊԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ
ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, հայերեն հրատարակության խմբագիրՄշակույթ201207207.jpg Կարծում եմ` ճիշտ ժամանակն է շնորհավորելու հայ ընթերցողին, ում սեղանին առաջիկայում կհայտնվի մի քանի օր առաջ լույս տեսած գեղարվեստական հրաշալի մի գործ` Վարուժան Ոսկանյանի «Շշուկների ...ՍՈՖԻԱՅՈՒՄ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Մարզական
Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մեկնել են Սոֆիա, որտեղ անցկացվելու է վարկանիշային առաջին մրցաշարը: Լոնդոնի օլիմպիադայի ուղեգրեր կնվաճեն միայն քաշային յուրաքանչյուր ...ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԱՐՈՆՅԱՆ-ԿՐԱՄՆԻԿ ՄՐՑԱԽԱՂԸ
ՇԱԽՄԱՏ Վաղը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կտրվի Արոնյան-Կրամնիկ 6 պարտիայից բաղկացած ընկերական մրցախաղի մեկնարկը: Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 28-ին: Մրցակարգի համաձայն, եթե մրցակիցները որեւէ պարտիայում ...ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻ ԵՌՅԱԿԸ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ Է ՆԻ ՀՈՒԱՅԻՆ
Դուբայում ընթացող շախմատի մրցաշարի 4-րդ տուրը հաղթական էր առաջատարների խմբում գտնվող մեր 3 շախմատիստների համար: Վլադիմիր Հակոբյանը մրցաշարում 3-րդ հաղթանակը տոնեցՙ սեւերով պարտության մատնելով Բաբու Լալիթին: ...ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵԼ
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարը հայ բռնցքամարտիկների համար արդեն ավարտվել է: Մեր 7 բռնցքամարտիկներից եւ ոչ մեկին չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել: Ինչպես տեղեկացրել ...
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԿԱՆՎԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՈՎ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ՈՒ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ԶՐԿՎԵՑԻՆ ՄԵԴԱԼՆԵՐԻՑ
ԶԱՎԵՇՏՆ ՈՒ ԿԱՐԿՈՒՏԸՙ ՄԵԿ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՌԱՖԱՅԵԼ ԶԱՄԲՌԶԻՍԿԻ-ՊԵՅՆ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ»
Մ. Հ.ՄՈՎՍԻՍՅԱՆՆ ՈՒ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ
ԻՆՉԻ ՀԵՏԵՎԱՆՔ Է ԳԱԳԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Ո՞Վ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ԽՓԵԼ
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆՍՊԱՆՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ՄՈՐ ՆԱՄԱԿԸ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿԸ ԿԱՐՈՂ Է ՄՏՆԵԼ ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ
Ա. Հ.ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄՆ-ՈՒՄ
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ՔՉԵՐԸ ԳԻՏԵՆ
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՐԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ «ԹԵԺ ՇՓՈՒՄՆԵՐՆ» ՈՒՆԵՆ ՍԱՌՆԱՍԻՐՏ «ԴԻՏՈՐԴ»` Ի ԴԵՄՍ ԻՍՐԱՅԵԼԻ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ԴՍՏԵՐ ՓԵՍԱՑՈՒԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏՔ Է ՏԵՍՆՈՒՄ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՇԱՎ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԴԵՄ
Հ. Չ.
- 1861 Փարիզում հրատարակվում է Մ. Նալբանդյանի «Երկու տող» պամֆլետը:
- 1884 Ծնվեց հայ բանաստեղծ, գրական հասարակական գործիչ Դանիել Վարուժանը: (Վախճ. 1915թ.-ին)
- 1915 Վանի հերոսական ինքնապաշտպանությունը: (Տևեց մինչև մայիսի 19-ը):
- 1919 Երևանում ձևավորվում է երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը:
- 1926 Երևանում բացվում է եզդիների համահայաստանյան համագումարը:
- 1948 Մահացավ հայ վշտի և ազատագրական պայքարի ղեկավարներից Ավետիս Ահարոնյանը: (Ծնվ. 1866 թ.):
- 1965 Ուրուգվայի Արևելյան հանրապետության ծերակույտի և ներկայացուցիչների Պալատի միացյալ ժողովում ընդունվեց օրենք հայ նահատակների հիշատակի օրվա առթիվ:
- 1994 Ռուսաստանի դուման (Ռուսաստանի երկպալատային կանոնադրության տունը) քվեարկեց հայերի ցեղասպանությունը ճանաչելու հարցը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

